Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 18
Գլուխ 17
18 / 25
Գլուխ 17 ԳԱԶԱՆԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ ԿԻՆԸ17?րդ գլուխը նույնքան խորհրդավոր է, որքան 13?րդը: Բացի ծանոթ
խորհրդապատկերներից, որոնց հանդիպել ենք Հայտնության արդեն քն- նարկված հատվածում, այս գլխում գտնում ենք լիովին առեղծվածային այ- լաբանություններ: Այստեղ իսկապես Աստծո հայտնության կարիքն ունենք, որպեսզի ճշմարտապես ճանաչենք և հասկանանք, թե ինչ է թաքնված խորհրդանշական նկարագրության մեջ: Նորից «բանալի?հասկացություն- ներն» են մեզ առաջնորդում բացահայտելու խորհրդապատկերները: Ով, օրինակ, կարդում է 1?ին համարը, ճիշտ պատասխանը ստանում է 15?րդ համարում: Այն, թե ինչ է խորհրդանշում կինը աստվածաշնչյան թարգմանության մեջ, արդեն շարադրվել է նախորդ գլուխներում: Նաև յոթ գլուխ և տասը եղջյուր ունեցող գազանի ինքնությունը, որի վրա նստած է կինը, բավարար չափով լուսաբանվել է Սուրբ Գրքի միջոցով: Աստվածաշնչի վարդապետների զգալի մեծամասնությունը համամիտ է այս հարցում. յոթ բլուրների վրա նստած «մեծ պոռնիկը» Հռոմի եկեղեցին է: Գոյություն ունեցող բոլոր եկեղեցիներից միայն Հռոմի եկեղեցին է աշ- խարհիկ պետություն, գերիշխան իր սեփական տարածքում, անկախ է և դեսպաններ է փոխանակում, ինչպես սովորաբար արվում է ազգերի միջև: Այդպիսով Վատիկան պետության տրամադրության տակ են աշխարհի կա- ռավարությունների հետ դիվանագիտական ուղիները: Պապը նաև պետու- թյան ղեկավար է և իր պետական այցելությունների ժամանակ ընդունվում է զինվորական պատիվներով: Բոլոր մյուս եկեղեցիները քիչ թե շատ կարևորություն ունեն որոշ երկրներում կամ շրջաններում: Բայց կաթոլիկ եկեղեցին այս կամ այն կերպ ներկայացված է ողջ աշխարհում: Այդպես է մեզ նկարագրում «տեսանողը» 1?2 համարներում: «Այն յոթ գավաթներն ունեցող հրեշտակներից մեկը եկավ ու ինձ հետ խոսեց՝ ասելով. «Եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ այն շատ ջրերի վրա է նս- տում: Նրա հետ խառնակվեցին երկրի թագավորները, և երկրի բնակիչնե- րը նրա պոռնկության գինով արբեցին»: Չկա մեկ ուրիշ կրոնական հաս- տատություն, որն այդպես փորձում է նվաճել թագավորների և տիրակալնե- րի բարեհաճությունը: 1994 թվականի օգոստոսին Կահիրեում սեպտեմբեր
ամսին տեղի ունենալիք աշխարհի բնակչության վերաբերյալ կոնֆերանսի առթիվ պապը դիմեց 184 կառավարություններին և փորձեց Վատիկանի տեսակետի համար աջակցություն ստանալ հատկապես իսլամական, ծայ- րահեղական երկրներից: Հովհաննեսը տեսավ այդ հաստատությունը այնպես, ինչպես կա. «Եվ ինձ հոգով տարավ մի անապատ, ու տեսա մի կնոջ՝ նստած կարմիր գազա- նի վրա, հայհոյության անուններով լի, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր» (Հայտն. 17:3): 12?րդ գլխում մեզ ցույց տրվեց հավատարիմ կինը, որն Աստվածային Սերմն էր ստացել և այդ Սերմով էր ծնունդ տալիս: Այս հատ- վածում ներկայացվում է անհավատարիմ կինը, որն օտար սերմ է ընդունել: Չնայած նա, որ նա կին է կոչվում, այսինքն արտաքուստ «եկեղեցի» է հա- մարվում և բերանով արտաբերում է Աստծո անունը, ողջ համակարգը սփռ- ված է հայհոյության անուններով: Գազանի վրա նստած կնոջ խորհրդապատկերը միայն մեկ նշանակու- թյուն կարող է ունենալ. այն է՝ կրոնական իշխանությունը իշխում է աշխար- հիկ իշխանության վրա: Այս անհավատարիմ կինը իր ձեռքում է պահում աշխարհիկ իշխանության սանձերը, որին նա ղեկավարում է: 13?րդ գլխի առաջին մասում արդեն մանրամասն քննարկել ենք այդ գազանի իշխա- նությունը: Հետևյալ համարը մեզ օգնում է ավելի լավ ճանաչել այդ կնոջը. «Եվ այն կինը ծիրանի ու կարմիր էր հագել և զարդարված էր ոսկով, պատ- վական ակներով ու մարգարիտներով, և իր ձեռքին մի ոսկի բաժակ ուներ՝ լի գարշելիքներով և իր պիղծ պոռնկութեամբ» (Հայտն. 17:4): Անշուշտ, նա, ով մի անգամ այցելել է Վատիկանի գանձարանը, գիտի, թե ինչի մասին է խոսքը: Դրանից շատ առաջ Աստված Եզեկիել մարգարեի միջոցով նկարագրել է այդ համակարգը և հատկապես նրան, ով կարծում է, որ ինքը մարդուց ավելին է. «Այսպես է ասում Տեր Եհովան. որովհետև սիրտդ հպարտացավ և ասացիր. ես աստված եմ, Աստծո աթոռի վրա եմ նստած ծովի միջում. բայց դու մարդ ես, ոչ թե Աստված, թեև դու քո սիրտը Աստծո սրտի տեղն ես դրել» (Եզեկ. 28:2,3, նայել նաև 2 Թես. 2?րդ գլուխ): «Քո շատ իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն շի- նեցիր, և ոսկի ու արծաթ դրիր քո գանձարաններում. քո շատ իմաստությու- նով՝ քո վաճառականությամբ շատացրիր քո հարստությունը, և սիրտդ բարձրացավ քո հարստությունով» (Եզեկ. 28:4,5): Ամեն «լավատեղյակ» մարդ գիտի, որ Վատիկանի գանձարանում են գտնվում անգնահատելի հարստություններ, և որ Վատիկանը մասնակցություն է ունենում այն բոլոր բաներում, որոնք ֆինանսապես շահավետ են՝ բանկերում, ապահովագրա- կան ընկերություններում և ընդհանրապես տնտեսական ոլորտում: Այնուհետև գրված է. «Եվ նրա ճակատին մի անուն էր գրված՝«Խորհուրդ,
Մեծ Բաբելոն՝ պոռնիկների ու երկրի գարշելիների մայրը» (Հայտն. 17:5): Այս գրությունը նույնպես բնական աչքի համար տեսանելի չի լինի: Ինչպես որ կա Քրիստոսի մեջ Աստծո անըմբռնելի, անբացատրելի խորհուրդը Եկե- ղեցում, այնպես էլ կա հակառակը՝ սատանայի խորհուրդը անկում ապրած եկեղեցում, որը նույնպես անըմբռնելի և անբացատրելի է: Սատանան ինքը Աստծո կողմից ստեղծված արարած է, որն անկման մեջ է, բայց չի ժխտում Աստծուն. նույն վիճակում է նաև անկում ապրած եկեղեցին: Այս հաստատության հոգևոր վիճակը հայտնի էր Երեմիա մարգարեին. արդեն այն ժամանակ նա գրել է. «Ոսկի բաժակ էր Բաբելոնը Տիրոջ ձեռքին, որ արբեցնում էր բոլոր երկիրը: Նրա գինուց խմեցին ազգերը, սրա համար հիմարացան ազգերը» (Երեմ. 51:7): Ողջ մարդկությունը, չնայած իր լայնա- ծավալ գիտելիքներին, հոգևորապես արբած է. նա այլևս չի կարող ունենալ հստակ և սթափ հոգևոր դատողություն: Բոլոր սուտ ուսմունքները նրանց հոգևոր հասկացողությունը դարձրել են այնպիսին, կարծես չափազանց շատ գինի խմած լինեն: Դրա համար աստվածաշնչյան կողմնորոշումը կա- րող են պահել միայն նրանք, ովքեր դուրս են գալիս այդ համակարգից: Երեմիան շարունակում է՝ ասելով. «Հանկարծ վայր ընկավ Բաբելոնը և կոտրվեց, ողբացեք նրա վրա, բալասան առեք նրա վերքի համար, գուցե բժշկվի: Բաբելոնին դարմանեցինք, բայց չբժշկվեց, թողեք նրան, և յուրա- քանչյուրս իր երկիրը գնանք, որովհետև նրա դատաստանը երկնքին հա- սավ, և բարձրացավ մինչև ամպերը» (Երեմ. 51:8,9): Ոչ մի ռեֆորմատոր չկարողացավ բժշկել այդ մեծ Բաբելոնին: Բոլորը ստիպված եղան թողնել այդ անուղղելի գործերը և հիմնեցին իրենց սեփա- կան եկեղեցիները: Հիմա էլ հնարավոր չէ այդ անել: Չնայած այդ փոփո- խությունների գործընթացին, այդ հաստատությունը մնում է այնպես, ինչ- պես կար: Թվացյալ ուղղումները, նաև զիջումներն արվում են բողոքական- ներին հանդարտեցնելու համար, ժխտական մտքերը բացառելու համար, որպեսզի ոչ ոք նախազգուշական ձայն չբարձրացնի նրա դեմ: Այդ նպա- տակով է, որ Վատիկանի II տիեզերաժողովից ի վեր Հռոմի եկեղեցին շատ բառեր է օգտագործում բողոքական բառապաշարից, բայց իրականում ոչինչ չի փոխվել: Այդ մեծ հաստատությունը մայր?եկեղեցին է, և նրանից դուրս եկած բո- լոր եկեղեցիները նրա դուստրերն են, որոնք այժմ վերադառնում են իրենց մոր գիրկը: Նրանք մասամբ ունեն նույն վարդապետությունները, կամ իրար նման վարդապետություններ, իսկ այն, ինչ իրենց բաժանում է, նրանք հաղթահարում են քայլ առ քայլ: Այս ամենի մեջ ճակատագրականն այն է, որ բողոքական և անկախ եկեղեցիները իրենց ուսմունքը չեն համե- մատում Աստվածաշնչի հետ, որպեսզի դրան հարմարվեն, այլ միայն ջա- նում են հարմարվել միմյանց:
Իսկ միլիոնավոր նահատակների արյան մասին ասվում է. «Եվ տեսա
այն կնոջը՝ սրբերի արյունով ու Հիսուսի վկաների արյունով արբած: Երբ նրան տեսա, մեծ զարմանքով զարմացա» (Հայտն. 17:6): Սուրբ Գրքի այս խոսքերը, որոնք վերաբերում են հատկապես պետական եկեղեցու բացար- ձակ իշխանության հազար տարիներին, հաստատվել է պատմագրությամբ: 7?8 համարները նկարագրում են աշխարհիկ և կրոնական իշխանու- թյունները վերջին ժամանակներում, ինչպես նաև թագավորներին և տիրա- կալներին, նաև գազանին, որը գալիս է ո՛չ ծովից (Հայտն. 13:1?10), ո՛չ երկ- րից (Հայտն. 13:11?18), այլ անդունդից, որովհետև այնտեղից բարձրանա- լու է և այնուհետև գնալու է կորստյան: «Գազանը, որին տեսար, որ կար ու այժմ չկա. անդունդից է դուրս գալու և դեպի կորուստ է գնալու: Եվ կզար- մանան երկրի վրա բնակվողները (որոնց անուններն աշխարհի սկզբից ի վեր գրված չեն կյանքի գրքում), երբ տեսնեն այդ գազանին, որ կար և այժմ չկա, սակայն կհայտնվի» (Հայտն. 17:8) 9?րդ համարում մեզ ասվում է. «Այստեղ իմաստուն միտք պետք է ունե- նալ. այդ յոթ գլուխները յոթ սարերն են, որոնց վրա կինը նստած է, և յոթ թագավորներ են»: Յոթ բլուրների վրա գտնվող քաղաքը, որը նաև համար- վում է «հավիտենական քաղաք», ճանաչված է աշխարհով մեկ: Նույնիսկ այդ վայրի աշխարհագրական դիրքը որոշված է: Բացի այդ յոթ գլուխները ցույց են տալիս արդեն տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաև յոթ առաջատար արևմտյան արդյունաբերական պետությունները: Միայն ութե- րորդն է խորհրդավոր, որովհետև իրականում նա պատկանում է յոթին և այստեղ նաև կոչվում է «գազան», որովհետև խոսվում է աշխարհիկ իշխա- նության մասին. «Եվ այն գազանը, որ կար ու այժմ չկա, նա էլ ութերորդն է և այն յոթից է, ու կորստյան է գնալու» (Հայտն. 17:11): Այս հատվածը միաժամանակ խորհրդավոր է և պարզ: Խոսքը ամենա- փոքր, բայց ամենակարևոր պետության մասին է՝ Միացյալ Եվրոպային պատկանող մեկ ուրիշ պետության մեջ: Համենայն դեպս վերջին ժամա- նակների վերջում բոլոր տիրակալները միաժամանակ և միևնույն ժամին իրենց իշխանությունը կդնեն այդ միակ տիրակալի տրամադրության տակ: «Եվ այն տասը եղջյուրը, որ տեսար՝ տասը թագավորներ են, որոնք դեռ թա- գավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ թագավորի պես մեկ ժամ իշխանություն են ստանալու: Սրանք մեկ կամք ունեն և իրենց զորությունը և իշխանությունը գազանին կտան» (Հայտն. 17:12,13): Ինչպես յոթ գլուխ- ները ցույց են տալիս արևմտյան երկրների առաջատար դերը, այնպես էլ տասը եղջյուրները ցույց են տալիս Արևելյան Եվրոպայի երկրները: «Սրանք Գառան հետ կպատերազմեն, և Գառը կհաղթի նրանց, որով- հետև տերերի Տեր է ու թագավորների Թագավոր: Եվ նրանք, ովքեր իր հետ են, կանչված, ընտրված ու հավատարիմ են» (Հայտն. 17:14):
Վերջին մեծ ճակատամարտի հետ կապված Արևելյան Եվրոպայի երկր- ները, հատկապես Ռուսաստանը կտեսնեն, որ խաբված են այդ համաշ- խարհային, կրոնական իշխանության կողմից և կբարկանան Հռոմի եկեղե- ցու դեմ. «Եվ տասը եղջյուրները, որ տեսար գազանի վրա, նրանք կատեն պոռնիկին, նրան ամայի ու մերկ կդարձնեն, նրա մսերը կուտեն ու կրակով կայրեն նրան: Որովհետև Աստված նրանց սրտերի մեջ դրեց, որ իր կամքը կատարեն, միակամ լինեն և իրենց թագավորությունը գազանին տան, մինչև որ Աստծո խոսքերը կատարվեն» (Հայտն. 17:16,17): Համագործակ- ցությունը կշարունակվի այնքան երկար, որքան անհրաժեշտ է, որպեսզի Աստծո Խոսքը կատարվի: Կոմունիզմը լիովին չի վերանա Ռուսաստանից: Արևելյան Եվրոպայի պետությունները միությանը կմասնակցեն միայն այն- քան ժամանակ, որքան անհրաժեշտ է աստվածաշնչյան մարգարեության իրագործման համար: Նրանք են սահմանված ոչնչացնելու այսպես կոչված «հավիտենական» քաղաքը: Այդ համաշխարհային, կրոնական հաստատության վերաբերյալ ևս մեկ անգամ 17?րդ գլխի վերջին համարը հաստատում է ևս մեկ անգամ. «Եվ կի- նը, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորում է երկրի թագավորնե- րի վրա»: Իրականում աշխարհում յոթ բլուրների վրա կառուցված միայն մեկ քաղաք կա, որը քաղաքական և կրոնական իշխանություն է գործադ- րում աշխարհի բոլոր կրոնական և քաղաքական ղեկավարների վրա:
Available translations