Book

Սկզբում էր Խոսքը, ոչ թե մեկնությունը

Ewald Frank

library_books Chapters: 18 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 14

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

14 / 18

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Կուզենայի հանդիպել այն մարդուն, ով լրջորեն, իսկապես հավատալով դրան, ինձ կասի, որ կան երեք Հավիտենականներ, երեք Ամենակարողներ, երեք Ամենագետներ, որոնցից յուրաքանչյուրը ինքնուրույն Անձնավորու- թյուն է, նրանք մեկ են ամեն բանում և իրենց մեջ բաժանում են աստվածու- թյունը: Այդպես կլիներ երեք Աստված և ոչ թե մեկ, եթե խոսքը դեռ իմաստ ունի: Ահա թե ինչու մասնավորապես թունիսցի Տերտուլիանոսի «եռամի- ասնական կրոնը», որից էլ ծագել է «Երրորդություն» արտահայտությունը, նույնպես պետք է դրվի աստվածային դատաստանի աթոռին: Այն պետք է խոնարհվի Աստծո Խոսքի վերջնական դատավճռի առջև: Նույն կերպ Սա- բելիուսի վարդապետությունը, որը ընդունեցին «Միադավանների եկեղե- ցու» ներկայացուցիչները, կկանգնի դատաստանի առաջ: Այո՛, մեծապես զարմացած ենք՝ լսելով կրոնական աշխարհում վերջերս ասված բաները, հատկապես այն, որ հրեաները, քրիստոնյաները և մու- սուլմանները հավատում են նույն Աստծուն: Այժմ խոսվում է գլոբալիզացի- այի մասին, կրոնի իշխանության տակ գտնվող համաշխարհային քաղա- քական կարգի մասին: Ինչպես կարդում ենք թերթերի վերնագրերում, մար- դիկ ձգտում են «Կրոնների համաշխարհային դաշնակցության»: Ոչ միայն քրիստոնեական դուստր?եկեղեցիներն են վերադառնում դեպի մայր?եկեղեցի, այլև բոլոր կրոններին հրավիրում են գալ Հռոմ: Դրանց մեջ եղող ամենակարևոր 12 կրոնները արդեն արտահայտել են միաբանվելու իրենց փափագը: Այն փաստը, թե բոլորը հավատում են միևնույն Աստծուն, մեղմ ասած, անհավատալի սուտ է: Այն Աստվածը, որ եկեղեցու հայրերը ստեղծել են քրիստոնյաների համար՝ երեք կերպարանքով և երեք դեմքով, ինչպես դրանք ճանաչել են բնության ամենահին կրոնները, ճշմարիտ Աստվածը չէ, որի մասին վկայում է Աստվածաշունչը: Երեք հավիտենական Անձերը, որոնք մեկ են, և, չնայած դրան, տարբեր, չեն կարող ոչ մի դեպքում լինել մեկ Աստված. անշուշտ, դա ճշմարիտ Աստվածը չէ՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Իսրայելի Աստվա- ծը՝ ՄԻԱԿ ՏԵՐԸ: Տեր Աստվածը Հին և Նոր Կտակարաններում նույնն է՝ ան- կախ նրանից, թե ինչ կերպարանքով կամ ձևով է հայտնվում: Նա Ինքը պատվիրել է Իր ժողովրդին հավատքի ճշմարիտ դավանությունը. «Ով Իս- րայէլ, մտիկ ըրէ. մեր Տէր Աստուածը միմիայն Տէր է» (2 Օրինաց 6:4?9): Նույն դավանանքը ուժի մեջ է նաև Նոր Կտակարանում. «Հիսուսն էլ նրան պատասխանեց. «Բոլոր պատվիրաններից առաջինը սա է. ՛՛Լսիր, Իս- րայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է: Եվ սիրիր քո Տեր Աստծուն քո ամ- բողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ»: Զրուցակցի պատասխանը հետևյալն էր. «Լավ, Վարդապետ, ճշմարիտ ասացիր, որ Աստված մեկ է, Նրանից բացի ուրիշը չկա» (Մարկ.12:29?32): 2001 թվականի սեպտեմբերի 11?ից ի վեր, երբ իսլամական ֆանատիկ- ները սպանեցին օդաչուներին և ինքնաթիռները բոլոր ուղևորների հետ նե- տեցին Նյու Յորքի World Trade Center? ի աշտարակների վրա, շատ մար- դիկ սկսեցին ուսումնասիրել հանրագիտարանները և իսլամը ներկայաց- նող պատմական գրքերը: Մենք անակնկալի եկանք, երբ իմացանք, որ Ալ- լահը ծագում էր լուսնի բաբելոնյան աստծուց, որն իբր թե երկրային բու- սականությանը պտղաբերություն պիտի տար: 28 պատերազմներ առաջ- նորդելուց և շրջակայքի ցեղերին ու նրանց աստվածներին հաղթելուց հե- տո միայն Մուհամեդը հայտարարեց, որ Ալլահը՝ լուսին?աստվածը, իր ցե- ղի աստվածը, միակ Աստվածն է Մեքքայի Կաբայում, որը պետք է պաշտ- վի: Ահա թե ինչու իսլամական կրոնը որպես խորհրդանիշ ընտրել է կիսա- լուսինը և պատերազմում է բոլոր նրանց դեմ, ովքեր իր տեսանկյունից «անհավատներ» են, որպեսզի լուսինը լիալուսին դառնա, և ողջ աշխարհը ենթարկվի Մուհամեդի կրոնին: Այսպիսով՝ լուսին?աստվածը բոլորովին ու- րիշ աստված է, հնարված աստված, որը ոչ մի ընդհանրություն չունի Աստ- վածաշնչի ամենակարող Աստծո հետ: Այն հայտարարությունը, որ Աստված գտնվում է բոլոր կրոններում, և

Այսպես են Երրորդության վարդապետության պաշտպանները ներկայացնում «Եռամեկ Աստ- ծուն»: Թող թույլ տրվի հարցնել. «Այսպե՞ս էր Տեր Աստված շրջում Եդեմի պարտեզում: Մի՞թե այս պատկերով է ստեղծվել Ադամը»: Անշուշտ, ո՛չ: «Այսպե՞ս է Տեր Աստվածը հայտնվել Աբրահա- մին»: Անշուշտ, ո՛չ: «Այսպե՞ս է խոսել Մովսեսի հետ դեմ առ դեմ»: Վստահաբար, ո՛չ: Թող «երեք Անձե- րի տեսության» ներկայացուցիչները մեկընդմիշտ հասկանան, թե որքան անիմաստ են իրենց պատ- կերացումներն ու վարդապետությունը: Աստված ոչ ոքի թույլ չի տալիս, որ Իրեն, ով անըմբռնելի և անբացատրելի է մեզ համար, ներկայացնեն պատ- կերի միջոցով: Այսպիսի պատկեր ստեղծելը խախ- տում է Ելից 20:1?7 համարներում գրվածի հան- դեպ և հայհոյություն է Աստծո դեմ:

Քրիստոսին կարելի է գտնել ամենուրեք, սարսափելի խաբեություն է: Մի- ակ կենդանի և ճշմարիտ Աստվածը Նա է, ում մենք հանդիպում ենք, և ով մեզ հանդիպում է Աստվածաշնչի մեջ Ծննդոց 1?ին գլխից մինչև իր վերջին գրքի վերջին գլուխը: Չնայած Իր բազմազան հայտնություննե- րին՝ միայն Նրան է վերաբերում «միաստվածություն» բառը իր նշանակու- թյամբ: Այժմ բոլոր ջանքերն ուղղված են «Աշխարհի պետությունների համա- գործակցություն» ստեղծելուն, որը ընդունելի կլինի բոլոր կրոնների հա- մար: Եվ նորից սատանան օգտագործում է Աստծո խոսքերից մեկը, այ- սինքն՝ «…որպեսզի բոլորն էլ մեկ լինեն», բայց ուշադրությունից բաց է թող- նում այն, ինչ գրված է Հիսուսի ասած այդ խոսքերից առաջ և հետո: Հիմա՝ շնորհքի դուռը փակվելուց առաջ տեղի է ունենում Աստծո որդիների դուրս գալը: Որպես Քրիստոսի՝ իրենց Գլխի իշխանության տակ եղող փոքրիկ հոտ, նրանք կմիավորվեն Ճշմարտության մեջ: «Որպեսզի բոլորը մեկ լի- նեն, ինչպես Դու, Հայր, Իմ մեջ և Ես՝ Քո մեջ» (Հովհ.17:21): Տերը Իրեն- ներին կոչ է անում դուրս գալու և այս խոսքերով նրանց կանգնեցնում որոշ- ման առջև. «Քրիստոսը Բելիարի հետ ի՞նչ միաբանություն ունի, կամ հա- վատացյալը անհավատի հետ ի՞նչ բաժին ունի: Կամ Աստծո տաճարը կուռքերի հետ ի՞նչ համաձայնություն ունի»: Քրիստոսի Եկեղեցին նաև կոչվում է Աստծո բնակավայրը երկրի վրա: «Որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. «Նրանց մեջ կբնակվեմ ու նրանց մեջ կշրջեմ, նրանց Աստվածը կլինեմ ու նրանք՝ Իմ ժողովուրդը»: Այ-

1994 թվականի մայիսի 14-ին Պապը համբուրում է Ղուրանի մի շքեղ օրինակ Բաղդադի Պատրիարքի և Իմամի այցելության առթիվ: Բազմաթիվ օրեր իրանյան հեռուստատեսությունը ցուցադրեց այս նկարը:

նուհետև հնչում է կոչը. «Դրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բա- ժանվեցեք,? ասում է Տերը,? և պիղծ բաների մի՛ դիպչեք: Եվ ես ձեզ կըն- դունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք Ինձ որդիներ ու դուստրեր կլի- նեք»,? ասում է Ամենակալ Տերը» (2 Կորնթ. 6:15?18): Միայն Որդու մեջ Հայրը եկավ մեզ մոտ, և միայն Նրանով կարող ենք գնալ Հոր մոտ: «Հիսուսը նրան ասաց.«Ես եմ ճանապարհը, ճշմարտությու- նը և կյանքը, ոչ ոք Հոր մոտ չի գալիս, եթե ոչ Ինձանով: Եթե Ինձ ճանաչե- իք, Իմ Հորն էլ կճանաչեիք: Սրանից հետո Նրան ճանաչեցիք և տեսաք Նրան… իսկ դու ինչպե՞ս ես ասում. «Ցույց տուր մեզ Հորը»: Չե՞ս հավա- տում, որ Ես Հոր մեջ եմ, և Հայրն Իմ մեջ է: Այն խոսքերը, որ Ես խոսում եմ ձեզ հետ, Ինձանից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է Իմ մեջ, Նա է այդ գործերը կատարում» (Հովհ.14:6,7, 9,10): Այսպես է ասում Տերը. «Ես և Հայրը մի ենք» (Հովհ. 10:30):

Available translations