Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 11
ԿԱՄՈՒՐՋԸ
11 / 21
ԿԱՄՈՒՐՋԸ
Աստծո հետ հաղորդակցության ժամանակավոր խզումը մարդկանց մեղքերի և անհնազանդության պատճառով չէր կարող անզոր դարձնել մարդկության հանդեպ Աստծո հավիտենական ծրագիրը: Մեղքի պատճա- ռով մարդը հեռացավ Աստծուց և դարձավ «անաստված»: Բայց Աստված ասում է. «Ես կենդանի եմ, կ?ըսէ Տէր Եհովան, որ ամբարիշտին մեռնի- լը չեմ ուզեր, հապա կ?ուզեմ, որ ամբարիշտը իր չար ճամբայէն դառ- նայ ու ապրի» (Եզեկ. 33:11): Քանի որ մարդը նախասահմանված էր
կյանքի և Աստծո հետ հաղորդակցության համար, Տերը ճանապարհ պատրաստեց՝ մեզ մահից փրկելու և հավիտենական կյանքին վեր- դարձնելու համար: Մենք ինքներս ոչ մի զորություն չունեինք Աստծուն վերադառնալու, դրա համար անհրաժեշտ եղավ, որ Նա անձամբ գա և մեզ փրկի: Ես. 40:3 համարում կարդում ենք. «Անապատին մէջ կանչողին ձայնը. «Տէրոջը ճամբան պատրաստեցէք ու ամայութեան մէջ մեր Աս- տուծոյն համար շաւիղ շտկեցէք»: 9?րդ համարից կարդում ենք. «Քու ձայնդ ուժով բարձրացուր, ով դուն, որ Երուսաղէմին համար աւետիս կը բերես, բարձրացուր, մի վախնար. Յուդայի քաղաքներուն ըսէ. «Ահա ձեր Աստուածը»: Ահա Տէր Եհովան զօորւթեամբ պիտի գայ ու Անոր բազուկը Իրեն համար պիտի իշխէ»: Ես. 52:10 համարում գրված է. «Տէրը Իր սուրբ բազուկը մերկացուց բոլոր ազգերուն աչքերուն առջեւ ու երկրին բոլոր ծայրերը մեր Աս- տուծոյն փրկութիւնը պիտի տեսնեն»: Ես. 35:4 համարում գրված է. «Թուլասիտներուն ըսէք. «Ուժովցէք, մի վախնաք, ահա ձեր Աստուա- ծը վրեժխնդրութիւնով ու Աստուծոյ հատուցոմովը պիտի գայ. Անիկա պիտի գայ ու ձեզ պիտի ազատէ»: Որպես Հոգի, Աստված չէր կարող մահանալ. դրա համար Նա պետք է գար մարմնեղեն մարմնի մեջ: Միայն այդպես էր հնարավոր մեզ ազատել մահկա- նացու մարմնից և մեզ նորից վերադարձնել սկզբնական աստվածային վի- ճակին, որը ճշմարիտ հավատացյալները կունենան հարությունից հետո:
Available translations