Book

Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

Ewald Frank

library_books Chapters: 25 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Գլուխ 4 ՀԱՅԱՑՔ ԵՐԿՆՔԻՆ

Չորրորդ գլխում Հովհաննեսը տեսնում է երկնքում բացված մի դուռ և լսում է մի զորավոր ձայն՝ փողի ձայնի պես, որը նրան ասում է. «Այստեղ բարձրացիր, ու ես քեզ ցույց կտամ, թե սրանից հետո ինչ է լինելու» (h. 1): Նա արդեն Եկեղեցու ապագան տեսել էր երկրի վրա: Այժմ նա կարող էր տեսնել այն, ինչ կատարվելու էր հետո, այսինքն՝ բոլոր իրադարձություն- ները մինչև հազարամյա թագավորությունը, վերջին դատաստանը, նոր եր- կինքն ու նոր երկիրը, և այդ ամենը տեսավ երկնքից: Հովհաննես տեսանողը վկայում է. «Եվ ես իսկույն Հոգու մեջ եղա: Եվ ահա երկնքում մի գահ կար, և գահի վրա՝ մեկը նստած» (հ. 2): Նա իսկա- պես Հոգով տեղափոխվեց երկինք և կարող էր ճշգրիտ կերպով նկարագրել գահի վրա նստողին, ով շրջապատված էր ծիածանով (հհ. 3,4): Նաև տե- սավ քսանչորս երեցներին, որոնք նստած էին քսանչորս աթոռների վրա, սպիտակ հանդերձներ էին հագել և յուրաքանչյուրը պսակ էր կրում: Նաև տեսավ փայլատակումերը, լսեց ձայներ և որոտներ, որոնք գահից էին դուրս գալիս, «…և յոթ ջահեր՝ կրակով բորբոքված գահի առաջ, որոնք Աստծո յոթ Հոգիներն են» (հ. 5) Աստված Մեկ է և միայն Մեկ Սուրբ Հոգի ունի, բայց այդ միակ Հոգին գործում է յոթ ժամանակաշրջաններում: Նույն բանն արտահայտվում է յոթ եղջյուրներ և յոթ աչքեր ունեցող Գառան խորհրդապատկերում: Եսայի մարգարեն նույնպես Տիրոջը նկարագրում է Իր Հոգու յոթնապատիկ փայ- լատակման մեջ. «Եվ նրա վրա կհանգչի Տիրոջ Հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին: Եվ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է, և նա իր աչքի տե- սածի պես չի դատի, և ոչ իր ականջների լսածին պես կհանդիմանի» (Ես. 11:2,3): Ուրեմն խոսքը Հոգու յոթնապատիկ գործողության մասին է նորկտակա- րանյան Եկեղեցու յոթ շրջաններում: Յոթ թիվը անընդհատ հանդիպում է Հայտնության գրքում: Այն սերտորեն կապված է աստվածաշնչյան մարգա- րեությունների հետ: Յոթ եկեղեցիներ, յոթ հրեշտակ?պատգամաբերներ, հաղթողներին տրված յոթ խոստումներ, յոթ կնիքներ, յոթ փողեր, յոթ որոտներ, Աստծո բարկության յոթ գավաթներ և այլն: «Յոթ» թիվը կատարելու- թյուն է ցույց տալիս: Արարչագործության ժամանակ Տերը հանգստացավ յոթերորդ օրը: Յոթերորդ հազարամյակի ժամանակ Աստծո խաղաղության թագավորությունը կհաստատվի երկրի վրա (Ես. 11, Ես. 65, Հայտն. 20 և այլն): Ինչպես յոթերորդ օրվանից հետո սկսվում է առաջին օրը, այնպես էլ յոթերորդ հազամյակից հետո չի կարող լինել ութերորդը. ամեն ինչ պետք է վերադառնա սկզբին, իսկ դա նշանակում է, որ ժամանակը նորից կմտնի հավիտենություն: Հովհաննեսը շարունակում է պատմել՝ ասելով. «Եվ գահի առաջ բյուրե- ղանման ապակյա ծով կար. և գահի կենտրոնում և գահի չորս կողմից՝ չորս կենդանիներ՝ առաջից ու հետևից աչքերով լի: Եվ առաջին կենդանին առ- յուծի նման էր, երկրորդ կենդանին՝ ցլի նման, երրորդ կենդանին մարդու նման դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նման էր» (հհ. 6,7): Եզեկիել մարգարեն, որը նույնպես Տիրոջը տեսավ ծիածանով շրջա- պատված գահի վրա, իր գրքի առաջին գլխում մանրամասն նկարագրում է այդ չորս կենդանիներին: «…և հանգիստ չունեին՝ ցերեկ ու գիշեր ասելով. «Սու՛րբ, Սու՛րբ, Սու՛րբ, ամենակալ Տեր Աստված, որ էր, և որ է, որ գալու է» (հ. 8): Քսանչորս երեցները, որոնք մինչ այդ պսակները գլխին նստած էին աթոռների վրա, վեր կացան ամենամեծ ակնածանքով և իրենց պսակները գցեցին Նրա առաջ, ով միայն արժանի է թագադրվելու և Իր գահին նստե- լու, և երկրպագեցին Նրան ասելով. «Արժանի ես, Տե՛ր և մեր Աստված, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, դու, որ բոլոր բաներն ստեղծե- ցիր, և քո կամենալով կան և ստեղծվեցին» (հ. 11):

Available translations