Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 19
Գլուխ 18
19 / 25
Գլուխ 18 ՄԵԾ ԲԱԲԵԼՈՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
18?րդ գլխում Բաբելոնի անկումը և նրա կործանումը ևս մեկ անգամ նկարագրվում են խորությամբ և ամենայն մանրամասնությամբ: Իրոք, յու- րաքանչյուր մարդ պետք է ուշադիր կարդա այս գլուխը, որպեսզի աչքերի առաջ ունենա աստվածային դատաստանի անսահման բարկությունը: «Դրանից հետո տեսա երկինքից վայր եկող մի ուրիշ հրեշտակ, որ մեծ իշխանություն ուներ: Եվ երկիրը նրա փառքից լուսավորվեց: Բարձրաձայն, ուժգին աղաղակեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը ու դևերի բնակավայր դարձավ, ամեն պիղծ հոգու արգելանոց և ամեն անսուրբ և ատելի թռչնի վանդակ: Որովհետև նրա պոռնկության թունդ գինուց բոլոր ազգերը խմեցին, և երկրի թագավորները նրա հետ խառնակվեցին, ու երկ- րի վաճառականները նրա զեխությունից հարստացան» (Հայտն. 18:1?3): Շնորհքի ժամանակի վերջում երկնքից եկող վերջին կանչը սա է. «Դրա- նից դուրս եկեք, ո՛վ Իմ ժողովուրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլի- նեք ու դրա պատուհասից չընդունեք: Որովհետև դրա մեղքերը մինչև եր- կինք հասան, և Աստված դրա անիրավությունները հիշեց» (Հայտն. 18:4,5): Հնարավոր է, որ փրկության համար սահմանված մարդիկ հափշտակու- թյունից առաջ, վերջին պահին դեռևս այնտեղ լինեն: Վերջին պատգամը նրանց հորդորում է դուրս գալ այնտեղից: Հետագա համարներում պատմվում է, որ մեկ օրում մահը, սուգը և սովը կհասնեն նրա վրա, և այն կայրվի կրակով. «Եվ որքան որ իրեն փառավո- րեց ու զեխացավ, այնքան տանջանք ու սուգ տվեք դրան, որովհետև նա իր սրտում ասում է. ?Թագուհի եմ նստած, այրի չեմ ու բնավ սուգ չեմ տեսնի?: Դրա համար մեկ օրում դրա վրա կգան իր հարվածները՝ մահ, սուգ և սով, և կրակով կայրվի, որովհետև զորավոր է Տեր Աստված՝ դրա դատաստանն անողը: Եվ դրա վրա լաց ու կոծ կանեն երկրի թագավորները, որ դրա հետ խառնակվեցին և զեխություն արեցին, երբ դրա այրվելու ծուխը տեսնեն՝ դրա տանջանքի վախից հեռու կանգնած, և կասեն. «Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաք Բաբելո՛ն, զորավո՛ր քաղաք, որ քո դատաստանը մեկ ժամում եկավ» (Հայտն. 18:7?10): Քանի որ խոսվում է այն քաղաքի մասին, որում ստորագրվել են Հռոմի պայմանագրերը և որը նաև դիտվում է որպես համաշխարհային առևտրի
«խաչմերուկ», նրա կործանման ժամանակ գործարար մարդիկ առանձնա- պես ցնցված են: «Ու երկրի վաճառականները նրա վրա ողբ և սուգ կանեն, որովհետև այլևս ոչ ոք չի առնում իրենց ապրանքը՝ ոսկին և արծաթը, պատվական ակները և մարգարիտը, բեհեզը և ծիրանին, մետաքսը և որ- դան կարմիրը, ամեն խնկե փայտ և ամեն փղոսկրյա անոթ, ամեն ազնիվ փայտից ու պղնձից, երկաթից ու մարմարից շինված անոթ, և կինամոնը, խունկերը, յուղը, կնդրուկը, գինին, ձեթը, նաշիհը, ցորենը, արջառները, ոչ- խարները, ձիերը և կառքերը, մարմինները և մարդկանց հոգիները, և քո հո- գու ցանկացած պտուղները քեզանից գնացին, բոլոր շքեղ և լուսափայլ վայելչություններն էլ գնացին քեզանից, ու դրանք այլևս երբեք չես գտնի: Այս բաների վաճառականները, որոնք դրանից հարստացան, հեռվում կկանգնեն՝ նրա տանջանքի վախից լաց ու սուգ անելով, կասեն. «Վա՜յ, վա՜յ, մեծ քաղաք, բեհեզ, ծիրանի և որդան կարմիր էիր հագել, և ոսկով, ազնիվ քարերով ու մարգարիտներով զարդարվել: Որովհետև մեկ ժամում այդքան մեծությունն ավերակ դարձավ» (Հայտն. 18:11?16): 17?րդ գլխում նկարագրված է այդ անկում ապրած կինը, որը զարդար- ված է ոսկով, թանկարժեք քարերով և մարգարիտներով: Իսկ այստեղ ցույց է տրվում, որ ողջ քաղաքը ենթարկվել է սարսափելի ավերվածության: «Վա՜յ, վա՜յ, մեծ քաղաք, բեհեզ, ծիրանի և որդան կարմիր էիր հագել, և ոս- կով, ազնիվ քարերով ու մարգարիտներով զարդարվել: Որովհետև մեկ ժա- մում այդքան մեծությունն ավերակ դարձավ» (Հայտն. 18:16): Այստեղ երեք անգամ ասվում է, որ մեկ ժամում Աստծո սարսափելի դատաստանը հասնում է այդ մեծ և հզոր քաղաքի վրա:«Վա՜յ, վա՜յ, մեծ քաղաք, որի մեջ նրա պատվականությունից հարստացան ծովի վրա բոլոր մեծ նավեր ունե- ցողները: Որովհետև մեկ ժամում ավերակ դարձավ» (Հայտն. 18:19): Իսկ երկնքում բնակվող փրկվածների վերաբերյալ Հովհաննես տեսա- նողը գրում է. «Ուրախ եղե՛ք նրա վրա, երկի՛նք և սու՛րբ առաքյալներ ու մարգարեներ, որովհետև Աստված ձեր դատաստանն արեց դրա դեմ» (Հայտն. 18:20): Վերջին համարներում մեզ ցույց է տրվում, թե ինչպես այդ մեծ քաղաքը ծովն է գցվում ջրաղացքարի պես և այլևս չի գտնվի: Վերջում Աստված Ին- քը Իր Սուրբ Խոսքով այդ համաշխարհային, կրոնական և քաղաքական հաստատությանը մեղադրում է կախարդության մեջ, որով նա մոլորեցրել է բոլոր ժողովուրդներին. «…որովհետև քո վաճառականները երկրի մեծա- մեծներն էին: Քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը: Եվ նրա մեջ գտնվեց մարգարեների, սրբերի և երկրի վրա սպանվածների արյունը» (Հայտն. 18: 23,24): Այս բաների մասին Աստված խոսեց այնպես հստակորեն, ինչպես չէր համարձակվի ոչ մի մարդ: Իսկապես, այս հողը հագեցած է նահատակնե- րի արյունով:
Available translations