Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 1
Առաջաբան
1 / 21
ԱՍՏՎԱԾ ԵՎ ՆՐԱ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Աստվածաշնչային շարադրանք
ԷՎԱԼԴ ՖՐԱՆԿ Առաջաբան
Այս գրքույկում ես փորձել եմ Հին և Նոր Կտակարանների հիման վրա տալ համառոտ շարադրանք Աստծո և մարդկության համար Նրա ծրագրի վերաբեր- յալ: Դրա համար ես շեշտը դրել եմ Աստվածության թեմայի վրա: Ցավոք սրտի, այս թեմայի վերաբերյալ միայն մի քանի հատվածների ենք անդրադարձել: Բայց ընթերցողը կարող է ավելի խորությամբ քննել Սուրբ Գիրքը, մինչև որ անհրաժեշտ հստակություն ստանա Ճշմարտության վերաբերյալ: Ինչպես հրեաների մեծ մասը չհասկացան մարգարեական Խոսքով հաս- տատված Աստծո խորհուրդը, այնպես էլ քրիստոնյաների մեծ մասը կորցրին Աստծո խորհրդի գիտությունը: Երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, բաժանում առաջացավ հրեաների և քրիստոնյաների միջև: Քրիստոնյա- ները հրեաներին մեղադրում էին իրենց Մեսիային՝ Փրկչին սպանելու մեջ, հրե- աներն էլ ապստամբում էին բռնի ուժով քրիստոնյա դարձնելու դեմ: Հեռանա- լով հուդայականությունից` քրիստոնյաները միաժամանակ հեռացան Հին Կտակարանից՝ կորցնելով հավատքի ճշմարիտ հիմքը: Նրանք չգիտակցեցին, որ առանց Հին Կտակարանի հնարավոր չէ ո՛չ հասկանալ, ո՛չ էլ դասակարգել Նոր Կտակարանը: Այսպես էր, որ հասան Աստծո Խոսքից անջատված և հիմք չունեցող աստվածաբանության: Հենց այդ աստվածաբանության հետ էլ գործ ունենք այսօր: Այլևս չենք կարող ընդունել այս իրավիճակը: Ամեն անկեղծ մարդ, որ փնտ- րում է Ճշմարտությունը, իրավունք ունի իմանալու, թե ինչ է ասում Աստված Իր Խոսքի մեջ: Իր բոլոր գործերում և ուսուցումներում Տեր Հիսուսը վկայակոչել է Հին Կտակարանը և բացել է Իր աշակերտների միտքը, որ հասկանան Սուրբ Գիրքը: Նույնպես առաքյալները վկայակոչում էին միմիայն Հին Կտակարանը: Ճանաչելու համար Աստծուն և Նրա ծրագրերը, պետք է անցնենք մարգարեու- թյան կամուրջով, որը միացնում է Հին և Նոր Կտակարանները: Նա, ով գրում է Աստվածության թեմայի վերաբերյալ, դիպչում է «շիկացած երկաթի», քանի որ հայտնի է, որ Աստծուն ներկայացնում և հասկանում են տարբեր կերպ: Ոմանք հավատում են, որ Աստված մեկ Անձ է, մյուսները հավա- տում են, որ Նա երկու Անձից է բաղկացած, իսկ երրորդ խումբն էլ կարծում է, որ Նա բաղկացած է երեք տարբեր Անձերից: Մտադիր չենք այստեղ նկարագրել Նրա վերաբերյալ բոլոր մյուս պատկերացումները: Ներքոհիշյալ նկարները հստակ ցույց են տալիս (թեև մասամբ) մարդկային պատկերացումները: Քանի դեռ կային առաքյալները և մարգարեները, Աստծո վերաբերյալ վիճա- բանություններ չկային: Միայն այն ժամանակ, երբ լքեցին աստվածաշնչային հիմքը և տեղ տվեցին մարդկային մտքերին, կորցրին Սուրբ Հոգու առաջնոր- դությունը: Գայթակղության քարը Քրիստոսն էր և հիմա էլ Նա է: Հայտնվեցին միադավանները, որոնք, ճիշտ է, հավատում էին միակ Աստծո, բայց մերժում էին Հիսուս Քրիստոսի աստվածությունը: Դրան հակառակ, ստեղծվեց երրոր- դության վարդապետությունը, որն Աստծուն տեսնում էր երեք Անձի մեջ: Դժ- բախտաբար, Ռեֆորմացիայից հետո հայտնի անհատները խորությամբ չքն- նարկեցին այս թեման: Մինչև մեր ժամանակները ավանդական պատկերա- ցումները ընդօրինակվեցին: Յուրաքանչյուր շարժման կողմից մղված պայ- քարների ուժգնությունը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր էին համարում Աստ- ծո վերաբերյալ ունեցած իրենց գիտությունը: Ավելի լավ հասկանալու համար երբեմն օգտագործել ենք Էլոհիմ, Յահվե և Յահշուա եբրայական անունները, որովհետև դրանցից է բխում նրանց իսկա- կան նշանակությունը: Բայց, վերջ ի վերջո, հստակությունը բխում է ոչ թե եբրա- յերենից կամ հունարենից, այլ Սուրբ Հոգուց, ով ներշնչել է առաքյալներին և մարգարեներին: Միայն այդ դեպքում կտեսնենք այն, ինչ նրանք տեսան, կլսենք այն, ինչ նրանք լսեցին, կհասկանանք այնպես, ինչպես նրանք հասկացան: Յուրաքանչյուրը կարող է նախազգուշական ձևով ասել. «Ամեն բան քննե- ցեք», բայց այս ասելով նկատի ունեն ուրիշներին: Բայց մենք ուզում ենք այս- տեղ բոլորին հնարավորություն տալ Աստծո Խոսքով քննելու դարերի հնու- թյուն ունեցող ուսմունքները: Առանց այդ գիտակցելու թե՛ խոսողները և թե՛ լսողները բերում են Աստծո Խոսքի մեկնություններ՝ Աստծո բնօրինակ Խոսքը քարոզելու փոխարեն: Նրանք, ովքեր մեզ բերել են Խոսքը, Աստծո կողմից ու- ղարկված և լիազորված մարդիկ էին, իսկ Խոսքի մեկնությունները բերել են աստվածաբանները: Ոչ մի դեպքում չենք ցանկանում այս շարադրանքով ցավ պատճառել որևէ մեկին կամ բանավեճի մեջ մտնել որևէ մեկի հետ: Այլ ուզում ենք ծառայել կեն- դանի Աստծո եկեղեցուն: Բացի այդ, փափագում եմ ցույց տալ Իսրայելի Աստ- ծուն հուսացող և Մեսիային սպասող հրեաներին, թե ով է այդ Մեսիան: Երուսա- ղեմից է դուրս եկել Խոսքը և նույն Խոսքը կվերադառնա Երուսաղեմ:
Թող այս գրքույկի բոլոր ընթերցողները առատորեն օրհնվեն:
Կրեֆելդ, մայիս 1985 Հեղինակ
Այս նկարը ըստ մարդկային տրամաբանության ներկայացնում է Հորը՝ արքայական գավազանով, Որդուն՝ խաչով և Սուրբ Հոգուն, որը աղավնու ձևով սավառնում է նրանց վերևում: Ի՞նչ եք տեսնում այս նկարներում. մե՞կ, թե՞ երեք Աստծո:
Հայր է չէ չէ ԱՍՏՎԱԾ է է Որդի չէ Սուրբ Հոգի
Այս երեք անձերը նույնպես պետք է Ոչ էլ հնարավոր է Աստծուն բացատրել կամ ներկայացնեն մեկ Աստծո: պատկերել մաթեմատիկորեն:
Աստծո վերաբերյալ մարդկային պատկերացումները շատ հին են: Դրանք սկիզբ են առել Նեբրովթի և Բաբելոնի ժամանակներից և անհաս- կանալի ձևով հետագայում որոշ փո- փոխություններով ընդունվել են քրիս- տոնեության մեջ: Նա, որ իսկապես հասկանում է, թե վարդապետական տեսանկյունից ինչ են ներկայացնում այս պատկերները, կհասկանա, թե ին- չու էր ծայրահեղ անհրաժեշտ Սուրբ Գրքի վրա հիմնված պարզաբանումը:
Երրորդության պատկերումը հինդուիզմում. Բրահմա՝ արարիչ, Վիշնու՝ պահապան, Շիվա՝ կործանող
Available translations