Book

Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

Ewald Frank

library_books Chapters: 18 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 7

ԱՍՏՎԱԾ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ

7 / 18

ԱՍՏՎԱԾ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ

Հավիտենության մեջ Աստված մենակ էր Հոգու, Լույսի և Կյանքի Իր սկզբնական լեցունության մեջ: Սկզբում Նա հայտնվեց տեսանելի կերպա- րանքով, որը կոչվում է «Իր պատկերը»: Ինչպես Նա սկզբում հայտնվել է հոգևոր մարմնի մեջ, այնպես էլ հրեշտակներն են ստեղծվել հոգևոր մարմ- նի մեջ, և նույն հոգևոր կերպարանքով էլ ստեղծեց Ադամին: Առաջին հերթին «Տեր Աստված» ստեղծեց երկինքը և դրա մեջ գտնվող- ները, հետո երկիրը, ծովը և բոլոր դրա մեջ գտնվողները:Հրեշտակները շր- ջապատում են Նրան երկնքում և երկրի վրա: Ըստ էության մենք պետք է հետևենք Աստծո հայտնության հետքերին՝ իմանալու համար, թե ինչպես է Նա հայտնվել Հին և Նոր Կտակարաններում: Ողջ Հին Կտակարանում «Տեր Աստված» նորից ու նորից հայտնվում է տեսանելի կերպարանքով: Այդպես Նրան տեսավ Ադամը, այդպես տեսավ Աբրահամը, Նա այդպես հայտնվեց Մովսեսին, այդպես Հակոբը մենամար- տեց Աստծո հետ, այդպես մարգարեները Նրան տեսան գահի վրա: Այդպես է Նրա մասին վկայում Սուրբ Գիրքը: Նա, ով ուզում է իմանալ, թե ում էր դիմում Աստված Եդեմի պարտեզում, երբ ասաց՝ «Մեր պատկերին ու նմանութեանը պէս մարդ ընենք…» (Ծննդոց 1:26,27), պետք է կարդա Աստվածաշնչի համապատասխան հատ- վածները, որոնք խոսում են «Աստծո պատկերի» մասին, ինչպես նաև այն հատվածները, որտեղ Տեր Աստված օգտագործում է «մենք» բառը, որով- հետև ներկա եղողները Իր պատկերով էին:

Ծննդ.3:22 համարում Տեր Աստված ասում է. «Ահա Ադամ մեզմէ մե- կուն պէս եղաւ»: Ծննդ.11:7 համարում Տեր Աստված ասում է. «Եկէք, իջնենք, անոնց լե- զուն խառնակենք»: Նաև Ես.6:8 համարում ասվում է. «…եւ մեզի համար ո՞վ պիտի երթայ»: Ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ «Գիրքն ի՞նչ է ասում» (Հռոմ.4:3), այնպես էլ մենք ամեն դեպքի համար պետք է մեզ հարց տանք՝ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը այս թեմայի վերաբերյալ: Մենք պետք է քայլենք առաքյալների հետքերով, հավատանք այնպես, ինչպես իրենք են հավա- տացել, սովորեցնենք այն, ինչ իրենք են սովորեցրել, մկրտենք այնպես, ինչպես նրանք են մկրտել: Առանց բացառության ցանկացած աստվա- ծաշնչային հարցին կարելի է ճիշտ պատասխանել միայն Աստվա- ծաշնչի միջոցով: Հոբի գրքի 38?րդ գլխում իմանում ենք, թե իրականում ում հետ էր խո- սում Ծննդոց գրքում.«Ո՞ւր էին դուն, երբ ես երկրին հիմերը կը դնէի … երբ առաւօտեան աստղերը մէկտեղ փառաբանութիւն կ՛ ընէին, ու երբ Աստուծոյ բոլոր որդիները ցնծութեամբ կ՛աղաղակէին» (հհ. 4?7): Արարչագործության ժամանակ ներկա էին հրեշտակները և երկնային զոր- քերը: Երբ օրենքը տրվեց, հրեշտակները դարձյալ ներկա էին: Սուրբ Գիրքն ամենուրեք ասում է, որ միայն մեկ Օրենսդիր կա: «Քանզի մեր դատաւօ- րը Տէրն է, մեր օրենսդիրը Տէրն է» (Ես. 33:22): Մինչդեռ ասվում է. «Արդ, Օրենքն ինչի՞ համար է: Այն հանցանքների պատճառով տրվեց հրեշ- տակների կողմից կարգված միջնորդի միջոցով (Գաղատ. 3:19): «Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված բանը հաստատ եղավ…» (Եբր. 2:2): Իրականում Տերը՝ որպես Ուխտի Հրեշտակ, հրեշտակ- ների ուղեկցությամբ իջավ լեռան վրա՝ օրենքը տալու համար: «Այս նա է, որ անապատում ժողովրդի մեջ եղավ այն հրեշտակի հետ, որը Սինա լեռան վրա խոսեց նրա հետ, մեր հայրերի հետ, որը կենդանի պատ- գամներ ստացավ, որպեսզի մեզ տա» (Գործք 7:38): Ոչ միայն արարչագործության սկզբում (Հին Կտակարանում) և օրենքը տալու ժամանակ էին հրեշտակները ներկա, այլև փրկության գործի սկզ- բում (Նոր Կտակարանում): Ղուկասի Ավետարանի առաջին գլխում Գաբրի- ել հրեշտակը նախ հայտնեց Հովհաննես Մկրտչի ծննդյան մասին: Հետո, 26?րդ համարում գրված է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստ- ծո կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր»: Այդպիսով , նա հայտնեց Փրկչի ծննդյան մասին: Այնուհետև դարձյալ հրեշտակն է խոսում հովիվների հետ. «Այսօր ձեզ Դավթի քաղաքում մի Փր- կիչ ծնվեց, որ է՝ Օծյալ Տերը … և այն հրեշտակի հետ հանկարծ հայտնվեց

երկնավոր զորքի մի բարձրություն, որ Աստծուն օրհնում էր ու ասում. «Փառք Աստծուն բարձուքներում, երկրի վրա՝ խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն» (Ղուկաս 2:8?14): Այն բանից հետո, երբ Աստծո Որդին հաղթեց փորձությանը, գրված է՝ «Այն ժամանակ սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին նրան» (Մատթ.4:4): Հովհ.20:12 համարում հրեշ- տակներն էին կանգնած դատարկ գերեզմանում, մեկը՝ գլխի, մյուսը՝ ոտքե- րի կողմը, և հաղորդեցին Խաչյալի հարության լուրը: Հին և Նոր Կտակա- րանները մեզ պատմում են հրեշտակների մասին, որոնք ներկա էին ամե- նուրեք, ուր Տերը ինչ?որ բան էր անում: Նա, ով կարդացել է Աստվածաշունչը մինչև Հայտնության գիրքը, ծա- նոթ է այն բազմաթիվ հատվածներին, որոնք վկայում են, որ Աստված պատ- գամաբերներ ունի երկնքում և երկրի վրա, և երբ կատարվում է փրկության հետ կապված որևէ դեպք, միշտ երկրի վրա գերբնական բաներ են կատար- վում: Պատմոս կղզու վրա Հովհաննես առաքյալը արտահայտում է այդ միտքը՝ ասելով. «Այս խոսքերը հավաստի և ճշմարիտ են: Ու Տերը՝ սուրբ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտակին, որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պետք է լինի» (Հայտն. 22:6): Այստեղ նույնպես տեսնում ենք Հին և Նոր Կտակարանների միջև եղած կատարյալ ներդաշնակությունը: «Տեր Աստված» այցելեց Աբրահամին Մամբրեի կաղնիների տակ (Ծննդ.18?րդ գլուխ) երկու հրեշտակների ու- ղեկցությամբ: Այս հատվածը նույնպես սխալ է մեկնաբանվում «Երեք Անձ- նավորությունների» վարդապետությունը քարոզողների կողմից: Քանի որ ասվում է, որ Աբրահամը հանկարծ իր առջև տեսավ երեք մարդու (հ.2), նրանք կարծում են, որ սուրբ «Երրորդությունն» էր: Բայց դա ոչ սուրբ, ոչ էլ «անսուրբ» երրորդությունն էր. դա Տերն էր, երկու հրեշտակների ուղեկցու- թյամբ, ինչպես վկայում է Սուրբ Գիրքը: Աբրահամը կանգնեց իր հյուրերի մոտ՝ նրանց հյուրասիրելու համար, «և նրանք կերան» (հ.8): «Եւ Տէրը ըսաւ Աբրահամին…» (հ. 13ա): Ավելի ուշ մեզ ասվում է. «Եւ Տէրը ըսաւ. «Միթէ Աբրահամէն պիտի պահե՞մ ինչ որ պիտի ընեմ…» (h. 17): «Այն մարդիկը անկէ ելան ու դէպի Սոդոմ գացին: Աբրահամ տակաւին Տէրոջը առջեւ կայներ էր» (հ.22) Ծննդ.19?րդ գլխում երկու մարդիկ դարձյալ կոչվում են երկու հրեշ- տակներ. «Այն երկու հրեշտակները անկէ ելան ու դեպի Սոդոմ գացին: Ղովտը Սոդոմի դուռը նստեր էր: Ղովտ տեսնելով՝ զանոնք դիմավորե- լու ելաւ ու իր երեսը մինչեւ գետին ծռելով խոնարհութիւն ըրաւ» (հ.1): «Հրեշտակ» բառը նշանակում է «պատգամաբեր». «դեսպան»:

Ուշադրություն դարձրեք, որ այնուհետև երկու հրեշտակները նորից

կոչվում են «երկու մարդիկ»: Ողջ քաղաքը հավաքված էր Ղովտի տան շուրջը, և նրան հարցրին. «Ո՞ւր են այն մարդիկը, որոնք այս գիշեր քե- զի եկան. զանոնք դուրս հանէ մեզի, որ գիտնանք զանոնք»: (հ.5): Ղով- տը խնդրեց չարիք չանել իր հյուրերին, նույնիսկ այդ սրբապիղծ չարա- գործներին առաջարկեց իր դուստրերին: Նա աղաչեց. «…բայց միայն այս մարդոցը բան մի ընէք…» (հ. 8): Մենք ցանկացանք ձեզ ներկայացնել այն փաստը, որ սկզբից ի վեր Աստված շրջապատված է եղել հրեշտակներով, որոնք մարդու կերպա- րանք ունեին: «Տեր Աստված» Ինքը Իր բազմազան հայտնություններում մոտ 70 անգամ ներկայացված է որպես «Տիրոջ Հրեշտակ», «Աստծո Հրեշ- տակ», «Ուխտի Հրեշտակ» (Ելից 6?րդ գլուխ, Մաղաք.3:1, Գործք 7:30?38) և «Իր ներկայության Հրեշտակ» (Ես.63:9): Ծննդոց 28?րդ գլխում մեզ պատմվում է, թե ինչպես Հակոբը գերբնա- կան փորձառություն ունեցավ Աստծո հետ: Նա տեսավ մի սանդուղք երկրի վրա, որ հասնում էր մինչև երկինք: «Եւ ահա Տէրը կայնեցաւ անոր վրայ ու ըսաւ. «Ես եմ Եհովան, քու Հօրդ Աբրահամին Աստուածը ու Իսահակին Աստուածը: Այդ երկիրը, որուն վրայ դուն կը պառկիս, քեզի ու քու սե- րունդիդ պիտի տամ» (հ. 13): Ծննդոց 32?րդ գլխում Տերը այլևս սանդուղքի վերևում չէր, այլ այստեղ՝ երկրի վրա: Մեզ ասվում է. «… ու մարդ մը կը գօտեմարտեր անոր հետ մինչեւ արշալոյս… եւ հոն օրհնեց զանիկա: Յակոբ այն տեղին անունը Փանուէլ դրաւ, քանզի ըսաւ. «Աստուած դէմ առ դէմ տեսայ ու իմ անձս ողջ մնաց» (հհ. 24 և 30) «Փանուել» բառը նշանակում է «Աստծո երեսը»: Աստծո ներկայությունը այնքան իրական էր Հրեշտակի կերպարանքում, որ Հակոբը Նրան բռնեց և Նրա հետ մենամարտեց, ինչպես կմենամարտեր մարդու հետ, և նույնիսկ իր ազդրի վրա հարված ստացավ Նրանից: Նա անձամբ հանդիպեց Աստ- ծուն, նա փոխվեց և նախկին Հակոբը՝խաբողը, դարձավ նոր մարդ՝ «Իսրա- յել»՝ «Աստծո հետ մենամարտող»: Ովսե մարգարեն այսպես է խոսում Հակոբի այդ փորձառության մասին. «… ու մարդ մը կը գօտեմարտեր անոր հետ մինչեւ արշալոյս… եւ հոն օրհնեց զանիկա: Յակոբ այն տեղին անունը Փանուէլ դրաւ, քանզի ըսաւ. «Աստուած դէմ առ դէմ տեսայ ու իմ անձս ողջ մնաց» (հհ. 24 և 30) Ի՜նչ հրաշալի նկարագրություն: Նա մենամարտեց Հրեշտակի հետ, Որը միևնույն ժամանակ Տերն էր, զորքերի Աստվածը, Ում անունը Յահվե է՝ Տեր: Կանչում ենք հաջորդ վկային՝ Մովսեսին, որի՝ Աստծո հետ ունեցած գերբնական փորձառությունների մասին պատմվում է Ելից 3:2?6 համարներում. «Եւ Տէրոջը հրեշտակը կրակի բոցով մորենիին մէջէն երեւցաւ անոր: Անիկա տեսաւ որ ահա մորենին կրակով կը վառէր, բայց մորե- նին չէր սպառեր: Մովսէս ըսաւ. «Հիմա երթամ ու այս մեծ տեսարանը տեսնեմ՝ թէ ինչո՞ւ համար մորենին չայրիր»: Տէրը տեսաւ որ անիկա տեսնելու եկաւ, Աստուած մորենիին մէջէն կանչեց անոր ու ըսաւ.«Մովսէս, Մովսէս» եւ անիկա ըսաւ. «Ահա հոս եմ»: Աստուած ըսաւ. «Հոս մի մօտենար. կօշիկներդ հանէ քու ոտքերէդ, վասն զի այն տեղը՝ որուն վրայ կայներ ես, սուրբ երկիր է»: Նաեւ ըսաւ անոր.«Ես եմ քու Հօրդ Աստուածը, Աբրահամին Աստուածը, Իսահակին Աստուա- ծը ու Յակոբին Աստուածը»: Մովսէս իր երեսը ծածկեց, վասն զի Աս- տուծոյ նայելու վախցաւ» (Ելից 3:2?6): Ներքոհիշյալ երեք անվանումները ներկայացնում են նույն Անձնավո- րությանը. Տիրոջ Հրեշտակը, որովհետև պատգամ էր բերում, Տերը, որով- հետև միակ Տիրակալն է, Աստված, որովհետև միակն է, որ արժանի է պաշ- տամունքի, որին պատկանում է ողջ փառքը հավիտենության մեջ: Մովսեսը ցանկանում էր իմանալ Աստծո անունը, Ով հայտնվել էր իր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին: «Եվ Աստված ասաց Մով- սեսին. «Ես եմ ՈՐ ԵՄ: Եվ ասաց. «Այսպես ասա Իրսայելի որդիներին. «Ինձ ԵՄ?ը ուղարկեց ձեզ մոտ: Նաև Աստված ասաց Մովսեսին. «Այս- պես ասա Իսրայելի որդիներին. «Ձեր հայրերի Եհովա Աստվածը՝ Աբ- րահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը ինձ ձեզ մոտ ուղարկեց. այս է Իմ անունս հավիտյան, և այս է իմ հիշատակս ազգից ազգ» (Ելից 3:14,15): Ելից 6:2,3 համարներում մեզ ասվում է. «Եւ Աստուած շարունակեց ու ըսաւ Մովսէսին. «Ես եմ Եհովան, որ Աբրահամին, Իսահակին ու Յակո- բին Ամենակարող Աստուծոյ անունով երեւցայ. բայց Իմ Եհովա անու- նովս անոնց չյայտնուցայ» (Ելից 6:2,3): Իսրայելի հետ ուխտ անելուց առաջ Աստված հայտնեց Իր Ուխտի Անունը՝ «Ես եմ, որ ԵՄ»՝ «Ես եմ JHWH». այսպես է գրված Ամենակարողի անունը եբրայական տեքստում, քառագրի տեսքով: Այդտեղից է ծագել եբրայական «Յահվե» անունը: Տար- բեր լեզուներով Աստվածաշնչի թարգմանություններում ոմանք այդ անունը թարգմանել են «Տեր», մյուսները՝ «Հավիտենական», ոմանք էլ՝ «Յահվե»: Բայց խոսքը միշտ նույն և միակ աստվածային Անձնավորության մասին է: Մինչդեռ պետք է ասվի, որ Յահվեն է այդ Անվան ճշմարիտ նշանակու- թյունը: Դա երևում է նաև «Յահ»?ով սկսվող կամ վերջացող բոլոր անուն- ներում: Տերը միշտ Իրեն պատկանողների համար եղել է «Յահվե?Յիրե»՝ «Տերը կհոգա» (Ծննդ.22:13, 14) մինչև՝ «Յահվե?Շամմահ»՝ «Տերը ներկա է» (Եզեկ.48:35): Աստված՝ Էլոհիմ բառի համար «Էլ»?ը արդեն բավարար է,

«Էլ Էլյոն»՝ «Բարձրյալ Աստված» (Ծննդ.14:18), «Էլ Շադայ»՝ «Ամենակարող Աստված» (Ծննդ.17?րդ գլուխ), «Էլ Օլամ»՝ «Հավիտենության Աստված» (Ծննդ.21:33), մինչև «Էլ Գիբբոր»՝ «Հզոր Աստված» (Ես.9:6): Մինչև օրենքի տրվելը Աստված հիմնականում հայտնվել է Էլ Շադայ անվամբ: Օրենքը տրվելուց հետո Նրա Ուխտի Անունը՝ Յահվեն, կարևոր դեր է խաղում: «Էմ- մանու?Էլ» նշանակում է «Աստված մեզ հետ», «Հալլելու?Յահ» նշանակում է «Օրհնեցեք Տիրոջը», «Եսա? Յահ» նշանակում է «Յահվեն փրկություն է», «Դանի?Էլ» նշանակում է «Աստված Դատավոր է»: Էլ անունը կապված է Աստծո (Էլոհիմ) հետ, իսկ Յահ անունը՝ Տիրոջ (Յահվե): Անհրաժեշտ է իմանալ, որ Աստծո յուրաքանչյուր հայտնություն սկզբից ի վեր կարևոր դեր ունի փրկության պատմության մեջ: Այդպես ենք կարո- ղանում առանց դժվարության հասկանալ Հին Կտակարանից Նորին ան- ցումը: Նոր Կտակարանի Ուխտի Անունը՝ Հիսուս, եբրայերեն հնչում է «Յահ?Շուա»՝ ուղղակիորեն հայտնելով, թե ով է եկողը, այսինքն՝ «Յահ- վե?Փրկիչը». «…որովհետեւ նա Իր ժողովրդին կը փրկի իր մեղքերից» (Մատթ.1:21) Շատ ցավալի է և ոչ վայել Աստծո առաջ, որ անունների սկզբ- նական նշանակությունը չի հաղորդվել Աստվածաշնչի թարգմանության ժամանակ: Թարգմանիչները գիտեն լեզուն, բայց, ինչպես տեսնում ենք, դա բավարար չէ: Պետք է, որ հայտնություն լինի: Միայն Աստծո Հոգին է քն- նում Աստծո խորությունները (1 Կորնթ. 2:10?16) և մեզ առաջնորդում ամեն Ճշմարտության (Հովհ.16:7?15 և այլ համարներ)՝ աստվածային խորհրդի բոլոր գաղտնիքներին (Եփես.3:1?5 և այլ համարներ):

Available translations