Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 18
ՔԱՀԱՆԱՆ
18 / 21
ՔԱՀԱՆԱՆ
Մեսիան նաև Քահանա պետք է լիներ: Եբր. 9:11?14 համարներում աս- վում է. «Բայց որ եկավ Քրիստոսը՝ հանդերձյալ բարիքների քահանայա- պետը, ավելի մեծ, կատարյալ ու անձեռակերտ խորանով, այսինքն՝ Նա, որ այս արարածներից չէ, և ոչ թե նոխազների ու զվարակների արյու- նով, այլ բուն Իր արյունով մեկ անգամ այն սրբատեղին մտավ ու հավի- տենական փրկություն ստացավ: Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծվածներին՝ մարմնական մաքրություն ստանալու համար, էլ որքան ավելի Քրիստո- սի արյունը, որ հավիտենական Հոգով Իր անձը անարատ զոհ մատու- ցեց Աստծուն, ձեր խղճմտանքը կսրբի այն մեռած գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք»: Եբր. 5:7 համարից սկսած կարդում ենք. «Նա, ով Իր մարմնի օրերում սաստիկ աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում Նրան, որ կարող էր Իրեն մահից փր- կել, և լսվեց Իր բարեպաշտության համար, թեև Որդի էր, այն չարչա- րանքներից հնազանդություն սովորեց: Եվ երբ կատարվեց, բոլոր Իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ՝ Աստծուց Քահանայապետ անվանվելով Մելքիսեդեկի կարգի պես»: Ծննդոց 14:18?20 համարներում մեզ պատմվում է հետևյալը. «Եւ Սա- ղէմի թագաւորը՝ Մելքիսեդեկ՝ հաց ու գինի հանեց ու անիկա Բարձրե- ալ Աստուծոյ քահանան էր: Եւ օրհնեց Աբրամը ու ըսաւ. «Օրհնեալ ըլ- լայ Աբրամ երկնքի ու երկրի Տէրը եղող Բարձրեալ Աստուծմէն: Օրհնե- ալ ըլլայ Բարձրեալ Աստուածը. որ քու թշնամիներդ քու ձեռքդ մատ- նեց»: Աբրամ ամենէն տասանորդ տուաւ անոր»: Եթե ուշադրություն դարձնենք միայն այս սուրբգրային հատվածին, կունենանք այն տպավո- րությունը, թե մի թագավոր էր իշխում Երուսաղեմում և միաժամանակ քա- հանայի ծառայություն էր կատարում: Եբր. 7?րդ գլխում այս թագավորի ու քահանայի մասին ավելի մանրամասն է գրված. «Այն նախ «արդարու- թյան թագավոր» է թարգմանվում, հետո՝ «Սաղեմի թագավոր», որ է «խաղաղության թագավոր» (հ. 2): Միայն մեկը կա, որ կարող է կոչվել «արդարության թագավոր» և «խաղաղության թագավոր». դա թագավորնե- րի Թագավորն է: Աբրահամի ժամանակ Նա դեռ մարմնով չէր եկել: 3?րդ համարում Մելքիսեդեկն այսպես է նկարագրված. «Անհայր, անմայր,
առանց ազգահամարի, որ ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ կյանքի վերջ, այլ Աստծո Որդու նման եղած մնում է մշտնջենական քահանա»: Յուրա- քանչյուր երկրային թագավոր և քահանա ունեն հայր, մայր, ազգահամար: Բայց Մելքիսեդեկը չուներ: Դա ևս մեկ հրաշալի ապացույց է այն բանի, որ Տերը որպես Որդի դեռ չէր ծնվել երկրի վրա, երբ որպես Քահանա հանդի- պեց Աբրահամին այն ժամանակ: Որպես Քահանա, Նա դիմավորեց Աբրա- համին հացով ու գինով, որը խորհրդապատկերն էր Տերունական Ընթրիքի: Հին Կտակարանում Քահանայապետը կարող էր Սրբությունների Սրբու- թյուն մտնել միայն տարին մեկ անգամ, այսինքն՝ քավության օրը, զոհի ար- յունը թափվելուց հետո (Եբր. 9:7): Որպես Քահանայապետ՝ Քրիստոսը մե- կընդմիշտ մտավ Իր արյունով, որը չկորչեց այս երկրի հողում, որովհետև բարձրանալուց հետո Հիսուսն այն ներկայացրեց շնորհաց գահին: Յուրա- քանչյուր մարդու համար, ով հավատում է Աստվածաշնչի համաձայն, այդ Արյունը այսօր էլ նույն արդարացնող ներգործությունն ունի: Դա Նոր Ուխտի արյունն է, որը շնորհքի շրջանում զորություն ունի բոլոր հա- վատացողների համար: Գրված է. «Երբ Իր անձը մեղքի համար ողջակիզէ, Անիկա սերունդ պիտի տեսնէ ու իր օրերը պիտի երկնցնէ ու Տէրոջը կամքը Անոր ձեռ- քով պիտի յաջողի» (Ես. 53:10):
Available translations