Book

Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

Ewald Frank

library_books Chapters: 21 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 14

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԵՂՈՒԹՅՈՒՆԸ

14 / 21

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԵՂՈՒԹՅՈՒՆԸ

Այժմ կքննարկենք այն ոլորտները, որոնցում Քրիստոսը մեզ ներկայաց- ված է Աստծո կողքին Իր մարդեղությամբ՝ որպես Աստծո Որդի, Մարդու Որ- դի, Դավթի Որդի, Աստծո Գառ, Միջնորդ և Բարեխոս, Մարգարե և այլն: Նրա մասին գրված է. «Այլ Իր անձն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես գտնվելով՝ Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահվան» (Փիլիպ. 2:7,8): Արքաների Արքան ծնվեց այս աշխար- հում, փաթաթվեց խանձարուրով և դրվեց մսուրի մեջ (Ղուկաս2:7): 21?րդ համարում կարդում ենք. «Եվ երբ ութ օրը լրացավ, որ մանուկը պետք է թլփատվեր, Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես, որ դեռ արգանդում հղացվելուց առաջ, կոչվել էր հրեշտակի կողմից»: Մատթ. 1:21 համա- րում գրված է. «Նա որդի կծնի, և Նրա անունը Հիսուս կդնես, որովհետև Նա Իր ժողովրդին կփրկի իր մեղքերից»: Մանուկը ընծայվեց Տիրոջը «ինչպես Օրենքում է գրված՝ «Ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ հա- մար սուրբ կկոչվի» (Ղուկաս 2:23): Ղուկասի ավետարանի երկրորդ գլուխը մտածողության անլուծելի խնդրի առջև է կանգնեցնում այն մարդկանց, ովքեր փորձում են Աստծո խորհուրդները իրենց մտքով հասկանալ: Մի կողմից գրված է. «Այսօր ձեզ Դավթի քաղաքում մի Փրկիչ ծնվեց, որ է՝ Օծյալ Տերը» (հ. 11): Մյուս կողմից ասվում է, որ այդ մանուկը, որ Քրիստոսն է, Տերն է, պետք է Երու- սաղեմում ընծայվեր Տիրոջը, որպես առաջնեկ (հհ. 22,23): Ահա թե ինչու արդեն շարադրել ենք, որ «Յահվեն»՝ Տեր Աստվածը հոգևոր մարմնի մեջ, և «Յահշուան», որ հայտնվեց մարմնեղեն մարմնով, Տերն է: Այսպես Յահշու- ան ներկայացվեց Տեր Աստծուն: Որպեսզի Փրկիչը չարչարվեր ու մահա- նար, բացարձակապես անհրաժեշտ էր, որ նա հարյուր տոկոսով մարդ լիներ, իսկ մահին և սատանային հաղթելու համար բացարձակապես անհրաժեշտ էր, որ Նա հարյուր տոկոսով Աստված լիներ: Որպես մարդ, Նա կերավ և խմեց, հոգնեց և քնեց, աղոթեց և ամեն բանում մեզ նման եղավ: «Ուստի պետք էր, որ Նա եղբայրներին բոլորովին նմանվեր… » (Եբր. 2:17): Ամեն տեղ, ուր Նրա մարդեղությունը հայտնվում է, մենք Նրան տեսնում ենք մեր նմանությամբ, Աստծո կողքին: Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, ծնվեց Աստծուց Սուրբ Հոգու միջո- ցով: Ահա թե ինչու Նրա արյունը, Նրա մտքերը, Նրա ողջ կյանքը կատարե- լապես սուրբ և անարատ էին: Մահը, գերեզմանը և սատանան ոչ մի իշխա- նություն չունեին Նրա վրա: Իր ծննդից մինչև համբարձումը Մեսիան չորս ավետարաններում նկարագրված է մարդկային բնության մեջ: Ղուկ.

3:21,22 համարներում կարդում ենք. «Եվ ամբողջ ժողորվրդի մկրտվե- լուց հետո, երբ Հիսուսն էլ մկրտվեց ու աղոթք էր անում, երկինքը բաց- վեց, և Սուրբ Հոգին մարմնավոր կերպարանքով, աղավնու պես իջավ Նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. «Դու ես Իմ սիրելի Որ- դին. Ես քեզ հավանեցի»: Խոսքը միայն իրադարձությունը պատմելու մասին չէ, այլ պետք է իմա- նանք, որ որպես Աստծո որդիներ և դուստրեր, կարող ենք ապրել նույնը: Նա, որ հավատացյալ է դարձել Աստվածաշնչի համաձայն, սուրբգրային ձևով էլ կմկրտվի՝ հնազանդվելով Աստծո Խոսքին: Հիսուսի մկրտության ժամանակ երկինքը բացվեց Աստծո Որդու համար: Նույնպես Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը գտնվում են բացված երկնքի տակ, և Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա, ինչպես սկզբում: Յուրաքանչյուրը պետք է անձամբ ապրի այդ՝ ստանալու համար այն վկայությունը, որ ինքն ընդունվել է Աստծո կողմից: Աստծո որդիներն ու դուստրերը պետք է ունենան այդ գերբնական փորձառությունը՝ համոզված լինելու համար, որ Աստծո բարե- հաճությունը հանգչում է իրենց վրա:

Available translations