Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 6
Գլուխ 5
6 / 25
Գլուխ 5 ՅՈԹ ԿՆԻՔՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԻՐՔԸՀինգերորդ գլխում նախ խոսվում է խորհրդավոր գրքի մասին, որը գտնվում է գահի վրա նստողի ձեռքում և որը դրսի կողմից կնքված է յոթ կնիք- ներով: «Մի զորավոր հրեշտակ տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. «Ո՞վ է արժանի այս գիրքը բացելու և սրա կնիքները քանդելու»: Եվ ոչ ոք, ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկրի ընդերքում չէր կարողանում այն գիրքը բացել ոչ էլ դրա մեջ նայել» (Հայտն. 5:2,3): Այս իրադարձությունը մեզ ներկայացվում է մի դրամայի պես, որում տարբեր դերերը մեզ պետք է հասկացնեն, թե ինչ է կատարվում: Հովհան- նեսը լաց էր լինում, որովհետև ոչ ոք երկնքում, երկրի վրա և երկրի ընդեր- քում չէր կարողանում վերցնել այդ գիրքը և բացել այն: Հետո իմացավ, որ այնուամենայնիվ կա Մեկը, որն արժանի է. «Ահա հաղթեց առյուծը, որ Հու- դայի ցեղից է՝ Դավթի արմատը, որպեսզի գիրքը բաց անի ու նրա յոթ կնիք- ները բացի»: Եվ տեսա. ահա այն գահի մեջտեղը և չորս կենդանիների մեջ- տեղը և երեցների մեջտեղը՝ մորթվածի պես մի Գառ կանգնած, որ յոթ եղջ- յուր ուներ ու յոթ աչք, որոնք Աստծո յոթ Հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով: Եվ նա եկավ և գիրքը վերցրեց գահի վրա նստողի աջ ձեռ- քից» (Հայտն. 5:5?7): Գառը, ոչ թե Առյուծը վերցրեց Գիրքը, որովհետև այս իրադարձությունը կատարվում է Նոր Կտակարանի Եկեղեցու շնորհքի ժա- մանակաշրջանում: Ուրեմն, մի կողմից Աստծո Որդին այստեղ ներկայանում է որպես Հուդայի ցեղիղ եղող Առյուծը, որը Նրան ներկայացնում է որպես Թագավորի: Մյուս կողմից, Հովհաննեսը Նրան տեսավ որպես Գառ, որը Նրան խորհրդանշական ձևով ցույց է տալիս որպես Փրկիչ՝ փրկագնվածնե- րի հանդեպ: Միայն Աստծո Գառը, որը մեզ փրկագնել է, արժանի է վերցնե- լու այդ Գիրքը, բացելու դրա կնիքները և բացահայտելու նրանում թաքն- ված խորհուրդները: «Երբ գիրքը վերցրեց. չորս կենդանիներն ու քսանչորս երեցները ընկան Գառան առաջ. ամեն մեկը մեկ քնար և խնկով լի ոսկե բուրվառ ուներ, որ սրբերի աղոթքն է: Եվ նոր երգ էին երգում և ասում. «Ար- ժանի ես այդ գիրքն առնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվե- ցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից ու լեզվից, ժողովրդից ու ազգից: Եվ մեր Աստծո համար մեզ թագավորներ ու քահա- նաներ արեցիր, և երկրի վրա կթագավորենք» (հհ. 8?10): Այսպիսով, միայն մի քանիսը չեն կանչված քահանաներ լինելու, ինչ- պես պաշտոնական եկեղեցիներում է, այլ բոլոր փրկագնվածները, որոնք նվիրված են Աստծուն, ինչպես գրված է. «… և մեզ Աստծո ու Իր Հոր համար թագավորներ ու քահանաներ արեց…» (Հայտն. 1:6): «Բայց դուք ընտիր սե- րունդ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողո- վուրդ…» (1 Պետր. 2:9): Գահի առաջ եղող չորս կենդանիները առանձնահատուկ առաջադրանք ունեն փրկագնված Եկեղեցու հետ կապված: Ահա թե ինչու, ինչպես շուտով կտեսնենք, նրանք հիշատակվում են միայն առաջին չորս կնիքների բաց- ման ժամանակ, բայց այլևս նրանց մասին չի խոսվում վերջին երեք կնիք- ների բացման ժամանակ: Չորս ձիավորները նույնպես ցույց են տրվում առաջին չորս կնիքներում, բայց ոչ վերջին երեքում: Աստվածաշնչի բոլոր վարդապետները միաձայն ընդունում են, որ քսանչորս երեցները Հին Ուխ- տը ներկայացնող տասներկու նահապետներն են և Նոր Կտակարանի Եկե- ղեցին ներկայացնող տասներկու առաքյալները: Դա ցույց է տալիս, որ այս- տեղ խոսքը հեթանոսներից եկած հավատացյալների և Իսրայելի տասներ- կու ցեղերից եկած հավատացյալների ընդհանուր կատարելության մասին է ՝ թագավորության հաստատման հետ կապված: Ահա թե ինչու այս համա- տեքստում չի խոսվում հափշտակության և երկնքում հարսանեական ընթ- րիքի մասին, այլ երկրի վրա Թագավորության հաստատման: Բյուրավոր երկնային զորքերը միաձայն օրհնության երգ են երգում, որը մինչ այդ չէր լսվել: Նրանք աղաղակում են. «Մորթված Գառն արժանի է զո- րություն, հարստություն, իմաստություն, կարողություն, պատիվ, փառք և օրհնություն ստանալու»: Եվ ամեն արարած, որ երկնքում է և երկրի վրա, երկրի ընդերքում և ծովում, նրանք բոլորը, որ նրա մեջ են, լսեցի, որ ասում էին. «Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնությունը, փառքն ու կարո- ղությունը հավիտյանս հավիտենից» (հհ. 12,13): Այս հատվածից երևում է, որ աստվածային փրկության ծրագրի իրակա- նացման և լիակատար կատարման ժամանակ ներգրավվում է ողջ արար- չագործությունը և բոլորը միանում են փառաբանության երգին: Այդ ժամա- նակ ողջ արարչագործությունը կազատագրվի և կազատվի ապականու- թյունից, որի ներքո հիմա հառաչում է (Հռոմ. 8:19?25): Մենք հազիվ ենք կարողանում պատկերացնել, թե ինչ թեթևությամբ շունչ կքաշի ողջ տիե- զերքը այդ պահին, երբ Աստված ամեն բան վերադարձնի այն սկզբնական վիճակին, որը նա շնորհել էր արարչագործությանը, և ողջ տիեզերքը հա- մընդհանուր փառք կբերի Նրան:
Available translations