Book

Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

Ewald Frank

library_books Chapters: 18 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 4

ԻՆՉՈ՞Ւ, ԻՆՉՈ՞Ւ

4 / 18

ԻՆՉՈ՞Ւ, ԻՆՉՈ՞Ւ

Ինչո՞ւ Աստվածաշնչում ոչ մի անգամ չենք հանդիպում «Երրորդու- թյուն» բառին: Ինչո՞ւ «Եռամեկ Աստված» արտահայտությունը ոչ մի անգամ չի հանդի- պում Աստվածաշնչում: Ինչո՞ւ Աստվածաշնչում ոչ մի անգամ չի ասվում, որ Աստված բաղկա- ցած է երեք Անձից: Ինչո՞ւ Հին Կտակարանի ժամանակաշրջանում ոչ ոք չի աղոթել «Հորը, որ երկնքում է»: Ինչո՞ւ Աստվածաշնչի մեջ ոչ մի տեղ գրված չէ «Որդի Աստված» այլ՝ «Աստծո Որդին»: Ինչո՞ւ ոչ մի տեղ գրված չէ «Սուրբ Հոգի Աստված», այլ «Աստծո Հոգին»: Մինչդեռ հաստատ է, որ քանի որ Աստված ամեն բանի ելակետն է, Սուրբ Հոգին Աստծո Հոգին է, թե՞ այդպես չէ: Ինչո՞ւ «Տեր Աստված»՝ «Էլոհիմ?Յահվե» բաղադրյալ անվանումը 6000 անգամից ավելի հանդիպում է Հին Կտակարանում, բայց Մատթեոսի Ավե- տարանից մինչև Հուդայի թուղթը ոչ մի անգամ չի հանդիպում Նոր Կտակա- րանում, եթե միայն Հին Կտակարանից մեջբերում չէ (Ղուկաս 1:32), և նո- րից հայտնվում Հայտնության մարգարեական գրքում: Հին Կտակարանում Նա Տերն է, Նոր Կտակարանում կարդում ենք. «Բայց Աստված, որ մեր Տիրոջը հարություն տվեց Իր զորությամբ, ձեզ էլ հարություն կտա» (1 Կորնթ. 6:14): Ինչո՞ւ Գործք առաքելոց գրքում շեշտը դրված է «Աստված» բառի վրա, երբ խոսվում է Հոր մասին, և «Տեր» բառի վրա, երբ խոսվում է Որդու մա- սին: Անշուշտ, նրա համար, որ Աստված մեր Հայրը դարձավ Հիսուս Քրիս- տոս մեր Տիրոջով: Ինչո՞ւ Որդու ծննդյան վերաբերյալ ասվում է՝ «…Անոր անունը պիտի կոչուի … Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր» (Ես. 9:6), բայց ոչ մի տեղ գրված չէ «հավիտենական Որդի»: Ինչո՞ւ Աստվածաշնչում Հին Կտակարանի ժամանակաշրջանում չկա մի հատված, որտեղ գրված լինի «Հոր և Որդու միջև զրույցի» մասին: Անշուշտ նրա համար, որ Աստված դեռ չէր հայտնվել որպես Հայր Որդու մեջ: Ինչո՞ւ Սուրբ Գիրքը ոչինչ չի ասում այն փաստի վերաբերյալ, որ Աստ- ված՝ որպես Հայր, հավիտենության մեջ ծնեց Որդուն, և հետո Նա ծնվեց երկրի վրա: Պարզապես այն պատճառով, որ նման բան չի եղել: Որդու ծնունդը հաղորդված էր ողջ Հին Կտակարանում և իրականացավ Նոր Կտակարանի սկզբում: Սա է աստվածային և աստվածաշնչյան ճշմարտությունը: Ահա թե ինչու Որդու «նախագոյության» մասին գրված չէ Աստվա- ծաշնչում: Ինչո՞ւ է մեզ պատվիրված աղոթել՝ «Հայր մեր, որ երկնքում ես, Քո անունը թող սուրբ լինի» (Մատթ.6:9), և ինչո՞ւ ենք աղոթում ասելով՝ «երկնային Հայր» և ոչ թե «երկնային Որդի»: Անշուշտ նրա համար, որ երկ- նային Որդի չկա: Ինչո՞ւ Տեր Աստված միշտ երդվել է Իր Անձով. «Իմ անձիս վրա երդում ըրի, կ՛ըսէ Տէրը» (Ծննդ.22:16, Սաղմ. 89:35, Ամովս 6:8, Եբր.6:13 և այլ հա- մարներ): Պարզապես այն պատճառով, որ Իր կողքին ուրիշ ոչ մի աստվա- ծային Անձնավորություն չկար: Աստվածաշնչի մեջ որտե՞ղ է գրված՝ «Հայրը հավիտենական է, Որդին Հավիտենական է, Սուրբ Հոգին հավիտենական է»: Անշուշտ, ոչ մի տեղ: Ինչպե՞ս կարող է Ճշմարտության Խոսքի մեջ որևէ սխալ բան գրված լինել: Դա բացառվում է: Ինչո՞ւ Աստվածաշնչում ոչ մի տեղ չկա գրված՝ «Փառք Հայր Աստծուն, Որդի Աստծուն, Սուրբ Հոգի Աստծուն»: Այս բառերին միտումնավոր չի հա- ջորդում «ամեն»?ը, որովհետև դա նշանակում է «թող այդպես լինի», իսկ դա այդպես չէ: Ինչո՞ւ Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ «Արարիչ?Հայր» բառը: Ի՞նչ ընդհանուր բան ունի Հայրը արարչագործության հետ: Ի՞նչ ընդհանուր բան ունի Արարիչը ծնված որդիների և դուստրերի հետ: Արարչագործու- թյան համար Աստված Արարիչ է: Իր որդիների և դուստրերի համար Աստ- ված Հայր է: Ինչո՞ւ Հին Կտակարանի ոչ մի մարգարե և Նոր Կտակարանի ոչ մի առաքյալ չեն մեկնաբանել Ծննդոց1:26?28 համարներում գրվածը՝ «Մեր պատկերի պէս մարդ ընենք»՝ ասելով, որ Աստվածության մեջ մի քանի Անձեր կան: Այն պատճառով, որ նրանք գտնվում էին Հոգու առաջնորդու- թյան տակ: Ինչո՞ւ առաքյալներից ոչ մեկը չկրկնեց Մատթ.28?րդ գլխում գրված մկրտության պատվերը, այլ նրանք ճիշտ հասկացան ու հավատարմորեն կատարեցին այդ պատվերը՝ ուղղակիորեն մկրտելով Նոր Կտակարանի Ուխտի Անունով, այն Անունով, որով Աստված հայտնվեց որպես Հայր, Որ- դի և Սուրբ Հոգի: Այն պատճառով, որ այդ Անունը, որով պետք էր մկրտ- վել, հայտնվել էր նրանց: Այդ պատճառով է, որ սկզբնական քրիստոնեության մեջ՝ մինչև երկրորդ դարը, հավատարմորեն մկրտում էին ճիշտ ձևով, պատվերի համաձայն՝ մի- այն Տեր Հիսուս Քրիստոսի անունով (Գործք2:38, 8:16, 10:48, 19:5, Հռոմ.6:3 և այլ համարներ) և ոչ մի անգամ՝ եռամիասնական ֆորմուլայով:

Ավելին՝ ամենուր, որտեղ գոյություն ունի կեղծ քրիստոներությունը,

եռամիասնական ֆորմուլան օգտագործվում է նաև գուշակությունների՝ ձե- ռահմայության, սեղանի պտտեցման, ոգեհարցության, ամեն տեսակ հմա- յությունների, կախարդության և օկուլտիզմի համար: Այն օգտագործվում է նաև գաղտնի օրդեններ մտնելու համար երդման արարողության ժամա- նակ: Անգամ հավատարմության ուխտը մասոնական ժողովարան մտնելու համար նույնիսկ հրեաների կողմից կատարվում է «հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»: Ոչ ոք չպետք է անտարբեր լինի այն փաստի հանդեպ, որ Աստվածաշն- չում ոչ մի աղոթք, ոչ մի գործողություն չի կատարվել եռամիասնական ֆորմուլայով: Ամեն բան քննեցեք, նաև գրեթե բոլոր քրիստոնյաների կող- մից կիրառվող այս սովորությունը: Ի՞նչն է հավիտենապես ճշմարիտ. Աստ- ծո Խոսքը, թե՞ եկեղեցու ավանդույթները: Աստվածաշո՞ւնչն է իրավացի, թե՞ փաստարկումները: Տեսնելով բոլոր վերափոխությունները, մեկնությունները և կեղծումնե- րը՝ մենք պետք է հարցնենք. ինչո՞ւ կան քարոզիչներ, ավետարանիչներ և վարդապետներ, որոնք խոսում են Աստծո Խոսքը և շարունակում են կույր հավատքով և խանդավառությամբ լեցուն սովորեցնել ոչ սուրբգրային, ավանդական ուսմունքներ: Այս դիրքորոշումը պետք է ընդունել այն հույ- սով, որ ընթերցողը այս բոլոր շեղումները տեսնելուց հետո բոլոր հարցե- րում կհամաձայնի Աստծո և Նրա Խոսքի հետ: Ուրիշ ելք չկա. ամեն բան և ամեն մարդ պետք է դրվեն Աստծո դատաստանի առաջ, և դա պետք է անել արդեն հիմա, ոչ թե ավելի ուշ, երբ չափազանց ուշ կլինի: Այսօ՛ր պետք է տրվի նախազգուշացումը: Բոլոր ներկայացված հարցերը լուսաբանվում են Աստծո Խոսքով: Բայց ոչ մի տեղ չկա փաստարկների համար: Թշնամին չափազանց եր- կար է հավատացյալներին խաբել փաստարկումների միջոցով: Այժմ մնում է գլխավոր հարցը՝ ո՞րն է ճշմարտությունը Երրորդության, Եռանձնյա Աստծո վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Երրոր- դություն երբեք գոյություն չի ունեցել հավիտենության մեջ, ոչ էլ ժա- մանակների ընթացքում և գոյություն չի ունենա երբեք հավիտենու- թյան մեջ: Ամենայն անկեղծությամբ պետք է նաև հարցնել՝ ինչո՞ւ Սուրբ Գիրքը չի ճանաչում նաև «Jesus only»՝ «Միայն Հիսուս», վարդապետությունը: Ինչ- պե՞ս ծնված Որդին կարող է լինել Իր իսկ Հայրը: Եվ ինչպե՞ս կարող է ինքն իր հետ աղոթել և այլն: Երկնքից եկած վկայությունն այսպիսին է. «Դա է Իմ սիրելի Որդին, որին Ես հավանեցի» (Մատթ.3:17, 17:5): Միայն նա, ով դա- վանում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, ունի հավիտենական

կյանք (Հովհ.3:36): «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ, միակ ճշմարիտ Աստված և Նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստո- սին» (Հովհ. 17:3): Այսպիսով՝ ինչպես եռամեկ Աստծո վերաբերյալ վարդա- պետությունը հայհոյություն է Աստծո դեմ, այնպես էլ «Միայն Հիսուս» վար- դապետությունը: Միակ ճշմարտությունը, որ հավիտյան է մնում, Սուրբ Գր- քի վկայությունն է, որ ներառում է ամեն բան և որում Աստված հայտնվել է Իր բազմազանության մեջ: Նոր Կտակարանում բացահայտվում է, որ Աստված՝ որպես Հայր երկնքում, մեր վերևում է, Որդու մեջ ու երկրի վրա մեզ հետ է և Սուրբ Հոգով մեր մեջ է: Սա մեզ համար Աստծո անըմբռ- նելի և անբացատրելի խորհուրդն է, որի մասին Պողոսը գրում է. «Աստվա- ծապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնի մեջ հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համ- բարձվեց» (1 Տիմ. 3:16): Երբ Աստված հավիտենության մեջ մշակած Իր ծրագրի համաձայն կա- վարտի Իր գործը Իր որդիների և դուստրերի հետ, Որդին, որ Հոր հայտնու- թյունն է, նորից կմիաձուլվի Աստծո հետ, Ումից դուրս է եկել, որպեսզի կա- տարվի այս խոսքը. «Բայց երբ ամեն բան հնազանդվի Նրան, այն ժա- մանակ Որդին ինքն էլ կհնազանդվի Նրան, որ ամեն ինչ հնազանդեց- րեց նրան, որպեսզի Աստված լինի ամենը ամեն բանի մեջ» (1Կորնթ.15:28): Ո՛հ, ի՜նչ խորն է աստվածապաշտության խորհուրդը. Աստ- ված՝ Քրիստոսի մեջ, և Քրիստոսը՝ մեր մեջ՝ փառքի հույսը: Հին Կտակարա- նում Որդու գալստյան հետ կապված բոլոր խոստումները Ծննդ.3:15 հա- մարից մինչև Մաղաք.3:1 համարը կատարվեցին Նոր Կտակարանի սկզ- բում: Ինչ?որ մեկը կուզենա՞ իրոք ժխտել այդ: Կատարվեց 2 Թագ.7:14 համարում գրվածը. «Ես նրան Հայր կլինեմ ու նա Ինձ Որդի կլինի» (Եբր.1:5 բ) Կատարվեց Սաղմ.2:7 համարում գրվածը. «Իմ որդին ես դու, Ես այ- սօր ծնեցի քեզ» (Եբր.1:5 ա) Կատարվեց նաև այս խոսքը. «Արգանդէն Ես քեզի յանձնուեցայ» (Սաղմ.22:10): Կատարվեց նաև Սաղմոս 89:26?27 համարներում գրվածը. «Անիկա Ինծի պիտի կանչէ՝ ՛Դուն ես Իմ Հայրս, իմ Աստուածս ու փրկութեանս Վէմը՛: Ես զանիկա անդրանիկ պիտի ընեմ՝ երկրի թագաւորներէն աւե- լի բարձր»: Կատարվեց նաև Ես.7:14 համարում գրվածը. «Անոր համար Տէրը Ինք նշան պիտի տայ քեզի. ահա կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնա- նի եւ Անոր անունը Էմմանուէլ պիտի կոչուի»:

Սա էր ավետումը՝ «Նա որդի կծնի և Նրա անունը Հիսուս կդնես»

(Մատթ. 1:21, Ղուկաս 1:31): «Այսօր ձեզ Դավթի քաղաքում Փրկիչ ծնվեց, որ է՝ Օծյալ Տերը» (Ղուկաս 2:11): Սրանով կատարվեց նաև Միքիա 5:1,2 համարներում գրվա- ծը, և Փրկիչը ծնվեց Բեթլեհեմում (Մատթ.2:1): Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ կատարվեցին 109 մարգարե- ություններ: Մինչդեռ դպիրները, որոնք ամեն օր սերտում էին Աստծո Խոս- քը, չհասկացան այդ: Նրանք մնացին սեփական մեկնությունների և պատ- կերացումների մեջ: Թեև նրանք խանդավառությամբ սպասում էին Մեսիա- յի գալստյանը և ժողովրդին արթուն էին պահում այդ հույսի մեջ, չճանաչե- ցին Նրան, երբ Նա եկավ (Հովհ.1?ին գլուխ), և նույնիսկ ամեն առիթով հա- կառակվեցին նրան: Բոլոր նրանց պատարագները, սաղմոսներ երգելը և Աստծուն ուղղված հանդիսավոր պաշտամունքը իզուր էին: Ես ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյո՞ք Քրիստոսի վերադարձին սպասող հավատաց- յալների մեծ մասի համար նույն բանը չի կրկնվում: Երևում է, որ հենց այդ- պես է: Տերը Ինքը մեզ տալիս է հայտնություն, առանց որի ոչ ոք, իսկապես ոչ ոք, ով էլ որ լինի (Աստված ոչ մի բացառություն չի անում) չի կարող ճանա- չել Աստծո փառավոր խորհուրդը Քրիստոսի մեջ: Ահա թե ինչու գրված է. «Ամեն բան Ինձ Իմ Հորից տրվեց, և Որդուն ոչ ոք չի ճանաչում, բացի Հորից և Հորը ոչ ոք չի ճանաչում, բացի Որդուց և ում որ Որդին կուզե- նա հայտնել» (Մատթ.11:27): Հիմա Նա ուզում է դիմել յուրաքանչյուրին, ինչպես այն ժամանակ. «Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում» (Ղուկաս 10:23): Ոչ մի ուսումնասիրություն բավարար չէ, այլ անհրաժեշտ է հայտնություն՝ Քրիստոսի մեջ Աստծո բացահայտումը ճանաչելու, ինչպես նաև Աստծո Թագավորության բոլոր խորհուրդները հասկանալու համար: Պողոսը իր սովորածը հետագայում բառացիորեն «աղբ» համարեց (Փիլիպ.3:8): Նրա համար ավելի կարևոր էր ճանաչել Տի- րոջը և Նրա հարության զորությունը: Իրեն տրված հայտնության միջոցով ծառայության մեջ հաստատվելուց հետո նա կարող էր գրել. «…որպեսզի կարդայիք և կարողանայիք իմանալ իմ ըմբռնումը Քրիստոսի խորհր- դի մասին» (Եփես. 3:4): Ծառայության կանչված Աստծո յուրաքանչյուր ծառա պետք է ապրի նույնը: Չեմ ցանկանում վիրավորել որևէ մեկին, բայց «աստվածաբանու- թյունն ուսումնասիրել» արտահայտությունը, որը նշանակում է «Աստծուն ուսումնասիրել», մեծապես չափազանցված է: Ո՞վ է ուզում ինչ?որ բան սո- վորել Աստծո վերաբերյալ: Սկզբից ի վեր Աստված հայտնվել է Իրեն պատ- կանողներին և ուզում է հայտնվել նաև մեզ:

Available translations