Book
Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 12
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
12 / 21
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Աստված նոր ստեղծագործության սկիզբը դրեց ծննդի միջոցով: Մարդ- կային սերունդը ստեղծվեց արարչագործության միջոցով, բայց աստ- վածային սերունդը ստեղծվեց ծննդի միջոցով: Աստծո և մարդկանց միջև պետք է հաստատվի այնպիսի հարաբերություն, ինչպես հոր և որդու միջև է: Աստված չէր կարող դա անել Աբրահամի, Մովսեսի կամ մեկ ուրիշ մարգարե- ի միջոցով, որոնք այս աշխարհում ծնվել էին բնական ծննդի միջոցով և այդ պատճառով մեղսաբնույթ ստեղծագործության մաս են կազմում: Աստված սկսեց մի նոր ստեղծագործություն գերբնական ծննդի միջոցով. դա կա- տարվեց Միածին Որդու միջոցով: Աստված կյանքի սաղմը ստեղծեց կույս Մարիամի մեջ: Նա միայն երեխային կրողն էր: Մարիամն ասաց. «Ահա Տի- րոջ աղախինն եմ. թող ինձ քո խոսքի պես լինի» (Ղուկ. 1:38): Աստծո «մոր» մասին չեն խոսել ո՛չ Աստված, ո՛չ մարգարեները, ո՛չ էլ առաքյալները: Հիսուսն Ինքը երբեք նրան «մայր» չանվանեց, այլ միշտ՝ «կին»:
Հիսուսը դարձավ առաջնեկը բազմաթիվ եղբայրների մեջ (Հռոմ. 8:29):
Ադամը ստեղծվել էր, բայց Քրիստոսը Աստծո ծնված Որդին է: Միայն Նրա միջոցով կարող ենք հոգևորապես ծնվել, վերստին ծնվել և աստվածային սերնդին հաղորդ լինել: Գրված է. «Նրա սերունդն ենք … արդ քանի որ Աստծո սերունդն ենք» (Գործք17:28,29): Հայտն. 3:14 համարում գրված է. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծո ստեղծագործության Սկիզբը»: Խոսքը աշխարհի ստեղծման մասին չէ, այլ Քրիստոսի, որը ծննդի միջոցով Աստծո նոր ստեղծագործության սկիզբն է: Աստծո բոլոր որդիներն ու դուստրերը նույնպես պետք է ծնվեն Խոսքից և Հոգուց: Տերը կտրուկ կերպով ասաց. «Եթե մեկը վերստին չծն- վի, չի կարող տեսնել Աստծո թագավորությունը» (Հովհ3:3): Կրոնական գործողությունները չեն տանում Սուրբ Հոգու միջոցով վերստին ծննդյան: Նախ պետք է մեր հոգու մեջ դրվի Խոսքի աստվածային սերմը: Առանց սերմի ոչ մի կյանք չի կարող լինել. ո՛չ երկրային, ո՛չ հոգևոր: Հովհ. 10:33 համարում հրեաները մեղադրում էին Տիրոջը հայհոյության մեջ՝ ասելով. «… դու, մարդ լինելով, քո անձն Աստված ես դարձնում»: Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում գրված չէ՞. ‘’Ես ասա- ցի՝ աստվածներ եք’’ (Սաղմ. 82:6): Եթե աստվածներ է կոչում նրանց, ում Աստծո Խոսքն է եղել (և հնարավոր չէ, որ Գիրքը բեկանվի), հապա Նրա՞ն եք ասում, ում Հայրը մաքրեց ու աշխարհ ուղարկեց, թե՝ հայհո- յում ես, որ ասացի, թե Աստծո Որդի եմ»: Հին Կտակարանում Խոսքը գա- լիս էր մարգարեների մոտ: Եվ քանի որ այդ աստվածային էությունը՝ Խոս- քը, ընդունվել էր նրանց կողմից, նրանք կոչվել են աստվածներ: Աստծուց կարող է դուրս գալ միայն աստվածայինը: Դրա համար Աստծուց եկող Խոսքը աստվածային սերմն է (Ղուկաս 9:4), որով մենք դառնում ենք Աստծո զավակներ: «Նա կամենալով ծնեց մեզ Ճշմարտության Խոս- քով, որ մենք Նրա արարածների երախայրին լինենք» (Հակոբ1:18): Հին Կտակարանի չորս հազար տարիների ընթացքում ոչ մի մարգարե Աստծուն չդիմեց՝ Նրան կոչելով «երկնային Հայր»: Նույն կերպ նրանցից ոչ մեկը չդիմեց Աստծո Որդուն: Ոչ էլ լսել ենք, որ երկնքում Հոր և Որդու միջև զրույց լինի: Շատ կարևոր է դա իմանալը: Հին Կտակարանից Նորին անց- նելը կարևոր էր մեր փրկության համար: Նա, որ Հին Կտակարանում կոչվել է Տեր(Յահվե), Նոր Կտակարանում կոչվում է Որդի (Տեր Հիսուս): Անտեսա- նելի Աստված (Էլոհիմ) հայտնվեց որպես Տեր (Յահվե) տեսանելի կեր- պարանքով: Նույն Աստվածը, որպես Հայր, հայտնվեց Որդու մեջ մարդկային տեսանելի կերպարանքով: Հիսուսի Անունը (եբր. ՝ Յահշու- ա) նշանակում է Յահվե?Փրկիչ: Աստծո ամեն անվանում և Իր հայտնություններից յուրաքանչյուրը
պետք է դիտել իրենց որոշակի համատեքստում և այն նույն համատեքս- տում էլ պետք է դրանք թողնել, որովհետև դա է իրենց տեղը: Այնտեղ, որ- տեղ խոսվում է Հոր մասին, չես կարող դնել «Որդի» բառը, որտեղ խոսվում է Որդու մասին, չես կարող օգտագործել «Հայր» անվանումը: Մինչդեռ մի- այն մեկ Աստված կա, որ հայտնվեց երկնքում և երկրի վրա՝ Որդու մի- ջոցով: Որպես Հայր, Նա երբեք չի ծնվել, ոչ էլ մահացել: Որպես Որդի, ծն- վեց, չարչարվեց, մահացավ և հարություն առավ: Դա կատարվեց մեզ համար: Աստված մեզ ներգրավեց Իր ծրագրի մեջ: «Բայց Աստված, որ մեր Տիրոջը հարություն տվեց Իր զորությամբ, ձեզ էլ հարություն կտա» (Ա Կորնթ. 6:14): «Որովհետև եթե Նրա մահվան նմանությամբ Նրա հետ միացանք, ապա Նրա հարությանն էլ նման կլինենք»: (Հռոմ. 6:5): Որքան որ հաստատ է, որ Աստված բացահայտ- վեց Քրիստոսի մեջ, նույնքան հաստատ է, որ Քրիստոսը բացահայտ- վում է հավատացյալների մեջ: Պետք է մտածել, թե ինչու Աստվածաշնչի մեջ ոչ մի տեղ չենք հանդի- պում «հավիտենական Որդի» կամ «երկնային Որդի» բառերը, այլ՝ «հավի- տենական Հայր» կամ «երկնային Հայր»: Ոչ էլ կարող ենք ասել. «Նա, ով տեսավ Էլոհիմին, տեսավ Յահվեին», բայց նա, ով տեսավ Տիրոջը, կարող է աղաղակել. «Ես տեսա՛ Աստծուն»: Հայրը չէր կարող ասել. «Ով Ինձ տե- սավ, Որդուն տեսավ», բայց Որդին կարող էր ասել. «Ով Ինձ տեսավ, Հո- րը տեսավ» (Հովհ. 14:9): Ղուկաս 10:22 համարում կարդում ենք . «… և ոչ ոք չգիտե, թե ով է Որդին, բացի Հորից, և ով է Հայրը, բացի Որդուց, և ում որ Որդին կուզենա հայտնել»: Աշխարհի ստեղծումից առաջ Աստծո փառքը, որով Որդին պետք է փա- ռավորվեր, պատրաստ էր (Հովհ. 17:5): Նույն կերպ Նրան պատկանողները Նրանով արդեն ընտրված էին աշխարհի ստեղծումից առաջ (Եփես. 1:4,5) և նրանց անունները գրված էին Գառնուկի Կյանքի Գրքում աշխարհի ստեղ- ծումից առաջ (Հայտն. 13:8): Կա աստվածային նախասահմանություն, որը վերաբերում է Քրիստոսին և Իր Հարս?Եկեղեցուն: Քանի որ Աստ- ված ամեն ինչ նախօրոք գիտեր, Նա ծրագրեց մեզ ողորմություն անել հա- վիտենական դարերից առաջ (2 Տիմ. 1:9): Մենք ներգրավված ենք այդ ծրագրի մեջ: Աստվածաշնչի մեջ ոչ մի անգամ չենք հանդիպում այսօրվա քրիստոնե- ության մեջ կիրառվող այս ֆորմուլային. «Թող Հայր Աստվածը, Որդի Աստ- վածը, Սուրբ Հոգի Աստվածը ձեզ օրհնեն»: Նոր Կտակարանում Աստված կոչվում է մեր Հայրը, բայց ոչ մի տեղ չի գրված «Որդի Աստվածը», այլ միշտ գտնում ենք «Աստծո Որդի» կամ «Բարձրյալի Որդի» անվանումները: Նույնն էլ Սուրբ Հոգին: Գրված չէ. «Աստված Սուրբ Հոգին շարժվում էր ջրերի վրայով», այլ՝ «Աստծո Հոգին» (Ծննդ. 1:2): Մկրտության ժամանակ Մեսիայի վրա ոչ թե Սուրբ Հոգի Աստվածը իջավ, այլ Աստծո Հոգին (Մատթ. 3:16): Ոչ թե Սուրբ Հոգի Աստծո զորությունը հովանի եղավ Մարիամին, այլ գրված է. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ հովանի կլինի. դրա համար այն ծնված Սուրբն էլ Աստծո Որդի կկոչ- վի» (Ղուկաս1:35): Եթե Սուրբ Հոգին անկախ, ինքնուրույն անձ լիներ, ու- րեմն մանուկը կկոչվեր «Սուրբ Հոգու Որդին», քանի որ ծնունդը եղավ Սուրբ Հոգու միջոցով: Սուրբ Հոգին Աստծո Հոգին է: Յովել 2:28 համարում Աստված ասում է. «Ասկէ յետոյ Իմ Հոգիս ամէն մարմնի վրայ պիտի թափեմ»: Այս խոստումի իրագործումը նկարագր- ված է Գործք 2?րդ գլխում: Աստված ուրիշ անձնավորության չուղար- կեց, այլ թափեց Ի՛ր Հոգին: Հիսուսը Իրեն պատկանողներին տվեց Հոր խոստումը(Գործք1:4?8): Հիսուսը երկու բան ասաց. Հովհ. 16:7 համարում ասաց, որ ուղարկելու է Սուրբ Հոգուն և Հովհ. 14:18 համարում ասաց, որ Ինքը կգա նրանց մոտ: Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգով եկավ և բնակվեց հավատացյալների մեջ: Այսպես է Քրիստոսը մեր մեջ բնակվում որպես փա- ռաց հույս(Կողոս. 1:27): Իր առաջին քարոզի ժամանակ Պետրոսն ասում է. «Արդ Աստծո աջով բարձրացած և Սուրբ Հոգու խոստումը Հորից ստա- ցած՝ հեղեց այն, որ դուք հիմա տեսնում ու լսում եք» (Գործք2:33): Հով- հաննես Մկրտիչն արդեն ասել էր. «Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրա- կով» (Մատթ. 3:11): Սա մաքուր առաքելական ուսմունք է: Քրիստոսով Աստված մեզ հետ էր, Սուրբ Հոգով բնակվում է մեր մեջ: Հովհ. 4:24 համա- րում Տերն ասում է. «Աստված Հոգի է»: 2 Կորնթ. 3:17 համարում Պողոսը գրում է. «Արդ, Տերը Հոգին է»: Գրված լինի «Աստծո Հոգին», «Տիրոջ Հո- գին» թե «Սուրբ Հոգին», խոսքը միշտ միակ և նույն Հոգու մասին է: Ո՛չ Որդին, ո՛չ Հոգին անկախ չեն: Որդու մեջ Աստված հաղորդակցության մեջ մտավ մեզ հետ, իսկ Հոգով մենք ենք Նրա հետ հաղորդակցվում: Որդին ասում է. «Հորից եմ դուրս եկել» (Հովհ. 16:28): Հոգու մասին գրված է. «Ճշմարտության Հոգին, որ Հորից է դուրս գալիս… » (Հովհ. 15:26):
Available translations