Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 8
Գլուխ 7
8 / 25
Գլուխ 7 ՀՐԵԱՆԵՐԻՑ ԿՆՔՎԱԾՆԵՐԸ
Յոթերորդ գլուխը հեշտությամբ է հասկացվում: Առաջին մասում նկա- րագրվում է Իսրայելի տասներկու ցեղերից եղող 144000 ընտրյալների կն- քումը, իսկ երկրորդ մասում՝ հեթանոսներից եկող անթիվ բազմությունը, որը պետք է անցնի մեծ նեղության միջով: Առաջին համարում նկարագր- վում են դատաստանի չորս հրեշտակները, որոնք պահում են չորս քամինե- րը, և արձակվելու են միայն վեցերորդ փողը հնչելու ժամանակ (Հայտն. 9:14,15): «Դրանից հետո չորս հրեշտակ տեսա՝ երկրի չորս անկյունում կանգնած և երկրի չորս քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ոչ էլ ծովի վրա, ոչ էլ մի ծառի վրա» (Հայտն. 7:1): Քամիները, փոթորիկները խոսում են կործանման, ավերման մասին: Դրա հաստատումը գտնում ենք նաև մարգարեական Խոսքում (Զաք. 6:5): Նախ խոսվում է Իսրայելի 12 ցեղերից եղող 144000?ի կնքման մասին: Նրանք ճակատին կրում են Աստծո կնիքը: Եկեղեցուն պատկանողները կրում են Սուրբ Հոգու կնիքը, որը Աստծո կնիքն է: Ըստ Եփես. 1:13 և 4:30 համարների և ուրիշ սուրբգրային հատվածների Աստծո կնիքը Սուրբ Հո- գին է: Ինչպես մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ Աստծո Որդու վրա (Մատթ. 3:16)՝ «որովհետև Աստված Հայրն է նրան կնքել» (Հովհ. 6:27բ), այնպես նույն Հոգին իջնում է Աստծո բոլոր որդիների և դուստրերի վրա, որոնք հաճելի են Իրեն (Գործք 2:38,39, 2 Կորնթ. 1:21,22): 144000?ի կնքման դեպքում այդ իրադարձությունը խորհրդանշական կերպով ներկայացվում է արևածագից ուղարկված հրեշտակի միջոցով, որն ունի Աստծո կնիքը: Եզեկիել մարգարեն տեսավ, որ Երուսաղեմի այն բնակիչները, որոնք հառաչում և ողբում են քաղաքում եղած պղծություննե- րի պատճառով, իրենց ճակատներին կնիք են ստանում (Եզեկ. 9:1?6): Եզե- կիել մարգարեի և Հայտնության գրքում գրվածներից պարզ երևում է, որ նախ պետք է կնքումը կատարվի: Միայն այդ ժամանակ դատաստանի հրեշտակները կարող են կատարել իրենց ստացած պատվերը: «Մի ուրիշ հրեշտակ տեսա, որ դուրս էր գալիս արևելքից, ու կենդանի Աստծո կնիքն ուներ: Եվ բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել: Եվ ասում էր. «Վնաս մի՛ տվեք ո՛չ երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծո ծառաների վրա, նրանց ճակատներին կնիք դնենք» (Հայտն. 7:2,3): Ինչպես մարգարեական Խոսքում մի կողմից խոսվում է գազանի դրոշ- մի մասին, որը դրվելու է մարդկանց ճակատին կամ աջ ձեռքին, այնպես էլ մյուս կողմից Աստծո ծառաները իրենց ճակատին կրելու են Աստծո կնիքը: Ո՛չ գազանի դրոշմը, ո՛չ էլ Աստծո կնիքը բնական աչքի համար տեսանելի չեն լինի: Բնական աչքի համար տեսանելի չեն կարող լինել ո՛չ 666 թիվը, որը կարելի է հաշվել (Հայտն. 13:18), ո՛չ այն կինը, որն իր ձեռքում պղծու- թյամբ լեցուն գավաթ է պահում, որի ճակատին գրված է «Մեծ Բաբելոն» և որը անապատում նստել է գազանի վրա: Այստեղ մենք կանգնած ենք հայտնության հողի վրա. առավելագույն չափով հոգևոր բովանդակությու- նը պետք է կապված լինի հոգևոր հասկացողության և հոգևոր լեզվի հետ (1 Կորնթ. 2:13?15): Բայց Աստված ճանաչում է Իրեններին (2 Տիմ. 2:19), և Իրենները ճանաչում են Նրան (Հովհ. 10:14): Ինչ վերաբերում է 144000?ին, սուրբգրային այս հատվածը չի կարելի մեկնաբանել՝ ասելով, որ խոսքը Եկեղեցուց ընտրված ինչ?որ ընտրախա- վի մասին է, կամ ինչ?որ կրոնական կազմակերպության. այս խոսքերին պետք է հավատալ և թողնել այնպես, ինչպես գրված է. «Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս հազար կնքված, Իսրայելի որդիների բոլոր ցեղերից: Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ռուբենի ցե- ղից՝ տասներկու հազար կնքված, Գադի ցեղից՝ տասներկու հազար կնք- ված, Ասերի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Նեփթաղիմի ցեղից՝ տաս- ներկու հազար կնքված, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Զաբուղո- նի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Հովսեփի ցեղից՝ տասներկու հա- զար կնքված, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար կնքված» (Հայտն. 7:4?8): Այստեղ թվարկվում են 12 ցեղերը իրենց անուններով: Այդպիսով, ամեն սխալ և կեղծ մեկնություն պետք է բացառվի, որովհետև ավելի պարզ հնա- րավոր չէր ասել: «British Israel» կոչվող հայտնի վարդապետությունը, որն ասում է, թե 10 ցեղերը կորել են հեթանոսների մեջ, հակառակ է Սուրբ Գր- քի ասածին, որովհետև Աստվածաշունչը վկայում է, որ կնքելու ժամանակ բոլոր տասներկու ցեղերը Իսրայելում են լինելու, իրենց հայրենի երկրում:
ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿՈՂ ԱՆԹԻՎ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
Իններորդ համարում Հովհաննեսը տեսնում է բոլոր ժողովուրդներից և լեզուներից եղող անթիվ բազմությանը «կանգնած աթոռի առաջ, և Գառան առաջ, սպիտակ հանդերձներ հագած և իրենց ձեռքերին՝ արմավենիներ: Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում. «Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը: Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջբոլորը և աթոռի առաջ ընկ- նում էին երեսների վրա ու երկրպագում էին Աստծուն՝ ասելով. «Ամե՛ն. օրհ- նությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, կարողությունը և զորությունը մեր Տեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից: Ամեն» (Հայտն. 7:9?12): Հաղթողների խումբը հափշտակվելու է և ստանալու է Նրա հետ գահի վրա լինելու խոստումը: Մինչդեռ այս խումբը գտնվում է գահի առաջ: Հաղ- թողներին ասվել էր. «Ով որ հաղթի, նրան իշխանություն կտամ, որ ինձ հետ իմ գահին նստի, ինչպես ես էլ հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստե- ցի» (Հայտն. 3:. 21): Նրանք, ովքեր հավատարիմ են մնում մեծ նեղության ժամանակ, հազարամյա Թագավորության հաստատման ժամանակ հայտնվում են գահի առաջ: Այս անթիվ բազմությունը Տեր Աստծուն կպաշտի Նրա տաճարում, բայց չի թագավորի Նրա հետ: «Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ հանդերձներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»: Եվ ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»: Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նե- ղությունից եկան և իրենց հանդերձները Գառան արյունով լվացին ու սպիտակացրին: Դրա համար Աստծո գահի առաջն են և նրա տաճարում ցերեկ ու գիշեր պաշտում են նրան, և գահի վրա նստողը պիտի բնակ- վի նրանց մեջ: Այլևս ո՛չ կքաղցեն, ո՛չ էլ կծարավեն, և նրանց վրա չի ընկ- նի ո՛չ արևը, ո՛չ էլ մի տաքություն: Որովհետև Գառը, որ աթոռի մեջ է, կհով- վի նրանց ու կառաջնորդի դեպի կենդանի ջրերի աղբյուրներ, և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից» (Հայտն. 7:13?17): «Ցերեկ և գիշեր» բառերը ցույց են տալիս, որ խոսքը հազարամյա թա- գավորության մասին է, և ոչ թե հավիտենության, որովհետև հավիտենու- թյան մեջ ո՛չ «ցերեկ ու գիշեր» կա, ո՛չ «երեկ և այսօր»: Այս անթիվ բազմու- թյունը, որը Տեր Աստծուն պաշտում է Նրա տաճարում, կազմված է մեծ նե- ղությունից եկող փրկագնվածներից, բայց Հարս?Եկեղեցին բնակվում է Նոր Երուսաղեմում, որի հետ նույնանում է (Հայտն. 21:9 և այլ համարներ): Նոր Երուսաղեմը, որպես Աստծո քաղաք, տաճար չունի: «Եվ նրա մեջ տա- ճար չտեսա, որովհետև Տեր Աստված Ամենակալն է նրա տաճարը և Գառը:
Եվ քաղաքը ո՛չ արեգակի, ո՛չ էլ լուսնի կարիք չուներ, որ նրա մեջ լույս տա- յին, որովհետև Աստծո փառքը լուսավորում էր նրան, և նրա ճրագը Գառն էր» (Հայտն. 21:22,23): Այս մեծ բազմությունը, որը ոչ ոք չէր կարող հաշվել, բաղկացած է այն հավատացյալներից, որոնք փրկվել են Գառան արյունով և Աստծո շնորհ- քով նույնպես սպիտակ հանդերձներ են ստացել, բայց չեն պատկանում հափշտակությանը մասնակցած անդրանիկների խմբին: Նեղությունը չի նրանց մաքրել կամ փրկություն բերել, նրանք մինչ այդ փրկված են եղել, բայց պատրաստ չեն եղել հափշտակությանը: Փրկությունը բոլոր նրանց համար է , ովքեր հաշտված են Աստծո հետ, անկախ նրանից, թե որ խմ- բին են պատկանում, և դա հնարավոր է միայն Գառան Արյունով: Բարի գործերը կամ նեղությունները երբեք որևէ մեկին չեն փրկել կամ հավիտե- նական կյանք տվել: Միայն Հիսուս Քրիստոսով Աստված հիմնեց Նոր Ուխ- տը, Գողգոթայի խաչի վրա թափված արյունով: Նա, ով հավատում է այս ճշ- մարտությանը, անձամբ հաշտություն է ապրում Աստծո հետ և ստանում է հավիտենական կյանքը:
Available translations