Book

Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

Ewald Frank

library_books Chapters: 25 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Chapter 25

Վերջաբան

25 / 25

ՎԵՐՋԱԲԱՆ

Քարոզչության մեջ իմ ծառայության և «Տիրոջ այգում» իմ աշխատան- քի ավելի քան 40 տարիների ընթացքում անթիվ անգամներ տեսել եմ Սուրբ Հոգու հրաշալի առաջնորդությունը: Բայց գրելով այս դժվար և բազ- մանշանակ թեման, ես բազմիցս, ինչպես նախկինում երբեք, ապրեցի, թե գործնականում ինչ են նշանակում այս խոսքերը՝ «Հոգին ամեն բան քննում է» և «Հոգին ձեզ ամեն ճշմարտության մեջ կառաջնորդի և գալիք բաները կպատմի ձեզ»: Անընդհատ Սուրբ Հոգին ինձ լուսավորում էր և ցույց տա- լիս համատեքստը, որը նախկինում չէի նկատել կամ չգիտեի: Մեծ երախտագիտությամբ և թեթևությամբ ես վերջացրի այս ձեռագիրը: Կարծես Սուրբ Հոգին հանգիստ գտավ իմ մեջ, և ինձանից մի մեծ բեռ վերց- վեց այն բանից հետո, երբ ես ազատվեցի Աստծո կողմից ինձ վրա դրված պատասխանատվությունից՝ Իր ժողովրդին հաղորդել բացահայտված մարգարեական Խոսքի այս կարևոր ժառանգությունը: Տիրոջ համար իմ ծառայության մեջ այս շարադրանքի պատրաստումը եղել է ամենամեծ առաջադրանքը և իմ առջև դրված ամենամեծ մարտահրավերը: Մինչդեռ զգում եմ, որ Աստված հավանություն է տալիս դրան: Այժմ, Եկեղեցու յոթե- րորդ շրջանի վերջում, հաճելի եղավ Տիրոջը, որը Եկեղեցում փառավորա- պես բարձրացված Գլուխն է, հայտնել Իր ողջ խորհուրդը, ինչպես Նա հայտնել էր Իր մարգարեներին և առաքյալներին: Այս շարադրանքը վերջ- նական է և լիակատար, փորձված և վստահելի: Նա, ով ուզում է ինձ մեղադրել խստության և սիրո բացակայության մեջ, նա մարդկայնորեն է դատում: Տերը կնախընտրեր, և ես նույնպես, որ հոգևոր ոլորտում ամեն բան միայն արևի լույսով ողողված լիներ: Բայց դժ- բախտաբար այդպես չէ: Դրա համար խնդրում եմ, որ ինձ մի կողմ դնեք որ- պես Աստծո ձեռքում գործիք և ձայնաշեփոր, և դիմեք Նրան, որ պատաս- խանատու է Իր Խոսքի ողջ բովանդակության համար: Պատգամաբերը պատասխանատու չէ իր բերած պատգամի համար. նա պետք է միայն փո- խանցի այն: Տերն Ինքը որոշ բաներ դատապարտել է Իր Խոսքում, որոնք Իրենից չեն և չեն կարող մնալ Իր առջև: Ո՞վ է ուրեմն ուզում վիճել Նրա հետ: Աստվածաշնչյան ճշմարտությունը կտրուկ է և կարող է սկզբում ցավ պատճառել, բայց բժշկող ազդեցություն ունի: «Ավանդական քրիստոնեություն…» գրքում ես շարադրել եմ Ավետարա- նի քարոզչության հիմնական ճշմարտությունները, ինչպես նաև նորկտա- կարանյան Եկեղեցու հիմնական ուսմունքները եկեղեցու պատմության զարգացման ֆոնի վրա: Իսկ այս գրքի նպատակն էր աստվածաշնչյան լեզ- վով փոխանցել Հայտնության գրքում գրվածը, որը մինչև հիմա փակ է եղել: Հենց սկզբից մեր Տիրոջ սկզբունքն է եղել խորհրդանշական այլաբանու- թյունների օգտագործումը: Մինչդեռ դիմելով Իր աշակերտներին՝ ասում է. «Ձեզ տրված է, որ Աստծո արքայության խորհուրդն իմանաք» (Մարկ. 4:11):

Այն, ինչ Աստծուց է, մենք ստանում ենք Սուրբ Հոգու հայտնությամբ:

Մեր միտքը բացվում է, և մենք հասկանում ենք Սուրբ Գիրքը և տեսնում դրա իրագործումն ու իրականացումը: Այժմ Խոսքի մեջ պահված բոլոր խորհուրդների լիակատար բացահայտման ժամանակն է: Եկեղեցու պատմության մեջ տեղի ունեցած բոլոր արթնությունները վաղ քրիստոնեությունից մինչև հիմա, չեն կարողացել բերել Հիսուս Քրիս- տոսի լիակատար հայտնությունը: Փրկիչը մնում է գայթակղության քար, որը հոգևոր շինարարները չեն կարողանում ճիշտ տեղադրել: Նաև հեշտ չի եղել հստակորեն ճանաչել հակաքրիստոսին Սուրբ Գրքի լույսի տակ: Հա- կաքրիստոսի վերաբերյալ երկու հիմնական կարծիքներ կան. ոմանք սովո- րեցնում են, որ նա արդեն հայտնվել է առաքյալների ժամանակներում, մյուսներն էլ հավատում են, որ դեռ պետք է գա: Շատերը նրան փնտրում են հրեաների մեջ, մյուսները՝ արաբների և այսպես շարունակ: Հովհաննեսը՝ Հիսուսի սիրելի աշակերտը, բոլորովին հստակ գրում է, որ նախ գալու է հակաքրիստոսը (նեռը), բայց արդեն կան շատ հակաքրիս- տոսներ (նեռեր) (1 Հովհ. 2:18): Երկուսն էլ ճիշտ են: Քրիստոնեական առա- ջին սերնդի ժամանակներից ի վեր հակաքրիստոսի եկեղեցին գոյություն է ունեցել Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու կողքին: Մինչդեռ ամենավերջին ժա- մանակաշրջանում, երբ սատանան կառավարում է հանձին անօրենության մարդու, հակաքրիստոսն այլևս միայն «սուտ մարգարեն» չէ, այլև «գազա- նը»: Այս հաստատության և նրա ղեկավարի առանձնահատկությունների բացահայտումը շատ կարևոր է վերջին ժամանակների համար: Ահա թե ին- չու Սուրբ Հոգին, ինչպես ես այդ զգացել եմ այս շարադրանքը գրելիս, մեծ կարևորություն է տվել դրան և բոլոր կողմերից լուսաբանել է այն: Իսկ ինչ վերաբերում է շարադրանքը գրելու ձևին, ես յուրացրել եմ Պո- ղոս առաքյալի այս խոսքերը՝ «Ես խոսքի կամ իմաստությամբ գերազան- ցությամբ չեկա Աստծո վկայությունը ձեզ պատմելու» (1 Կորնթ. 2:1), ինչ- պես նաև ռեֆորմատոր և Աստվածաշնչի հարգված թարգմանիչ Մարտին Լյութերի այս սկզբունքը՝ «Քերականությունը չպետք է իշխի հայտնության վրա, այլ ծառայի հայտնությանը»: Ինչպես Աստված հսկում է Իր Խոսքի վրա, թող որ հսկի նաև այս շարադ- րանքի վրա: Այս կարճ շարադրանքը նվիրվում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Թող Նա Ինքը օրհնի այդ և խոսի Իրենների հետ, երբ կարդում են սա: Թող հավիտենապես հավատարիմ Աստծուն, փառքի Հորը լինի փառքն ու պատիվը այժմ և հավիտյան: Ամեն:

Կրեֆելդ, դեկտեմբեր 1994

Available translations