Book

Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

Ewald Frank

library_books Chapters: 25 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

ՀԱՎԵԼՎԱԾ

ԴԱՆԻԵԼԻ ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՅՈԹՆՅԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ Մերձավոր Արևելքի արդի իրադարձությունները նորից Աստվածաշնչի գիտակների ուշադրությունը հրավիրեցին Դանիելի գրքի վրա: Յոթանա- սուն յոթնյակների վերաբերյալ նրա տեսիլքը հատկապես կարևոր է լավա- գույն ձևով դասավորելու համար աստվածաշնչյան մարգարեությունների հետ կապված իրադարձությունները, որոնք կատարվում են համաշխար- հային իրադարձությունների կիզակետում՝ Իսրայելում: Դրա համար պետք է ուշադրություն դարձնել անցյալի, նաև ներկայի իրադարձություններին, որովհետև միայն այդպես կարող է հասկանալի դառնալ ապագան: Դանիե- լի գիրքը իրոք Հին Կտակարանի Հայտնության գիրքն է: Այդ գրքում է բա- ցահայտվում, թե ինչ է կատարվելու Իսրայելի հետ մինչև այս քաղաքակր- թության վերջը: Դանիել մարգարեն իր ժողովրդի հետ գտնվում էր բաբելոնյան գերու- թյան մեջ և քննում էր Երեմիա մարգարեի գրածները (Երեմ. 25:11, 29:10), որպեսզի պատասխան ստանա յոթանասուն տարի տևող ճնշման վերջի վերաբերյալ (Դան. 9:2): Հետո նա ջերմեռանդությամբ աղոթեց Աստծուն և իր սիրտը հեղեց Աստծո առաջ: Իր ժողովրդի մեղքերի համար ապաշխա- րության և նրանց ներման համար բարեխոսական երկար աղոթքից հետո Աստծուց պատասխան եկավ, մինչդեռ այն չէր վերաբերում գերության վեր- ջին, այլ Իսրայելին վերաբերող գալիք իրադարձություններին, ընդհուպ մինչև Մեսիայի գալուստը և վերջին ժամանակաշրջանի վերջը: «Քո աղաչանքի սկզբում խոսք դուրս եկավ, և ես եկա իմացնելու, որ դու ցանկալի ես, ուրեմն հասկացիր խոսքը և իմացիր տեսիլքը. յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրա…» (Դան. 9:23,24): Գերությունը վերջացավ գրեթե երկու տարի անց, երբ Պարսկաստանի թագավորը թույլ տվեց վերակառուցել Երուսաղեմի տաճարը (Եզր. 1:1?3): Իսկ քաղաքը իր պարիսպներով վերակառուցվեց մոտ 100 տարի հետո մի- այն՝ Նեեմիայի ժամանակ: Ըստ Գաբրիել հրեշտակի խոսքերի հենց այդ

ժամանակ են սկսվում յոթանասուն յոթնյակները: Մեզ հայտնի է օրերի յոթնյակը (շաբաթը), բայց Տերը օգտվում է տարիների «յոթնյակ» հասկա- ցությունից: Ընդ որում խոսքը վեցապատիկ նպատակին հասնելու համար է, ինչպես դա հստակ արտահայտված է հետևյալ հատվածում. 1. հանցանքը վերջացնելու և 2. մեղքերը կնքելու և 3. անօրենությունը քավելու և 4. հավիտենական արդարություն բերելու և 5. տեսիլքն ու մարգարեն կնքելու և 6. ամենասուրբը օծելու համար: «Եվ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը դարձյալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը յոթ յոթնյակ ու վաթսու- ներկու յոթնյակ կա, որ դարձյալ պիտի շինվի հրապարակը և պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում: Եվ վաթսուներկու յոթնյակից հետո պիտի Մե- սիան մահով դատապարտվի, բայց ոչ թե Իր համար. և եկող ժողովրդի իշ- խանը պիտի փչացնի քաղաքը և սրբարանը և նրա վերջը իբր թե հեղեղով կլինի, և մինչև պատերազմի վերջը ավերումներ են որոշված: Եվ նա (հա- կաքրիստոսը) պիտի զորացնի ուխտը շատերի հետ մեկ յոթնյակ, և յոթն- յակի կեսին պիտի դադարեցնի զոհը և պատարագը, և տաճարի ծայրի վրա ավերածի պղծությունը կլինի մինչև որ վերջնական և նախասահման- յալ պատուհասը կթափվի ավերածի վրա» (Դանիել 9:25?27): Նրանք, ովքեր գիտեն մարգարեական Խոսքը և պատմությունը, համո- զիչ կերպով սահմանել են ժամանակների բաշխումը Երուսաղեմի վերա- կառուցման (Նեեմ. 2?րդ գլուխ) վերաբերյալ տրված հրամանագրից սկսած մինչև Քրիստոսի՝ Մեսիայի գալուստը: Ժամանակի երեք չափերը՝ յոթ, վաթ- սուներկու և մեկ յոթնյակները վերաբերում են Իսրայելին: Հեթանոսների համար շնորհքի և փրկության ժամանակը (Սաղմ. 118:24, Ես. 49:8, 2 Կորնթ. 6:2, Եբր. 4:7) գտնվում է 69?րդ և 70?րդ յոթնյակի միջև: Այն վարդապետությունը, որն ասում է, թե Հիսուս Քրիստոսն արդեն կա- տարել է յոթանասուներորդ յոթնյակի առաջին կեսը, սուրբգրային չէ: Այս հար- ցում էլ պետք է հստակորեն հարց տանք՝ Գիրքն ի՞նչ է ասում: Սուրբ Գիրքն ասում է, որ այս թեմայի վերաբերյալ Դանիել մարգարեի գրքում միայն երեք ժամանակի չափ կա՝ 7, 62 և մեկ յոթնյակ: Սուրբ Գիրքն ասում է, որ Մեսիան՝ Օծյալը, մահով կդատապարտվի 62 յոթնյակից հետո, ոչ թե 62 և կես յոթնյա- կից հետո: Սա է «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» Իր Խոսքում. «Եվ վաթսուներկու յոթնյակից հետո պիտի Մեսիան մահով դատապարտվի…» (Դան. 9:26): Չկա սուրբգրային մի հատված, որը հաստատի, թե մեր Տերը ուխտ է կն- քել յոթ տարով, քարոզել է երեքուկես տարի և դրանից հետո խախտել է

այդ ուխտը: Ինչպես, որ Մովսեսի գրքում ժողովքի խորանում ծառայողնե- րի համար սահմանված էր (Թվոց 4:1?3), Հիսուսը Մարդու Որդու Իր ծառա- յությունը սկսել է երեսուն տարեկանում (Ղուկ. 3:23): Չի կարելի նույն համարը վերագրել Քրիստոսին և հակաքրիստոսին: Ե՞րբ և ո՞ւմ հետ է Քրիստոսը յոթ տարով ուխտ կնքել և հետո խախտել այն: Ինչպե՞ս կարող են առաջին երեքուկես տարիները վերաբերել նրան: Նա ոչ մի պայմանագիր չի կնքել Հռոմի հետ և հետո խախտել այն, իսկ Իսրայելի հետ ուխտը Նա չի քանդել, այլ, հակառակը, հաստատել է Նոր Ուխտը Ուխ- տի Արյունով (Մատթ. 26:26?28): Եվ այդ Նոր Ուխտը ժամանակավոր չէ, այլ հավիտենական: Դա սրբապղծության է նման, երբ հակաքրիստոսի մասին սուրբգրային հատվածը վերագրում են Քրիստոսին: Ոչ էլ Տերը դադարեցրել է զոհն ու պատարագը: Ամեն ինչ սովորականի պես շարունակվել է մինչև Քրիստոսից հետո 70 թվականը: Դանիելի 9?րդ գլխի 27?րդ համարում գրվածներից ոչ մեկը չի վերաբերում Քրիստոսին, այլ հակառակը, ամեն բան վերաբերում է հակաքրիստոսին: Հարյուրավոր այլ մեջբերումներ չեն կարող անուժ դարձնել Աստծո Խոսքից թեկուզ մեկ համար: Նա, ով Աստծուց է, համաձայնում է Իր Խոսքի հետ, և կարող է հաս- կանալ ողջ համատեքստը: Եթե նույնիսկ Հիսուս Քրիստոսի ծառայությունը տևել է երեք կամ երեքուկես տարի, այն եղել է 62?րդ յոթնյակի վերջում: Դա է «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» Իր Խոսքում: Երեքուկես տարվա ընթացքում Իսրայելը ապրում է շնորհքի ժամանա- կաշրջանը, որի ժամանակ երկու մարգարեները հայտնվում են Երուսաղե- մում. «Իմ երկու վկաներին իշխանություն կտամ, ու հազար երկու հար- յուր վաթսուն օր քուրձ հագած կմարգարեանան» (Հայտն. 11:3): Այդ ժա- մանակ նրանք քարոզում են Խոսքը լիակատար աստվածային զորու- թյամբ: Նրանց ծառայության ընթացքում տաճարը կվերակառուցվի: Հրեաները սպասում են, որ Մեսիան գա Տաճարը, որովհետև գրված է. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի իմ առա- ջին, և հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որո- նում եք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք. ահա նա գալիս է,? ասում է զորաց Տերը» (Մաղաք. 3:1): Նրանց կարծիքով Մեսիան առանձնա- պես հայտնի մարդ է, Դավթի ցեղից եղող (2 Թագ. 7 և այլ համարներ) մի իշ- խան (Եզեկ. 46?րդ գլուխ): Ահա թե ինչու նրանք խաբվում են հակառակոր- դի կողմից, որովհետև, անշուշտ, հատուկ առիթների ժամանակ նա ողջ աշ- խարհին ներկայանում է թագավորական գավազանը կրող մի իշխան: Հրե- աները գիտեն, թե ինչ է իրենց խոստացված Մեսիայի վերաբերյալ, այ- սինքն՝ Նա կտարածի Իր գավազանը Սիոնից՝ Երուսաղեմում գտնվող տա- ճարի սարից. «Տերը Սիոնից կուղարկի քո զորության գավազանը. տիրա- պետիր քո թշնամիների մեջ» (Սաղմ. 110:2):

Ինչպես Աստվածաշունչը հստակ ասում է, Մեսիան հոգևոր ծագում ունի, որը գալիս է երկնքից, և մարդկային ծագում, որը երկրավոր է: Մատթ. 1?ին և Ղուկ. 3?րդ գլուխներում կարդում ենք Նրա երկրային ծագումնաբա- նության մասին. «Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդյան գիրքը…» (Մատթ. 1:1): Իսկ Հովհ. 1?ին գլխում իմանում ենք Նրա երկնային ծագման մասին: Խոսքը, որ Աստված Ինքն էր, մարդ դարձավ: Հին Կտակարանում հաղորդվել էին երկու ոլորտներն էլ, իսկ Նոր Կտակարանում հաղորդվում են դրանց իրականացումն ու հաստատումը: Քրիստոսի վերաբերյալ Հռոմ. 1:3 համարում կարդում ենք. «…որ մարմնական կողմից Դավթի սերնդից եղավ»: Հռոմ. 9:5 համարում հիշեցվում է նահապետներից եկող երկրային ծագումը, ինչպես նաև Աստծուց եկող երկնային ծագումը. «Նրանցն են հայ- րերը, որոնցից է Քրիստոսը մարմնի կողմից, որը բոլորի վրա Աստված է հա- վիտյանս օրհնյալ. ամեն»: 1Կորնթ. 15:47 համարում ասվում է, որ Մեսիան «եկել է երկնքից», որ Նա Տեր է, որ եկել է երկնքից: Մաղաքիայի մարգարե- ության սուրբգրային հատվածը Նրան անվանում է Ուխտի Հրեշտակ, որն էլ հստակ կերպով հաստատվում է Հայտնության 10?րդ գլխում: Նայեք նաև Գործք 7:38 համարը: Նեեմիայի գրքում և Դանիելի մարգարեության մեջ չի խոսվում Տաճարի վերակառուցման մասին, այլ Երուսաղեմի՝ իր պարիսպներով և խրամատ- ներով: Հրամանագիրը, որի մասին այստեղ խոսվում է, և որից սկսում են հաշվել ժամանակները, տրվել է Պարսկաստանի թագավոր Արտաշեսի կողմից Քրիստոսից առաջ 445 թվականին: Այդ ժամանակից մինչև Մեսիա- յի մահը պետք է անցներ յոթ յոթնյակ՝ 49 տարի և 62 յոթնյակ՝ 434 տարի, այսինքն՝ ընդամենը 483 տարի: Եթե հաշվի առնենք, որ աստվածաշնչային մարգարեություններում տարին հաշվվում է 360 օր, իրոք հասնում ենք մեր Տիրոջ խաչելության տարուն: Այդպիսով 7 և 62 յոթնյակները, այսինքն՝ 69 յոթնյակները արդեն կատարվել են: Վերջին յոթնյակի սկիզբը մոտավորա- պես համընկնում է Հարս? Եկեղեցու հափշտակության ժամանակին: Այն- ժամ սկսվում է նոր հոգևոր սկիզբը Իսրայելի համար: Առաջին համաշխարհային տիրակալը, որն Իսրայելին դրեց ստրկու- թյան լծի տակ, Նաբուգոդոնոսորն էր: Նրանով սկսվեց չորս համաշխարհա- յին թագավորությունների հեթանոսական իշխանության գործադրումը (Դան. 2:7): Ինչպես առաջին տիրակալը գազանի սիրտ ստացավ, այնպես էլ վերջինը կստանա. «Նրա սիրտը մարդկությունից փոխվի, և նրան անա- սունի (մյուս թարգմանություններում՝ «գազանի») սիրտ տրվի, և նրա վրա- յով յոթ ժամանակ անց կենան» (Դան. 4:16): Նույն գլխում երեք անգամ ասվում է, որ անցնելու է յոթ ժամանակ, այսինքն՝ յոթ տարի, որոնց ընթաց- քում այդ առաջին տիրակալը գազան է մնալու: Այս նույնը վերաբերում է այս աշխարհի վերջին տիրակալին. վերջին յոթ տարիների ընթացքում, յոթանասուներորդ յոթնյակի ժամանակ, երբ սատանան կշպրտվի երկիր (Հայտն. 12:9) և կմտնի նրա մեջ, նրան կտա «իր գահը» (Հայտն. 13:2), նա իրեն կպահի գազանի պես: Առաջին երեքուկես տարվա ընթացքում դեռ չի կարողանա բացարձակ կերպով գործադրել իր իշխանությունը աշխարհի վրա, որովհետև այդ ժամանակ երկու մարգարեները կկատարեն իրենց ծառայությունը լիակատար աստվածային զորությամբ(Հայտն. 11?րդ գլուխ): Բայց վերջին երեքուկես տարվա ընթացքում, այսինքն՝ մեծ նեղու- թյան ժամանակ, կգործի սատանայական?գազանային ձևով: Այսպիսով, ըստ Սուրբ Գրքի վկայության, դեռևս մնում է մեկ յոթնյակ՝ երեքուկես տարի տևող շնորհքի ժամանակաշրջանը Իսրայելի համար, և երեքուկես տարի տևող մեծ նեղությունը (Դան. 7:25, Հայտն. 13:5?7): Այս վերջին յոթ տարիները սկսվում են հեթանոսներից եղող Հարս?Եկեղեցու հափշտակության հետ համարյա միաժամանակ: Հռոմը, ավելի ճիշտ Վա- տիկան պետությունը, համապարփակ «խաղաղության պայմանագիր» կկն- քի Իսրայելի, ՊԱԿ?ի և հարևան արաբական երկրների հետ: «Եվ նա (հա- կաքրիստոսը) պիտի զորացնի ուխտը շատերի հետ մեկ յոթնյակ, և յոթն- յակի կեսին պիտի դադարեցնի զոհը և պատարագը, և տաճարի ծայրի վրա ավերածի պղծությունը կլինի մինչև որ վերջնական և նախասահման- յալ պատուհասը կթափվի ավերածի վրա» (Դանիել 9:27): Թարգմանության մեջ ասվում է, որ նա ուխտ կկնքի շատերի, այսինքն՝ շատ ազգերի հետ: Մինչդեռ բնագրի այդ բառը պետք է իրականում թարգ- մանված լիներ «մի քանիսի հետ», ինչպես ուրիշ թարգմանություններում է ասվում, օրինակ, ֆրանսերենում՝ ?II fera une solide alliance aves plusieurs pour une semaine…?: Խոսքը ուխտի՝ յոթ տարվա պայմանագրի մասին է, որը կնքվում է մեկ կամ մի քանի մասնակիցների միջև: Այդ ուխտը միայն Իսրայելի հետ չէ, բայց վերաբերում է բացառապես Իսրայելին: Դիվանագի- տական հարաբերությունները միշտ հաստատվում են երկու պետություն- ների միջև: Մինչդեռ այս «խաղաղության պայմանագրում» ներգրավված են մի քանի երկրներ ու կրոններ՝ Իսրայելը, ՊԱԿ?ը, Հորդանանը և դրան մասնակցող հարևան պետություններ: Մինչև հիմա այս հայեցակետը ան- տեսվել է Աստվածաշնչի վարդապետների կողմից և ուշադրությունից դուրս մնացել. նրանք տեսնում էին միայն Հռոմն ու Իսրայելը: Մինչդեռ ըստ էության դա ամենակարևոր և ամենաանհրաժեշտ հայեցակետն է ճիշտ հասկանալու և ճիշտ դասավորելու համար վերջին ժամանակների մարգա- րեությունները, որոնք իրականանում են հիմա: Դանիելի 9?րդ գլխում «ժողովրդի» հետ մեկտեղ անընդհատ շեշտվում է նաև «սուրբ քաղաքը»: Իսրայելում և Երուսաղեմում գտնում ենք վայրեր, որոնք սուրբ են ոչ միայն հուդայականության, այլև քրիստոնեության և իս- լամի համար: 1994 թվականին Իսրայելի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը անհրաժեշտ էր, որպեսզի հետա- գա բանակցություններ տեղի ունենային Երուսաղեմի վերաբերյալ: Ուրեմն այն ուխտը, որի մասին խոսվում է Դանիել 9:27 համարում, պայմանագիր չէ, որը կնքվում է միայն մեկ կառավարության հետ, այլ մի քանիսի. այն երկ- կողմանի չէ, այլ բազմակողմանի: Այդ մասին կատարյալ ճշգրտությամբ կա- րելի է կարդալ Դանիելի գրքում: Սուրբ Գրքի այս խոսքի իմացության մեջ է բանալին՝ հայտնությունը՝ ճիշտ հասկանալու համար այն բանակցություն- ները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում և Վատիկանում: Իսրայելի հետ դեսպանների փոխանակումը ցույց է տալիս Վատիկանի կարգավիճակը, որպես սովորական պետության, բայց խոսքը նախօրոք հաղորդված ուխտի մասին չէ: Այդպիսի ճանաչումը սովորական բան է աշ- խարհի պետությունների միջև և սահմանափակված չէ ժամանակով: «Յոթ տարվա պայմանագրում» խոսքը չի վերաբերելու դեսպանների փոխա- նակմանը և դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատմանը, այլ Երուսաղեմում առկա երեք համաշխարհային կրոնների իրավունքների և պարտականությունների հաստատմանը: Մինչև հիմա Երուսաղեմը եղել է միայն Իսրայելի մայրաքաղաքը, ոչ թե որևէ այլ ժողովրդի: Մյուս երկու համաշխարհային կրոնների՝ քրիստոնեու- թյան և իսլամի համար, այդ քաղաքը մինչև վերջերս երկրորդական կարևորություն ուներ: Բայց հիմա, տարօրինակ կերպով, իրենց հայացքներն ավելի ու ավելի են ուղղում Երուսաղեմին: Նրանք թողնում են Մեքքայի և Մե- դինայի, Լուրդի և Ֆատիմայի ուխտագնացության վայրերը և իրենց ողջ ուժը կենտրոնացնում են Իսրայելի մայրաքաղաքի վրա, Երուսաղեմի վրա: Երկրի վրա միայն մեկ մարդ կա, որին թե՛ հրեաները, թե՛ մուսուլմաննե- րը նայում են հարգանքով. դա պապն է, որին համարում են բոլոր կրոննե- րի կենտրոնական դեմք: Նաև գերազանց են նրա հարաբերությունները ՊԱԿ?ի և արաբական աշխարհի հետ: Այսպես Վատիկանը մեծ դեր կխաղա բանակցությունների ժամանակ և կաջակցի Իսրայելի փափագին՝ արաբնե- րից թույլտվություն ստանալ տաճարի վերակառուցման համար, և այն կընդգրկի պայմանագրի մեջ: Այդ առթիվ «ամենաբարձր դիվանագիտու- թյամբ» կխոսի մարդու իրավունքների և երեք միաստվածային կրոնների հավասար իրավունքների մասին: Այդ ամենը կլինի, որպեսզի կատարվի Սուրբ Գրքում գրվածը: «Երուսաղեմի պայմանագրի» հիման վրա այն ժամանակվա գործող պապը ամենայն շքեղությամբ կգա Երուսաղեմի վերակառուցված տաճա- րը, ինչպես նախօրոք ասվել է արդեն երկու հազար տարի առաջ. «…մինչև որ նա Աստծո տաճարում նստի և ինքն իրեն ցույց տա, որ Աստված է» (2 Թես. 2:4): Աստված մարդ դարձավ Որդու մեջ և ծառայի կերպարանք ընդունեց:

«Անօրենության մարդը», որպես «կորստյան որդի», ինքն իրեն բարձրաց- նում է իբրև աստված, անսխալականության է հավակնում և երկրպագու- թյուն է ընդունում: Նախ հրեաները ընկնում են ծուղակի մեջ և հավատում են այս սուտ «մեսիային» այն օգնության պատճառով, որն իրենց տրվեց Երուսաղեմի պայմանագրի կնքման ժամանակ: Մինչև այդ պահը Մովսեսի քողը մնալու է հրեաների վրա: Այնժամ նա, գայիսոնը ձեռքին, հրեաներին է բերում քրիստոնեության իր տարբերակը, այսինքն՝ կաթոլիկությունը: Այդ ժամանակ է պայթում «ռումբը», Տերը հայտնվում է Իրեններին որպես Ուխ- տի Հրեշտակ (Հայտն. 10?րդ գլուխ) և հակառակորդին ոչնչացնում է Իր բե- րանի Հոգով (Ես. 11:4, 2 Թես. 2?րդ գլուխ): Պայմանագիրը խախտվում է, և երկու մարգարեները, որպես հոգևոր առաջնորդներ, սպանվում են: Դրա- նով վերջանում է վերջին յոթնյակի առաջին կեսը, և սկսվում են դատաս- տանների և մեծ նեղության երեքուկես տարիները(Դան. 7:25, Հայտն. 13:5): Դանիելի 12?րդ գլխում տրվում է այս հարցը՝ ինչքան է տևելու այդ պա- հից մինչև այս սքանչելի դեպքերի վերջը: 7?րդ համարում ասված երդումը հստակորեն ցույց է տալիս Հայտն. 10:5 համարը, որում հայտարարվում է, որ այլևս ժամանակ չի լինելու, ուշացում չի լինելու: Դան. 12:7 համարում գրված պատասխանը հետևյալն է. «Եվ ես լսեցի, որ այն կտավ հագած մարդը, որ գետի ջրերից վեր էր, իր աջ և ձախ ձեռքը բարձրացրեց դեպի երկինք և երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կես. և երբ վերջանա սուրբ ժողովրդի ձեռքի փշրվելը, այս ամենը պիտի կատարվի» (Դան. 12:6,7): Մինչև վերջ Աստված ճշգրիտ է Իր Խոսքի մեջ, նույնիսկ օրերը սահմա- նելիս: Երկու մարգարեների ծառայությունը տևում է 1260 օր (Հայտն. 11:3), իսկ դա ճիշտ երեքուկես տարի է: Այդ ընթացքում տաճարը վերակառուց- վում է: Դա յոթնյակի առաջին կեսն է: Բայց տաճարի վերակառուցումից և չափումից հետո սուրբ քաղաքը ոտնակոխ է լինում քառասուներկու ամիս շարունակ: Դա ուղիղ երեքուկես տարի է, որի մասին խոսվում է Հայտն. 11:2 համարում. «…որովհետև այն հեթանոսներին է տրված: Եվ սուրբ քա- ղաքը քառասուներկու ամիս կոխ կտան»: Ղուկ. 21:24բ համարում աս- վում է. «…եվ Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները վերջանան»: Յոթնյակի երկրորդ կեսը երկու երկարացում է ստանում. «Մշտնջենա- կան զոհը վերացնելու և ավերածի պղծությունը դնելու ժամանակից հետո հազար երկու հարյուր իննսուն օր է» (Դան. 12:11): Ուրեմն 30 օր ավելի կլի- նի, մինչև վերջնական պատուհասը թափվի ավերվածի վրա: Հետո ասվում է օրերի երրորդ քանակի մասին, այսինքն՝ 1335 օր: Ակնհայտ է, որ ևս 45 օր անհրաժեշտ կլինի, որ կատարվեն վերջին իրադարձությունները, օրինակ՝ ազգերի դատաստանը (Ես. 2:4, Միքիա 4:3, Մատթ. 25:32, Հայտն. 11:18,

20:4), և միայն դրանից հետո Թագավորությունը կարող է սկսվել: Ամեն բան կվերադառնա կատարյալ վիճակին: Ողջ արարչագործությունը միասին հառաչում և սպասում է այն ժամանակին, երբ կազատագրվի ապականու- թյան ծառայությունից (Հռոմ. 8:19?22): Ժամանակի վերջին չափի մասին ասվում է. «Երանի նրան, որ կսպասե և կհասնե հազար երեք հարյուր երեսունհինգ օրվան» (Դան. 12:12): Դրա- նով են վերջանում վերջնական փուլում կատարվելիք իրադարձություննե- րը, մինչև որ նոր կարգը սահմանվի հազարամյա թագավորության հաստա- տումից առաջ: Երանելի է նա, ով մինչև վերջ կհամբերի, որովհետև երկրի վրա մնացողները կմտնեն հազարամյա թագավորություն: Ողջ արարչա- գործությունը կկարողանա նորից շունչ քաշել, և ողջ աշխարհը կհայտնվի դրախտային վիճակում: Ըստ Սուրբ Գրքի վկայության հազարամյա թագա- վորությունից առաջ չկա աշխարհի համընդհանուր վախճան՝ կատարյալ կործանումով, ինչպես ոմանք սխալմամբ սովորեցնում են, այլ միայն կրա- կով զտում և մաքրում, որն էլ բերում է փառավոր նոր սկիզբ, ինչի առթիվ արարչագործությունը արդեն ուրախանում է: Այդ ժամանակ է, որ խաղա- ղությամբ գայլը կբնակվի գառան հետ, կովն ու արջը միասին կարածեն (Ես. 11:6?9 և այլ համարներ), որովհետև սատանան կապված և անդունդը նետված կլինի (Հայտն. 20?րդ գլուխ): Ինչ վերաբերում է վերջին ժամանակների կրոնական և քաղաքական զարգացումներին, ահա թե ինչ է ասել Աստծո մարդ Ուիլյամ Բրանհամը ԱՄՆ?ի Ջորջիա նահանգի Տիֆտոն քաղաքում արված քարոզում, 1962 թվականի մարտի 19?ին, «սառը պատերազմի» թեժ ժամանակ, Բեռլինի պատի կառուցումից միայն մի քանի ամիս անց, երբ արևելքի և արևմուտ- քի զրահամեքենաները կանգնած էին դեմ?դիմաց. «Ուսուցման անձրև է թափվում: Ուսուցման անձրև է թափվում ազգերի վրա: Կոմունիզմը ցան- վել է ամեն ազգի մարդկանց մեջ: Հռոմի արթնությունն է տեղի ունենում: Գիտե՞ք, ինչ կլինի, եթե… Բեռլինի արևելյան մասը վերադարձվի: Դա կբերի… հռոմեական կայսրությանը ճիշտ այն վիճակին, որում նա եղել է Հիսուս Քրիստոսի ժամանակ: Հաստատ է, որ այդպես կլինի: Անկաս- կա՛ծ»: Քանի որ համաշխարհային կոմունիզմը այլևս գոյություն չունի, այն չի կարող սպառնալիք լինել Հռոմի կաթոլիկ եկեղեցու համար: Ընդհակառա- կը, կաթոլիկ եկեղեցին նոր վերելք է ապրում նախկին կոմունիստական երկներում: Նա, ով տեղյակ է գործի ներքին դրդապատճառներից, գիտի, թե ինչ դեր է խաղացել Վատիկանը կոմունիզմի փլուզման մեջ: Սառը պա- տերազմն ավարտվել է, Բեռլինի պատը՝ անհետացել: Մոտ 50 տարի ան- ցավ, մինչև վերջին ռուս զինվորները լքեցին գերմանական հողը 1994 թվականի օգոստոսի 31?ին: Գերմանիան վերամիավորված է, և Եվրոպան

միավորման գործընթացի մեջ է: Միևնույն ժամանակ համաշխարհային կա- թոլիկությունը բարձրանում է, և այսպես մեր աչքերի առջև է հայտնվում Հռոմեական կայսրությունը: 1957 թվականի մարտի 25?ին ստորագրվեց Հռոմի պայմանագիրը, որը հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության հիմքը: Այս պայմանագիրը չէր կնքվի աշխարհի ուրիշ ոչ մի քաղաքում: Համաշ- խարհային քաղաքականությունը կարող է կատարվել միայն աշխարհի մայ- րաքաղաքում: Այս դեպքում խոսքը Հռոմեական կայսրության մասին է, որը, որպես վերջին համաշխարհային թագավորություն, մնալու է մինչև վերջ: Հիսուսի ժամանակ Իսրայելը Հռոմի տիրապետության տակ էր: Ք. Ա. 63 թվականից Հուդայի երկիրը պատկանում էր Հռոմեական կայսրությանը: Մակաբեյացիների թագավորությանը բռնությամբ վերջ էր տրվել: Հռոմի կայսր Օգոստոսը Հիսուսի ծննդյան ժամանակ հրամայեց, որ աշխարհա- գիր լինի ողջ հռոմեական կայսրությունում, որին պատկանում էր նաև Հրե- աստանը (Ղուկ. 2:1?5): Պողոսը, որ հրեա էր, ծնվել էր որպես Հռոմի քաղա- քացի(Գործք 20:25?29), հռոմեացի զորապետ Տիտոսը, որը պաշարեց և ավերեց Երուսաղեմը, այն անարգ իշխանն էր, որի միջոցով պետք է դա- տաստանը գար Իսրայելի վրա (Մատթ. 24:15?22, Մարկ. 13:14?20, Ղուկ. 21:20?24): Տարօրինակ է, բայց ճշմարիտ. 1964 թվականից Իսրայելը հա- տուկ կարգավիճակով միացել է Եվրամիությանը: «Տասներկուսի համագործակցության» նոր անձնագրերի վրա այլևս առաջինը չի գրվում սեփական երկիրը, այլ «Եվրոպական համագործակ- ցությունը»: Արդեն հիմա եվրոպական իրավունքը գերիշխում է ազգային իրավունքի վրա: Ազգային դատարանները որոշ վճիռներ վերաքննման հա- մար ուղարկում են Լյուքսեմբուրգում գտնվող Եվրոդատարանին: Եվրա- խորհուրդը, եվրոպական կենտրոնական բանկը և ամենակարևոր հաստա- տությունները արդեն գտել են իրենց տեղը: Եվրամիությունը միաժամանակ հիմք է ծառայում համաշխարհային կառավարության համար, որն, իհար- կե, իր իշխանությունը կգործադրի համաշխարհային կրոնական մայրաքա- ղաքի՝ Հռոմի հետ սերտ համագործակցությամբ: Բոլոր ժողովուրդների հպատակեցումը կատարվելու է Հռոմի քաղաքական իշխանության միջո- ցով, իսկ Աստվածաշնչի համաձայն հավատացող քրիստոնյաների և հրեա- ների հալածանքը լինելու է Հռոմի կրոնական իշխանության միջոցով: Վատիկան պետության, Իսրայելի, ՊԱԿ?ի և արաբական պետություննե- րի միջև բանակցությունները կշարունակվեն հաջողությամբ, չնայած դժ- վարություններին և հակահարվածներին: 1993 թվականի դեկտեմբերի 30?ին փաստաթղթեր ստորագրվեցին Վատիկանի և Իսրայելի միջև, և մի- այն մեկ օր հետո՝ դեկտեմբերի 31?ին Վատիկանի նույն պատվիրակությու- նը բանակցություններ էր վարում ՊԱԿ?ի հետ: Դրանից կարող ենք եզրակացնել, որ նախօրոք հաղորդված վախճանաբանական իրադարձություն- ները շատ մոտ են և իրականանալու են մեկը մյուսի հետևից: Նորից ու նո- րից խոսում են այդ տարածաշրջանում խաղաղության և ապահովության «պատմական» նշանակության և նպատակի մասին, «պատմական» իրա- դարձությունների մասին, «պատմական» պայմանագրերի մասին, և նույ- նիսկ 1993 թվականի սեպտեմբերի 21?ին Կաստել Գանդոլֆոյում Հովհան- նես Պողոս II?ի և Երուսաղեմի գերագույն Ռաբբի Մեիր Լաուի «պատմա- կան» ձեռքսեղմումի մասին, ինչպես նաև Վաշինգտոնում Արաֆաթի և Ռա- բինի ձեռքսեղմումի մասին: Ըստ 1993 թվականի սեպտեմբերի 13?ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի, Երուսաղեմի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները պետք է սկսվեն երեք տարուց և վերջանան ամենա- ուշը երկու տարի հետո: Միացյալ նահանգների հայտնի քաղաքական գոր- ծիչ Հենրի Կիսինջերը, որն ազգությամբ հրեա է և ծնվել է Ֆյուրտեում, Նյուրնբերգի մոտ, այդ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ասաց. ?Peres walked into a trap. ?՝ «Պերեսը թակարդն ընկավ»: Պերեսի անունը ըստ Ծննդ. 38:29 համարի նշանակում է «ճեղք», իսկ ըստ Դան. 5:28 համարի՝ «բաժանում»: Պերեսը բաժանում է սեփական երկիրն այն- պես, որ «ճեղք» է հայտնվում: Կնեսետի 120 պատգամավորներից 61?ը հա- վանություն տվեցին պայմանագրին: Այդպիսով, մեկ ձայնը վճռորոշ եղավ: Աստվածաշնչյան տեսանկյունից Աստծո կողմից հաստատված խոս- տացված երկրի սահմանների գծումը բոլորովին ուրիշ է: Ռուբենի և Գադի երկու ցեղերը և Մանասեի ցեղի կեսը բաժին ունեին Հորդանանի արևելյան մասում (Հեսու 1:12?15): Իսրայելն, ընդհակառակը, պետք է լրացուցիչ տարածքներ ստանար, որպեսզի աշխարհագրականորեն նույնպես կա- տարվեր աստվածային կարգադրությունը: Անկասկած, դա դեռ կլինի, և հենց աստվածային միջամտությամբ: Ոչ թե Գազան կամ Երիքովը, ոչ էլ Անդրհորդանանը կամ Գոլանի բար- ձունքներն են լինելու ծանր քար բոլոր ժողովուրդների համար, այլ Երու- սաղեմը, որը ծանր քար կմնա մինչև վերջին ճակատամարտը, և «ամեն նրան բարձրացնողները պետք է անպատճառ ջարդվեն» (Զաք. 12:2?3): Գազայի և Երիքովի պայմանագրի միջոցով բոլոր շրջակայքի ժողովուրդ- ները հայտնվում են ուղիղ Երուսաղեմի մուտքի դռների մոտ: ՄԱԿ?ի բոլոր ազգերը դիրքորոշում են ընդունել հօգուտ Արաֆաթի, դրանով իսկ՝ Իսրա- յելի դեմ: Արաֆաթն այն մարդն է, որ 1974 թվականին հայտարարարեց իր նվաճման ծրագիրը, որում ասվում է հետևյալը. «Մենք ռազմավարական հենադաշտեր կհաստատենք Գազայում և Երիքովում՝ այնտեղից Երուսա- ղեմը նվաճելու համար: Որովհետև Երուսաղեմն ունեցողը ունի ողջ Իսրա- յելը»: Վաշինգտոնի պայմանագրի ստորագրումից վեց օր հետո, այսինքն՝

1993 թվականի սեպտեմբերի 13?ին Կահիրեում արաբական լիգայի 19 արտգործնախարարների առջև նա կրկնեց իր նույն՝ աստիճանական ծրա- գիրը: Նա ՊԱԿ?ի կանոնադրությունից կարդաց վաղուց հայտնի դրույթը և վերջացրեց հետևյալ բառերով. «Մեր նպատակը Իսրայելի բնաջնջումն է»: Արդեն բազում պատերազմների ժամանակ, որոնց մասնակցել է Արաֆաթը, սկսած առաջին պատերազմից՝ 1948 թվականից, նրանք ուզում էին, ինչ- պես իրենք են ասում «Իսրայելին ծովը նետել»: Այսպիսին է ՊԱԿ?ի նշանաբանը՝ նախ Գազան և Անդրհորդանանը, հե- տո՝ Երուսաղեմը և ողջ Իսրայելը: Դրա համար Արաֆաթը իր պետական զի- նանշանի վրա դրոշմել է տվել ողջ Իսրայելը ՝ Էյլաթից մինչև Հայֆա, Երու- սաղեմի և Թել Ավիվի միջով: Նրա պատկերացմամբ Պաղեստինի պետու- թյունը, որն իրականում որպես այդպիսին երբեք չի եղել, պետք է հիմա ծն- վեր: Պաղեստինի անունը ծագում է հունահռոմեական ??Palaistine?? անու- նից, որն վերագրվում էր փղշտացիների երկրին: Դա այսօրվա Գազայի գո- տին է, ոչ ավելին: Արաբական երկրների տարածքը 640 անգամ մեծ է Իս- րայելի տարածքից, և նրանք կարող էին առանց դժվարության իրենց մոտ բնակեցնել իրենց հավատակից և զինակից ընկերներին: Սուրբ Գիրքը չի ասում, որ քաղաքական և կրոնական բանակցություն- ների միջոցով ճշմարիտ խաղաղություն կհաստատվի: Աստվածաշնչում գրված է այն, ինչ կատարվում է հիմա. խոսում են խաղաղության մասին և բանավիճում են դրա շուրջ: Տարածքներ են տալիս խաղաղության համար և ամեն առիթով փոխզիջումների են գնում, մինչև որ այդ տարածաշրջա- նում հաստատվի «խաղաղության և ապահովության» պայմանագիրը: Այս ամենը լինում է, որ Սուրբ Գրքում գրվածը կատարվի: Մինչդեռ մնում է սուրբգրային այս նախազգուշացումը. «Որովհետև երբ ասեն, թե խաղա- ղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կորուստը հան- կարծակի կհասնի, ինչպես ցավը՝ հղիի վրա, ու նրանք չեն ազատվի» (1 Թես. 5:3): Արդեն 1938 թվականի սեպտեմբերի 29?ին բրիտանական վարչապետ Չեմբեռլենը Հիտլերի հետ Մյունխենի համաձայնագիրը ստորագրելուց հե- տո հայտարարեց. ??Peace in our days??«Խաղաղություն մեր օրերում»: Հա- զիվ մի քանի շաբաթ անց, այսինքն՝ 1938 թվականի նոյեմբերի ինին հիտ- լերյան Գերմանիայում ժողովարանները կրակի մեջ էին: 91 հրեա սպանվեց նացիստների ձեռքով, 26000 հոգի տարվեց համակենտրոնացման ճամ- բարներ, և անթիվ հրեական առևտրի տներ ավերվեցին: 1993 թվականի սեպտեմբերի 13?ին հնչում էր նման մի լոզունգ. ??Peace in our time?? «Խա- ղաղություն մեր ժամանակներում»: Թեև Իսրայելի վարչապետ Ռաբինը շեշտել է խաղաղությունը՝ կարդալով Ժողով. 3:8 համարում գրվածը՝ «…սի- րելու ժամանակ և ատելու ժամանակ. պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ», Իսրայելի ժողովրդի և Երուսաղեմ քաղաքի համար դեռևս վատ ժամանակներ են գալու, որովհետև Աստված նախօրոք հայտ- նել է այդ Սուրբ Գրքում: Իսկ հեթանոսների համար շնորհքի ժամանակաշրջանը շարունակվելու է մինչև որ Աստված Իր շնորհքով նորից դառնա Իսրայելին: Եկեղեցու և Իս- րայելի հետ կապված այս ժամանակաշրջանը մարգարեական իմաստով նաև կոչվում է «վերջին օրեր» (Գործք 2:17, Եբր. 1:2 և այլն): Պենտեկոստեից հետո իր երկրորդ քարոզի ժամանակ Պետրոսը վկա- յակոչեց 2Օրին. 18:15?18 համարներում գրվածը՝ ցույց տալու համար, որ Քրիստոսը՝ Մեսիան, այն Մարգարեն էր, որի մասին մարգարեացել է Մով- սեսը՝ ասելով. «…և այնպես կլինի, որ ամեն մարդ, որ այն մարգարեին, չլ- սի, ժողովրդի միջից պիտի ջնջվի»: Նա նաև ասում է, որ բոլոր մարգարե- ները Սամվելից սկսած «այս օրերը պատմեցին» (Գործք 3:22?24): Այս վեր- ջին երկու օրերը դանդաղ, բայց հաստատուն կերպով հասնում են իրենց ավարտին: Ովսե մարգարեն նույնպես հիշատակել է այս վերջին օրերը՝ Իսրայելի ցրվելու հետ կապված. «Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, Որ Նա պատա- ռեց և Նա էլ կբժշկի մեզ. Նա զարկեց, Նա էլ կպատի մեզ: Նա մեզ կկենդա- նացնի երկու օրից հետո, Երրորդ օրը Նա մեզ կկանգնեցնի, Եվ մենք կապ- րենք Նրա առաջ» (Ովսե 6:1,2): Հիշատակված երկու օրերը ներկայացնում են երկու հազար տարիները, որոնց ընթացքում Իսրայելը ցրվեց, և այդ օրե- րի վերջում է նա հավաքվելու, ինչպես այդ մասին վկայում են բազմաթիվ սուրբգրային հատվածներ և ինչպես մենք տեսնում ենք մեր սերնդում: Երբ ասվում է, որ երկու օրից հավաքվելու են, չի նշանակում, որ նրանք արդեն կյանք են ստացել Աստծուց, որովհետև կյանքը նրանց կտրվի միայն այն ժամանակ, երբ նրանք կճանաչեն իրենց Մեսիային: Միայն Նրա մեջ է հավիտենական կյանքը բոլոր մարդկանց համար, որովհետև միայն Հիսուս Քրիստոսով Աստված անձամբ հայտնվեց մեզ՝ մարդկությանը փրկություն բերելու համար: Իսրայելի վերաբերյալ ասվում է. «Երրորդ օրը Նա մեզ կկանգնեցնի…» (Ովսե 6:2): Դա լինելու է մեր ժամանակից հետո. երբ Իս- րայելի համար սկսվի շնորհքի ժամանակը, որը համընկնում է Տիրոջ օրվա հետ, նրանք այդ ժամանակ կյանք կստանան: «Որովհետև եթե նրանց մեր- ժումն աշխարհին հաշտություն է, ապա նրանց ընդունելությունն ի՞նչ է, եթե ոչ մեռելներից կենդանացում» (Հռոմ. 11:15): Մինչ այդ, չնայած նրանց հավաքվելուն և ազգի հարությանը, Մովսեսի քողը մնում է նրանց վրա: Այսպես է Պողոսն ասում 2Կորնթ. 3:15 համարում. «Այլ մինչև այսօր, երբ Մովսեսի գիրքն են կարդում, նրանց սրտերի վրա մի քող է ընկած: Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի»: Աստվածային փրկության ծրագիրը ընթանում է ճիշտ այնպես, ինչպես

Աստված որոշել էր հավիտենության մեջ: Մենք իրոք գտնվում ենք վերջին ժամանակների աստվածաշնչյան մարգարեությունների իրականացման և իրագործման մեջտեղում: Ցանկացած պահի հնարավոր է, որ շնորհքի ժա- մանակը հեթանոսների համար ավարտվի, Հարսը հասնի կատարելության և հափշտակվի, Աստված նոր հոգևոր սկիզբ տա Իսրայելին, հակաքրիստո- սի հետ ուխտը հաստատվի և տաճարը վերակառուցվի: Թե ինչքան են հրեաները սպասում խոստումների իրագործմանը, երևում է հետևյալ փաստից. Իսրայելի կրոնական գործերի նախարարի և գերագույն ռաբբիության հովանավորությամբ տաճարի համար օգտա- գործվող 93 պարագաները արդեն պատրաստված են: Դրանք կարելի է տեսնել Երուսաղեմում, Միսգավ Լադաշ փողոց 24?ում: Պաշտամունքի հա- ջորդ պարագան, որը պատրաստվելու է, աշտանակն է, որն ունենալու 1,80 մետր բարձրություն, ըստ Ելից 25:31?40 համարների, որը պատրաստվելու է 43 կգ կշռող մեկ ոսկու ձուլակտորից: Ուխտի տապանակի պատրաստու- մը նախատեսված չէ, որովհետև Սուրբ Գրքին քաջատեղյակ հրեաները հա- վատում են, որ ի տարբերություն տաճարի մյուս պարագաների, որոնք ռազմաավար են դարձել, Ուխտի տապանակը անվնաս մնացել է տաճարի ավերակներից մեկում: Այդ հավատացյալ հրեաները բացահայտ ասում են, թե ինչ իրադարձու- թյուններ են ակնկալում մոտ ապագայում: Նրանք համոզված են, որ 1948 թվականի մայիսին Իսրայել պետության ծնունդով և հիմնադրումով Աստ- ված նորից Իր ժողովրդին դրել է հոբելյան տարու սկզբնական ռիթմի մեջ: Նրանք հավատում են, որ 49 տարի հետո նորից կհռչակվի հոբելյան տա- րին, ինչպես անցյալ ժամանակներում հաստատված էր Իսրայելի համար Մովսեսի միջոցով (Ղևտ. 25:8?13): Ըստ նրանց հաշվարկի դա կարող էր լի- նել 1998 թվականին: Մենք չենք կարող և չպետք է գալիք իրադարձություն- ների համար ժամանակ սահմանենք, բայց պետք է գիտակցենք, որ դրանց իրագործումը մոտ է: Իսրայելի վերադարձը խոստացված երկիր անխուսա- փելիորեն իր հետ պետք է բերի մյուս բաները, որոնք խոստացված են իրեն: Եկեղեցու համար Իսրայելում կատարված բոլոր դեպքերը պետք է տագ- նապի ազդանշան լինեն: Մինչև Աստված կսկսի փրկության ծրագիրը Իս- րայելի համար, փրկագնման ծրագիրը հեթանոսներից եղող Եկեղեցու հա- մար պետք է ավարտված լինի: Բոլոր կանխասված բաները շոշափելի կեր- պով մոտեցել են, և ավելի է մոտեցել այն օրը, երբ երկնային Փեսան գալու է տանելու Իր երկրային Հարսին այն բնակարանը, որը Նա պատրաստել է նրա համար: Քանի որ հավատում ենք բոլոր այդ բաներին, տեսնում և հասկանում ենք դրանք, կարող ենք բարձրացնել մեր գլուխները: Մենք չենք ենթադ- րում, այլ աստվածաշնչյան մարգարեական իրադարձություններից ելնելով գիտենք, որ մեր Տիրոջ վերադարձը հիմա շատ մոտ է, և դրա հետ մեկ- տեղ Հարս?Եկեղեցուն պատկանողների մարմինների փրկագնումը և հափշտակությունը իսկապես մեր առջևում են: Անկասկած, ոչ ոք չգիտի ո՛չ օրը, ո՛չ ժամը, և անհրաժեշտ էլ չէ այդ իմա- նալը: Այլ պետք է մեր անձերի փրկությունը գործենք ահով և դողով (Փի- լիպ. 2:12) և զգաստ մնանք ամեն ինչում. այսինքն՝ պետք է շարունակենք ապրել և ծրագրեր կազմել այնպես, կարծես մի ամբողջ կյանք կա մեր առջևում: Նա, ով ուզում է տուն կառուցել, թող կառուցի, ով ուզում է կատա- րելագործվել իր մասնագիտության մեջ, թող անի այդ: Ով ուզում է ամուս- նանալ, թող ամուսնանա և այսպես շարունակ: Ինչ էլ լինեն մեր երկրային ծրագրերը, կատարենք դրանք, բայց ամեն ժամանակ պետք է արթուն լի- նենք, որ պատրաստ լինենք և Աստծո կամքի մեջ գտնվենք: Այն վիճակը, որում գտնվում են Աստծո զավակներից յուրաքանչյուրը և եկեղեցիները, այդպես չի մնա մինչև վերջ: Աստված դեռ մեծ բաներ է կա- տարելու մեր ժամանակներում: Նա խոստացել է մեկ անգամ էլ ցնցել եր- կինքն ու երկիրը (Եբր. 12:26?28): Աստված խոստացել է առաջին ու վերջին անձրևը (Հովել 2:23) և կտա այն հունձի ժամանակ (Հակոբ 5:7): Ինչպես սկզբում է եղել, այնպես էլ շնորհքի ժամանակի վերջում Աստծո Հոգին հե- ղեղի պես կթափվի չորության վրա (Ես. 44:3): Մենք կարող ենք ակնկալել Սուրբ Հոգու կարճ, բայց զորավոր գործողություն, որն ուղղակիորեն կտա- նի հարությանը, մեր մարմինների վերափոխմանը և հափշտակությանը: Այս ժամանակաշրջանի վերջում Հարս?Եկեղեցու մեջ զորավոր աշխուժա- ցում և արթնություն կլինի: Այս կարճ ժամանակահատվածում արտասովոր բաներ կկատարվեն, որոնք կզարմացնեն բոլորին և կհաստատեն հավատ- քի մեջ: Հետո ճնշում կգործադրվի ճշմարիտ հավատացյալների վրա, և նրանց մեջ, ովքեր պատրաստ կլինեն, կլսվի այս աղաղակը. «Եկ շուտով, Տեր Հիսուս»: Ամենավերջում Հոգին ու Հարսը կասեն. «Ե՛կ»: Կանչը, որ լսվելու է վերջում սա է. «Ամեն, ե՛կ, Տեր Հիսուս»:

Available translations