Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 13
Գլուխ 12
13 / 25
Գլուխ 12 ԱՐԵԳԱԿ ՀԱԳԱԾ ԿԻՆԸ ՔՐԻՍՏՈՍԸ ԵՎ ԻՐԵՆՆԵՐԸ ՍԱՏԱՆԱՆ` ԿԱՐՄԻՐ ՎԻՇԱՊԸ, ԵՎ ԻՐ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸՏասներկուերորդ գլուխը շատ տարբեր ձևերով է մեկնաբանվում Աստվածաշնչի վարդապետների կողմից: «Կնոջ» խորհրդապատկերի վերա- բերյալ տարբեր կարծիքներ կան. ոմանք ասում են, որ դա Իսրայելն է, մյուսները՝ Մարիամը, ուրիշներն էլ՝ Եկեղեցին: Այստեղ նույնպես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բոլոր մանրա- մասներին: Եթե ամեն մանրուք հեշտությամբ չի համընկնում ընդհանուր պատկերի հետ, ուրեմն ինչ?որ բան ճիշտ չէ: Մինչև այժմ ստացած մեկնու- թյունները գոհացուցիչ չեն: Ներածական մասում ասվում է. «Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արեգակը հագած, լուսինն էլ՝ իր ոտքերի տակ, և իր գլխին՝ տասներկու աստղերի պսակ: Եվ նա, հղի լինելով, աղաղակում էր՝ երկունք քաշելով ու չարչարվելով, որ ծներ» (Հայտն. 12:2): Նրանք, ովքեր կարծում են, որ խոսքը Մարիամի և Հիսուսի մասին է, պետք է հիշեն, որ Հովհաննեսը գտնվում էր Պատմոս կղզում՝ տեսնելու հա- մար ապագան, ոչ թե անցյալը: Դրանից հետո հիշատակված իրադարձու- թյունները չեն կատարվել Մարիամի և Հիսուսի հետ: Մարիամը անապատ չի փախել, Հիսուսը ծնվելուց հետո երկինք չի հափշտակվել, այլ երկինք է բարձրացել փրկագնումն իրագործելուց և հարություն առնելուց հետո մի- այն: Ոչ մի անգամ Նրա մասին չի ասվում (ինչպես Ենովքի և Եղիայի մա- սին), որ «հափշտակվել» է կամ «վերցվել», այլ ասվում է, որ Նա երկինք է համբարձվել. որտեղից էլ «Քրիստոսի համբարձում» արտահայտությունը: Հին Կտակարանում Իսրայելը, որպես Ուխտի ժողովուրդ, բազմիցս ան- վանվել է «կին» (Երեմ. 3:6?11, Ովսե 2:4): Աստված օգտագործում է բնա- կան և հասկանալի խորհրդապատկերներ: Նա խոսում է նշանդրեքի, հա- վատարմության (Ովսե 2:20), ամուսնացած կնոջ և ամուսնու մասին (Ես. 62:4): Ես. 54:5?10 համարներում Տերն ասում է Իսրայելի վերաբերյալ.
«Որովհետև քո այրը քո Ստեղծողն է, զորաց Եհովա է նրա անունը, և քո Փր- կիչը Իսրայելի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստված: Որովհետև Տե- րը քեզ մի երեսից ձգված ու հոգով վշտացած կնոջ պես կանչեց, և մի երի- տասարդ կնոջ պես, որ մերժված է, ասում է քո Աստվածը»: Նոր Կտակարանում խոսվում է Փեսայի ու Հարսի (Հովհ. 3:29 և այլ հա- մարներ) և հարսանյաց ընթրիքի մասին (Մատթ. 25:1?3 և այլ համարներ): Կինը, որին Հովհաննեսը տեսնում է այս գլխում, կարող է լինել միայն նորկ- տակարանյան Եկեղեցին, որը, ինքնին հասկանալի է, սկիզբ է առել Իսրա- յելից, Երուսաղեմում, հրեական հիմքի վրա: Աստծո և Իր ժողովրդի հետ հարաբերությունը, երբ Նա նրան անվանում է «կին», արտահայտում է Նրա սերը Եկեղեցու հետ միության մեջ (Եփես. 5:29?32): Հիսուսը Իր Խոսքի սերմը դնում է Եկեղեցու մեջ, որպեսզի բերի Աստծո որդիների և դուստրե- րի վերստին ծնունդը : Արեգակը, որը Եկեղեցին հագել է, խորհրդապատկերն է հենց Փրկչի, որն իրոք Արդարության Արեգակն է (Մաղաք. 4:2) և Նոր Ուխտի շրջանում Եկեղեցուն շրջապատում է լույսով և ջերմությամբ: Լուսինը, որը նրա ոտքերի տակ է, խորհրդանշում է այն, որ Եկեղեցին հաստատուն կերպով հիմնված է Հին Ուխտի Աստվածային Խոսքի վեմի վրա: Ինչպես, որ լուսինը արտացոլում է արևի լույսը, այնպես էլ Հին Կտա- կարանը արտացոլում է Նոր Կտակարանի արևի լույսը, որում կատարվե- ցին բոլոր մարգարեական խոսքերը, որոնց վրա կանգնած է Եկեղեցին (Եփես. 2:20?22): Տասներկու աստղերի պսակը ցույց է տալիս, որ նորկտակարանյան Եկեղեցին պսակված է տասներկու առաքյալների վարդապետությամբ: Հա- րուցյալ Տիրոջ ձեռքում եղած յոթ աստղերը Եկեղեցու յոթ շրջանների յոթ եկեղեցիներն էին (Հայտն. 1:20): Եկեղեցու պսակի տասներկու աստղերը ցույց են տալիս, որ նա արժանի է ստանձնելու տասներկու առաքյալների վարդապետության արքայական աստվածային հանձնարարությունը (Գործք2:42): Սուրբ Գրքի վկայության համաձայն Եկեղեցին վերջում վերա- դառնում է առաջին առաքյալների վարդապետությանն ու գործերին, և Տի- րոջ վերադարձից առաջ իր սկզբնական վիճակում է լինելու: Հայտնության տասներկուերորդ գլխում նկարագրված կնոջ մասին աս- վում է, որ հղի էր և երկունքի ցավերի մեջ: Նաև այս բոլորովին բնական խորհրդապատկերը մի կնոջ, որը սերմ է ընդունել մի նոր կյանքի ծնունդ տալու համար, հոգևոր նշանակություն ունի: Կույս Մարիամը ընտրված էր աստվածային Սերմը ընդունելու և ծնունդ տալու մարմին դարձած Խոսքին՝ Աստծո Որդուն: Մարիամը նաև «կին» է կոչվում Ծննդոց 3:15 և Հովհ. 2:15 համարներում: Նույն կերպ և Եկեղեցին որպես անարատ կույս (2 Կորնթ. 11:2), կին դարձավ, երբ Խոսքի աստվածային Սերմը դրվեց նրա մեջ: Նրանից է ծնվում արու զավակը՝ հաղթողների խումբը: «Արու զավակ» արտա- հայտությունը ցույց է տալիս, որ նա հոգևորապես հասուն է: Եկեղեցու հետ կապված Աստծո ծրագիրը հասնում է ավարտին, բայց վերջին փուլում այն զուգահեռաբար զարգանում է նաև Իսրայելի հետ: Եգիպտոսից դուրս գա- լու ժամանակ Աստված Իսրայելին անվանում է Իր «անդրանիկ որդին»: «Եհովան այսպես է ասում. Իսրայելն իմ որդին, իմ անդրանիկն է: Եվ քեզ ասում եմ. թող տուր իմ որդին, որ ինձ պաշտե» (Ելից 4:22,23): Ես. 66:7,9 համարներում գտնում ենք նման մի իրադարձության նկա- րագրությունը. «Դեռ չերկնած, ծնեց, դեռ երկունքը չեկած՝ արու զավակով ազատվեց»: Այս համարում խոսվում է արու զավակի մասին, բայց հաջորդ համա- րում խոսվում է Իսրայելի հոգևոր ծննդի մասին. «Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ այդպիսի բան տեսել, մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մեկ ազգը մեկ անգամում է ծնվում, որ Սիոնը երկնում ու իսկույն ծնում է իր որդինե- րին» (Ես. 66:8): Ծննդաբերության և երկունքի ցավերի մասին հատվածում երկու միտք է պարունակվում. արու զավակի ծնունդը և երկրի ծնունդը, որը մեկ անգա- մում է ծնվում (հհ. 7,8): Հրեաների հավաքվելը տևել է տասնամյակներ, 144000 հոգուն դուրս բերելու համար անհրաժեշտ կլինի մի քանի տարի, բայց Մեսիայի հայտնությունը կատարվում է մեկ օրում: Մեկ վայրում նրանք միաժամանակ կնայեն Նրան, ում խոցել են, և Աստծուց կյանք կս- տանան (Ովսե 6:1?3): Հենց որ արու զավակը հափշտակությունից առաջ հասնում է «Քրիստո- սի կատարյալ հասակին» (Եփես. 4:13), յոթ գլուխ ունեցող վիշապը կանգ- նում է Եկեղեցու առաջ, «որ պիտի ծննդաբերեր, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար» (Հայտն. 12:4): Սատանան՝ առաջին օձը, վայր է գցվել երկնքից (Հովհ. 12:31, Ղուկ. 10:18) և իր գահը, գլխավոր նստավայրը հաս- տատել է երկրի վրա (Հայտն. 13:1,2): Այստեղ խոսքը Աստծո հակառակոր- դի, Իսրայելի և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մահացու թշնամու «նստավայ- րի» մասին է: Կնոջ վերաբերյալ ասվում է. «Եվ նա մի զավակ ծնեց, որ բոլոր ազգե- րին երկաթե գավազանով պիտի հովվի, և նրա որդին հափշտակվեց Աստծո մոտ, նրա աթոռի մոտ» (Հայտն. 12:14): Իսրայելը չի հափշտակվե- լու, որովհետև անկասկած նա դարձի է գալու և ընդունելու Քրիստոսին՝ Մե- սիային միայն հափշտակությունից հետո: Տպավորիչ է տեսնել, թե ինչպիսի ճշգրտությամբ է Սուրբ Հոգին թելադ- րել Խոսքը: Արու զավակը սահմանված է բոլոր ազգերի վրա իշխելու հա- մար, բայց նախ նա պետք է հափշտակվի: Իրադարձությունների հաջորդա- կանությունը հետևյալն է. նախ, հափշտակությունը և հարսանյաց ընթրիքը
երկնքում, այնուհետև Քրիստոսի հետ թագավորությունը երկրի վրա: Պետք է նկատել, որ ազգերի վրա իշխելու խոստումը տրված է հաղթողներին: Դա ոչ միայն Փրկչի համար է, այլև բոլոր փրկվածների, որոնք նախասահ- մանված են Նրա հետ թագավորելու համար: «Ով որ հաղթում է ու իմ գոր- ծերը մինչև վերջ պահում, նրան ազգերի վրա իշխանություն կտամ: Եվ նա կհովվի նրանց երկաթե գավազանով…» (Հայտն. 2:26,27): Հայտնության 12?րդ գլխում գրված խոստումը ճիշտ հասկանալու բա- նալին գտնվում է քիչ առաջ մեջբերված խոսքում: Արու զավակի հափշտա- կությունից հետո կինը (Եկեղեցին) փախչում է անապատ ուղիղ երեքուկես տարի ժամանակով. «Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատ- րաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն օր» (Հայտն. 12:6): Ինչպես Ավետարաններում Տերը, որպես Մարդու Որդի, կատարում է Իր մարգարեական ծառայությունը, այնպես էլ տեսնում ենք, որ Հայտնության ողջ գրքում Նա խոսում է առակներով: Այդ բոլոր խորհրդապատկերներում թաքնվածի իմաստը, նշանակությունը բոլորին չի տրվի, այլ Տիրոջ կամքով միայն նրանց, ում համար սահմանված է: Դիմելով Իր աշակերտներին Տերն ասաց. «Որովհետև ձեզ տրված է երկնքի արքայության խորհուրդներն իմանալ, բայց նրանց տրված չէ» (Մատթ. 13:11): «Այս բոլորը Հիսուսը ժողովրդին առակներով ասաց. նրանց հետ առանց առակի չէր խոսում, որպեսզի մարգարեի միջոցով ասվածը կա- տարվի, որ ասում է. «Իմ բերանն առակներով կբանամ և կբացահայտեմ աշխարհի սկզբից թաքնված բաները» (Մատթ. 13:34,35):
ՎԻՇԱՊԸ ՎԵՐՋՆԱԿԱՆՈՐԵՆ ԵՐԿՆՔԻՑ ՑԱԾ Է ԳՑՎՈՒՄ ԵՐԿԻՐ ՆՐԱ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՔԱՅԵԼԻ ԴԵՄ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸԱնդրանիկների խմբի հափշտակության պահին Քրիստոսը որպես Փրկիչ երկնային փառքի մեջ է տանում Իր փրկագնածներին, որոնք հասել են կատարելության: Մինչ այդ պահը սատանան՝ եղբայրների չարախոսը դեռ մուտք ունի երկնային վայրերում, բայց հետո իր բոլոր հետևորդների հետ վայր է գցվում երկիր. «Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին: Վիշապն ու իր հրեշտակներն էլ պատերազմեցին, բայց չկարողացան դեմ կանգնել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց: Եվ ցած գցվեց մեծ վիշապը, այն առաջին օձը, որ
Բանսարկու և սատանա է կոչվում. բովանդակ աշխարհը մոլորեցնողը երկ- րի վրա ցած գցվեց, և իր հրեշտակներն էլ իր հետ գցվեցին» (Հայտն. 12:7?9): Ուշագրավն այն է, որ Միքայել հրեշտակն է Աստծո հրեշտակների հետ կռվում սատանայի և նրա հետևորդների դեմ: Հիսուս Քրիստոսը սատանա- յին մեկընդմիշտ հաղթել է Գողգոթայում (Կողոս. 2:15) և նրանով երկրորդ անգամ չի զբաղվելու: Նա գալիս է տանելու անդրանիկների խմբին, որը վերափոխվել է Իր պատկերին: Նա նրան հանդիպում է օդերում և տանում երկինք՝ Գառան հարսանիքի ընթրիքի համար: Այդ բարձրացման ժամա- նակ տեղի է ունենում սատանայի՝ եղբայրների չարախոսի վերջին ապս- տամբությունը: Այնժամ Միքայել հրեշտակապետը բռնում է պարտված թշ- նամուն և իր բոլոր հետևորդների հետ վայր գցում երկիր: Սուրբ Գրքում մեկ ուրիշ հատված չկա, որտեղ համատեքստը նկա- րագրված լինի այդքան պարզ, լիակատար և ճշգրիտ կերպով: Թեև այդ պահին դեռ Արքայի թագավորությունը չի սկսվում, այլ միայն հազարամյա թագավորությունից հետո, այդ մասին ազդարարվում է մեծ ուրախությամբ. «Եվ մեծ ձայն լսեցի, որ երկնքում ասում էր. «Հիմա փրկությունը, զորու- թյունն ու թագավորությունը մեր Աստծուն եղավ, իշխանությունն էլ նրա Օծյալինը եղավ, որովհետև ցած գցվեց մեր եղբայրների չարախոսը, որ գիշեր?ցերեկ Աստծո առաջ չարախոսում էր նրանցից» (Հայտն. 12:10): Նախ հաղթողների խմբի մասին, որպես արու զավակի, խոսվում է եզա- կի թվով, բայց հետո խոսվում է հոգնակի թվով. «Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց անձերը չսի- րեցին մինչև մահ» (Հայտն. 12:10): Քրիստոսի վրա խարսխված կենդանի հավատքը այն իսկապես ունեցողների համար ինքնին կատարյալ հաղթա- նակ է, նույնիսկ հաղթանակ մահվան վրա (1 Հովհ. 5): Երկրի վրա կան մար- դիկ, որոնք ճիշտ են հասկացել մեր Տիրոջ Խոսքը և ապրում են այն: Ճշմա- րիտ հավատացյալները մեռել են Քրիստոսի հետ, և նրանց կյանքը պահ- ված է Նրա հետ Աստծո մեջ (Կողոս. 3:3): Նա, ով ուզում է իր կյանքը պահ- պանել, կորցնում է այն, իսկ նա, ով կորցնում է այն հանուն Նրա, նորից է գտնում: Ահա թե ինչու հաղթողներին տրված խոստումներից մեկը սա է. «Հավատարիմ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ» (Հայտն. 2:8?10): Այն պահին, երբ հաղթողների խումբը բարձրանում է, որ զբաղեցնի իր երկնային բնակարանը, Սուրբ Հոգին, որը դեռ հիմա արգելում է, որ «անօ- րենության մարդը» հայտնվի, վերցվելու է նրա ճանապարհից: Միայն Հո- գու և Հարսի գնալուց հետո կորստյան որդին կարող է բացահայտ դրսևոր- վել (2 Թես. 2): «Սրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք և նրանում բնակվող- ներ: Վա՜յ երկրին ու ծովին (և նրանցում բնակվողներին), որովհետև ձեզ
մոտ իջավ Բանսարկուն, որ մեծ բարկություն ունի՝ իմանալով, որ քիչ ժա- մանակ ունի» (Հայտն. 12:12): Այս փուլում, որը սահմանափակված է ժամանակի մեջ, սատանայի բարկությունը իր համաշխարհային, հակաքրիստոսյան հաստատության միջոցով բորբոքվում է կնոջ դեմ, այն բանից հետո, երբ արու զավակը ծն- վեց և «հափշտակվեց Աստծո մոտ, նրա աթոռի մոտ» (հ. 5): «Արու» հասկա- ցությունը նշանակում է նաև, որ այդ խումբը հասել է «կատարյալ մարդու վիճակին, Քրիստոսի կատարյալ հասակի չափին» (Եփես. 4:13): Հաղթող- ների խումբը, որը հափշտակվում է հարսանյաց ընթրիքի համար, որպես ողջ Եկեղեցուց վերցված Հարս, ծնվել է, երբ կինը ընդունել է Խոսքի աստ- վածային սերմը: Միայն մեկ հափշտակություն կա կատարելության հասած արդարների համար, որոնք որպես Հարս հանդիպելու են Փեսային և Նրա հետ մասնակցելու են հարսանյաց ընթրիքին: Ինչպես «Հարսը», «Արու զա- վակն» էլ մեկ անձից չի բաղկացած, այլ ընդգրկում է բոլոր ընտրյալներին: Նրանք են կազմում Տիրոջ մարմինը, որը նույնպես բաղկացած է շատ ան- դամներից (1 Կորնթ. 12:12?30): Երկնային վայրերից վայր գցվելուց հետո սատանայի զայրույթը սար- սափելի կլինի՝ «իմանալով, որ քիչ ժամանակ ունի» (հ. 12): Խոսքը Հարսի հափշտակության և հազարամյա թագավորության միջև ընկած ժամանա- կաշրջանի մասին է: Վիշապի առաջին հարձակումն ուղղված էր արու զավակի դեմ, իսկ այժմ ուղղված է կնոջ դեմ. «Եվ վիշապը տեսավ, որ երկրի վրա ցած գցվեց, ընկավ այն կնոջ հետևից, որ արու զավակ ծնեց: Եվ այն կնոջը երկու մեծ արծվի թևեր տրվեցին, որ անապատ թռչի՝ իր տեղը, ուր որ կերակրվում է մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ՝ օձի երեսից» (Հայտն. 12:13,14): Ընդհանուր պատկերը պարզ է. առաջին երեքուկես տարվա ըն- թացքում Եկեղեցին, որից դուրս է եկել Հարսը, պահպանվում և կերակր- վում է: «Անապատ» հասկացությունը և դրա հետ կապված մարմնավոր «կերա- կուրը», ծանոթ է Աստվածաշնչի ընթերցողներին Մովսեսի և Եգիպտոսից Իսրայելի դուրս գալու ժամանակներից: Դրա վերաբերյալ Նեեմ. 9:21 հա- մարներում ասվում է. «Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր անապա- տում, նրանք պակասություն չունեցան, նրանց հանդերձները չմաշեցին, և նրանց ոտքերը չուռեցին»: Հետագայում Տերը Իսրայելի մասին ասում է. «Խաղողի պես գտա ես անապատում Իսրայելին. թզենիի առաջին երախայրիի պես տեսա ձեր հայրերին…» (Ովսե 9:10, Երեմ. 2:1?3): «Առակը թզենուց սովորեք…» (Մատթ. 24:32): Նաև Նա խոսել է Իսրայելի վերաբերյալ, որը անապատում
է կանչվելու. «Սրա համար ահա ես նրան կհամոզեմ, և նրան կտանեմ անա- պատը և կխոսեմ նրա սրտի հետ» (Ովսե 2:14): Աստծո համար ամեն բան հնարավոր է: Նա, ով Եգիպտոսից հանեց մի ողջ ժողովուրդ՝ վեց հարյուր հազար մարդու, չհաշված կանանց և երեխա- ներին, և կերակրեց նրանց քառասուն տարվա ընթացքում, Նա նույնն է, և ինչպես գրված է, երեքուկես տարվա ընթացքում կկերակրի երկրի վրա մնացած Եկեղեցուն: Մեծ Արծվի թևերը խորհրդանշում են Աստծուն, որը տանում է Իրեններին. «Ինչպես որ արծիվը քրքրում է իր բույնը, շուռ է գա- լիս իր ձագերի վրա, տարածում է թևերը, վեր առնում նրանց, տանում նրանց իր թևերի վրա, այնպես Եհովան միայն ման ածեց նրան, և նրա հետ օտար աստված չկար: Նրան վեր հանեց երկրի բարձր տեղերը, որ ուտի արտերի պտուղը. և նրան վեմից մեղր ծծել տվեց և ապառաժ ժայռից՝ յուղ: Կովերի յուղ և ոչխարների կաթ, գառների և Բասանի խոյերի և նոխազների ճարպով» (2 Օրին. 32:11?14): Սաղմոսերգուն նույնպես գրել է թևերի մասին. «…որովհետև քեզ է հու- սացած իմ անձը, և ես քո թևերի շուքին կհուսամ մինչև որ չարիքն անցնի» (Սաղմ. 57:1): «Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապա- հով կլինես» (Սաղմ. 91:4): Եվ Տերն աղաղակում է Իրեններին. «Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգա- կը, և բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա» (Մաղաք. 4:2): Բնականաբար սատանայի բարկությունը շարունակվում է կնոջ և նրա սերունդի դեմ. «Եվ օձն իր բերանից այն կնոջ հետևից գետի պես ջուր թա- փեց, որ նրան գետի մեջ ընկղմի: Բայց երկիրն այն կնոջը օգնեց. ու երկիրն իր բերանը բաց արեց և կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բե- րանից» (Հայտն. 12:15,16): Այս խոսքի համաձայն գործին միջամտում է երկրային կառավարությունը և վերջ դնում Եկեղեցու դեմ ուղղված հալա- ծանքի գետին, որը գալիս է կրոնի կողմից: Դրանից հետո առաջին օձը կատաղությամբ լեցուն կկանգնի Իսրայելի ժողովրդից եղող այն մարդկանց դեմ, որոնք հավատքի են եկել և կնքվել երկու մարգարեների երեքուկես տարի տևող ծառայության ժամանակ: Նրանք պատկանում են նույն աստվածային սերնդին և ունեն Հիսուսի վկա- յությունը: «Եվ վիշապն այն կնոջ վրա բարկացավ ու գնաց մյուս զավակնե- րի դեմ պատերազմելու, որոնք Աստծո պատվիրանները պահում են և Հի- սուսի վկայությունն ունեն» (Հայտն. 12:17): Այն, որ այս երրորդ խումբը՝ «կնոջ սերնդի մնացորդը» հեթանոսներից եկած խումբը չէ, երևում է այս խոսքից. «…որոնք Աստծո պատվիրանները պահում են և Հիսուսի վկայությունն ունեն»: Աստծո պատվիրանների և օրենքի պահումը կապված է միայն Իսրայելի հետ: Հեթանոսներից եկած Եկեղեցին Քրիստոսի մեջ է և արդարության հասնում է հավատքով (Հռոմ.
10:14): Նա, ով տվել է օրենքը, չեկավ, որ այն չեղյալ հայտարարի, այլ, հա- կառակը, կատարեց դրա պահանջները: Նա Իր վրա վերցրեց Օրենքի բո- լոր խախտումները և մեռավ, որովհետև մեղքի վարձը մահն է (Հռոմ. 6:23): Ինչպես արդեն շարադրեցինք, Աստծո փրկության ծրագրում միայն երեք խումբ կա, որոնց դեմ հաջորդականությամբ մոլեգնում է սատանան՝ արու Զավակը, կինը և Իսրայելը:
Available translations