Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 20
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐ
20 / 21
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐ
Մարդու Որդու միջոցով Աստծո հարաբերությունը մարդկանց հետ մեզ ցույց է տրված Եբր. 2:6?9 համարներում. «Մարդն ի՞նչ է, որ Դու նրան հիշում ես, կամ մարդու որդին, որ նրան այցելում ես: Նրան հրեշտակ- ներից մի քիչ ցածր արեցիր, նրան փառքով ու պատվով պսակեցիր ու Քո ձեռքի գործերի վրա կանգնեցրիր նրան: Ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրիր»: Որովհետև ամեն ինչ, որ նրան հնազանդեց- րեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, բայց հիմա դեռ չենք տես- նում, որ ամեն ինչ նրան հնազանդեցված է: Բայց մահվան չարչարան- քի համար հրեշտակներից մի քիչ ցածրացած տեսնում ենք Հիսուսին, փառքով ու պատվով պսակված, որպեսզի Աստծո շնորհով բոլորի հա- մար մահը ճաշակի»: Այդ ամենը կատարվեց մեր պատճառով: Եբր. 2:10,11 համարներում ասվում է. «Որովհետև վայել էր Նրան, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, որպեսզի շատ որդիների փառքի տա- նելիս նրանց փրկության առաջնորդին չարչարանքով կատարեր: Որովհետև թե՛ սրբացնողը և թե՛ սրբացվողները բոլորը մեկից են. և այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայր կոչել… »: Հին Կտակարանում գրված խոստումը բառացիորեն կատարվեց Նոր Կտակարանում: Իր հարությունից հետո Տերը դիմեց գերեզման եկած կանանց՝ ասելով. «Մի վախեցեք, գնացեք իմ եղբայրներին ասեք, որ գնան Գալիլիա և այնտեղ կտեսնեն Ինձ» (Մատթ. 28:10): Այն միտքը, որ Նա, ով սրբացնում է, և նրանք, ովքեր սրբացվում են, ունեն նույն Հայրը, հաստատվում է Հովհ. 20:17 համարում. «Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի դիպչիր, որովհետև դեռ Իմ Հոր մոտ չեմ բարձրացել. բայց դու Իմ եղ- բայրների մոտ գնա ու ասա նրանց. «Ես իմ Հոր ու ձեր Հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծո ու ձեր Աստծո մոտ»: Վերջում մենք կվերափոխ- վենք՝ Աստծո Որդու պատկերին նմանվելու: Հովհաննեսը գրել է. «Գիտենք, որ երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան ինչպես որ է» (Ա Հովհ. 3:2): Որքան հաստատ է, որ սա գրված է, նույնքան հաստատ է, որ կկատարվի: Նրա հավիտենական ծրագիրը Իրեն հավատա- ցողների հանդեպ մոտենում է Իր վերջնական իրագործմանը:
Սաղմոս 22:22 համարում գրված է. «Քու անունդ եղբայրներուս պիտի
պատմեմ, ժողովին մեջ Քեզ պիտի գովեմ»: Անունը չի հայտնվում բոլո- րին, այլ ինչպես գրված է, Նա այն պատմում է Իր եղբայրներին, ովքեր ճշ- մարտությամբ Աստծուն կոչում են իրենց երկնային Հայրը: Որդու մեջ Աստ- ված մեզ ամեն բան տվել է. «Որովհետև Նրա մեջ Աստվածության ողջ լի- ությունը բնակված է մարմնապես: Եվ դուք Նրանով լցված եք, որով- հետև Նա է ամեն իշխանության և պետության գլուխը» (Կողոս. 2:9,10): Մենք տեսնում ենք, որ, մարդկային կերպարանք առնելով, մեր Տերը պետք է տարբերակեր Իրեն տրված զանազան առաջադրանքները: Այն ժամանակ Հիսուսն ասում էր. «Քննեցեք գրքերը, որոնցով դուք ուզում եք հավիտե- նական կյանք ունենալ, և նրանք են, որ վկայում են Իմ մասին» (Հովհ. 5:39): Քննելով Սուրբ Գիրքը՝ պետք է կատարելապես հավատանք դրա վկա- յությանը: Հիսուսն ասում էր. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանա- չեն Քեզ միակ ճշմարիտ Աստված և Նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհ. 17:3): Նա նաև ասում էր. «Ինձ ուղարկողի կամքն այն է, որ ամեն ոք, ով Որդուն տեսնի ու Նրան հավատա, հավիտենա- կան կյանք ունենա» (Հովհ. 6:40): Ներքոհիշյալ համարից երևում է, թե որ- քան կարևոր է հավատալ, որ Աստված բացահայտվել է Որդու մեջ. «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվո- ղը կյանք չի տեսնի , այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա» (Հովհ. 3:36): Չնայած այն բազմազանությանը, որով մեր Տերը հայտնվեց, մենք նայում ենք մարդկային ծածկոցից այն կողմ և դավանում Թովմասի հետ. «Իմ Տեր և իմ Աստված» (Հովհ. 20:28): Ըստ Պողոս առաքյալի վկայու- թյան՝ միայն նրանք, ովքեր իսկապես Սուրբ Հոգին ունեն, կարող են վկայել, որ Հիսուս Քրիստոսը Տերն է (1 Կորնթ. 12:3): Որպես Բարի Հովիվ՝ Հիսուսը Իր կյանքը տվեց մեզ համար, որպեսզի մեզ դարձնի Իր արոտի ոչխարները և Իր ձեռքով առաջնորդված հոտը: Նա Թա- գավոր և Քահանա է և մեզ դարձրել է թագավորներ ու քահանաներ (Հայտն. 1:6): Նա Վեմն է, թանկագին Անկյունաքարը, որի վրա մենք, որպես կենդանի քարեր, կառուցվում ենք՝ հոգևոր տուն կազմելու համար» (1 Պետր. 2:4?10): Որպես Որդի, Հիսուսը մեզ դարձրել է Աստծո որդիներ ու դուստրեր (Եփես. 1:5): Եվ այսպես շարունակ: Նա, ով տեսնում է Տիրոջը Իր մարդեղության մեջ Աստծո կողքին, պետք է հիշի, որ այս ամենը կատարվել է, որ մարդ- կության հանդեպ Աստծո հավիտենական ծրագրերը իրականանան: Որ- պես Աստծո Որդի, Հիսուսը Փրկիչ է, որպես Մարդու Որդի, Հիսուսը Մարգա- րե է, որպես Դավթի Որդի, Հիսուսը Թագավոր է: Նա կնստի գահին և մենք հա- զար տարի կթագավորենք Նրա հետ(Հայտն. 20:6): Նա այս մեծ խոստումը տվել է Իրեն պատկանողներին(Հայտն. 3:20,21): Դրանից հետո ժամանակը կմտնի հավիտենություն և Աստված կլինի ամենը ամեն բանի մեջ:
Available translations