Book
Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 8
ՄԵ՛ԿՆ Է ՆՍՏԱԾ ԳԱՀԻ ՎՐԱ
8 / 18
ՄԵ՛ԿՆ Է ՆՍՏԱԾ ԳԱՀԻ ՎՐԱ
Աքաբ թագավորի օրերում Միքիա մարգարեն տեսավ Տիրոջը գահի վրա: Միքիան «որևէ եկեղեցու մարգարեն» չէր, այլ Աստծո ճշմարիտ մար- գարեն և նա ասաց. «Ուրեմն Տէրոջը Խօսքը մտիկ ըրէք. Տէրը Իր աթո- ռին վրայ նստած տեսայ, ու երկնքի բոլոր զորքերը անոր աջ ու ձախ կողմերը կայներ էին» (2 Մնաց. 18:18): Մարգարեն գահի վրա միայն մեկ ՏԻՐՈՋ տեսավ՝ հրեշտակներով շրջապատված: Եսային մեկ ուրիշ վկա է, որ մեզ պատմում է իր հրաշալի փորձառու- թյան մասին. «Ոզիա թագաւորին մահուան տարին Տէրը տեսայ, որ բարձր ու վերացած աթոռին վրայ նստեր էր: Անոր քղանցքը տաճարը կը լեցներ…ետքը լսեցի Տէրոջը ձայնը, որ ըսաւ. «Ո՞վ ղրկեմ եւ մեզի համար ո՞վ պիտի երթայ»: Ու ես ըսի. «Ահաւասիկ ես. զիս ղրկէ» (Ես. 6:1?3,8):
Նորից վկայակոչենք Եսայի մարգարեին: Աստծո յուրաքանչյուր հայտ- նության հիմքում ընկած է այս քարոզչությունը՝ «ԵՍ ԵՄ». ԵՍ ԵՄ ՏԵՐԸ, որ գոյություն ունի Ինքն Իրենով, որ Նույնն է երեկ, այսօր և հավիտյան: «…թէ հաւիտենական Աստուածը՝ Եհովան, երկրի ծայրերու Ստեղծիչը…» (Ես. 40:28): «…եւ հասկնաք թէ Ես եմ. ինծմէ առաջ Աստուած չեղաւ ու Ինծմէ ետքն ալ պիտի չըլլայ: Տէրը Ե՛ս եմ, Ե՛ս եմ եւ Ինծմէ ուրիշ Փրկիչ չկայ… Ես եմ Աստուած» (Ես. 43:10?12): «Ես եմ առաջինը ու Ես եմ վեր- ջինը, Ինծմէ զատ Աստուած չկայ» (Ես.44:6): «Ես եմ Տէրը եւ ուրիշ մը չկայ, Ինծմէ զատ Աստուած չկայ» (Ես.45:5): «Ես նոյնն եմ: Առաջինը Ես եմ, վերջինն ալ Ես եմ» (Ես.48:12 և այլ համարներ): Բոլոր սուրբգրա- յին վկայություններից պարզ երևում է, որ խոսքը միշտ և միայն այն Միակի մասին է, որից բացի ուրիշ Աստված չկա: Եզեկիել մարգարեն, որի անունը նշանակում է «Տերը հզոր է», մեզ պատմում է Իր գերբնական փորձառության մասին. «Եւ անոնց գլխուն վրայի հաստատութենէն վեր շափիւղայ քարի երեւոյթով աթոռի նմա- նութիւն մը կար: Այն աթոռի նմանութեանը վրայ մարդու կերպարան- քով նմանութիւն մը կար… Ասիկա Տէրոջը փառքին նմանութեանը երեւ- ոյթն էր: Երբ տեսայ, երեսիս վրայ ինկայ ու ձայն մը լսեցի» (Եզեկ. 1:26?28, 2:1): Այո՛, Տեր Աստծո կերպարանքը մարդու կերպարանքի նման էր, այնպես, ինչպես Նա քայլում էր Եդեմի պարտեզում: Ուխտի ծիածանը գահի վրա նստածի վերևում էր: Նա Ուխտի Աստվածն է, Նա ուխտ է կնքել Իսրայելի հետ որպես Ուխտի հրեշտակ (Գործք 7:33?38): Հայտնության գրքի 10?րդ գլխում Տերը գալիս է՝ գլխին ծիածան և, որպես օրինական սեփականա- տեր, Իր ոտքերը դնում ծովի և ցամաքի վրա: Նա՝ որպես Փրկիչ, ուխտ կնքեց նաև Նոր Կտակարանի եկեղեցու հետ Իր Ուխտի Անունով՝ Յահշու- ա?Հիսուս: Հին Կտակարանում մարգարեները հաղորդեցին փրկության և Փրկչի գալստյան մասին, Նոր Կտակարանում մարգարեությունների ամ- բողջությունը դարձավ իրականություն: Ոչ մի անգամ մի քանի աստվածային կերպարանքներ կամ Անձեր չեն տեսել գահի վրա: Միշտ տեսնում էին միակ հավիտենական Աստծուն, որը, որպես «Տեր» տեսանելի կերպարանք էր ընդունել: Դանիել մար- գարեն նույնպես գահի վրա չտեսավ երկու աստվածային Անձնավորու- թյունների (Դանիել 7:9?14): Մինչ նայում էր, դատաստանի աթոռները դրվե- ցին և գերագույն Դատավորը՝ Հինավուրցի կերպարանքով, գրավեց իր տե- ղը: Դատաստանի հետ կապված նա տեսավ, թե ինչպես մարդու Որդին երկնքի ամպերով եկավ, և ինչպես Նրան մոտեցրին պատվարժան Դատա- վորին: Նոր Կտակարանում մարդու Որդու գալստյան մասին կարդում ենք
հետևյալը. «Եվ երբ մարդու Որդին իր փառքով գա, և բոլոր սուրբ հրեշ- տակներն էլ Նրա հետ, այն ժամանակ Իր փառքի աթոռին կնստի» (Մատթ. 25:31) : Որպես Մարդու Որդի, Քահանայապետ և Միջնորդ, Նա մնում է Աստծո աջ կողմում, մինչև Իր թշնամիները պատվանդան դրվեն Իր ոտքերի մոտ(Եբր.2:5?9): Այդ մասին կարող ենք կարդալ սուրբգրային շատ հատվածներում: Այսպես է գրված խոստումի Խոսքը. «Տէրը իմ Տէրոջս ըսաւ. «Նստէ իմ աջ կողմս, մինչեւ քու թշնամիներդ ոտքերուդ պատու- անդան ընեմ» (Սաղմ. 110:1, Եփես. 1:17?23, Եբր.2:5?9 և այլ համարներ): Լսենք նաև Ստեփանոսի վկայությունը. «Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, երկինք նայեց ու Աստծո փառքը տեսավ, Հիսուսին՝ Աստծո աջ կողմում կանգնած: Եվ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված ու Մարդու Որդուն Աստծո աջ կողմում կանգնած» (Գործք 7:55,56): Այն պահից, երբ Նա մարդ դարձավ մինչև փրկության գործի վերջը, մենք տեսնում ենք մեր սիրելի Փրկչին Աստծո կողքին՝ Իր տարբեր առաջադրանքները կատարե- լիս: Որդու մեջ Հին Կտակարանի բոլոր խորհրդապատկերները պետք է դառնային իրականություն: Որպես «Աստծո Որդի»՝ Նա Փրկիչն է, որպես «Մարդու Որդի»՝ Մարգարեն է, որպես «Դավթի Որդի»՝ Թագավորն է, որպես «Աբրահամի Որդի»՝ աշխարհի Ժառանգորդն է: Նրանով մենք դարձել ենք Աստծո ժառանգորդները և Քրիստոսի ժառանգակիցները: Նա «Աստծո Գառն» է, որը վերցրել է աշխարհի մեղքը: Նա «Նոր Ուխ- տի Միջնորդն» է (Եբր.8:6): Նա «Քահանայապետն է», Ով Իր սեփական արյունով մտել է երկնային սրբարանը և այն դրել շնորհաց աթոռին (Եբր.9:11,12): Նա «Բարեխոսն» է, որ մեզ ներկայացնում է Հոր մոտ(1 Հովհ.2:1): Նա ամեն ինչ դարձավ ամենքի համար, որպեսզի Նրան հավա- տացողներն էլ ամեն ինչ դառնան Նրա միջոցով: Միայն Հիսուս Քրիստոսի նկատմամբ հավատքն է Աստծո նկատմամբ ճշմարիտ հավատք: Որովհետև Աստված էր Քրիստոսի մեջ, որ աշխարհն Իր հետ հաշտեցրեց (2 Կորնթ.5:14?19): Սուրբ Գրքում փրկության վերաբերյալ ամեն բան գրված է կատարյալ կարգ ու կանոնով: Ամեն հատված պետք է թողնել այնպես, ինչպես գրված է: Երբ գրված է «Աստծո Որդի», այդ բառը ճիշտ իր տեղում է, և ոչ մի դեպ- քում չպետք է փոխել և ասել «Մարդու Որդի» կամ «Դավթի Որդի»: Երբ գր- ված է «Մարդու Որդի», ոչ մի դեպքում չպետք է փոխարինել «Աստծո Որդի» անվանումով: Նույնը վերաբերում է «Միջնորդ», «Բարեխոս» և բոլոր մյուս անվանումներին: Ամեն անվանում, այո՛, անվանումներից յուրաքանչյուրը կիրառելի է միայն այն համատեքստում, որտեղ գրված է: Աստծուն ճշմար- տապես չճանաչող մարդիկ Աստծո կողմից ճիշտ դասավորված Սուրբ Գիր- քը դարձրել են սարսափելի խառնաշփոթություն, այնպես, որ Աստծո Խոսքը դարձնում են ոչ վստահելի, որպեսզի հավատան իրենց սեփական մեկ- նություններին: Դիմենք Հովհաննես առաքյալին, ով արժանի համարվեց Պատմոս կղզում տեսնել Հիսուս Քրիստոսի հայտնությունը: Նա լսեց Ամենակարողի ձայնը, որ հնչում էր փողի ձայնի պես, և հոգով տեղափոխվեց «Տիրոջ օր- վա» մեջ: Նա պետք է գրեր իր տեսած բաները և, փառք Աստծուն, նա այդ արեց հավատարմորեն: Այն բանից հետո, երբ նա ներկայացրեց Հիսուս Քրիստոսին որպես հավատարիմ Վկայի, մեռելներից Անդրանիկի, որպես Մեկի, Որն Իր արյունով մեզ ազատել է մեղքերից և մեզ դարձրել է թագա- վորներ և քահանաներ Իր Աստծո և Հոր համար, Ով նաև մեր Աստվածը և Հայրն է (Հովհ.20:17, Եբր.2:10?18 և այլ համարներ), Հովհաննեսը ցույց է տալիս Մեկին, որը գալիս է ամպերի վրայով. «Ահա Նա գալիս է ամպե- րով, և ամեն աչք Նրան կտեսնի և նրանք, որ խոցեցին Նրան և Նրա վրա կոծ կանեն երկրի բոլոր ազգերը: Այո, ամեն» (Հայտն.1:7): Հաջորդ համարում Նա, ով գալիս է, ներկայանում է Ինքը, բայց այս անգամ ոչ թե որպես մարդու Որդի, այլ որպես Ամենակալը. «Ես եմ Ալֆան ու Օմեգան,? ասում է Տերը, Նա, որ է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը» (հ.8): Չորրորդ գլխում Հովհաննեսը տեսավ մի բացված դուռ և նորից լսեց Ամե- նակարողի ձայնը, որ հնչում էր փողի պես. «Այստեղ բարձրացիր, ու Ես քեզ ցույց կտամ, թե սրանից հետո ինչ է լինելու: Եվ ես իսկույն Հոգու մեջ եղա: Եվ ահա երկնքում մի գահ կար, և գահի վրա՝ մեկը նստած» (Հայտն.4:1,2): Եսայի մարգարեի նման նա էլ տեսավ գահի վրա նստածին և Հին Կտակարանի մարգարեի նման լսեց այս խոսքերը. «Սուրբ, Սուրբ, Սուրբ, ամենակալ Տեր Աստված, որ էր, և որ է, և որ գալու է» (Հայտն. 4:8): Ո՞վ է այն մարդը, որ Աստծո վերաբերյալ այսքան հստակ և ճշմարիտ վկայություններից հետո կկարողանա հարատևել Եռամեկ Աստծո մասին թյուր պատկերացումների մեջ: Իսկ եթե մեկը ուզում է ընդունվել և ճանաչ- վել մարդկանց կողմից, այդ մարդը չի կարողանա խոնարհվել Աստծո հզոր ձեռքի տակ և հնազանդվել Նրա Խոսքին: Բայց բոլոր նրանք, ովքեր հավա- տում են այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ստանում են աստվածային հայտնությունը և ընդունում խրատը:
Available translations