Book

Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

Ewald Frank

library_books Chapters: 25 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Գլուխ 11 ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՏԵՍԻԼՔԸ. ՏԱՃԱՐԻ ՉԱՓՈՒՄԸ ԵՎ ԵՐԿՈՒ ՎԿԱՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸՏասնմեկերորդ գլխում նախ մեզ տրվում է շատ կարևոր մի տեղեկություն այն մասին, թե ինչ է կատարվելու վերջին երեքուկես տարվա ընթաց- քում, երբ տաճարը վերակառուցվի: Գործող միջազգային իրավունքը պաշտպանում է Աստծուն նվիրված տները ընդհանրապես, բայց ոչ թե դրանք շրջապատող տարածքը: Ահա թե ինչու միայն գավիթը կտրվի հեթա- նոսներին նեղության երեքուկես տարիների ընթացքում: «Եվ ինձ գավազանի նման մի եղեգ տրվեց: Հրեշտակը կանգնած էր և ինձ ասում էր. «Վեր կաց և չափիր Աստծո տաճարը, սեղանն ու նրա մեջ երկրպագողներին: Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, դուրս թող ու մի՛ չափիր, որովհետև այն հեթանոսներին է տրված: Եվ սուրբ քաղաքը քառա- սուներկու ամիս կոխ կտան» (Հայտն. 11:1,2): Այստեղ խոսվում է մեծ նեղության և հալածանքի մասին, որը տեղի է ու- նենալու երեքուկես տարի հետո. այդ տարիների ընթացքում երկու մարգա- րեները ավարտում են իրենց ծառայությունը և տաճարը վերակառուցվում է: Սա ժամանակի ճշգրիտ բաշխումն է և փաստերի կատարյալ նկարագրու- թյուն: Նույնիսկ զոհասեղանը չափվեց: Դա մեզ հիշեցնում է Դան. 9:27 հա- մարը, որում ասվում է, որ վերջին յոթնյակի մեջտեղում զոհն ու պատարա- գը կդադարեցվեն: Եզեկիել մարգարեն 40?47 գլուխներում տեսավ Տաճարը և նրանում եղած բոլոր մանրամասները: Նկարագրությունից պարզ երևում է, որ ապա- գա Տաճարը վերակառուցվելու է առաջին Տաճարի նմանությամբ: Երրորդ Տաճարը՝ Երուսաղեմում գտնվող Աստծո տունը կվերակառուցվի իր սկզբ- նական տեղում և գոյություն կունենա Հազարամյա Թագավորության ժա- մանակ: Սուրբգրային բազմաթիվ հատվածներ վկայում են այդ մասին (Ես. 2:2,3, 56:7, Եզեկ. 47, Անգեա 2:9, Զաք. 14:20, Հայտն. 7:15 և այլ համար- ներ): Տաճարի սարը Սիոնի մի մասն է. այդ պատճառով 144000?ը ցույց են տրվում Սիոնի վրա:

Ժամանակների բաշխումը և տարբեր իրադարձություններն ուղեկցող

հանգամանքների նկարագրությունը այնքան ակնհայտ են, որ դա պետք է պարզ և հստակ լիներ բոլորի համար: Իսկ ինչ վերաբերում է երկու վկանե- րի ծառայությանը, այն նույնպես տևելու է երեքուկես տարի: «Իմ երկու վկաներին իշխանություն կտամ, ու հազար երկու հարյուր վաթսուն օր քուրձ հագած կմարգարեանան» (Հայտն. 11:3): Երբ Սուրբ Գիրքը ժամանակի հասկացության համար օգտագործում է այս արտահայտությունները՝ քառասուներկու ամիս կամ հազար երկու հարյուր վաթսուն օր, կամ մի ժամանակ, ժամանակներ և կես, կամ մեկ տարի, երկու տարի և կես տարի, միշտ նկատի ունի Դանիելի յոթանասու- ներորդ յոթնյակի կեսը: Բայց կարևոր է հասկանալ, թե կանխասված իրա- դարձությունը յոթնյակի որ կեսին է վերաբերում: Հոգով օծված երկու մարգարեները նաև կոչվում են «ձիթենիներ»: Զաքա- րիա մարգարեն չորրորդ գլխի 11?14 համարներում նրանց տեսնում է աշտա- նակի աջ և ձախ կողմերում: Այն փաստը, որ նրանք գտնվում են աշտանակի երկու կողմերում, նշանակում է, որ նրանց ծառայությունը չի կատարվում Եկեղեցու ժամանակաշրջանում: Նրանք հայտնվում են նորկտակարանյան Հարս?Եկեղեցու կատարելությունից և հափշտակությունից հետո, որովհետև միայն դրանից հետո է Իսրայելը փրկվում (Գործք 15:14?16, Հռոմ. 11:25): Նա, ով դիտում է նրանց ծառայությունը, անպայմանորեն կմտածի Մով- սեսի և Եղիայի մասին, որոնց միջոցով գործում էր Աստծո ամենակարող Խոսքը. այնպես, որ ամենասարսափելի պատուհասները զարկեցին Եգիպ- տոսը (Ելից 7?12 ): Մովսեսը ջուրն արյուն դարձրեց: Եղիայի ծառայության ժամանակ երկինքը փակվեց երեքուկես տարով, և երկնքից կրակ իջավ (4 Թագ. 1): Երկու բաներն էլ կրկնվում են երկու վկաների ծառայության ժա- մանակ: Ենովքի կյանքում չկա մի բան, որը հիշեցնի երկու վկաների ծառա- յությունը: Ենովքը, որը Ադամից հետո յոթերորդն է (Ծննդ. 5:19?24, Հուդա 14, Եբր. 11:5,6), կատարյալ խորհրդապատկերն է այն ճշմարիտ հավա- տացյալների, որոնք ապրել են Եկեղեցու յոթերորդ ՝ վերջին շրջանում. որոնք մահ չեն տեսնելու, այլ փոխվելու են և հափշտակվելու (1 Կորնթ. 15:51?57, 1 Թես. 4:13?17): Նաև Մովսեսն ու Եղիան են իջել այլակերպության լեռան վրա և խոսել Տիրոջ հետ (Մատթ. 17): Նրանք երկուսն էլ հիշատակվում են Մաղաքիայի մարգարեության մեջ, Հին Կտակարանի վերջին երեք համարներում: Մով- սեսը գրել է Թորայի հինգ գրքերը և հրեաների համար ամենամեծ մարգա- րեն է, իսկ Եղիան ամենակարևորն է իրենց համար, որովհետև ըստ հրեա- ների սուրբգրային հավատքի նա գալու է Մեսիայի հայտնությունից առաջ: Եսայի մարգարեն նրանց նկարագրում է որպես հերոսներ, խաղաղու- թյան դեսպաններ: Հենց հաջորդ համարում ասվում է, որ ուխտը քանդվել

է: «Ահա նրանց քաջազունները աղաղակում են դրսում, խաղաղության դեսպանները լաց են լինում դառնապես: Ամայացել են ճանապարհները. դադարել է ճանապարհորդը: Ուխտը քանդել է, քաղաքները անարգել, մարդուն բանի տեղ չի համարում» (Ես. 33:7,8): «Հիմա վեր եմ կենալու, ասում է Տերը, հիմա բարձրանալու եմ…» (Ես. 33:10): «Սիոնում վախենում են մեղավորները, դող է բռնել կեղծավորներին, թե մեզանից ո՞վ է կարող բնակվել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակվել հավիտենական բոցերում» (Ես. 33:14): «Քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, տեսնելու են լայնությունների երկիրը» (Ես. 33:17): «Եվ պիտի թափեմ Դավթի տան վրա և Երուսաղեմում բնակվողի վրա շնորհքի և աղոթքի հոգին, և նրանք պիտի մտիկ տան ինձ, որ խոցեցին, և սուգ պիտի անեն նրա վրա միամորի սուգի պես, և պիտի ցավեն նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա կցավեն» (Զաք. 12:10): Աստծո օծյալները «Աստծո առյուծներն» են, նրանք բացարձակ աստ- վածային լիազորություններն ունեն: Այն, ինչ նրանք ասում են Տիրոջ անու- նով, կատարվում է: Նրանց առաջադրանքը միայն 144000?ին կանչելը չէ. նրանք պետք է նաև դատաստան հռչակեն ժողովուրդների վրա և մարգա- րեանան նրանց վերաբերյալ, ինչպես ասվում է Հայտն. 10?րդ գլխում: Իրենց վկայության վերջում նրանք սպանվելու են. «Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան և կխնդան, իրար ընծաներ կուղարկեն, որով- հետև այս երկու մարգարեները երկրի վրա բնակվողներին շատ չարչարե- ցին» (Հայտն. 11:10): Բոլոր ժողովուրդներից և լեզուներից եղող մարդիկ կտեսնեն նրանց դի- ակները: Մինչև դեռևս վերջերս Աստվածաշնչի քննադատները գլուխ էին օրորում, երբ հասնում էին այս հատվածին և հարցնում էին, թե ինչպես է դա հնարավոր: Այսօր հեռուստատեսային հաղորդումների միջոցով, իրոք հնարավոր է, որ ողջ աշխարհը տեսնի նրանց դիակները, և այսպիսով, Աստվածաշունչը այս հարցում էլ մինչև վերջ ճշմարտացի է: Այն ճշմարտա- ցի է ողջ հավիտենության մեջ: «Եվ երեքուկես օր հետո Աստծուց կենդանի հոգի եկավ մտավ նրանց մեջ, և նրանք իրենց ոտքերի վրա կանգնեցին, ու նրանց տեսնողների վրա մեծ ահ ընկավ: Եվ երկնքից մեծ ձայն լսեցի, որ նրանց ասում էր. «Այստեղ բարձրացեք»: Եվ ամպով երկինք բարձրացան, ու նրանց թշնամիները տե- սան նրանց: Եվ նույն պահին մեծ երկրաշարժ եղավ, ու քաղաքի տասնե- րորդ բաժինը կործանվեց: Եվ այն երկրաշարժից յոթ հազար մարդիկ սպանվեցին, իսկ մնացածները մեծ ահով բռնվեցին ու երկնքի Աստծուն փառք տվեցին» (Հայտն. 11:11?13):

ՅՈԹԵՐՈՐԴ ՓՈՂԸ: ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ Այն բանից հետո, երբ Հովհաննեսին ցույց տրվեց այն ամենը, ինչ կապ- ված է երկու վկաների ծառայության հետ, նա տեսավ այս դարաշրջանի վերջը և պատմում է, թե ինչ է կատարվում յոթերորդ հրեշտակի փողի ժա- մանակ: «Յոթերորդ հրեշտակը փողը փչեց, ու երկնքում մեծ ձայներ եղան, որ ասում էին. «Աշխարհի թագավորությունները մեր Տիրոջն ու նրա Օծյա- լինը եղան, և նա կթագավորի հավիտյանս հավիտենից»: «Եվ քսանչորս երեցները, որոնք Աստծո առաջ նստած էին իրենց աթոռ- ներին, ընկան իրենց երեսների վրա և երկրպագեցին Աստծուն՝ ասելով. «Գոհանում ենք Քեզանից, Տեր Աստված Ամենակալ, որ էիր, որ ես (և որ գա- լու ես), որ Քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր» (Հայտն. 11:15?17): Ինչպես հաղորդվել է Հայտնության 10?րդ գլխում, այդ ժամանակ կա- տարվում է Աստծո խորհուրդը Քրիստոսով, և Դավթի Որդին մտնում է Իր թագավորությունը: Հետո ժողովուրդների վրա նախնական դատի միջոցով Նա արդարությունը կհռչակի և կդատի հազարամյա թագավորությունից առաջ հարություն առած մեռելներին: Նա կվարձատրի Իր ծառա մարգա- րեներին և բոլոր սրբերին, որոնք վախեցել են Նրա անունից և մինչև մահ հավատարիմ են մնացել մեծ նեղության ժամանակ: «Ազգերը բարկացան. եկավ քո բարկությունը, ու մեռելներին դատելու ժամանակը, և որպեսզի վարձը տաս քո ծառա մարգարեներին, սրբե- րին և քո անունից վախեցողներին՝ փոքրերին ու մեծերին, և երկիրն ապականողներին ապականես» (Հայտն. 11:18): Թագավորության հաս- տատումից առաջ տեղի ունեցած տարբեր դատաստանների թեմայի վերա- բերյալ կան շատ սուրբգրային հատվածներ՝ Ես. 2:2?4, Միքիա 4:1?5, Մատթ. 25:31?46, Դանիել 7:9?14, Հայտն. 20:4?6: Աստծո թագավորության հաստատումից առաջ և հետո տեղի ունեցող դատաստանները նկարագրված են ամենայն մանրամասնությամբ: Նախ հափշտակությանը մասնակցողները պետք է կանգնեն Քրիստոսի ատյանի առաջ: Նրանք պետք է դատվեն, չնայած որ սահմանված են Գառան հար- սանիքը տոնելու, հետո աշխարհը դատելու և Տիրոջ հետ թագավորելու համար: Պողոսը գրում է. «Որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առաջ ենք կանգնելու»: «Ուրեմն մեզանից ամեն մեկն իր անձի համար Աստծուն պետք է հաշիվ տա» (Հռոմ. 14:10,12): Պողոսը շարունակում է 2 Կորնթ. 5:10 համարում. «Որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկն ընդունի իր մարմնով, ինչ որ կատարել է՝ թե՛ բարի և թե՛ չար»: «Նրա երեսից աներևույթ մի արարած չկա, այլ ամեն բան մերկ է ու բաց նրա աչքերի առաջ. նրան պիտի հաշիվ տանք» (Եբր. 4:13): Պողոս առաքյալը վստահ էր Աստծո հանդեպ ունեցած իր դիրքի վրա, բայց տեսնում էր, որ Տերը նաև իր Դատավորն է, որը ամեն դատաստանի ժամանակ արդար դատավճիռ է արձակում: Մինչև Հոր տուն կանչվելը նա վկայում է. «Այսուհետև ինձ մնում է արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրե- ցին նրա հայտնությունը» (2 Տիմ. 4:8): Մինչև թագավորը բարձրանա գահի վրա թագավորելու համար, նա պետք է թագադրվի: Երբ Տերը հարսանյաց ընթրիքից հետո իջնում է, որ- պեսզի որոշի վերջին ճակատամարտը և մտնի Իր թագավորությունը, շատ պսակներ են դրված Նրա գլխին (Հայտն. 19:12): Բոլոր նրանք, ովքեր թա- գավորելու են Նրա հետ և սահմանված են մասնակից լինելու Նրա թագա- վորությանը, նույնպես պետք է թագադրվեն, որպեսզի կարողանան Նրա հետ նստել Նրա գահին: Եթե բոլոր հավատացյալները գիտակցեին, որ իրենք պետք է կանգնեն Քրիստոսի ատյանի առաջ, ամեն բան այլ տեսք կունենար Հարս?Եկեղեցու մեջ: Աստծո վախը և վայելչությունը առկա կլիներ նրանց խոսակցություն- ներում և ընդհանրապես կյանքում: «Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պետք է տան: Որովհետև քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով կդատապարտ- վես» (Մատթ. 12:36,37): «Տերն Իր ժողովրդին կդատի» (Եբր. 10:30):Նա- խորդ համարներում մեզ ասվում է, թե ովքեր են այդ հավատացյալները և ինչ են նրանք արել: Ոչ մի բան չբացահայտված չի մնա, ոչ մի հարց անպատասխան չի մնա, ոչ մի խնդիր անլուծելի չի մնա: «Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև որ գա Տերը, որը խավարի ծածուկ բաները լույսի կբերի, և սրտերի խորհուրդներն ի հայտ կբերի, և այն ժամանակ ամեն մեկին գովասանք կլինի Աստծուց» (1 Կորնթ. 4:5): Առաքյալը ճիշտ է դասավորել այդ տարբեր և ժամանակագրական առումով իրարից հեռու դատաստանները: Նա գրում է իր համագործակից Տիմոթեոսին. «Արդ այս վկայությունն եմ դնում Աստծո և Տեր Հիսուս Քրիս- տոսի առաջ, որ դատելու է կենդանիներին ու մեռածներին իր հայտնու- թյան և թագավորության ժամանակ» (2 Տիմ. 4:1): Պողոսը Քրիստոսի հայտնությունն է վկայակոչում, երբ ասում է, որ ար- դար Դատավորը իրեն կտա հաղթողի պսակը, և ոչ միայն իրեն, այլև բոլոր նրանց, ովքեր սիրեցին Նրա գալուստը: Ողջ Հարս?Եկեղեցին նրանց թվում

է: Նա վկայակոչում է նաև կենդանիների և մեռելների դատաստանը, որը տեղի է ունենալու Նրա թագավորական իշխանության հաստատման ժա- մանակ, այսինքն՝ հազարամյա թագավորության սկզբից առաջ: Յուրաքանչյուր հավատացյալի գործերը և Աստծո թագավորությունում արված աշխատանքը նույնպես պետք է քննվի այդ օրը. «Ամեն մեկի գործը հայտնվելու է, որ օրը երևան կհանի: Որովհետև կրակով է հայտնվելու, և ամեն մեկի գործը թե, ինչպիսին է՝ կրակն է փորձելու» (1 Կորնթ. 3:13): Այդ պահին՝ հարսանյաց ընթրիքից հետո, բայց Թագավորության սկզ- բից առաջ, Տերը վերադառնում է կատարելու 2Թես. 1:7?10 համարներում գրվածի երկու մասերը. մեկը՝ անհավատների, մյուսը՝ հավատացյալների հանդեպ. «Եվ ձեզ՝ նեղվածներիդ՝ հանգիստ մեզ հետ, իր զորության հրեշ- տակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ: Բո- ցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Ատսծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի Ավետարանին չեն հնազանդվում, ովքեր պատիժ կրեն՝ հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսից ու նրա փառավոր զորությունից, այն օրը, երբ գա, որպեսզի իր սրբերի մեջ փառավոր լինի ու հիանալի՝ բոլոր հավատացյալների մեջ…» (2 Թես. 1:7?10): Հովհ. 5:24 համարի և ուրիշ նման հատվածների վրա հիմնված սխալ ուսմունքի պատճառով շատ հավատացյալներ ապրում են այն գիտակցու- թյամբ, թե իրենք երբեք չեն կանգնելու դատաստանի առաջ, և կարող են ապրել այնպես, ինչպես իրենք են ուզում: Հովհ. 5:24 համարում մեր Տիրոջ ասած խոսքերը հստակ կերպով վերաբերում են վերջին դատաստանին, որի ժամանակ չեն ներկայանում առաջին հարության մասնակիցները: 24?րդ համարը պետք է նայել 29?րդ համարի հետ. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե իմ խոսքը լսողը և ինձ ուղարկողին հավատացողը հավի- տենական կյանք ունի և դատաստան չի մտնի, այլ մահից փոխվեց դեպի կյանք»: Այստեղ խոսվում է վերջին դատաստանի՝ սպիտակ աթոռի առաջ տեղի ունեցող դատաստանի մասին: «Սրա վրա մի զարմանաք, որովհետև ժամանակ կգա, որ ամենքը, որ գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն: Եվ դուրս կգան նրանք, որ բարի են գործել դեպի կյանքի հարությունը, և նրանք, որ չար են գործել, դեպի դա- տաստանի հարությունը» (Հովհ. 5:24?29): Մեր Տերն առաջին հարությու- նը կոչում է «կյանքի հարություն», իսկ երկրորդը՝ «դատաստանի հարու- թյուն»: Բնականաբար անդրանիկների խումբը չի կանգնում վերջին դա- տաստանի ժամանակ: Եսայի մարգարեն տեսիլքով տեսավ նաև, թե Աստծո թագավորության հաստատումից առաջ ինչ է կատարվելու օդում եղած զորքերի հետ, որոնք սատանայի հետ շպրտվել են երկրի վրա. «Եվ այն օրը լինելու է, որ Տերը կայցելի բարձանց մեջ բարձանց զորքերին, և երկրի վրա երկրի թագավորներին: Եվ պիտի հավաքվեն, մեկ հավաքված դառնան և կապվեն գուբի մեջ, և պիտի բանտարկվեն բանտի մեջ և շատ օրերից հետո այցելություն պիտի ունենան: Եվ պիտի ամաչի լուսինը, ու արեգակը պատկառի, երբ թագավորի Զորաց Տերը Սիոն սարի վրա և Երուսաղեմում և պատիվ կլինի իր ծերերի առաջ» (Ես. 24:21?23): Աստծո հանդեպ ապստամբ հրեշտակները, ինչպես նաև ապստամբ մարդիկ, որոնք հատուկ կերպով ըմբոստացել են Նրա դեմ, կդատվեն այդ նախնական դատաստանի ժամանակ և միասին կբանտարկվեն, բայց ինչ- պես գրված է, «շատ օրերից հետո այցելություն պիտի ունենան», այ- սինքն՝ հազար տարի հետո, վերջին դատաստանի ժամանակ: Սատանան նույնպես հազար տարով կկապվի և կգցվի անդունդը (Հայտն. 20:1,2): Մարգարեն ասում էր առաջին հարությանը մասնակցող նահատակների վերաբերյալ. «Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պետք է կանգնեն, վեր կացեք և ցնծացեք, ով հողի բնակիչներ…» (նայեք նաև Դան. 12:2) «Որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որ երկրի բնակիչներին այցելի նրանց անօրենության մասին, և երկիրը պիտի հայտ- նի իր ընդունած արյունները և պիտի չծածկի այլևս իր սպանվածներին» (Ես. 26:19,21): Ուշադրություն պետք է դարձնել այն բանին, որ այստեղ խոսքը նրանց մասին է, որոնք անցյալում, ինչպես նաև ապագայում սպան- վում են հալածանքի ժամանակ (Հայտն. 6:9?12, 13:15 18:24, 20:4 ): Այստեղ խոսքը բնական մահով մահացած և թաղված մարդկանց մասին չէ. այստեղ գերեզմանները չեն բացվում: Այստեղ խոսքը մեռելների ընդհա- նուր հարության մասին չէ, այլ, ինչպես երևում է համատեքստից, խոսվում է նահատակների մասին, որոնք իրենց հավատքը կնքել են կյանքի գնով, շատ հաճախ թաղվել են ինչ?որ փոսերում: Տերը հաշիվ կպահանջի նրան- ցից, ովքեր մասնակից են եղել այդ հանցանքներին և մեղավոր են դրան- ցում: Այն փաստից, որ ասվում է «Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պետք է կանգնեն», պարզ երևում է, որ այդ մարդիկ Աստծո սեփականությունն են եղել: Հինգերորդ կնիքի զոհասեղանի տակ եղող հոգիներին ասվում է, որ համբերեն, մինչև իրենց եղբայրներն ու ծա- ռայակիցները իրենց նման նահատակություն կրեն: 37?րդ գլխի 1?10 համարներում Եզեկիել մարգարեն մարգարեանում է. «…և ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք և պիտի իմա- նաք, որ ես եմ Տերը… չորս աշխարհակողմից եկ, ո՛վ շունչ, և փչիր այն սպանվածների վրա, որ կենդանանան» (հհ. 6բ, 9բ): Դա կատարվելու է ապագայում, և վերաբերում է նրանց, ովքեր նեղության ժամանակ սպան- վելու են հովտում: Եզեկ. 37:11?14 համարների երկորդ մասը արդեն անցյալում է. ահա թե ինչու բազմիցս խոսվում է գերեզմանները բացվելու մասին: «Այսպես է

ասում Տեր Եհովան. ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, և ձեզ՝ իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից, և ձեզ պիտի տա- նեմ Իսրայելի երկիրը… Եվ ես իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կկենդանա- նաք, և ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք որ ես Տերս խոսեցի և կատարեցի, ասում է Տերը» (Եզեկ. 37:12,14): Մեր Տեր Հիսուսի հարության ժամանակ, ըստ Մատթ. 27:51?56 համար- ների, արդեն դա կատարվել է, և վերաբերում է Հին Կտակարանի ժամանա- կաշրջանի ընտրյալ սրբերին: «Գերեզմանները բացվեցին, և շատ սուրբ ննջեցյալների մարմիններ հարություն առան: Ու գերեզմաններից դուրս գալով՝ նրա հարությունից հետո սուրբ քաղաքը մտան և շատերին երևացին»: Ըստ Հայտն. 20:4 համարի մեծ նեղության նահատակները, ոչ թե այն «սպանվածներն» են, որոնք դուրս են գալու գերեզմանից, այլ նրանք, ով- քեր կենդանանալու են և մասնակցելու հազարամյա Թագավորությանը: Եզեկ. 37?րդ գլխի վերջում Իսրայելի հետ հաստատված ուխտը նորից շեշտվում է: Հայտն. 10?րդ գլխում նույնիսկ Ուխտի Հրեշտակը իջնում է երկրի վրա: Հայտն. 11:19 համարում Ուխտի տապանակը երկնքում տեսա- նելի է դառնում. «Եվ Աստծո տաճարը, որ երկնքում էր, բացվեց, և Նրա տա- պանակը երևաց իր տաճարում, և եղան փայլատակումներ, ձայներ ու որո- տումներ, երկրաշարժ ու մեծ կարկուտ»:

Available translations