Book

Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

Ewald Frank

library_books Chapters: 21 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ

Հովհ. 8:24 համարում գրված է. «Արդ ես ձեզ ասացի. «Ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, որ Ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»: «Ես եմ» անվանումը արդեն Մովսեսի ժամանակներից հատուկ նշանակություն ուներ: «Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. «Ձեր հայրերի Աստվածը ինձ ձեզ մոտ է ուղարկել. և երբ որ ինձ ասեն, թե ինչ է Նրա անունը, ես ի՞նչ ասեմ նրանց: Եվ Աստված ասաց Մովսեսին. «ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ»: Եվ ասաց. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մոտ» (Ելից 3:13,14): Մեր Տերը Հին Կտակարանի այս խոսքերը կրկնեց Նոր Կտակարանում՝ Իր մասին խոսելով: Նա ասաց. «ԵՍ ԵՄ ճանապարհը, Ճշմարտությունը, Կյանքը: ԵՍ ԵՄ Հարությունը: ԵՍ ԵՄ Կյանքի Հացը: ԵՍ ԵՄ աշխարհի Լույ- սը» և այսպես շարունակ: Նորից ու նորից մենք հանդիպում ենք այդ ար- տահայտությանը: Հովհ. 8:57 համարում գրված է. «Հրեաները նրան ասացին. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս և Աբրահամի՞ն տեսար»: Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Աբրահա- մի լինելուց առաջ եմ Ես»: Ուրեմն ԵՍ ԵՄ?ն էր որպես Յահվե խոսում Աբ- րահամի հետ: Ես. 44:6 համարում Տերն ասում է. «ԵՍ ԵՄ Առաջինը ու ԵՍ ԵՄ Վերջի- նը, Ինծմէ զատ ուրիշ Աստուած չկայ»: Այդպիսի խոսքեր ենք գտնում նաև Ես. 48:12 համարում. «ԵՍ նոյնն եմ: Առաջինը ԵՍ ԵՄ, Վերջինն ալ ԵՍ ԵՄ»: Նույն արտահայտությունը գտնում ենք նաև Նոր Կտակարանում. «Մի վախեցիր, ԵՍ ԵՄ Առաջինն ու Վերջինը և կենդանի եղողը: Ես մե- ռած էի և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտն. 1:17,18): Այս խոսքերից պարզ երևում է, թե Ում մասին է խոսքը: Յահվեն ասում է Հին Կտակարանում . «ԵՍ ԵՄ Առաջինը և Վերջինը», Հի- սուսն ասում է Նոր Կտակարանում . «ԵՍ ԵՄ Առաջինը և Վերջինը»: Հայտն. 1:8 համարում Նա նորից Տեր Աստվածն է: «ԵՍ ԵՄ Ալֆան և Օմեգան,? ասում է Տեր Աստվածը,? Նա, որ է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը»: Հրաշ- ալի է հետևել Աստծո Խոսքի վկայությանը: Հին Կտակարանի Յահվեն Նոր Կտակարանի Հիսուսն է և միշտ մնում է նույնը: Այն վկայությունը, որ Նա տալիս է Ինքն Իր մասին Հայտն. 1:8 համարում, առանձնապես կարևոր է: Երանի նրան, ով հավատում է այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում: Աստ- ված բոլորովին էլ մտադիր չէ նոր Աստվածաշունչ գրել: Նա այսօր էլ կասեր այն, ինչ միշտ ասել է: Նա կարիք չունի ինչ?որ բան ուղղելու:

Available translations