Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 15
ԾԱՌԱՆ
15 / 21
ԾԱՌԱՆ
Իր խոնարհությամբ Քրիստոսը կոչվում է Տիրոջ ծառան: Նա եկավ կա- տարելու Աստծո կատարյալ կամքը: Ես. 42:1 համարում կարդում ենք. «Ահա Իմ ծառաս որուն ձեռնտու պիտի ըլլամ ու Իմ ընտրածս որուն Իմ սիրտս հաւնեցաւ: Իմ Հոգիս անոր վրայ դրի. անիկա ազգերուն իրա- վունք պիտի ընէ»: Աստծո Հոգին իջավ Քրիստոսի վրա, որովհետև Աստ- ծո հաճությունը Նրա մեջ էր: Այնուհետև Նա սկսեց Իր ծառայությունը: Ղուկ. 4?րդ գլխում Տեր Հիսուսը ընթերցեց Ես. 61:1,2 համարները. «Տիրոջ Հո- գին ինձ վրա է, որովհետև ինձ օծեց. Նա ինձ ուղարկել է աղքատներին բարի լուրը քարոզելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու, կույրերին՝ տեսողություն, հարստահար- վածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու»: Ես. 42:6,7 համարներում ասվում է. «Ես՝ Տէրս՝ քեզ արդարութեամբ կան- չեցի: Ձեռքէդ պիտի բռնեմ ու քեզ պիտի պաշտպանեմ: Քեզ ժողովր- դին իբր ուխտ ու ազգերուն իբր լոյս պիտի տամ, որպէս զի կոյրերուն աչքերը բանաս, բանտարկեալները բանտէն հանէս ու խաւարի մէջ նս- տողները կապանքի տունէն»: Յուրաքանչյուրս կարող ենք այս խոսքերի իրագործումը տեսնել Մատթ. 12:15?21 համարներում: Այսօր էլ ուժի մեջ է այն, ինչ Նա ասել է անցյալում. «Ջախջախուած եղէգը պիտի չփշրէ ու
պլպլած պատրոյգը պիտի չմարէ, իրաւունքը հաւատարմութեամբ պի- տի յայտնէ: Անիկա պիտի չտկարանայ ու պիտի չթուլնայ, մինչեւ որ իրաւունքը երկրի վրայ յաստատէ: Կղզիները անոր օրէնքին պիտի սպասէն» (Ես. 42:3,4): Եսայի մարգարեի գրքում 52:13 համարից մինչև 53:12 համարները Փր- կիչը նկարագրված է Ծառայի կերպարանքով՝ Գեթսեմանիից Գողգոթա տանող ճանապարհին: «… Անիկա կերպարանք կամ վայելչութիւն չու- ներ, որպէս զի Անոր նայէինք, ոչ ալ այնպիսի երեւույթ մը որպէս զի Ան- կէ ախորժեինք: Անիկա մարդոցմէ անարգուեցաւ ու երեսէ ձգուեցաւ, վիշտերու տէր ու ցաւերու տեղեակ եղաւ: Անկէ երես դարձնելու մար- դու պէս եղաւ, անարգուեցաւ ու զանիկա չյարգեցինք» (հհ. 2,3): Հա- ջորդ համարներում (4,5) նկարագրված է փրկության գործի «կորիզը». «Իրաւցնէ Անիկա մեր ցաւերը վերցուց ու մեր վիշտերը Իր վրայ առաւ: Մենք զանիկա վիրաւորված, Աստուծմէ զարնուած ու չարիքի հանդի- պած սեպեցինք: Բայց Անիկա մեր մեղքերուն համար վիրաւորուեցաւ եւ մեր անօրէնութիւններուն համար ծեծուեցաւ: Մեր խաղաղութեան պատիժը Անոր վրայ եղաւ եւ Անոր վէրքերովը մենք բժշկուեցանք»: Սաղմոս 129:3 համարում նույնպես գտնում ենք մարգարեություն Իր չար- չարանքների մասին. «Հերկողները իմ կռնակիս վրայ հերկեցին ու իրենց ակոսները երկնցուցին»: Ես. 50:6 համարում կարդում ենք. «Իմ կռնակս զարնողներուն ու իմ այտերս փետտողներուն տուի. իմ երեսս նախատինքէն ու թուքէն չծածկեցի»: Ծառայի կերպարանք առնելով՝ Մեսիան ցածրացավ և խոնարհվեց մեզ համար անհասկանալի ձևով և նրան վերաբերվեցին որպես հանցագործի: Մարկ. 14:65 համարում գրված է. «Ոմանք սկսեցին թքել Նրա վրա, երե- սը ծածկել ու բռունցքով Նրան ծեծել և Նրան ասել. «Մարգարեա- ցիր»: Սպասավորները Նրան ապտակներով ծեծում էին»: 15?րդ գլ- խում պատմվում է այն մասին, թե ինչպես Նրան մտրակեցին, փշե պսակ դրեցին գլխին և թե ինչ ծաղրանքներ կրեց Նա: 28?րդ համարում կարդում ենք այս պարզաբանումը. «Եվ կատարվեց այն գիրը, որ ասում էր՝«Անօ- րենների շարքը դասվեց» (Ես. 53:12): Ես. 53?րդ գլխում բացատրվում է պատճառը, որի համար մեր Փրկիչը անցավ այդ բոլոր բաների միջով: 11?րդ համարում կարդում ենք, «Իր ան- ձին աշխատութեան պտուղը տեսնելով պիտի կշտանայ: Իմ արդար ծառաս իր գիտութիւնովը շատերը պիտի արդարացնէ, քանզի անոնց անօրէնութիւնները ինք պիտի կրէ»: Մենք մեղավոր էինք և արժանի էինք մահվան, բայց Նա գրավեց մեր տեղը: Մենք էինք Աստծուց լքված: Երբ Հի- սուսը խաչի վրա էր, աղոթեց մեր փոխարեն. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»: Սաղմոս 22?ում Դավիթը Հոգով մարգարեանում է՝
ասելով. «Աստուած իմ, Աստուած իմ, զիս ինչո՞ւ թողեցիր» (հ. 1): «Բո- լոր զիս տեսնողները զիս ծաղր կ?ընէին» (հ. 7): «Վասն զի շուները չորս կողմս առին, չարերուն ժողովը զիս պատեց, ձեռքերս ու ոտքերս ծակեցին: Իմ բոլոր ոսկորներս կրնամ համրել. անոնք կը նային, կը տեսնեն զիս: Իմ հանդերձներս իրենց մէջ կը բաժնեն ու պատմուճա- նիս վրայ վիճակ կը ձգեն» (հհ. 16?18): Որքա՜ն ճշտությամբ կատարվեցին Հին Կտակարանի 100?ից ավելի մարգարեական խոսքերը Մեսիայի վերաբերյալ: Իր չարչարաքներով և մա- հով Նա մեզ ազատեց և վերցրեց մեր և Աստծո միջև եղած թշնամությունը՝ մեզ դարձնելով նոր մարդիկ և խաղաղարարներ(Եփես. 2:13?17): Որպես ծառա, Հիսուսը մերժեց «բարի վարդապետ» կոչումը: Նա ասաց իշխանին. «Ինչո՞ւ ես ինձ «բարի» անվանում. ոչ ոք բարի չէ, բացի մե- կից՝ Աստծուց» (Ղուկաս18:18,19): Նա բառացիորեն ասաց. «Ես մարդ- կանցից փառք չեմ առնում… դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք առնում, և այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում» (Հովհ. 5:41,44): Նա եկել էր Աստծո կամքը կատարելու. ահա թե ինչու Նա ասաց. «Ինձ ուղարկողն Ինձ հետ է. Հայրն Ինձ մենակ չի թողել, որովհետև Ես միշտ Նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհ. 8:29): Որպես ծառա, Հիսուսը եկավ ծառայելու համար. ահա թե ինչու Նա ասաց. «Ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որ- պեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը փրկանք տա» (Մատթ. 20:28): Առաջին եկեղեցին Հիսուսի վերաբերյալ օգտագործում էր «ծառա» ան- վանումը նույնիսկ աղոթքներում. «Որովհետև իսկապես Քո սուրբ Որդի (գերմաներում՝ Ծառա) Հիսուսի վրա, որին օծեցիր, հավաքվեցին Հե- րովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ, Իսրայելի ժո- ղովրդի հետ, որպեսզի անեն, ինչ որ Քո ձեռքն ու կամքը նախապես սահմանեց լինելու» (Գործք4:27,28): Սուրբ Հոգու առաջնորդությամբ մարդիկ միշտ ասել, աղոթել, գրել և կատարել են այն, ինչ ճշմարիտ է: Շատ բաներ կարող են թվալ տրամաբանությանը հակառակ, բայց պետք է հաշ- վի առնել Աստծո ամեն խոսքը: Դա պետք է հնազանդության մղեր յուրա- քանչյուրին և ցանկություն դներ նրա մեջ պատկանելու ճշմարիտ աստվա- ծաշնչյան եկեղեցուն, որում Աստծո մտքերը, խոսքերը և գործերը իրակա- նանում են այստեղ՝ երկրի վրա: Ինչպես Մեսիայի վերաբերյալ Սուրբ Գր- քի բոլոր խոսքերն իրականացան, այնպես էլ կիրականան եկեղեցուն տրված խոստումները եկեղեցու մեջ և եկեղեցու միջոցով: Առաջին եկե- ղեցու աղոթքը վերջանում է այսպես. «Եվ հիմա, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքին և Քո ծառաներին ամենայն համարձակությամբ Քո Խոսքը խոսել տուր, որ Քո ձեռքը մեկնես, և բժշկություն, նշաններ ու
հրաշքներ լինեն՝ Քո սուրբ Որդի (գերմաներենում՝ Ծառա) Հիսուսի անունով»: Երբ նրանք աղոթեցին, այն տեղը շարժվեց, ուր հավաք- ված էին, և բոլորը Սուրբ Հոգով լցվեցին, ու Աստծո Խոսքը խոսում էին համարձակորեն» (Գործք 4:29?31):
Available translations