Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 6
ԱՐԱՐԻՉԸ
6 / 21
ԱՐԱՐԻՉԸ
Այն անվանումները, որոնք օգտագործված են Հին Կտակարանում Աստ- ծո վերաբերյալ, օգտագործվում են Նոր Կտակարանում Տիրոջ վերաբեր- յալ. Փրկիչ, Թագավոր, Հովիվ և այսպես շարունակ: Նոր Կտակարանը վկայում է, որ Հիսուսը նաև Արարիչ է: Հովհ. 1:10 համարում կարդում ենք. «Աշխարհը Նրանով եղավ և աշխարհը Նրան չճանաչեց»: Կողոս. 1:16,17 համարներում գրված է. «Որովհետև Նրանով ամեն բան ստեղծ- վեց՝ ինչ որ երկնքում է ու ինչ որ երկրի վրա. երևացողները ու աներևույթները, թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետություննե- րը, թե՛ իշխանությունները, բոլոր բաները Նրա միջոցով ու Նրա հա- մար ստեղծվեցին: Եվ Նա բոլորից առաջ է, և ամեն բան Նրանով է հաս- տատուն»: Համատեքստից երևում է, որ այս աստվածաշնչային հատված- ները վերաբերում են Հիսուս Քրիստոսին: 1 Կորնթ. 8:6 համարում կարդում ենք. «Բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից են բոլոր բաները, մենք էլ՝ Նրա համար, և մեկ Տեր Հի- սուս Քրիստոս, որով են բոլոր բաները, մենք էլ՝ Նրանով»: Այս համարում Որդին ներկայացված է այնպես, ինչպես Ինքը կա, այսինքն, որպես Տեր: Հայր Աստծո միջոցով ամեն բան ստեղծվեց, Հիսուս Քրիստոսի միջոցով՝ նույնպես: Ուրեմն ո՞ւմ միջոցով դրանք ստեղծվեցին: Մի՞թե երկու Արարիչ ունենք: Իհարկե` ո՛չ: Կա միայն մեկ Արարիչ: Նա Աստված է, և որպես Հայր հայտնվեց Որդու մեջ, իսկ Որդին Տեր է, և դրանով իսկ՝ Աստված: Նոր Կտակարանի մարգարեական գրքում Նա նորից Տեր Աստվածն է: «Արժանի ես Տեր և մեր Աստված, որ ընդունես փառքը, պատիվը և զո- րությունը, Դու, որ բոլոր բաներն ստեղծեցիր, ու Քո կամենալով կան և ստեղծվեցին» (Հայտն. 4:10):
Available translations