Book

Աստված և Նրա ծրագիրը մարդկության համար

Ewald Frank

library_books Chapters: 21 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 10

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԶՈՒՄԸ

10 / 21

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԶՈՒՄԸԴժբախտաբար մարդկությունը չհասկացավ, թե որն է Աստծո կամքը, ոչ

էլ ինչպես է Նա իրագործում Իր ծրագիրը: Աստծո ծրագիրը կայանում է նրանում, որ Նա ուզում է հավիտենության մեջ ունենալ որդիներ և դուստրեր, որոնք Իր հետ հաղորդակցության մեջ են ապրում: Այդ բարձր կոչման համար է մարդը ստեղծվել Աստծո պատկերով: Նա Աստծո

արարչագործության պսակն էր, և նրան տրվեց ողջ երկրի վրա իշխելու պատասխանատվությունը: Մարդը չստեղծվեց ավտոմատ լինելու համար, այլ ստացավ ազատ կամք, սիրելու, զգալու, որոշելու ընդունակություն և այլն: Բայց հնազան- դության սկզբունքը պետք է կիրառվեր, այսինքն, մարդը իր իշխանությու- նը պետք է օգտագործեր Աստծուց կախման մեջ լինելով: Մարդը ենթարկ- վեց փորձության, որի ընթացքում ազատորեն կարող էր կայացնել իր որոշ- ումը: Տերը նրան տվեց մի պատվիրան, որը հեշտ էր կատարել: Ավելի լավ կարող ենք պատկերացնել կատարվածը միայն այն դեպքում, եթե հասկա- նանք, որ այդ պատվիրանի կատարումը պատիվ պետք է լիներ: Բայց մար- դը մերժեց, դարձավ ինքնիշխան և կորցրեց իր կախվածությունը Աստծուց: Սրանով ընդհատվեց կատարյալ ներդաշնակությունը մարդու և իր Արարչի միջև, և նա հեռացավ Աստծուց: Մեզ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է տևել Աստծո հետ այդ անխա- փան հաղորդակցությունը: Համենայն դեպս, մեղքի մեջ անկումից առաջ չկար վիշտ, չկային արցունքներ, ցավ, հիվանդություն, մահ: Քանի որ մենք նախասահմանվել ենք ապրելու առանց այդ երևույթների ուղեկցության, դրա համար ձգտում ենք վերադառնալ մեր սկզբնական վիճակին: Ըստ Ես. 14:12?15 համարների, նախ մի հրեշտակապետ ապստամբեց Աստծո դեմ և այդ պատճառով վտարվեց Աստծո ներկայությունից: Ըստ Եզեկ. 28:13 հա- մարի նա գտնվում էր Եդեմում՝ Աստծո պարտեզում: Աստծուց հեռանալուց հետո նա փորձեց մարդկանց սադրել Աստծո դեմ, որպեսզի նրանք հեռա- նան Աստծուց: Սատանան հոգի էր և չէր կարող խաբել մարմնի մեջ ապրող մարդկանց: Դրա համար նա օգտագործեց օձին, որը գրեթե բոլոր լեզուներում արա- կան սեռի գոյական է և այն ժամանակ ուղիղ էր քայլում: Միայն անեծքից հետո դարձավ սողուն (Ծննդ. 3:14): ԻՆչպես երևում է Ծննդոց 3?րդ գլխում գրվածից, նա Եվային ներքաշեց երկար զրույցի մեջ: Երբ օձը Եվային ասաց. «Աստված իրո՞ք ասաց», նա Եվայի մեջ կասկած դրեց Աստծո Խոս- քի հանդեպ: Բացի այդ, խոսքը «աչքերի ցանկության», «գիտության», «իմաստուն դառնալու», «Աստծո նման դառնալու» մասին էր: Աստված զգուշացրել էր Ադամին՝ ասելով. «… քանզի այն օրը, որ ան- կէ ուտես, անշուշտ պիտի մեռնիս» (Ծննդ. 2:17): Օձի միջոցով սատա- նան Եվային ասաց հակառակը՝ ավելացնելով միայն մեկ բառ. «Ոչ թէ ան- շուշտ պիտի մեռնիք» (Ծննդ. 3:4): Այսպիսով, նա վերջապես գրավեց Եվային իր հմայքով և խաբեց նրան: Իր հերթին նա էլ Ադամին ներքաշեց անհնազանդության մեջ (Աստծո Խոսքի հանդեպ անհավատության արդյունքը), և Աստծո ու մարդու միջև հաղորդակցությունը խզվեց:

Այն ժամանակից ի վեր ողջ աշխարհը չարի մեջ է և անօրենի իշխանու- թյան տակ: Այս աշխարհի մեջ ծնված ամեն մարդ մահվան զավակ է: Որպեսզի մարդը հավիտյան չապրի մեղքի մեջ, անհրաժեշտ էր, որ նա չուտեր Կյանքի Ծառից: Այդ պատճառով Աստված մարդուն վտարեց դրախ- տից: Նախ պետք է քավություն լիներ և հաշտությունը կայանար: Երբ քավությունը կատարվեց, Տերն ասաց չարագործին. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23:43): Ծնվելով այս աշխարհում՝ ամեն մարդ հեռացած է Աստծուց: Մենք մեղք ենք գործել Աստծո առաջ և փրկության կարիք ունենք: Կրոնական գործո- ղությունները, որ կատարում ենք Աստծո պատժից վախենալով, չեն կարող մեզ ծածկել առավել, քան թզենու տերևները՝ Ադամին ու Եվա- յին: Այսպիսով, ամեն մարդ այսօր էլ գտնվում է ճիշտ այն վիճակում, որում Նա գտավ առաջին մարդկանց մեղանչելուց հետո: Առաջին երկու հազարամյակներում եղան մի քանի մարդիկ, որոնց Աստված անձամբ հայտնվեց, ինչպես օրինակ Ենովքը, Նոյը, Աբրահամը: Մարդկությունը գնում էր իր ճանապարհով և պաշտում էր ամեն տեսակ աստվածների: Մովսեսի ժամանակ Աստված ընտրեց Իսրայելին: Աստված տվեց օրենքը և հաստատեց տարբեր տեսակի զոհաբերություններ, որոնք պետք է կատարվեին: Այդ զոհաբերությունները չէին կարող վերջնական հաշտեցում բերել, այլ միայն ծածկում էին հանցանքները: Դրանք ցույց էին տալիս Աստծո Գառի գալուստը, որը պետք է մեռներ աշխարհի մեղքերի համար և վերցներ Աստծո և մարդկանց միջև եղած պատը: Օրենքն անհրաժեշտ էր, քանի որ օրենքով է լինում մեղքի ճանաչու- մը(Հռոմ. 3:20): Աստծո Հոգին մեզ հանդիմանում է մեղքի համար այն պատ- վիրանների և արգելքների միջոցով, որոնք մենք չենք կարող պահել, այլ, հակառակը, խախտում ենք: Միայն այդպես ենք ճանաչում Աստծո հանդեպ մեր մեղավորությունը և փրկության անհրաժեշտությունը:

Available translations