Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 5
ԱՆՑՈՒՄԸ
5 / 21
ԱՆՑՈՒՄԸ
Աստվածության թեմայի վերաբերյալ Նոր Կտակարանը մարդկանց զգալիորեն ավելի մեծ դժվարությունների առջև է կանգնեցնում, քան Հին Կտակարանը: Դրա պատճառն այն է, որ այսօր գործ ունենք լիովին հակա- սուրբգրային աստվածաբանական մտածողության հետ: Նույնիսկ 325 թվականին Նիկիայի տիեզերական ժողովում դեռևս վիճաբանություն չկար երրորդության վերաբերյալ: Եկեղեցական յուրաքանչյուր պատմագիր գի- տի, որ առիթը Հիսուս Քրիստոսի աստվածության հարցն էր: Այդ վարդապե- տությունը հստակորեն պաշտպանում էր Աթանասը ի հակադրություն Արի- ոսի ուսմունքի: Երրորդության տարբեր ձևակերպումները մարդկային մտածողության արդյունք են և հիմնված են կատարյալ թյուրիմացու- թյան վրա: Հաշվի չառան ոչ միայն առաքյալների և մարգարեների խոսքե- րը, այլև առաքելական ժամանակներից հետո ապրած մարդկանց ասած- ները: Երրորդության վարդապետությունը գալիս է փիլիսոփայական?աստ- վածաբանական մտածողության ժամանակաշրջանից: Մարդիկ հրամայում էին սեփական բանականությանը. «Դու պետք է այս երեք Անձերին տեսնես որպես մեկ Աստծո»: Այնուամենայնիվ տեսնում էին ոչ թե մեկ Աստծո, այլ երեք անձնավորությունների, և, այդպիսով, միաստվածությունից անցան եռաստվածության: Նրանք չհասկացան Աստծո փրկության ծրագիրը, ըստ որի Աստված խոնարհվեց և որպես Խոսք (Լոգոս) հայտնվեց մարդկային մարմնի մեջ (Հովհ. 1:1,14): Աստված խոսել էր մարգարեների միջոցով, բայց երբ խոսեց Որ- դու միջոցով, ուրիշ խոստում հաղորդելու համար չէր, այլ պատաս- խանն էր, արդյունքը: Ո՞ւմ է պետք մտահայեցողական սուտ գիտությունը: Այլ խոսքը ամենամեծ և ամենասուրբ հայտնության մասին է: Նա, որ վեր է բոլոր ժամանակավոր բաներից, մտավ պատմության մեջ, և Խոսքը, որ սկզ- բում էր, մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ (Հովհ. 1:1,14): Լույսը հայտն- վեց, և սկսվեց մի նոր օր՝ փրկության օրը (Ես. 49:8, 2 Կորնթ. 6:2): Ծագեց Արդարության Արեգակը, հայտնվեց նոր կյանք Սուրբ Հոգու միջոցով: Դա աստվածային միջամտությունն էր մարդկության պատմության մեջ: Իրակա- նում մենք գործ ունենք Աստծո հայտնության և Իր էության միության հետ: Միայն այն դեպքում, երբ ճիշտ է, որ Աստված Ինքը Քրիստոսի մեջ էր, ճիշտ է նաև, որ Աստված Ինքը հաշտեցրեց մեզ Իր հետ(2 Կորնթ. 5:19): Մի պատմագիր գրում է եկեղեցու վարդապետ Աթանասի մասին, որը վկայակոչում էր Իրենեոսին. «Աթանասի միտքը վճռական է, երբ ասում է, որ Հիսուսի մեջ Աստված Ինքը մեզ հայտնվեց, Աստված Ինքը բացահայտվեց մեզ համար և մեզ փրկագնեց և հանձին Հիսուսի ունենք Իրեն՝ Հորը»: Ավե- լացնենք մի մեջբերում Լյութերից. «Հաշտարարը պետք է լինի Աստված Ին- քը, որովհետև, որպեսզի մենք ազատվենք մեղքի մեջ սարսափելի անկու- մից և հավիտենական մահից, ուրիշ միջոց մեզ չէր կարող օգնել: Մեզ կա- րող է ազատել այն հավիտենական Անձը որը իշխանություն ունի մեղքի և մահվան վրա և կարող է մեզ ազատել դրանցից և փոխարենը տալ արդա- րություն և հավիտենական կյանք: Ո՛չ մի հրեշտակ, ո՛չ մի արարած չէր կա- րող այդ անել, այլ պետք էր, որ դա լիներ Աստված Ինքը»: «Եռամիասնու- թյան» հակասուրբգրային վարդապետությունը մեծ խոչընդոտ դարձավ հրեաների և մուսուլմանների համար: Փոխանակ տեսնեին Հոր, Որդու և Սուրբ Հոգու հայտնությունը հաջորդական ձևով, այդ հայտնությունները ներկայացրեցին կողք?կողքի: Այն փաստը, որ Հին և Նոր Կտակարանները պետք է լիովին ներդաշնա- կեն և որ ոչ մի հակասություն չի կարող լինել դրանց միջև, պետք է լուսա- վորեր ցանկացած աստվածավախ մարդու: Մարգարեությունն ու նրա իրագործումը պետք է կատարյալ ներդաշնակության մեջ լինեն, և իրականում հենց այդպես է: Այսպես, ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտա- կարանը վկայում են, որ Նա, ով Աստծո կերպարանքն ուներ, լիովին մտավ մարդկային էության մեջ: Ըստ Ծննդոց 1:26?28 համարների Ադամը ստեղծվեց Աստծո պատկե- րով, այսինքն հոգևոր մարմնի մեջ: Միայն ավելի ուշ՝ 2?րդ գլխի 7?րդ հա- մարում Տեր Աստվածը մարդուն ստեղծեց երկրային, մարմնեղեն մարմնի
մեջ: Դրանից հետո Ադամից հանեց Եվային: Քանի որ մարդը ընկավ մարմնեղեն մարմնի մեջ, պետք էր, որ Աստված գար մարմնեղեն մարմ- նով: Քրիստոսը վերջին Ադամն էր (1 Կորնթ. 15:45): Գողգոթայում Նրա կող- քը խոցվեց, և փրկագնման գործողության միջոցով, Նրա Հարսը դուրս եկավ Իր միջից: Նա մարմին էր Իր մարմնից (Եփես. 5:30): Մարդը պետք է աստվածային բնություն ստանար, դրա համար Աստված ըստ մարմնի պետք է մարդ դառնար, բայց ըստ Հոգու մնաց Աստված: Միայն Նա կարող էր մարդկանց վերադարձնել իրենց աստվածային դիրքը: Այն, որ կա միայն մեկ Աստված, վկայում է ոչ միայն Հին, այլև Նոր Կտա- կարանը. «Հիսուսն էլ նրան պատասխանեց. «Բոլոր պատվիրաններից առաջինը սա է՝ «Լսի՛ր, Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է: Եվ սի- րիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտ- քով ու ամբողջ զորությամբ» (Մարկ. 12:29,30): Հռոմ. 3:30 համարում կարդում ենք. «Որովհետև մեկ է Աստված, որ արդարացնում է հավատ- քով թլփատվածներին, չթլփատածներին էլ՝ նույն հավատքի միջո- ցով»: Հուդայի թղթի 25?րդ համարում գրված է. «Այն մեկ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսով փառք և մեծու- թյուն, զորություն և իշխանություն բոլոր դարերից առաջ և այժմ բոլոր դարերում: Ամեն»: Մինչև մանրամասն կերպով կքննարկենք այն տարբեր ոլորտները, որոնցում մեր Տերը գործել է Իր բազմազանության մեջ, մենք պետք է ևս մեկ անգամ շեշտը դնենք Իր աստվածության վրա, ինչպես մեզ ցույց է տա- լիս Նոր Կտակարանը: Հռոմ. 9:4,5 համարները վկայում են, որ Մեսիան Աստված է. «Որոնք իսրայելացի են. նրանցն են և՛ որդեգրությունը, և՛ փառքը, և՛ ուխտերը, և՛ օրենսդրությունը, և՛ պաշտամունքը, և՛ խոս- տումները, նրանցն են հայրերը, որոնցից է Քրիստոսը մարմնի կողմից, որը բոլորի վրա Աստված է հավիտյանց օրհնյալ. ամեն»: Հովհաննես առաքյալն այսպես է արտահայտվում. «Եվ գիտենք, որ Աստծո Որդին եկավ և մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք և ճշմարիտի մեջ ենք, այսինքն Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը» (1 Հովհ. 5:20): Պողոսը համոզիչ վկայություն է անում՝ ասելով. «Աստվածապաշտու- թյան խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնի մեջ հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսնե- րին, հավատքով ընդունվեց աշխարհում և փառքով համբարձվեց» (1 Տիմ. 3:16): Մարգարեների և առաքյալների միաձայն վկայությունը չպետք է անտեսել կամ էլ մի կողմ թողնել: Պողոսը գրում է կողոսացինե- րին. «Որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն սիրով իրար միացած, և
կատարյալ իմաստության ամեն ճոխության հասնեն, այսինքն՝ Աստծո և Հոր և Քրիստոսի խորհուրդն իմանալուն, որի մեջ ծածկված կան իմաստության և գիտության բոլոր գանձերը» (Կողոս. 2:2,3): Հիսուս Քրիստոսի աստվածությունը մեր հավատքի հիմքն է և մեր փրկության բա- ցարձակ նախապայմանը:
Available translations