Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 17
Գլուխ 16
17 / 25
Գլուխ 16 ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹՆԵՐԸ
ԱՍՏԾՈ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ 15?րդ գլխում հաղորդված բարկության գավաթների դատաստանները իրականանում են 16?րդ գլխում: «Եվ տաճարից մեծ ձայն լսեցի, որ այն յոթ հրեշտակներին ասում էր. «Գնացե՛ք և Աստծո բարկության գավաթները երկ- րի վրա թափեցեք» (Հայտն. 16:1):Հիսուս Քրիստոսի Ավետարանի միջոցով շնորհքի ժամանակի վերջում մարդկանց ևս մեկ հնարավորություն է տրվում լսելու, թե որն է Աստծո սիրո պարգևը, բոլոր սխալների և մեղքերի ներումը, կատարյալ փրկությունը, որով մարդիկ վերադառնում են Աստծո որդիների և դուստրերի կարգավիճակին առաջին հարության ժամանակ: Նա, ով մեր- ժում է Աստծո շնորհքի պարգևը, պետք է կրի Աստծո արդար բարկությունը: Աստծո բարկության առաջին գավաթը զգացին նրանք, ովքեր ընդունել էին գազանի դրոշմը և երկրպագել էին նրա պատկերին. «Առաջինը գնաց և իր գավաթը երկրի վրա թափեց, ու չարաչար պա- լարներ եղան այն մարդկանց վրա, ովքեր գազանի դրոշմն ունեին և նրա պատկերին էին երկրպագում»: «Երկրորդ հրեշտակն իր գավաթը ծովը թափեց. և մեռածի նման արյուն դարձավ: Ամեն կենդանի շունչ, որ ծովում էր, սատկեց»: «Երրորդ հրեշտակն իր գավաթը գետերի ու ջրերի աղբյուրների մեջ թափեց. և արյուն եղավ: Եվ ջրերի հրեշտակից ձայն լսեցի, որ ասում էր. «Արդար ես, Տե՛ր, որ ես և էիր. և սուրբ, որ այս դատաստաններն արեցիր: Քանի որ սրբերի ու մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ նրանց արյուն տվեցիր խմելու, որին արժանի են: Եվ սեղանից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. «Այո՛, Տեր Աստված Ամենակալ, ճշմարիտ ու ար- դար են քո դատաստանները»: «Չորրորդ հրեշտակն իր գավաթը արեգակի վրա թափեց: Եվ նրան իշ- խանություն տրվեց, որ մարդկանց կրակով խորշակահար անի: Եվ մարդիկ սաստիկ տաքությամբ խորշակահար եղան ու Աստծո անվանը հայհոյեցին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի, և չապաշխարեցին, որ նրան փառք տան»:
«Հինգերորդ հրեշտակն իր գավաթը գազանի աթոռի վրա թափեց, և
նրա թագավորությունը խավար դարձավ, և տանջանքից կծում էին իրենց լեզուները: Եվ երկնքի Աստծուն իրենց ցավերի ու պալարների պատճառով հայհոյեցին և իրենց գործերի համար չապաշխարեցին»: Աստծո բարկության դատաստանի առաջին հինգ գավաթները թափվե- լու ժամանակ սարսափելի բաներ են կատարվում երկրի վրա: Պատկերը փոխվում է. այլևս սատանան չի հալածում և չարչարում հավատացյալներ- րին, այլ դատաստանի հրեշտակներն են Աստծո բարկությունը թափում նրանց վրա, ովքեր ծառայել են սատանային և եղել են նրա տրամադրու- թյան տակ: Ինչպես երևում է նկարագրությունից, տառապելու են կրոնա- կան համակարգը պատվողները և նրա պատկերը երկրպագողները: Այդ պատուհասներն այնքան աներևակայելի են, որ մեկնություններն ավելորդ են: Հիմա, քանի դեռ շնորհքի ժամանակն է, ուզում ենք բոլոր մարդկային և հրեշտակային լեզուներով աղաղակել. «Խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, նրան կանչեցեք, քանի որ նա մոտ է» (Ես. 55:6): Հետո հավիտյան չափազանց ուշ կլինի, և ,ինչպես գրված է 16?րդ գլխի 9?րդ համարում, այլևս անհնար կլինի Տիրոջը դառնալը: Շնորհքի ժամա- նակը անցած կլինի, փրկությունն ու փրկագնումը անհնար կլինեն: Վհա- տությունն ու հուսահատությունը կպատեն մարդկությանը: Այնժամ յուրա- քանչյուրը կլինի այնտեղ, որտեղ ինքն է ցանկացել: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքը որոշում ընդունի և ընտրություն կատարի, և դա պետք է անել հիմա: «Վեցերորդ հրեշտակն իր գավաթը մեծ գետի՝ Եփրատի վրա թափեց, և նրա ջուրը ցամաքեց, որ արևելքի թագավորների ճանապարհը պատրաս- տի»: «Եվ տեսա՝ վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարեի բե- րանից երեք պիղծ հոգիներ էին դուրս գալիս՝ գորտերի նման: Որովհետև նրանք դևերի ոգիներ էին, որ նշաններ էին անում. գնում են երկրի և բովան- դակ տիեզերքի թագավորների մոտ, որպեսզի նրանց հավաքեն Ամենակալ Աստծո այն մեծ օրվա պատերազմի համար: «Ահա գալիս եմ գողի նման. երանի՜ նրան, ով արթուն է և պահում է իր հագուստները, որ մերկ ման չգա, ու նրա ամոթանքը չտեսնեն»: Եվ նրանց հավաքեցին այնտեղ, որ եբրայե- ցերեն «Արմագեդոն» է կոչվում» (Հայտն. 16:12?16): Այս հատվածում բանալի բառը «պատերազմն» է: Այստեղ չի խոսվում ազգերի միջև տեղի ունեցող սովորական հակամարտության մասին, այլ վերջին մեծ ճակատամարտի, որը նախորդելու է հազարամյա թագավորու- թյանը: Նկարագրությունը հստակ է. արևելքի երկրների բոլոր զորքերը շարժման մեջ են մտնելու: Եփրատի ջուրը, որ ցամաքել է, ցույց է տալիս, թե որ ուղղության մասին է խոսքը: Աստվածաշնչյան ուրիշ հատվածներից
իմանում ենք, որ ռազմական ուժերի միավորում է տեղի ունենում Իսրայե- լի հյուսիսում: «Այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Ռովսի, Մո- սոքի և Թոբելի իշխան: Ես քեզ պիտի ետ դարձնեմ և կարթեր պիտի դնեմ քո կզակներին, և քեզ պիտի հանեմ և քո բոլոր զորքը՝ ձիերն ու ձիավորնե- րը, բոլորը շքեղությունով հագած վահանավորների ու ասպարակիրների մեծ ժողովքը, որոնք ամենքն էլ սուր բռնողներ են: Պարսիկները, եթովպա- ցիները և փուդացիք նրանց հետ. ամենքն էլ ասպարակիր ու սաղավար- տավոր. Գոմերը և նրա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը՝ հյուսիսի ծայ- րերեց և նրա բոլոր գնդերը. շատ ժողովուրդներ քեզ հետ… ահա այն օրը, երբ իմ ժողովուրդ Իսրայելը ապահով կբնակվի, կիմանաս, և կգաս քո տե- ղերից՝ հյուսիսի ծայրերից՝ դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամեն- քը ձիեր հեծած, մեծ բազմությունով և շատ զորքով: Եվ դու վեր կգաս իմ Իսրայել ժողովրդի վրա իբրև ամպ երկիրը ծածկելու. վերջին օրերում պի- տի լինի…» (Եզեկ. 38:3?16): «…և ես քեզ ետ պիտի դարձնեմ և քեզ պիտի տանեմ և քեզ վեր հանեմ հյուսիսի ծայրերից և քեզ պիտի բերեմ Իսրայելի սարերի վրա: Եվ պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ և նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ: Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ինքդ և քո գունդերը և քեզ հետ եղող ազգերը. ամեն տեսակ թևավոր գիշատիչ թռչնի և դաշտի գազանի կե- րակուր եմ արել քեզ» (Եզեկ. 39:2?4): «…ինչպես որ արշալույսը տարածվում է սարերի վրա, մի բազմաթիվ և զորավոր ազգ է գալիս, որի նմանը չի եղել հավիտենից և նրանից հետո էլ չի լինի, մինչև տարիները դարեդար» (Հովել 2:2): «Սրբազան պատերազմը», որի մասին անընդհատ խոսում է իսլամա- կան աշխարհը, իրականում տեղի է ունենալու այդ ժամանակ: «Հրատարա- կեցեք այս ազգերի մեջ, պատերազմ որոշեցեք. զարթնեցրեք տղամարդ- կանց, մոտենան վեր գնան բոլոր պատերազմի մարդիկ… զարթնեն և վեր գան ազգերը Հովսափատի հովիտը, որովհետև այնտեղ պիտի նստեմ բո- լոր շրջակա ազգերը դատելու համար» (Հովել 3:9,12): «Ես եմ իմ սրբյալներին պատվիրել, իմ զորավորներին էլ կանչել եմ իմ բարկության համար՝ իմ վեհափառությունով խրոխտացողներին: Բազմու- թյան ձայն կա սարերի վրա մեծ ժողովրդի նմանությունով, ժողովված ազ- գերի թագավորությունների աղմուկի ձայնը: Զորաց Տերը հանդես է անում պատերազմի զորքին, որ եկել են հեռու երկրից՝ երկնքի ծայրից. Տերը և նրա բարկության գործիքները՝ բոլոր երկիրը ավերելու համար» (Ես. 13:3?5): «Որովհետև վրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիոնի վեճի համար» (Ես. 34:8):
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ` ՎԻՇԱՊԸ, ԳԱԶԱՆԸ, ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆՍատանայական երրորդությունը, որի մասին խոսվում է Հայտն. 16:13
համարում, այդ ժամանակ ազդեցություն է գործում ողջ երկրի վրա: Սա- տանան դեռևս այս աշխարհի իշխանն է, և այս նախավերջին ջղաձգական փորձով ձգտելու է բերել ամենասարսափելի աղետները՝ բոլոր հավաքված ռազմական ուժերին Իսրայելի դեմ մղելով (Զաք. 14:2): Սատանան՝ վիշա- պը, իշխանություն ունի թե՛ քաղաքական, թե՛ կրոնական ոլորտում: Նա տի- րում է իր տրամադրության տակ եղող ողջ մարդկության վրա: Այդ սատանայական երրորդությունից՝ Վիշապ?սատանա, գազան?քա- ղաքական տիրակալ, սուտ մարգարե?կրոնական ղեկավար, դուրս են գա- լիս երեք պիղծ հոգիներ, որոնք հրաշքներ են կատարում (դրանք կեղծ և մոլորեցնող հրաշքներ են) և գնում են բովանդակ աշխարհի թագավորների մոտ: Այդ ժամանակ պետությունների բոլոր ղեկավարները, ինչպես նաև բոլոր պատասխանատու պաշտոնները զբաղեցնողները ուղղակիորեն են- թարկվում են սատանայի ազդեցությանը: Ոչ մի բացառություն չի լինի: Ան- կախ նրանից, թե տարբեր երկրներում բնակչությունը ինչպես է տրամադր- ված Իսրայելի հանդեպ, կառավարությունները ստիպված են լինելու միա- համուռ գործել, որովհետև ենթակա են ՄԱԿ?ին: 16?րդ գլխի 17?21 համարներում գտնում ենք, որ ի թիվս այլոց, խոս- վում է նաև Բաբելոն մեծ քաղաքի դատաստանի մասին: Այստեղ խոսքը Եփրատ գետի վրա եղած Բաբել քաղաքի մասին չէ, որը վերանվանվեց Բա- բելոն լեզուները խառնվելուց հետո, որովհետև այդ բառը թարգմանվում է «խառնաշփոթություն». այդ քաղաքը արդեն գոյություն էլ չունի, իսկ այս- տեղ խոսվում է խորհրդանշական Բաբելոն քաղաքի մասին: Այդ քաղաքը շատ է նկարագրված Հայտնության տարբեր գլուխներում: «Յոթերորդ հրեշտակն իր գավաթն օդի վրա թափեց, և երկնքի տաճա- րից ու աթոռից մեծ ձայն դուրս եկավ, որ ասում էր. «Եղա՛վ»: Եվ ձայներ, փայլատակումներ և որոտմունք եղան, ու մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չէր եղել, քանի մարդիկ երկրի վրա են. այնպիսի մեծ երկրաշարժ էր: Եվ մեծ քաղաքը երեք կտոր եղավ, և ազգերի քաղաքները վայր ընկան, և մեծ Բա- բելոնը հիշվեց Աստծո առաջ, որ իր ցասման թունդ գինու բաժակը նրան տա: Եվ ամեն կղզի փախավ, և սարերը չգտնվեցին: Եվ երկնքից մարդկանց վրա մեծ?մեծ, տաղանդաչափ կարկուտ էր իջնում: Եվ մարդիկ հայհոյեցին Աստծուն այն կարկտի հարվածի համար, որովհետև նրա պատուհասը սաստիկ մեծ էր» (Հայտն. 16:17?21): Ինչպես երևում է ընդհանուր նկարագրությունից, այն ժամանակ միայն ռազմական մարտավարություն չի լինելու: Ողջ երկիրը, ծովն ու ցամաքը
կընդգրկվեն այդ պատուհասներում: Կղզիներն ու սարերը կսասանվեն այնպիսի մեծ երկրաշարժից, որի նմանը դեռ երկրի վրա եղել, աշխարհի քաղաքները կավերվեն, և մեծ Բաբելոնը մոխրի կվերածվի: Ամեն կողմից և բոլոր ոլորտներում կկատարվի դատաստանի և մաքրման գործընթացը: Անշուշտ, ոչ ոքի խորհուրդ չենք տա այդ ժամանակ երկրի վրա լինել: Ընդ- հակառակը, թող բոլոր Աստծո Խոսքին հավատացողները աղոթեն, որ ար- ժանի լինեն փրկվելու այդ բոլոր բաներից և Մարդու Որդու առջև կանգնե- լու. «Ուրեմն արթուն կացեք և ամեն ժամանակ աղոթեցեք, որ արժանի լի- նեք այն բոլոր բաներից փրկվելու, որ տեղի են ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ» (Ղուկաս 21:36):
Available translations