Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 11
Գլուխ 10
11 / 25
Գլուխ 10 ՄԻՋԱՆԿՅԱԼ ՏԵՍԻԼՔ: ԲԱՑՎԱԾ ԳԻՐՔԸ ՏԵՐԸ` ՈՐՊԵՍ ՈՒԽՏԻ ՀՐԵՇՏԱԿԻնչպես Հայտնության յոթերորդ գլուխը գտնվում էր յոթերորդ և վեցերորդ կնիքների միջև, այնպես տասներորդ գլուխը գտնվում է վեցերորդ և յոթերորդ փողերի միջև: Տասներորդ գլուխը կքննարկենք ավելի մանրա- մասն: Կարևորը իրադարձությունների ընթացքը ժամանակագրական առումով ճիշտ դասավորելն է: Շատ կարևոր է հասկանալ «բանալի բառե- րը», որովհետև դրանց միջոցով ենք հասկանում թե ինչ իրադարձության մասին է խոսքը: «Տեսա մի ուրիշ զորավոր հրեշտակ՝ երկնքից վայր գալիս, ամպ հագած ու գլխին ծիածան: Նրա երեսն արեգակի նման էր, ոտքերը՝ կրակի սյան պես» (Հայտն. 10:1): Բնագրում միայն մեկ բառ կա «հրեշտակ» և «պատգամաբեր» բառերի համար, (??????): Երբ Տերը հայտնվում կամ ցույց է տրվում որպես Հրեշ- տակ, ապա դա միշտ կապված է պատգամի՝ հայտարարության, ազդարար- ման հետ: Սպասավորները, որոնց նա ուղարկում է առանձնահատուկ պատգամ բերելու Սուրբ Գրքում կոչվում են հրեշտակներ՝ պատգամաբեր- ներ, ինչպես և Նա (Անգեա 1:13, Մաղաք. 3:1, Ղուկ. 7:27, Եբր. 13:2, Հայտն. 2 և 3 և այլ համարներ): Մաղաք. 3:1 համարի երկրորդ մասում ազդարար- վում է, որ զորաց Տերը «գալիս է Իր տաճարի մոտ որպես Ուխտի հրեշ- տակ»: Նրա ճանապարհը պատրաստողը նույնպես կոչվում է «Իր հրեշտա- կը»: Երբ Հրեշտակը շրջապատված է ծիածանով, դա նշանակում է, որ Իր գալուստը կապված է ուխտի հետ: Անկասկած, ծիածանը Աստծո և մարդու միջև եղած ուխտի նշանն է (Ծննդ. 9:8?17): Տեր Աստծո տեսանելի կերպարանքը ծանոթ է դեռ Եդեմի պարտեզից: Նա այդ կերպարանքով իջավ Սինա լեռան վրա՝ Իսրայելի հետ ուխտ կնքե- լու համար: Այդ ժամանակվանից Նա կոչվում է Ուխտի Հրեշտակ կամ Իր ներկայության Հրեշտակ (Ես. 63:9): Մովսեսի մասին պատմվում է. «Եվ երբ քառասուն տարին անցավ, Սինա լեռան անապատում Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու կրակի բոցի միջից: Երբ Մովսեսը տեսավ, այդ տեսիլքի վրա զարմացավ. և երբ մոտենում էր, որ նայեր, Տիրոջ ձայնը եղավ նրան. «Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» (Գործք 7:30?32): «Այս նա է, որ անապատում ժողովրդի մեջ եղավ այն հրեշտակի հետ, որը Սինա լեռան վրա խոսեց նրա հետ, մեր հայրերի հետ, որը կենդանի պատգամներ ստացավ, որպեսզի մեզ տա» (Գործք 7:38): Հին Կտակարանի վերջին գրքում՝ Մաղաք. 3:1 համարում ասվում է. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի իմ առա- ջին, և հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք. ահա նա գալիս է,?? ասում է զորաց Տերը» (Մաղաք. 3:1): Սուրբգրային այս հատվածի առաջին մասը իրականացավ Հովհաննես Մկրտչի ծառայության միջոցով. դա հաս- տատվում է Նոր Կտակարանում (Մատթ. 11:10, Մարկ. 1:2, Ղուկ. 7:27):Երկ- րորդ մասը, որը վերաբերում է Ուխտի Հրեշտակին, կատարվելու է Իսրայե- լի հետ, ինչպես երևում է մեր սերտողությունից: Ուշագրավ է այն, որ նորկտակարանյան Եկեղեցու հետ կապված ոչ մի հատվածում Տերը չի անվանվում Ուխտի Հրեշտակ, այլ միայն Իսրայելի ժողովրդի հետ կապված, որի հետ Նա ուխտ արեց Սինա լեռան վրա: Նորկտակարանյան Եկեղեցու հետ ուխը կնքելիս Տեր Աստված չհայտն- վեց Հրեշտակի կերպարանքով, այլ Աստծո հայտնությամբ, որը Մարդ դար- ձավ Որդու մեջ: Երբ Նա Իր արյունով Նոր Ուխտ կնքեց Իր Ժողովրդի հետ (Մատթ. 26:26?28 և այլ համարներ), Նրա դեմքը չէր փայլում արեգակի նման: Երբ կրում էր աշխարհի մեղքերը, Նա վշտերի տեր էր, ո՛չ կերպա- րանք ուներ, ո՛չ վայելչություն, որ Նրան ախորժեինք (Ես. 53:2,3):Գողգոթա- յում Նրա գլուխը ծիածանով չէր պսակված, այլ փշե պսակով: Տասներորդ գլուխը հասկանալու համար մանրամասները շատ կարևոր են: Այդ պահին Տերը Մարդու Որդին չէ, Աստծո Որդին չէ կամ Դավթի Որդին, այլ Նա երկնքից իջնում է որպես զորավոր Հրեշտակ՝ ամպ հագած և գլխին ծիածան, որն Ուխտի ծիածանն է: Նրա դեմքը փայլում էր արեգակի պես (Մատթ. 17:2, Հայտն. 1:16 ): Անմիջապես տեսնում ենք, որ Տիրոջը չեն ու- ղեկցում հրեշտակները կամ փրկագնվածների խումբը: Այս անգամ Նա գա- լիս է բոլորովին միայնակ և աղաղակում է առյուծի մռնչյունի պես ձայնով: Ինչպես Հովսեփը իր եղբայրներին հայտնեց իր մասին երկրորդ անգամ (Ծննդ. 45, Գործք 7:12), այնպես էլ Տերը այս անգամ կթողնի Իր Հարսին երկնքում տեղի ունեցող հարսանիքի ընթրիքին և բոլորովին միայնակ կիջ- նի՝ հայտնվելու Իր եղբայրներին՝ հրեաներին երկրորդ անգամ: Այս պահին խորհրդավոր գիրքը, որը փակված և կնքված էր մինչև վեր- ջին ժամանակները (Դան. 12:4, Հայտն. 5), արդեն բացված է Իր ձեռքում: Դա նշանակում է, որ Հայտն. 10?րդ գլխում տեղի ունեցող իրադարձությունը կարող է տեղի ունենալ միայն կնիքների և խորհրդավոր գրքի բացումից հետո: «Նա իր ձեռքին բացած մի փոքր գիրք ուներ: Աջ ոտքը ծովի վրա դրեց, ձախը՝ ցամաքի վրա» (Հայտն. 10:2): Աստված սկզբնական սեփականա- տերն է այն ամենի, ինչ Նա ստեղծել է: Նա նաև համարվում է բոլոր ազգե- րի ժառանգորդը (Սաղմ. 82:8): Իր Թագավորությունը հաստատելուց առաջ գալիս է պահանջելու այն, ինչ պատկանում է Իրեն: Ոտքերը ծովի և ցամա- քի վրա դնելու խորհրդանշական նշանակությունը կարող ենք հասկանալ Հեսուին ասված խոսքերի միջոցով. «Բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսեսին ասել եմ» (Հեսու 1:3): Աստծո սկզբնական կամքն էր, որ մարդը իշխի երկրի վրա: Օձի միջոցով սատանայի չար խաբեության պատճառով առաջին մարդիկ զրկվեցին այդ բարձր կոչումից, և իրենք էլ ողջ երկրի հետ ընկան սատանայի իշխանու- թյան տակ: Երբ Քրիստոսը երկրի վրա մարմնով հայտնվեց, սատանան Նրան առաջարկեց աշխարհի բոլոր թագավորությունները: Հիսուսը մերժեց, որովհետև նախ անհրաժեշտ էր, որ Ինքը մարդուն և ողջ արարչագործու- թյանը փրկագներ նրա ձեռքից: Այդ պատճառով երկրի վրա թափվեց Արյու- նը փրկագնման և հաշտության համար: Մենք նորից կստանանք մեր սկզբ- նական կոչումը որպես Աստծո ժառանգորդներ և Քրիստոսի ժառանգակից- ներ: Տերը, ում պատկանում են ծովն ու ցամաքը, Իր ոտքերը դնում է դրանց վրա՝ ցույց տալու համար, որ Ինքը վերցնում է Իր թագավորությունը: «Եվ բարձրաձայն աղաղակեց, ինչպես առյուծն է մռնչում: Ու երբ աղա- ղակեց, այն յոթ որոտմունքներն իրենց ձայնով խոսեցին» (Հայտն. 10:3): Յոթ որոտները իրենց ձայնով հիմա չեն խոսում, ինչպես ոմանք պնդում են. դա կկատարվի այստեղ նկարագրված իրադարձությունների ժամա- նակ: Յոթ որոտների հայտնությունը, ոչ էլ դրանց իրականացումը կապ չու- նի Հարս?Եկեղեցու հետ: Այն, ինչ ասել են յոթ որոտները, չի բացահայտվի, այլ կիրականանա Աստծո կողմից: Նաև անհնար է, որ դրանք վերաբերեն Հիսուս Քրիստոսի գալուստներից մեկին կամ Նրա վերադարձին: Ոչ ոք չի իմանա Նրա գալու ճշգրիտ ժամանակը, օրն ու ժամը, բայց Հարս?Եկեղե- ցուն պատկանողները պատրաստ կլինեն և կգնան Փեսային դիմավորելու: Յոթ որոտների վերաբերյալ բանավեճերն ու քարոզները Աստծուց չեն: Տիրոջ վերաբերյալ ասված «Առյուծ» բառը ոչ մի անգամ չի օգտագործ- վել նորկտակարանյան Եկեղեցու հետ կապված: Միայն Հայտն. 5:5 համա- րում նկարագրված խորհրդավոր գրքի բացման ժամանակ է Նա առաջ գա- լիս որպես Հուդայի ցեղից եղող Առյուծ, որը հաղթել Է: Մարգարեական Խոսքի տարբեր հատվածները, որոնցում կա Հայտն. 10?րդ գլխում օգտա- գործված «մռնչալ» բանալի բառը, լույս են սփռում Իսրայելի հետ կապված իրադարձությունների վրա:
«Տերը բարձրից որոտալու1 է, և իր սուրբ բնակությունից տալու է իր ձայնը. նա իր բնակարանի վրա որոտալու է մեծաձայն, հնձան կոխողների աղաղակին պես պիտի կանչի երկրի բոլոր բնակիչների վրա» (Երեմ. 25:30): «Տիրոջ ետևից պիտի գնան. առյուծի պես է գոչելու նա. երբ նա գոչի, որդիները կգան արագապես արևմուտքից» (Ովսե 11:10): «Եվ Տերը պիտի գոչի Սիոնից և Երուսաղեմից ձայն պիտի տա, և եր- կինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերը ապավեն կլինի իր ժողովրդի համար, և ամրոց՝ Իսրայելի որդիների համար» (Հովել 3:16): «Տերը Սիոնից պիտի կանչի, և Երուսաղեմից պիտի տա իր ձայնը, և սուգ պիտի անեն հովիվների արոտները, և Կարմեղոսի գլուխը պիտի չո- րանա» (Ամովս 1:2): Այն բանից հետո, երբ երկու մարգարեների ծառայությունը ավարտվում է, և Տերը աղաղակելով Իր ոտքերը դնում է ծովի և ցամաքի վրա, 144000 կնքվածները գտնվում են Սիոն սարի վրա (Հայտն. 14:1): Միայն այն պահին, երբ Տերը աղաղակում է առյուծի մռնչյունի ձայնով, յոթ որոտները (ոչ թե յոթ քարոզիչները) խոսում են իրենց ձայնով: «Երբ յոթ որոտմունքներն իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. «Կնքի՛ր այն բաները, որ յոթ որոտմունքները խոսեցին, և սրանք մի՛ գրիր» (Հայտն. 10:4): Այն, ինչ ասացին յոթ որոտները, չի գրվել մարգարեության գրքում. քա- նի որ չի գրվել, ուրեմն չի մտնում Սուրբ Գրքի՝ Աստծո Խոսքի մեջ, որը պետք է կարդալ, քարոզել, լսել և հավատալ (Հայտն. 1:3): Ամեն: Քարոզիչ- ները պարտավոր են քարոզել միայն Աստծո գրավոր Խոսքը (2 Տիմ. 4:1?5): Նաև բոլոր խորհուրդների հայտնությունը վերաբերում է միայն գրված Խոսքին: «Չգրվածը» մնում է գաղտնիք, որը պատկանում է Աստծուն, որը իր ժամանակին կկատարի այն, ինչ որոշել է և ասել (2 Օրին. 29:29): Ելից 20?րդ գլխում օրենքը տալու ժամանակ, ինչպես նաև Հոբի գրքում, Սաղմո- սաց գրքում, Հովհ. 12?րդ գլխում և Հայտնության գրքում Տիրոջ ձայնը նկարագրվում է որպես որոտի ձայն: Նրանց համար, ովքեր ինչ?որ բան են ավելացնում Սուրբ Գրքի, նույ- նիսկ Հայտնության գրքի լիովին ավարտված վկայությանը, հնչում է սպառ- նալիք. նրանք կանցնեն մեծ նեղության միջով և կկրեն դրա պատուհասնե- րը (Հայտն. 22:8,9): Ամեն վարկած, ներառյալ յոթ որոտների վերաբերյալ վարկածը, կմնա այն, ինչ է իրականում, այսինքն՝ ենթադրություն: Այն ամե- նը, ինչ քարոզվում և ասվում է դրա վերաբերյալ, անօգուտ է և գալիս է սե- փական երևակայությունից: Իրականում ոչ ոք չգիտի յոթ որոտների պա-
Գերմաներեն թարգմանության մեջ այս և հաջորդ սուրբգրային համարներում օգտագործված է «brՖllen» (մռնչալ) բառը:
րունակությունը: Տեր Աստվածն է այդպես սահմանել և Իր ամենագիտու- թյամբ որոշել է այդ իրադարձության ժամանակը: Այս դեպքում էլ Աստված կլինի Իր իսկ Մեկնաբանը. Նա ամեն բան կկատարի այն զարգացումների համաձայն, որոնք Ինքն է սահմանել: Այս փառավոր իրադարձության մեջ հաջորդ բանալի բառը ասված «եր- դումն» Է: «Եվ այն հրեշտակը, որին տեսա ցամաքի և ծովի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց և երդվեց հավիտյանս հավիտենից Կեն- դանի եղողով, որ ստեղծեց երկինքն ու ինչ որ նրանում է, և երկիրն ու ինչ որ նրանում է, և ծովն ու ինչ որ նրանում է, թե այլևս ժամանակ չի լինելու: Իսկ յոթերորդ հրեշտակի ձայնի օրերին, երբ փողը փչի, Աստծո խորհուրդը կկատարվի, ինչպես ավետեց իր ծառա մարգարեներին» (Հայտն. 10:5?7): Ըստ 8?րդ և 9?րդ գլուխների առաջին վեց հրեշտակներն արդեն փչել էին իրենց փողերը: Յոթերորդ հրեշտակի փողի հնչեցումը, որը դեռևս չի եղել, ազդարարվում է առանձնահատուկ կերպով, որովհետև այդ պահին ինչ?որ արտասովոր բան է կատարվում: Հին Կտակարանյան այս արտա- հայտությունը՝ «իր ծառա մարգարեներին», նույնպես ցույց է տալիս, որ խոսքը Իսրայելի մասին է, ոչ թե նորկտակարանյան Եկեղեցու, այլապես կօգտագործվեր այս արտահայտությունը՝ «իր առաքյալներին և մարգարե- ներին» (Եփես. 3:5 և այլ համարներ): Դանիել մարգարեն առանձնաշնորհում ունեցավ տեսնելու վերջին ժա- մանակների վերջը, ինչպես նաև հրեշտակին, որը երդում արեց. Դանիելը հարցրեց. «Մինչև ե՞րբ է այս սքանչելյաց վերջը»: Եվ ես լսեցի, որ այն կտավ հագած մարդը, որ գետի ջրերից վեր էր, իր աջ և ձախ ձեռքը բարձ- րացրեց դեպի երկինք և երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կես. և երբ վերջանա սուրբ ժողովրդի ձեռքի փշրվելը, այս ամենը պիտի կատարվի» (Դան. 12:6,7): Այս երկու հատվածների նմանությունը հնարավոր չէ չնկատել և չպետք է անտեսել: Դանիելի ժամանակ հրեշտակը բարձրացրեց Իր երկու ձեռքերը, որովհետև փոքր բաց գիրքը իր ձեռքում չէր, և երդում արեց հավիտյանս կենդանի եղողով: Հայտնության գրքում նա երկինք բարձրացրեց միայն Իր աջ ձեռքը, որովհետև մյուս ձեռքում էր պահում խորհրդավոր գիրքը, և երդ- վեց հավիտյանս կենդանի եղողով: Դանիելին հայտնվեց, որ այն պահից, երբ երդումը արվեց, մինչև այն պահը, երբ կգա ուղղակի վերջը, երբ սուրբ ժողովրդին ավերողի իշխանությունն էլ կհասնի վերջին, դեռևս կմնա երե- քուկես տարի: Հայտն. 10:6 համարում ասվում է, որ «այլևս ժամանակ չի լի- նելու»: Երկու հայտարարություններն էլ ճիշտ են: Այդ պահից է սկսվում ժա- մանակի հետադարձ հաշվարկը, մինչև քաղաքակրթության վերջը: Տերը գալիս է որպես Ուխտի Հրեշտակ և աղաղակում է առյուծի մռնչյունի ձայնի պես, հետո հայտնվում է 144000?ին որպես Գառ, որով ազդարար- վում է նրանց փրկագնումը: Արդեն իսկ խորհրդավոր Գրքի բացման ժամա- նակ Նա մեզ ներկայացվում է որպես Առյուծ և Գառ (Հայտն. 5:5,6):Այնու- հետև Իսրայելի ընտրյալները կնայեն Նրան, ում խոցել են (Զաք. 12:10): Երկու մարգարեների ծառայության ավարտից հետո բոլոր ընտրյալները կգտնվեն Սիոն սարի վրա: Այն նույն ժամանակ, երբ Իսրայելը ճանաչի Մե- սիային, նրանք կհայտնաբերեն հակաքրիստոսի նենգությունները, և հա- կաքրիստոսի և Իսրայելի միջև ուխտը կխախտվի (Դան. 9:27): Դրանից հետո դեռ մնում է երեքուկես տարի տևող մեծ նեղությունը մինչև ներկա ժամանակների վերջը: Ըստ Հայտն. 11:15 համարի յոթերորդ հրեշտակի փողը, որի մասին խոսվում է 10?րդ գլխում, իր մեջ պարունա- կում է Թագավորության հաստատման ազդարարումը: Այդ պատճառով է խոսվում յոթերորդ հրեշտակի «ձայնի» մասին: Առաջին վեց փողերը պա- րունակում են միայն դատաստաններ. չկա ոչ մի ազդարարում, ոչ մի ձայն: Որքան որ հաստատ է, որ Եկեղեցու յոթերորդ պատգամաբերի «ձայ- նով» բոլոր խորհուրդները բացահայտվեցին, և դրանով Եկեղեցին հասնե- լու է կատարելության, երբ հնչի կեսգիշերային աղաղակը՝ «Ահա Փեսան. նրան դիմավորելու ելեք», այնպես էլ, երբ հնչի յոթերորդ փողը, տեղի կու- նենա Թագավորության հռչակումը: Եկեղեցու յոթերորդ շրջանի հրեշտակը, ըստ Հայտն. 3:11?22 համարների, բերում է վերականգնման և նորոգման վերջին պատգամը: Նրա ծառայության միջոցով բացահայտվեցին Հին և Նոր Կտակարանների բոլոր խորհուրդները՝ Ծննդոցից մինչև Հայտնու- թյուն: Մինչդեռ Հայտն. 10?րդ գլխում չի խոսվում Խոսքի բազմաթիվ խոր- հուրդների մասին, որոնք պետք է բացահայտվեին կապված այս խոսքերի հետ՝ «երբ փողը փչի», այլ խոսքը «Աստծո մեկ խորհրդի» մասին է, որը Քրիստոսն է (Կողոս. 2:3): Նրանում է լիովին կատարվում Աստծո փրկու- թյան ծրագրի իրագործումը: Այդպես է Նա հայտնել Իր ծառաներին՝ Հին Ուխտի մարգարեներին, ինչպես նաև Իր առաքյալներին և Նոր Կտակարա- նի սպասավորներին: Աստծո այդ խորհուրդը հաղորդվել է Եկեղեցուն հենց սկզբից, ինչպես Պողոսն է ասում. «Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնի մեջ հայտնվեց…» (1 Տիմ. 3:16): Միայն թե Իսրայելը դեռևս չէր կարող այդ տեսնել: Բայց այն ժամանակ նրանք կճանաչեն Աստ- ծո անըմբռնելի խորհուրդը Քրիստոսի՝ իրենց Մեսիայի մեջ: Միայն այդ ժա- մանակ կվերցվի իրենց սրտի վրա եղած ծածկոցը (2 Կորնթ. 3:15,16): Երբ յոթերորդ հրեշտակը, 10?րդ գլխում ասվածի համաձայն, 11?րդ գլխում փո- ղը փչի, դա կկատարվի: Այնժամ Քրիստոսի թագավորությունը կհռչակվի, և Աստծո խորհուրդը կկատարվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ՈՒՏՈՒՄ Է ՔԱՂՑՐ?ԴԱՌԸ ԳԻՐՔԸ«Եվ այն ձայնը, որ երկնքից լսեցի, ինձ հետ դարձյալ խոսեց ու ասաց.
«Գնա՛ վերցրու այն բաց փոքր գիրքը, որ ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»: Ես հրեշտակի մոտ գնացի ու նրան ասացի. «Տուր՛ ինձ այդ գրքույկը»: Եվ նա ինձ ասաց. «Ա՛ռ և կե՛ր այն, և սա փորումդ կդառ- նանա, բայց բերանումդ մեղրի պես քաղցր կլինի»: Եվ գրքույկը հրեշտակի ձեռքից վերցրի ու կերա այն: Եվ բերանումս մեղրի պես քաղցր էր, երբ կե- րա, փորումս դառնացավ: Եվ ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգա- րեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների վրա» (Հայտն. 10:8?11): Համատեքստից երևում է, թե ինչ է նշանակում «գիրքը ուտել»: Եզեկիել մարգարեն մեզ պատմում է նման մի փորձառու- թյան մասին (Եզեկ. 2:8?3. 3): Երկու անգամ խորհրդանշական ձևով ցույց է տրվում, որ Աստծո մարդիկ ուտում են Գրքի գլանափաթեթը, ինչը նշանա- կում է, որ նրանք իրենց մեջ պետք է ընդունեն Աստծո Խոսքը, որ հետո փո- խանցեն այն: Դրանից հետո է տեսանողը Աստծո կողմից մարգարեանում ժողովուրդների և թագավորների վրա: Ուշադրություն դարձրեք. այստեղ չի խոսվում Ավետարանի քարոզչության մասին, այլ ժողովուրդների մասին մարգարեանալու: Դրանում մեծ տարբերություն կա: Հայտնության 11?րդ գլխի երկու մարգարեները չեն քարոզելու ժողովուրդներին. նրանք քարո- զելու են Իսրայելին, բայց մարգարեանալու են ժողովուրդների մասին: Այժմ հավիտենական Ավետարանը քարոզվում է ժողովուրդներին որպես վկայություն (Մատթ. 24?րդ գլուխ): Մինչդեռ երկու մարգարեների ծառա- յության միջոցով կհնչի «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» խոսքը երկրի ժողո- վուրդների վերաբերյալ, որոնք կհարվածվեն սարսափելի պատուհասնե- րով:
Available translations