Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 1
Առաջաբան
1 / 25
ԱՌԱՋԱԲԱՆԱյս շարադրանքում գլխավորապես կքննարկենք նորկտակարանյան եկեղեցու ժամանակաշրջանը և կօգտագործենք սուրբգրային հատվածներ, որոնք տեղեկություն են տալիս ժամանակների ընթացքի վերաբերյալ: Հիմնական շեշ- տը կդրվի Աստվածաշնչի վերջին մարգարեական գրքի՝ «Հայտնության» վրա: Մարգարեական Խոսքը պարունակում է խորհրդապատկերներ, որոնք իրոք դժ- վար է հասկանալ: Աստվածաշունչը ուսումնասիրող և սովորեցնող շատ մար- դիկ բոլորովին մի կողմ են թողել այս մարգարեական Խոսքը, մյուսներն էլ իրենց սեփական մտքերն են շարադրել դրա վերաբերյալ: Մինչև հիմա չի եղել իսկապես ճշմարիտ արդիական գրականություն, որը հավասարակշռված ձևով լուսաբանում է արագորեն զարգացող վերջին իրադարձությունների ընթացքը: Իրականում դա լիովին անհնար էր, որովհետև միայն այն ժամանակ, երբ Սուրբ Գրքում նախօրոք հաղորդված իրադարձությունները կատարվում են, հնարավոր է լինում դրանք հասկանալ, տեսնել և դնել իրենց ճիշտ համատեքս- տում: Աստվածաշնչյան մարգարեություններում հիմնական շեշտը դրվում է քրիստոնեական ժամանակաշրջանի առաջին և վերջին սերունդների վրա: Ամեն բանից ավելի Ամենագետ Աստծո փառքը ցույց է տալիս այն փաստը, որ Նա նախօրոք է գրել տվել ներկա իրադարձությունների ողջ ընթացքը: Լավա- գույն պատկերացում ունենալու համար մեկ առ մեկ կքննարկենք Հայտնության գլուխներից յուրաքանչյուրը և կօգտագործենք դրանց հետ կապված սուրբգ- րային հատվածները ողջ Աստվածաշնչում: Թեև շարադրանքը կատարվել է համառոտ կերպով, բավական կլինի, որ- պեսզի իսկապես հետաքրքրված ընթերցողը մուտք ունենա Աստծո խորհրդի հասկացողության մեջ: Թող մեր Տեր Աստվածը յուրաքանչյուր անկեղծ փնտրո- ղի տա ճիշտ հասկացողություն և Հոգու հայտնություն՝ ճիշտ ըմբռնելու համար Հայտնության գրքում գրվածը: Երանելի են նրանք, ովքեր Հոգով են կարդում Հոգով ներշնչված Խոսքը և հասկանում են Հոգով, որովհետև Հոգին է քննում բոլոր բաները (1 Կորնթ. 2:10?16):
Available translations