Book

Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

Ewald Frank

library_books Chapters: 25 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Գլուխ 1 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ «ՏԻՐՈՋ ՕՐԸ» Մարգարեական խոսքի ծագումը եվ նշանակությունը

Հովհաննես առաքյալը աքսորվեց Պատմոս կղզում «Աստծո Խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար»: Այնտեղ նա հափշտակվեց Աստ- ծո Հոգով: Նա նախօրոք տեսավ ամենակարևոր իրադարձությունները, որոնք պիտի տեղի ունենային ժամանակի ընթացքում և նույնիսկ Հոգով տեղափոխվեց Տիրոջ օրվա մեջ: Այդ օրը շատ է նկարագրվում թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում: Այն ենթադրությունը, որ խոսքը շաբաթ կամ կիրա- կի օրերի մասին է, թերիմացության արդյունք է և ճշմարիտ չէ: Տիրոջ օրը այն ժամանակաշրջանն է, որը հետևում է շնորհքի և փրկության օրվան (Ես. 49:8, 2 Կորնթ. 6:2, Եբր. 4:7), որը Աստծո հաշվարկներում յոթերորդ օրն է: Աստված հաշվում է օրերով, մինչ մենք հաշվում ենք տարիներով: Աստծո մոտ մեկ օրը մեզ համար հազար տարի է: «Բայց այս մեկն էլ ձեզանից թող ծածուկ չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ մոտ մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր» (1 Պետր. 3:8, Սաղմ. 90:4): Ժամանակների սկզբից ի վեր մենք գործ ունենք մարգարեական օրերի յոթ ժամանակաշրջանների հետ, որոնք Աստված սահմանել է մարդկության համար: Կոպիտ հաշվարկով երկու օր, այսինքն՝ երկու հազար տարի է ան- ցել Ադամից մինչև Աբրահամ, երկու հազար տարի է անցել Աբրահամից մինչև Հիսուս, իսկ հիմա մենք հասնում ենք այդ երկու օրերի վերջին, որոնք նաև կոչվում են «վերջին օրեր», որոնց ընթացքում Աստծո Հոգին գործում է երկու հազար տարի տևող շնորհքի ժամանակաշրջանում(Գործք 2:17): Յոթերորդ օրը կլինի երկրի վրա Քրիստոսի խաղաղ թագավորության հա- զար տարի տևող ժամանակաշրջանը (Հայտն. 20?րդ գլուխ): Տիրոջ օրը գալուց առաջ Աստված կամեցավ ուղարկել Եղիա մարգարե- ին (Մաղաք. 4:5): Տիրոջ օրը՝ հավիտենություն մտնելուց առաջ ընկած հազար տարի տևող ժամանակաշրջանը, սկսվում է դատաստանով, որի գա- գաթնակետը Արմագեդոնի ճակատամարտն է (Հայտն. 16?12?16, 19:11?21, Եզեկ. 38:20?23, Հովել 3:9?17): Դրա համար «ամբարիշտների» համար այդ օրը նկարագրվում է որպես անողոք օր, բարկության օր, որում իրականանում է այս խոսքը. «Արեգակը պիտի փոխվի խավարի, և լուսինը՝ արյան, Տիրոջ մեծ ու ահեղ օրը գալուց առաջ» (Հովել 2:38): Նայեք նաև հետևյալ հատվածները՝ Ես. 13?րդ գլուխ, Եզեկ. 30:3, Հովել 2:1,2, 3:14, Սո- փոն. 1:14,15, Գործք 2:20, 2 Պետր. 3:10, Գործք 6:12?17 և այլն: Յոթերորդ օրը՝ հազարամյա խաղաղ թագավորությունը, Աստծո հանգստյան օրն է: Այդ օրվա վերջում սատանան նորից է արձակվելու և «Գոգի և Մագոգի» առաջնորդությամբ Աստծուն թշնամի բոլոր զորություն- ներին հավաքելու է վերջին ճակատամարտի համար, որի ժամանակ նրանք մեկընդմիշտ կոչնչանան (Հայտն. 20:7?10): Դրանից հետո տեղի է ունենում վերջին դատաստանը, հայտնվում են նոր երկինքն ու նոր երկիրը, և ժամանակը մտնում է հավիտենություն: Փրկության օրվանից առաջ Տեր Աստված ուղարկեց «Իր հրեշտակին»՝ Հովհաննես Մկրտչի կերպարանքով, ճանապարհը պատրաստելու համար (Մաղաք. 3:1, Մատթ. 11:10 և այլ համարներ): Նա եկավ Եղիայի հոգով և զո- րությամբ, որպեսզի հինկտակարանյան հայրերի հավատքի մեջ եղողների սրտերը դարձնի Նոր Ուխտի զավակների նոր սկզբին (Մաղաք. 4:6, Ղուկ. 1:17): «Սա վկայության համար եկավ, որ այն Լույսի համար վկայի, որ բո- լորը նրա միջոցով հավատան» (Հովհ. 1:7): Նա եկավ կամուրջ գցելու Հին և Նոր Կտակարանների միջև (Ղուկ. 16:16), պատրաստեց Տիրոջ ճանա- պարհը և շավիղ հարթեցրեց մեր Աստծո համար (Ես. 40:3, Մարկ. 1:1?4): Տիրոջ օրվանից առաջ եկող մարգարեն հայտնվեց փրկության օրվա վերջում, այսինքն՝ հիմա՝ Եկեղեցու վերջին ժամանակաշրջանում, որպեսզի Նոր Ուխտի զավակների սրտերը դարձնի առաքելական հայրերի հավատ- քին (Մաղաք. 4:6): Աստվածաշնչի վրա հիմնված նրա պատգամը Եկեղե- ցուն վերադարձնում է իր սկզբնական վիճակին, Աստծո Խոսքի հետ կա- տարյալ ներդաշնակությանը, որպեսզի Եկեղեցին Հիսուս Քրիստոսի գալս- տից առաջ ունենա այն ամենը, ինչ ուներ սկզբում: Հոգու զորավոր գործո- ղության միջոցով, որը Սուրբ Գիրքն անվանում է «վերջին անձրև», Եկեղե- ցին վերադառնում է սկզբնական, աստվածային վիճակին (Հակոբ. 5:7,8): Մատթ. 17:11 համարում Հիսուսը Մաղաքիա մարգարեի միջոցով հաղորդ- ված ծառայության մասին խոսում է, որպես գալիքում կատարվող ծառայու- թյուն. «Իրոք, առաջ Եղիան է գալու և ամեն ինչ վերահաստատելու է» (Մատթ. 17:11): Նաև հաստատում է, որ Հովհաննես Մկրտչի ծառայությունը արդեն կատարվել է (Մատթ. 17:12,13): Երբ Հովհաննես Մկրտիչը սկսեց քարոզել, նրան երեք հարց տվեցին: Դրանցից մեկը սա էր. «Հապա ո՞վ:

Եղիա՞ն ես»: Նա ասաց. «Ո՛չ»» (Հովհ. 1:21): 23?րդ համարում նա վկայա- կոչում է Հին Կտակարանի մարգարեական Խոսքը, որն իրականանում էր իր ծառայության միջոցով: Ինչպես Եղիան վերցրեց տասներկու քարերը, որոնք համապատասխա- նում են տասներկու ցեղերին և վերանորոգեց Տիրոջ զոհասեղանը, որպես- զի Իսրայելի ժողովրդին կոչ անի վերադառնալ Աստծուն (3 Թագ. 18?րդ գլուխ), այնպես էլ նորկտակարանյան Եկեղեցուն տրված վերջին Պատգա- մի միջոցով տասներկու առաքյալների վարդապետությունը վերականգն- վում է և Աստծո ժողովրդին կոչ է արվում վերադառնալ Աստծուն և Նրա Խոս- քին: Մենք իսկապես ապրում ենք փրկության պատմության վերջին մասում: Պետրոս առաքյալը Պենտեկոստեից հետո իր երկրորդ քարոզի ժամա- նակ խոսեց Եկեղեցու վերականգնման խոստումի մասին, երբ Հոգով առաջնորդված ասաց. «Որպեսզի Տիրոջ երեսից հանգստյան ժամանակնե- րը գան, և նա ուղարկի նախապես ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստո- սին, որին երկինքը պետք է ընդունի, մինչև այն ամեն բաների հաս- տատման ժամանակները, որոնց մասին Աստված խոսեց իր սուրբ մարգարեների բերանով սկզբից ի վեր» (Գործք 3:19?21): Արդեն նորկ- տակարանյան Եկեղեցու սկզբում Սուրբ Հոգին նախօրոք ասել էր Աստծո կողմից օծված շուրթերի միջոցով, թե ինչ էր կատարվելու ժամանակների վերջում, այսինքն՝ Քրիստոսի վերադարձից առաջ ճշմարիտ Եկեղեցին վե- րադառնալու է այն վիճակին, որում գտնվում էր սկզբնական Եկեղեցին:

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՏՐՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ

Հայտնության գրքի առաջին գլխում հանդիպում ենք Հիսուս Քրիստոսի կատարյալ հայտնությանը, Որում գտնվում են Աստծո իմաստության և գիտության բոլոր գանձերը (Կողոս. 2:3): Նաև Նրա միջոցով են այդ գանձերը բացահայտվում: Այս գլխի հենց սկզբում գրված են ամեն բան ընդգրկող խոսքերը. «Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան՝ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի միջոցով՝ ուղարկելով իր Հովհաննես ծառային, որ վկայեց Աստծո Խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչ որ տեսավ: Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը և լսողները, և սրա մեջ գրվածները պահողները, որովհետև ժամանակը մոտեցել է» (Հայտն. 1:1?3): Հովհաննեսն Աստծո այդ հայտնությունը ստացավ գերբնական ձևով, «Իր հրեշտակի» միջոցով: Հրեշտակներն, ընդհանրապես սպասավորող

հոգիներ են (Եբր. 1:14), որոնք առանձնահատուկ դեպքերում կարող են հայտնվել մարդկային, տեսանելի կերպարանքով: Հայտն. 22:8,9 համա- րում Հովհաննեսը խոսում է այդ գերբնական իրադարձության ցնցող ազդե- ցության մասին: Նա ընկավ, որ երկրպագի այն հրեշտակին, բայց նա ասաց. «Զգուշացի՛ր, մի՛ արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողնե- րին. Աստծու՛ն երկրպագիր» (Հայտն. 22:8,9): Ըստ Ղուկ. 1:11?20 համարների, Գաբրիելը Զաքարիային հայտնեց Հով- հաննես Մկրտչի ծննդյան բարի լուրը: Ինչպես ասվում է 26?38 համարնե- րում այդ նույն հրեշտակը հետագայում գնաց Մարիամի մոտ և նրան հայտ- նեց Հիսուս Քրիստոսի ծննդյան լուրը: Ղուկ. 2?րդ գլխում Բեթլեհեմի դաշ- տերում գտնվող հովիվները լսեցին, թե ինչպես հրեշտակը հայտնեց փա- ռավոր իրադարձության մասին և ինչպես երկնային զորքերը երկրի վրա լսելի ձայնով երգեցին. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն ու մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկ. 2:8?14): Թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում հաճախ է վկայվում հրեշտակների հայտնության մասին: Եվ դա միշտ կատարվել է առանձնահատուկ նպա- տակով, ծառայության և պատգամի հետ կապված: Պատմոս կղզում այդ իրադարձությունը կատարվեց «որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շու- տով պետք է լինի: Ահա շուտով գալիս եմ» (Հայտն. 22:6): Ավելի լավ կլիներ «հայտնություն» բառը թարգմանել «բացահայտում», որն ավելի է համա- պատասխանում հունարեն «??????????» (Ապոկալիպսիս) բառին բնագրում: Աստվածաշնչի այս վերջին գրքում բացահայտվում են շատ կարևոր իրադարձություններ և դեպքեր, որոնք մեծագույն կարևորություն ունեն հատկապես վերջին ժամանակների համար: Երանելի են համարվում նրանք, ովքեր կարդում, լսում և պահում են Հայտնության գրքում պարու- նակված մարգարեական խոսքը: Այդ մասին վկայվում է Հայտնության գր- քի սկզբում՝ 1:3 համարում, նաև վերջում՝ 22:7 համարում: Աստված այս գր- քում հայտնել է իր բոլոր ծրագրերը, որոնք հասնում են ավարտին: Դրանով Աստծո վկայությունը լիովին ավարտված է: Տերը մտածել է ամեն բանի մա- սին: Նա ոչինչ չի մոռացել և այդ պատճառով ոչ ոք իրավունք չունի դրան ինչ?որ բան ավելացնել կամ ինչ?որ բան պակասեցնել դրանից, ոչ էլ լրաց- նել այն նորանոր հայտնություններով: Երբ նման բաներ են կատարվում ինքնակոչ «մարգարեների» կամ «մարգարեուհիների» միջոցով, պետք է մերժել դրանք, որովհետև Աստծուց չեն: Աստծուց եկող ամեն հայտնություն միշտ համապատասխանում է Սուրբ Գրքի ողջ վկայությանը: Այդպես մենք, որ սխալվելու ընդունակ մարդիկ ենք, մուտք ունենք դեպի Աստծո անսխալական Խոսքը: Սուրբ Հոգին, որը

ներշնչել և առաջնորդել է այդ Խոսքը գրողներին, այսօր էլ մեզ առաջնոր- դում է Խոսքի Ճշմարտությանը:

ՈՂՋՈՒՅՆ ՅՈԹ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ

Հովհաննեսը ողջունում է յոթ եկեղեցիներին, որոնց Աստված ընտրել է մյուս բոլոր եկեղեցիներից՝ բնութագրելու համար յոթ ուղերձները, որոնք պիտի գրվեն և ներկայացնում է Հիսուս Քրիստոսին որպես հավատարիմ Վկա, մեռելներից Անդրանիկ և երկրի թագավորների Իշխան. «Շնորհք լինի ձեզ հետ և խաղաղություն՝ Նրանից, որ է, և որ էր, և որ գալու է, և այն յոթ Հոգիներից, որ Նրա գահի առաջ են, և Հիսուս Քրիստոս հավատարիմ վկա- յից, որ մեռելներից անդրանիկն ու երկրի թագավորների իշխանն է,? նրան, որ մեզ սիրեց ու մեր մեղքերից լվաց մեզ Իր արյունով և մեզ Աստծո ու Իր Հոր համար թագավորներ ու քահանաներ արեց, Նրան փառք և զո- րություն հավիտյանս հավիտենից: Ամեն» (Հայտն. 1:4?6): Այնուհետև Հովհաննես տեսանողը մեզ հաղորդում է բոլորին տեսանելի Տիրոջ գալուստը, երբ Նա սկսի Իր թագավորական գերիշխանությունը. «Ահա Նա գալիս է ամպերով, և ամեն աչք Նրան կտեսնի, և նրանք, որ խոցե- ցին Նրան, և Նրա վրա կոծ կանեն երկրի բոլոր ազգերը: Այո՛, ամե՛ն» (h. 7): Այստեղ չի նկարագրվում Նրա գալուստը որպես Փեսա (Մատթ. 25:1?13), որը գալիս է տանելու Իրեն պատկանողներին Տիրոջ մեծ ու ահեղ օրվանից առաջ (1 Թես. 4:13?18), այլ խոսվում է այն գալստյան մասին, որի ժամանակ Նա նստում է Իր փառքի աթոռին՝ նախ դատելու (Մատթ. 25:31), այնուհետև հազար տարի թագավորելու համար (Հայտն. 20:6): Նա, ով գա- լիս է, Ինքն Իրեն ներկայացնում է այս խոսքերով. «Ես եմ Ալֆան և Օմեգան (սկիզբն ու վերջը),? ասում է Տերը, Նա, որ է, և որ էր, և որ գալու է՝ Ամենա- կալը» (Հայտն. 1:8): Սա Հիսուսի վկայությունն է: Հովհաննես տեսանողը հայտնի է որպես Հիսուսի սիրելի աշակերտ: Նա հիշատակում է իր մասնակցությունը նեղությանը, գալիք արքայությանը և Հիսուսի համբերությանը: Այդ նա է լսել հարուցյալ Տիրոջ ձայնը, որը պատ- վիրեց. «Ինչ որ տեսնում ես, մի գրքի մեջ գրիր և ուղարկիր այն յոթ եկեղե- ցիներին…» (Հայտն. 1:11):

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Այնուհետև Հովհաննեսը տեսավ հարուցյալ և մեծարված Տիրոջը որպես Մարդու Որդի, որն Իր աստվածային վեհությամբ քայլում է յոթ ոսկե աշտա- նակների մեջտեղում: «Ես հետ դարձա տեսնելու, թե ում ձայնն է ինձ հետ

խոսում, ու երբ դարձա, յոթ ոսկի աշտանակներ տեսա: Այն յոթ աշտանակ- ների մեջտեղը՝ մարդու Որդու նման մեկը, երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկի գոտի կապած: Նրա գլուխը և մազերը սպիտակ բրդի նման էին, ճերմակ՝ ձյան պես, և Նրա աչքերը կրակի բոցի պես էին: Նրա ոտքերը շիկացած պղնձի պես էին, ասես հնոցի մեջ կրակ եղած, իսկ Նրա ձայնը՝ առատահոս ջրերի ձայնի պես» (Հայտն. 1:12?15): Յոթ ոսկե աշտա- նակների խորհրդապատկերի միջոցով մեզ ցույց է տրվում, որ նորկտակա- րանյան Եկեղեցին, որը մեկը և միակն է, անցնելու է յոթ առանձնահատուկ ժամանակաշրջանների միջով: Տերը Մովսեսին պատվիրել էր ոսկե աշտանակ պատրաստել: Նա պատ- րաստելու վերաբերյալ ճշգրիտ հրահանգներ էր տվել նրան (Ելից 25:31?40): Զաքարիա մարգարեն վկայում է. «ՏԵսնում եմ, որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, և յոթ ճրագ նրա վրա և յոթ խողովակ- ներ այն յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են» (Զաք. 4:2): Յուղի բա- ժակը յոթ խողովակներով և յոթ ճրագները խորհրդանշական ձևով ցույց են տալիս, որ նորկտակարանյան Եկեղեցին յոթ ժամանակաշրջանների ողջ ըն- թացքում անընդհատ ստանում է Սուրբ Հոգու լեցունությունը: «Եվ Իր աջ ձեռքին յոթ աստղեր ուներ…» (հ. 16): Տերն Իր ձեռքում ամուր պահում է յոթ աստղերը, որոնք յոթ հրեշտակներն են, այսինքն՝ Եկե- ղեցու յոթ շրջանների յոթ պատգամաբերները: Աստծո այս պատգամաբեր- ները գերբնական ձևով անմիջական հանձնարարություն են ստացել Աստ- ծո կողմից: Մարդիկ նրանց վրա իշխանություն չունեն, ոչ մի տիեզերաժո- ղով չի կարող ազդել նրանց վրա: Նրանք Եկեղեցու համար ունեն «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ» խոսքը: Հովհաննեսը տեսավ, որ մարդու Որդու բերանից «սրած երկսայրի թուր էր դուրս գալիս, իսկ Նրա երեսը՝ ինչպես արեգակը, որ ճառագայթում է Իր զորությամբ» (Հայտն. 1:16): Երկսայրի սուրը Աստծո Խոսքն է, որը դուրս է գալիս Տիրոջ բերանից: Ով ուշադիր կարդա Մարդու Որդու այս նկարագրությունը, կզգա, թե ինչպես այդ տեսիլքը ցնցեց Հովհաննես տեսանողին: Նա ասում է. «Երբ Նրան տեսա, մեռածի պես Նրա ոտքերի առաջ ընկա: Նա Իր աջ ձեռքն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը և կեն- դանի եղողը: Ես մեռած էի և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից: Ամեն: Եվ դժոխքի ու մահվան բանալիներն ունեմ» (Հայտն. 1:17?18): Երբ Տերը մեզ ներկայացվում է որպես Մարդու Որդի, դա Նրան ցույց է տալիս որպես Մարգարե, եթե Նա մեզ ներկայացվում է որպես Աստծո Որդի, դա Նրան ցույց է տալիս որպես Փրկիչ, եթե Նա նկարագրվում է որպես Դավթի Որդի, դա Նրան ցույց է տալիս որպես Թագավոր:

Available translations