Book

Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

Ewald Frank

library_books Chapters: 25 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Գլուխ 8 ՅՈԹԵՐՈՐԴ ԿՆԻՔԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՆՔՈՒՄ

Շնորհաց աթոռը դառնում է դատաստանի աթոռ ՅՈԹ ՓՈՂԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ ԱՌԱՋԻՆ ՉՈՐՍ ՓՈՂԵՐԸ «Երբ յոթերորդ կնքիը բաց արեց, երկնքում մոտ կես ժամի չափ լռու- թյուն եղավ» (Հայտն. 8:1): Առաջին վեց համարները ճշգրիտ տեղեկություններ են տալիս յոթերորդ կնիքի վերաբերյալ, և այն բանի վերաբերյալ, թե ինչ է կատարվելու այդ կնիքը բացվելիս: Երկնքում տիրող հանկարծակի լռությունը ցույց է տալիս այն զմայլանքը, որն առաջացել է մինչ այդ երբեք տեղի չունեցած իրադար- ձության պատճառով, որը նույնիսկ շնչասպառ է անում: Եսայի մարգարեն վկայում է երկնային զորքերի մասին, որոնք անդա- դար աղաղակում են. «Սու՛րբ, Սու՛րբ, Սու՛րբ է Զորաց Տերը» (Ես. 6:3): Հով- հաննեսը պատմում է, որ չորս կենդանիները նույնպես ցերեկ և գիշեր ան- դադար աղաղակում են. «Սու՛րբ, Սու՛րբ, Սու՛րբ, ամենակալ Տեր Աստված, որ էր, և որ է, որ գալու է» (Հայտն. 4:8): Յոթերորդ կնիքի բացման ժամանակ, երկնքում հանկարծ ամեն ինչ լռում է: Դա մեծագույն զարմանքի պահն է. երկնային բոլոր զորքերը կես ժամով լռում են: Դա կատարվում է այն պահին, երբ շնորհաց աթոռը դառ- նում է դատաստանի աթոռ, և Աստծո բարկությունը կատարվելու վրա է: Ողջ երկնքի համար հավիտենության Աստծո կազմած փրկության ծրագրի իրականացումը մեծ և փառավոր անակնկալ է: Ինչպես նախորդ կնիքներում կարդացվում և հաշվի էր առնվում տվյալ կնիքին վերաբերող ողջ հատվածը, նույն կերպ պետք է վարվենք այս կնի- քի դեպքում: Միայն երկրորդ համարից է հայտնի դառնում, թե ինչ է պարու- նակում յոթերորդ կնիքը: «Եվ տեսա այն յոթ հրեշտակներին, որ կանգնած էին Աստծո առաջ, և

նրանց յոթ փող տրվեց: Մի ուրիշ հրեշտակ եկավ սեղանի առաջ կանգնեց և ոսկի խնկաման ուներ: Նրան շատ խունկ տրվեց, որ բոլոր սրբերի աղոթքների հետ մատուցի այն ոսկի սեղանի վրա, որ աթոռի առաջ էր: Եվ խնկերի ծուխը սրբերի աղոթքների հետ հրեշտակի ձեռքից Աստծո առաջ բարձրացավ: Հրեշտակն այն խնկամանը առավ ու սեղանի կրակից լցրեց և երկրի վրա գցեց, և ձայներ, որոտումներ, փայլատակումներ ու երկրաշ- արժ եղավ» (Հայտն. 8:2?5): Նկարագրությունից պարզ երևում է, որ այստեղ խոսքը Իսրայելի ժամա- նակի մասին է: Նորկտակարանյան Եկեղեցու ժամանակաշրջանում Հիսուս Քրիստոսը բարեխոս և միջնորդ է գահի առջև, որի վրա որպես Քահանայա- պետ, ներկայացրեց Իր արյունը (Եբր. 9:11?14): Հափշտակության պահին Քահանայապետի Նրա ծառայությունն ավարտվում է, և Նա Իր մոտ է տա- նում նրանց, ովքեր շնորհք են ստացել և որոնց համար Նա բարեխոսել է: Հարս?Եկեղեցու հափշտակությունից հետո Աստված գործում է Իսրայելի հետ: Հավատքի եկած Իսրայելի տասներկու ցեղերի աղոթքները շնորհաց գահի առջև չեն ներկայացվում Քրիստոսի՝ Միջնորդի և Քահանայապետի միջոցով. այդ պահին Նա Իր սիրեցյալ Հարսի հետ տոնում է Գառան հար- սանիքը երկնքում: Կնքվածների աղոթքները բարձրանում են վեր, և հրեշ- տակը հավաքում է դրանք և որպես անուշահոտ խունկ մատուցում ոսկե սեղանի վրա: Այն բանից հետո, երբ Աստծո գահի առջև կանգնած յոթ հրեշտակներին փողեր են տրվում, Քրիստոսին հավատացած հրեաների վերջին աղոթքնե- րը անուշահոտ խունկի պես ոսկե սեղանի վրա մատուցվում են Աստծո գա- հի առջև: Դրանից հետո շնորհաց աթոռը փոխվում է դատաստանի աթոռի, և այնժամ պայթում է Աստծո բարկությունը: Դա է ցույց տալիս երկրի վրա թափված կրակը: Այս ժամանակահատվածում Աստված մերժում է երկրպա- գությունը, որովհետև Նա չի կարող միաժամանակ դրսևորել Իր բարկությու- նը և երկրպագություն ընդունել: Ահա թե ինչու է երկնքում լռություն տիրում: Երբ խնկամանը արդեն կատարել է իր աստվածային դերը, այն լցվում է կրակով և թափվում երկրի վրա՝ այդպիսով ցույց տալով, որ Աստծո բար- կությունը թափվում է երկրի վրա: «Եվ այն յոթ հրեշտակները, որ յոթ փո- ղերն ունեին, պատրաստվեցին փչելու» (Հայտն. 8:6): Հեթանոսների և Իս- րայելի համար շնորհաց գործն ավարտվել է: Բոլոր կնիքներից ամենահստակ կերպով նկարագրվածը յոթերորդ կնի- քի նկարագրությունն է. այն ոչ մի խորհրդավոր խորհրդապատկեր չի պա- րունակում, ինչպես մյուս կնիքները: Այդ պատճառով յոթերորդ կնիքի վե- րաբերյալ ոչ մի «առանձնահատուկ» հայտնություն պետք չէ: Համատեքս- տը բավականին պարզ է և ընդգրկում է ողջ թեման: Այն բանից հետո, երբ շնորհաց աթոռը դառնում է դատաստանի աթոռ, հրեշտակները սկսում են

փչել իրենց փողերը: Դա պարզ ասվում է յոթերորդ կնիքում, առանց երկի- մաստության: Հիշենք, որ դատաստանի փողերը կարող են փչել միայն այն բանից հետո, երբ կնքվում են 144000 հոգին (Գլուխ 7): «Առաջին հրեշտակը փողը փչեց, և արյան հետ խառնված կարկուտ ու կրակ եղավ, երկրի վրա ընկավ, և երկրի երրորդ բաժինն այրվեց, և ծառերի երրորդ բաժինն այրվեց, ու բոլոր կանաչ խոտերն այրվեցին» (Հայտն. 8:7): «Երկրորդ հրեշտակը փողը փչեց, և որպես մի մեծ սար, կրակով բոր- բոքված, ծովի մեջ ընկավ, ու ծովի երրորդ բաժինն արյուն դարձավ: Եվ ծո- վում շունչ ունեցող արարածների երրորդ բաժինը մեռավ, ու նավերի եր- րորդ բաժինը փչացավ» (Հայտն. 8:8,9): «Երրորդ հրեշտակը փողը փչեց, և երկնքից ջահի պես բորբոքված մի մեծ աստղ ընկավ, ու ընկավ գետերի երրորդ բաժնի և ջրի աղբյուրների վրա: Այդ աստղի անունը Դառնություն էր: Ջրերի երրորդ բաժինը դառնա- ցավ, ու շատ մարդիկ մեռան ջրերից, որ դառնացել էին» (Հայտն. 8:10,11): «Չորրորդ հրեշտակը փողը փչեց, և վնասվեց արեգակի երրորդ բաժի- նը, և լուսնի երրորդ բաժինը, և աստղերի երրորդ բաժինը, որպեսզի նրանց երրորդ բաժինը խավարի, ու ցերեկը երրորդ բաժինը լույս չտա, գիշերն էլ՝ նմանապես» (Հայտն. 8:12): Առաջին չորս փողերի դատաստաններն ուղղված են բնության դեմ: Իրադարձությունները նկարագրվում են ճշգրիտ կերպով: Այն բանից հետո, երբ չորս հրեշտակները փչել են փողերը, Հովհաննեսը գրում է. «Տեսա և լսեցի մի հրեշտակի, որ երկնքով թռչում էր ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ նրանց, որ երկրի վրա են բնակվում, մյուս փողերի ձայներից, որ փչելու են այն երեք հրեշտակները» (Հայտն. 8:13):

Available translations