Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 19
ՄԻՋՆՈՐԴ ԵՎ ԲԱՐԵԽՈՍ
19 / 21
ՄԻՋՆՈՐԴ ԵՎ ԲԱՐԵԽՈՍ
«Քավություն» հասկացողությունը կապ ունի միջնորդի ու բարեխոսի հետ: Հոբը շատ հստակ արտահայտել է այդ միտքը այս խոսքերով. «Եթէ անոր քով միջնորդ պատգամաւոր մը ըլլայ, հազարէն մէկը, որ անոր ուղղութիւնը մարդուն իմացնէ, այն ատեն անոր ողորմելով պիտի ըսէ. ’Ազատէ զանիկա, որպէս զի գերեզմանը չիջնէ: Ես քաւութիւն մը գտայ… Անիկա մարդոց վրայ կը նայի ու եթէ մէկը ըսէ՝ «Մեղք գործեցի ու իրաւունքը աւրեցի ու ասիկա ինծի օգտակար չեղաւ, Աստուած իմ հոգիս ազատեց, որպէս զի գերեզմանը չիջնէ, այլ իմ կեանքս լոյսը տեսնէ» (Յոբ 33:23,24,27,28): Այստեղ խոսքը միջնորդի, քավության և ազատագրության մասին է: Հոբը վկայում է 19?րդ գլխի 25 համարում. «Վասն զի գիտեմ թէ իմ Փրկիչս ողջ է»: Այս տարբեր վիճակներում մենք տեսնում ենք մարդու Որդուն Աստծո կողքին: 1 Տիմ. 2:5 համարում գրված է. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որ Իր անձը բոլորի համար փրկանք տվեց»: Եբր. 12:24 համարում գրված է, որ մենք մոտեցել ենք «Նոր Կտակարանի միջնորդ Հիսուսին ու այն արյան
սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան Աբելի արյունը»: Հին Կտակա- րանում «միջնորդ» հասկացությունը պարզ է դառնում Մովսես մարգարեի միջոցով: Գործք 7:38 համարում ասվում է. «Այս նա է, որ անապատում ժողովրդի մեջ եղավ, այն հրեշտակի հետ, որը Սինա լեռան վրա խոսեց նրա հետ, մեր հայրերի հետ, որ կենդանի պատգամներ ստացավ, որ- պեսզի մեզ տա»: Միջնորդը նաև Բարեխոս պետք է լիներ: Հովհաննես առաքյալը հորդո- րում է հավատացյալներին այս խոսքերով. «Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, իսկ եթե մեկը մեղանչի, Բարեխոս ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս արդարին, Նա քավություն է մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի» (Հովհ. 2:1,2): Որպես Բարե- խոս՝ Նա Աստծո աջ կողմում է, որովհետև գրված է Սաղմ. 110:1 համարում. «Տէրը (Յահվե) իմ Տէրոջս ըսաւ. «Նստէ Իմ աջ կողմս, մինչեւ Քու թշնա- միներդ ոտքերուդ պատուանդան ընեմ»: Ոչ միայն իր երկրային կյանքի ընթացքում, այլև հիմա Հիսուս Քրիստո- սը մեզ ցույց է տրվում Աստծո կողքին: Երբ Ստեփանոսը տեսավ երկինքը բացված, արեց հետևյալ վկայությունը. «Ահա տեսնում եմ երկինքը բաց- ված ու մարդու Որդին՝ Աստծո աջ կողմում կանգնած» (Գործք7:56): Ոչ մի տեղ Սուրբ Գրքում որևէ մեկը չի տեսել մի Աստծո մեկ ուրիշ Աստծո կող- քին: Տեր Հիսուսն Ինքը ասել էր ատյանի առջև. «Սրանից հետո Մարդու Որդուն կտեսնեք Զորության աջ կողմը նստած ու երկնքի ամպերի վրայով գալիս» (Մատթ. 26:64): Ամեն անգամ, երբ մեր սիրելի Տիրոջը տեսնում ենք մեր փրկության հետ կապված որևէ ծառայության մեջ, Նա մեզ ցույց է տրվում Աստծո կողքին: Առաքյալը հորդորում է հավատացյալ- ներին՝ ասելով. «Նայենք հավատքի զորագլխին ու կատարողին՝ Հիսու- սին, որ Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծո աթոռի աջ կողմը նստեց» (Եբր. 12:2): Նրան, ում Ստեփանոսը տեսավ երկնքում Աստծո աջ կողմում, որպես Մարդու Որդի, Հովհաննեսը տեսավ եկեղեցում՝ յոթ ոսկե աշտանակների մեջտեղում (Հայտն. 1:12,20): Սավուղին նա հայտնվեց Դամասկոսի ճանա- պարհին փայլուն լույսի մեջ: Այս մասին կարող ենք կարդալ Գործք 9:3?6 համարներում. «… ու նրա չորս կողմից հանկարծակի երկնքից լույս փայլեց, նա գետնին փռվեց ու մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սա- վո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում»: Նա ասաց. «Ո՞վ ես, Տեր», ու Տերն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես. դժվար է քեզ համար խթանին քացով տալը: Կանգնիր և քաղաք մտիր, և կասվի քեզ, թե ինչ պետք է անես»: Տերը կարող է հայտնվել ինչպես, որ ուզում է, որ- տեղ, որ ուզում է և ում, որ ուզում է: Մենք կարող ենք միաժամանակ Նրան տեսնել Իր բազմազան հայտնություններում, բայց Նա մնում է նույնը: Հովհ.
3:13 համարում Հիսուսն ասում է. «Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի երկնքից իջնողից՝ Մարդու Որդուց՝ Նրանից, որ երկնքում է»: Երբ Հի- սուսն ասաց այս, Նա երկու ոտքով կանգնել էր երկրի վրա և խոսում էր Նի- կոդեմոսի հետ: Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ մենք գտնվում ենք աստվածային հայտնությունների ոլորտում:
Available translations