Book

Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

Ewald Frank

library_books Chapters: 21 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 21

ՆԱ ՈՎ ԱՐԺԱՆԻ Է ՊԱՏՎԻ

21 / 21

ՆԱ ՈՎ ԱՐԺԱՆԻ Է ՊԱՏՎԻ

Դանիել 7:9 համարում մի ուշագրավ իրադարձություն է նկարագրված. «Երբ կը դիտէի, աթոռներ դրուեցան ու Հինաւուրցը նստաւ: Անոր զգեստը՝ ձիւնի պէս ճերմակ ու գլխուն մազը մաքուր բուրդի պէս էր: Անոր աթոռը՝ կրակի բոցի պէս ու անիւները վառած կրակի պէս էին»: Անշուշտ, Աստված ո՛չ ծերուկ է, ո՛չ պապիկ: Նա Հայր է, և ամեն ժամանակ մնում է նույնը: Նա մի Աստված է, որ երբեք չի փոխվում: Նրա տարիքի մա- սին խոսք չի կարող լինել: Այս տեսիլքում Դանիելը Նրան տեսավ որպես Դատավորի, որպես ամենաբարձր իշխանության Իր ողջ մեծության և փառ- քի մեջ: 13?րդ համարում Դանիելը անում է այս վկայությունը. «Գիշերը տեսիլքին մէջ կը տեսնէի, թէ ամպերով Որդի Մարդոյ նման մէկը կու գար, մինչեւ հասաւ Անոր որ յաւիտեան կենդանի է ու Որդին Մարդոյ անոր մօտեցուցին»: Մեզ համար զարմանալի կլինի Նոր Կտակարանում գտնել պատվար- ժան Ծերունու նկարագրությունը հանձին Մարդու Որդու: Ահա թե ինչ տե- սավ Հովհաննեսը Հովհ. 1:13,14 համարներում. «Այս յոթ ճրագակալների մեջտեղը՝ մարդու Որդու նման մեկը, երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկի գոտի կապած: Նրա գլուխը և մազերը սպիտակ բրդի նման էին, ճերմակ՝ ձյան պես, և Նրա աչքերը կրակի բոցի պես էին»: Դանիել մարգարեն մեզ ներկայացնում է Աստծուն ճերմակ մազերով: Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսը՝ Մարդու Որդին մեզ ներկայացվում է նույն կերպ՝ ճերմակ մազերով: Դա մեկ անգամ ևս հաստատում է, որ Որ- դին Հոր հայտնությունն է և նորից կմիաձուլվի Նրա հետ (1 Կորնթ. 15:28): «Ահա Նա գալիս է ամպերով, և ամեն աչք Նրան կտեսնի, և նրանք, որ խոցեցին Նրան, և Նրա վրա կոծ կանեն երկրի բոլոր ազգերը: Այո՛, ամեն: «Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը),??? ասում է Տերը, Նա, որ է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը» (Հայտն. 1:7,8): Հայտն. 20:11 համարում նկարագրված է վերջին դատաստանը: Հով- հաննեսը անում է այս վկայությունը. «Տեսա մի սպիտակ մեծ աթոռ ու Նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան ու նրանց համար տեղ չգտնվեց»: Մինչև Աստվածաշնչի այս վերջին գլուխը դեռ հանդիպում ենք ժամա- նակի հասկացությունների, որոնք չեն վերաբերում հավիտենությանը: Օրի- նակ, Հայտն. 22?րդ գլխում խոսվում է Կյանքի Ծառի մասին, որը ամեն ամիս իր պտուղն է տալիս: Դա կլինի հազարամյա թագավորության ժամա- նակ (Եզեկ. 47:12): Այս գլխում խոսվում է նաև Աստծո և Գառնուկի աթոռի մասին, բայց այդ մասին խոսվում է եզակի, ոչ թե հոգնակի թվով. «… և Նրա ծառաները կպաշտեն Նրան: Եվ Նրա երեսը կտեսնեն ու Նրա

անունը նրանց ճակատների վրա կլինի» (Հայտն. 22:3,4): Վերջում նո- րից խոսում է Միակը, որը խոսել էր սկզբում. «Ահա շուտով գալիս եմ, և Իմ վարձը՝ Ինձ հետ, որ ամեն մեկին հատուցեմ ըստ իր գործերի: Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը» (hh. 12,13): Մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատքի ժառանգության համար մենք ուզում ենք հաստատուն կերպով կառչել Աստծո Խոսքից: Այն, ինչ դեռ չի կատարվել, անպայման կկատարվի իր ժամանակին (Ամբ. 2:2,3): Վերջում կպարզվի, որ Աստված իրականացրել է Իր մեծ ծրագրերը և կատարել Իր հավիտենական խորհուրդը: Երբ որ ժամանակը մտնի հա- վիտենություն, այլևս կարիք չի լինի Մարդու Որդու, Միջնորդի, Բարեխոսի և այլն: Տեր Աստված կմնա Իր փառքի մեջ, և մենք կլինենք Նրա հետ: Վերջ- նական վիճակը ամենից ճիշտ նկարագրում է Հայտն. 21:3?7 համարներում գրվածը. «Ահա Աստծո խորանը մարդկանց հետ ու Նա կբնակվի նրանց հետ, և նրանք ժողովուրդ կլինեն Նրա համար, և Ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստվածը: Եվ Աստված նրանց աչքերից ամ- բողջ արտասուքը կսրբի. այլևս մահ չի լինի. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան: Եվ գահի վրա նս- տողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»: Եվ ինձ ասաց. «Գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ և հավաստի են»: Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը: Ես ծարավին ձրի կտամ կյան- քի ջրի աղբյուրից: Ով որ հաղթի, ամբողջը կժառանգի, ու Ես Նրան Աստված կլինեմ, և նա Ինձ համար որդի կլինի»: Ամե՛ն, Ամե՛ն:

Հրատարակիչ՝ Շվեյցարիայի միսիոներական կենտրոն Էլ. փոստ. kelisa@kelisanet.org www.kelisanet.org Հասցեն Երևանում` P.O. Box 68 375010 Yerevan 10 ARMENIA

Available translations