Book

Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

Ewald Frank

library_books Chapters: 25 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Գլուխ 20 ՍԱՏԱՆԱՆ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿՈՒՄԸ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՄԲ Հազարամյա խաղաղ թագավորությունը20?րդ գլխի սկզբում ասվում է, թե ինչ է կատարվում սատանայի հետ,

որը բոլոր չարիքների հեղինակն է, Աստծո թշնամին և հակառակորդը: Նա բռնվում և գցվում է անդունդը: «Տեսա երկնքից վայր եկող մի հրեշտակ, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա՝ իր ձեռքին: Նա բռնեց այն վիշա- պին, այն առաջին օձին, որ է Բանսարկուն և սատանան, և հազար տարով կապեց նրան, և նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև որ հազար տարին լրանա, և դրանից հե- տո նա մի քիչ ժամանակ պետք է որ արձակվի» (Հայտն. 20:1?3): Ինչպես տեսանք 12?րդ գլխում, Հարսի հափշտակության ժամանակ սատանան իր հետևորդների հետ շպրտվում է երկրի վրա: Այստեղ ասվում է, որ նա երկրից գցվում է անդունդը: Եսայի մարգարեն մեզ հայտնում է, որ երկնային զորքերը, այսինքն՝ վերերկրային զորություններն ու իշխանու- թյունները, որոնք սատանայի կողմից են, նույնպես կպատժվեն և Տիրոջ դեմ դուրս եկած երկրի թագավորների հետ կբանտարկվեն (Ես. 24:21?23): Պողոսը գրում է, որ Աստված իշխանություններին ու պետություններին լի- ովին զինաթափեց և հայտնապես խայտառակեց և Քրիստոսով հաղթեց նրանց (Կողոս. 2:15): Այնուամենայնիվ պարտված թշնամի զորությունները դեռ երկնային վայրերում են, ահա թե ինչու Պողոսը հավատացյալներին հորդորում է հոգևոր պատերազմի, «որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս աշ- խարհի խավարի աշխարհակալների դեմ, այն չար հոգիների դեմ, որ երկ- նավորների մեջ են» (Եփես. 6:12): 4?րդ համարը պատմում է երկու կարևոր իրադարձությունների մասին, որոնք կատարվում են հազարամյա թագավորությունից անմիջապես առաջ. նախ տեղի է ունենում դատաստանը, արդարադատությունն է հռչակվում, երկրորդ, հաղորդվում է մեծ նեղության ժամանակ նահատակ- վածների հարության մասին: «Տեսա աթոռներ, և նրանց վրա նստեցին, ու նրանց դատելու իշխանություն տրվեց, և նրանց հոգիները, որ գլխատվել էին (նայեք հինգերորդ կնիքը) Հիսուսի վկայության ու Աստծո Խոսքի հա- մար, և նրանց, որ չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա արձանին և նրա դրոշմը չառան իրենց ճակատին, ոչ էլ իրենց աջ ձեռքին,? սրանք կենդա- նացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին» (Հայտն. 20:4): Այս հատվածում այլևս չի խոսվում հափշտակության և հարսանյաց ընթ- րիքի մասին, որովհետև 20?րդ գլխում կատարվածը տեղի է ունենում հափ- շատակությունից և հարսանյաց ընթրիքից հետո: Աստծո Խոսքը կատար- յալ և ճշգրիտ է բոլոր տեսանկյուններից: Այստեղ վերջին պարզաբանումն ենք ստանում նահատակների վերաբերյալ. նրանք հավատարիմ են մնա- ցել մեծ նեղության ժամանակ, չեն ընդունել գազանի դրոշմը, ոչ էլ երկր- պագել են գազանի պատկերին: Այստեղ հիշատակված դատաստանը արդարադատության նախնական հռչակումն է հազարամյա թագավորության հաստատումից առաջ, և ոչ թե «վերջին դատաստանը», որը ծանոթ է նաև «սպիտակ աթոռի դատաստան» անունով, որի ժամանակ բոլոր մեռելները հարություն կառնեն և կդատվեն: Հայտն. 20:4 համարին զուգահեռ՝ Դանիել մարգարեն գրում է. «Ես տես- նում էի մինչև որ աթոռները դրվեցին, և Հինավուրցը նստեց. նրա հագուս- տը՝ ձյունի պես սպիտակ, և նրա գլխի մազը՝ մաքուր ասրի պես, նրա աթո- ռը կրակի բոց, նրա անիվները վառված կրակ: Մի կրակի գետ էր հոսում և գնում նրա առաջից. հազար հազարներ ծառայում էին նրան և բյուր բյու- րեր կանգնած էին նրա առաջ. ատյանը նստեց և գրքերը բացվեցին» (Դան. 7:9,10): Երբ Աստված ներկայանում է Ծերունու կերպարանքով, դա չի նշանա- կում, որ Նա ուժասպառ ծերուկ է: Աստված Հոգի է: Նրա օրերը սկիզբ ու վերջ չունեն: Որպես Դատավոր՝ Նա ներկայանում է որպես հարգարժան, սպիտակահեր տարեց մարդ. դա խորհրդանշում է գերագույն իշխանու- թյունը: Հին ժամանակների դատավորները ընդօրինակեցին այդ պատկե- րը՝ սպիտակ կեղծամներ հագնելով: Տեր Աստծուն որպես Դատավոր ներ- կայացնող այս խորհրդապատկերը ցույց է տալիս Նրա իշխանությունը և պատվարժան լինելը: Դանիելի մարգարեության, ինչպես նաև Հայտնության գրքի համա- տեքստից երևում է, որ խոսքը վերջին հաշվետվության մասին է, որը պետք է տեղի ունենա ավարտին մոտեցող այս վերջին դարաշրջանի վերջում: Դանիել մարգարեն մանրամասն նկարագրում է այս վերջնական փուլը հա- զարամյա թագավորությունից առաջ, ոչ թե հետո: «Ես տեսնում էի, այն ժա- մանակ եղջյուրի խոսած մեծ մեծ խոսքերի համար, և մտիկ էի տալիս,

մինչև որ գազանը սպանվեց և կորավ նրա մարմինը և տրվեց կրակի բոցին: Եվ մյուս գազաններից առնվեց նրանց իշխանությունը, և նրանց տրված էր եղել մի կենաց երկարություն մինչև մի ժամ և ժամանակ: Ես տեսնում էի գիշերվա տեսիլքներում, և ահա երկնքի ամպերով գալիս էր մարդու որդու նման, մինչև Հինավուրցը եկավ և նրա առաջ մոտեցրին նրան: Եվ նրան տրվեց իշխանություն և պատիվ ու թագավորություն, որ բոլոր ժողովուրդ- ները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտե- նական իշխանություն է, որ չի անցնի և նրա թագավորությունը չի քանդվի» (Դանիել 7:11?14): Հիսուս Քրիստոսը, որը հայտնվել է որպես Մարդու Որդի, այն ժամանակ վերցնում է Իր իշխանությունը և նստում է Իր փառքի աթոռին. «Եվ երբ մար- դու Որդին իր փառքով գա, և բոլոր սուրբ հրեշտակներն էլ նրա հետ, այն ժամանակ իր փառքի աթոռին կնստի: Եվ բոլոր ազգերը նրա առաջ կհա- վաքվեն, ու նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվն է ոչխարները բաժանում այծերից» (Մատթ. 25:31,32): Դանիելի մարգարեության մեջ գրքերը բացվեցին, բայց ոչ Կյանքի գիր- քը: Այստեղ խոսվում է նաև չորս գազանների մասին, որոնց կյանքի տևողությունը մի ժամ և ժամանակ է: Նաև գրված է, որ Մարդու Որդին ներ- կայանում է պատվարժան Հինավուրցի առջև և ստանում է իշխանություն, պատիվ և թագավորություն, որը մնալու է հավիտյան: Այդ համատեքստը պարզ երևում է Դանիելի մարգարեության մեջ և Մատթեոսի ավետարա- նում: Դանիել 7?րդ գլխում նույն առիթով հիշատակվում է նաև երեքուկես տարի տևող մեծ նեղությունը: Դրանից հետո աշխարհի թագավորություն- ները հասնում են իրենց ավարտին, և երկնային թագավորությունը հաստա- տուն կերպով հաստատվում է երկրի վրա: «Եվ Բարձրյալի դեմ խոսքեր է խոսելու և Բարձրյալի սուրբերին հարս- տահարելու է, և խորհելու է, որ ժամանակներն ու օրենքները փոխի, և նրանք պիտի նրա ձեռքը տրվեն մինչև մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ: Բայց ատյանը պիտի նստի, և նրա իշխանությունը պիտի վեր առնեն, որ փչացնեն ու կորցնեն իսպառ: Եվ թագավորությունն ու իշխա- նությունը և բոլոր երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը պի- տի տրվի Բարձրյալի սուրբերի ժողովրդին. նրա թագավորությունը հավի- տենական թագավորություն է և բոլոր իշխանությունները պիտի նրան ծա- ռայեն և հնազանդվեն» (Դան. 7:25?27): Այս բաները չեն վերաբերում վեր- ջին դատաստանին, որովհետև նոր սկիզբ է լինելու նոր երկրի վրա: Այստեղ չի խոսվում ընդհանուր հարության կամ կրակի լճում վերջնա- կան ոչնչացման մասին. խոսվում է Մարդու Որդու մասին, որը պետք է դա- տի և արդարադատություն հռչակի աշխարհի թագավորությունների միջև երկրի վրա Իր երկնային Թագավորությունը հաստատելուց առաջ:

Նույն բանը կատարվում է Մատթ. 25:31 համարում, որտեղ ոչ մի գիրք չի բացվում, ոչ էլ Կյանքի Գիրքը, որը բացվելու է «վերջին դատաստանի» ժամանակ: Այս երկու սուրբգրային հատվածները շատերը սխալ են մեկնա- բանում և համարում են, որ խոսքը սպիտակ աթոռի առջև տեղի ունենալիք վերջին դատաստանի մասին է: Համատեքստից ելնելով դա լիովին անհ- նար է: Դրա մյուս ապացույցն այն է, որ այստեղ դատվում են ոչ թե անհատ- ները, այլ ազգերը, որոնք բարիք են արել կամ չեն արել Իր եղբայրներին՝ հրեաներին նեղության ժամանակ: Դա կկատարվի Թագավորության հաս- տատումից առաջ, ահա թե ինչու այստեղ խոսում է ոչ թե Դատավորը, այլ Թագավորը. «Այն ժամանակ թագավորն իր աջ կողմիններին կասի. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ հա- մար պատրաստված թագավորությունը … թագավորն էլ (ոչ թե դատավո- րը) կպատասխանի ու նրանց կասի…» (Մատթ. 25:34?40): Այս թագավորու- թյունը հազարամյա թագավորությունն է, ոչ թե հավիտենությունը (1 Կորնթ. 15:24?28): Եսայի մարգարեն այսպես է նկարագրել մեր հիշատակած դատաստա- նը. «Եվ նա պիտի դատի հեթանոսների մեջ, և խրատի շատ ազգերին. և նրանք կձուլեն իրենց սուրերը խոփեր, և իրենց նիզակները՝ հոտոցներ. ազգ ազգի վրա սուր չի բարձրացնի, և այլևս պատերազմի չեն վարժվի» (Ես. 2:4): Այս դատաստանի ժամանակ տասներկու առաքյալները Տիրոջ հետ կլի- նեն՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար: «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին մյուս գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք էլ տասներկու աթոռների վրա կնստեք ու Իսրայելի տասներկու ցեղերին կդատեք» (Մատթ. 19:28): Ազգերից եղող Աստծո մարդիկ կնստեն ազգերին դատելու և հետո նրանց կառավարելու համար. «Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշ- խարհը դատելու, և եթե աշխարհը ձեր միջոցով է դատվում, ապա անարգ բաների դատաստանն անելու արժանի չե՞ք» (1 Կորնթ. 6:2): Աստծո մոտ ամեն բան կատարվում է նախատեսված ժամանակին՝ հարսանյաց ընթրի- քում կկատարվի այն, ինչ վերաբերում է դրան, հազարամյա թագավորու- թյան ժամանակ՝ այն, ինչ խոստացված է դրա վերաբերյալ: Նույնը վերաբե- րում է տարբեր դատաստաններին: Մեծ նեղության նահատակները պատկանում են առաջին հարության մասնակիցներին և կմասնակցեն Թագավորությանը: Ամեն հավատացյալ պետք է մեծ հոժարություն ունենա հավատարիմ մնալու մինչև մահ: Ան- կախ նրանից, թե պատկանում են ընտրյալ Հարսին, թե կանչված, մնացած Եկեղեցուն, յուրաքանչյուրի հավատարմությունը կվարձատրվի: Բոլոր այն հավատացյալների համար, որոնք չեն պատկանում ընտրյալ

անդրանիկներին, և այդ պատճառով չեն հափշտակվելու հարսանյաց ընթ- րիքին մասնակցելու համար, մնում է այն հույսը, որ թեև անցնելու են մեծ նեղության միջով, այնուհետև մասնակից են լինելու հազարամյա թագավո- րությանը (նայեք Հայտն. 7?րդ գլխի երկրորդ մասը): Հինգերորդ կնիքի հրեա նահատակները պետք է սպասեին, մինչև իրենց նման սպանվեին իրենց մնացած ծառայակիցները (Հայտն. 6:9?11): Երկու հատվածներում էլ բանալի?բառն է «հոգիներ»?ը. «…նրանց հոգիները, որ սպանվել էին Աստծո Խոսքի համար» (Հայտն. 6:9), «…և նրանց հոգիները, որ գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծո Խոսքի համար» (Հայտն. 20:4): Թե՛ Հիսուս Քրիստոսի հարության ժամանակ հարություն առածները, թե՛ նրանք, ովքեր հարություն են առնելու Նրա գալստյան ժամանակ հափշտակության համար, և նրանք, ովքեր հարություն են առնելու Թագա- վորության հաստատումից առաջ, բոլորն էլ, Նրա հարությունից մինչև հա- զարամյա թագավորության սկիզբ, համարվում են «առաջին հարության մասնակիցներ»: «Իսկ մնացյալ մեռելները չկենդանացան, մինչև որ հազար տարին լրա- նա: Սա առաջին հարությունն է: Երանելի և սուրբ է, ով բաժին ունի հարու- թյան մեջ. սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի, այլ Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն և նրա հետ հազար տարի կթագավորեն» (Հայտն. 20:5,6): Հազարամյա թագավորության սկզբում առաջին հարու- թյան մասնակիցների թիվը համալրված է, և առաջին հարությունը եզրա- փակված է: 7?9 համարներում նկարագրվում է, թե ինչ է կատարվում հազարամյա թագավորությունից հետո ընկած կարճ ժամանակահատվածում. «Երբ հա- զար տարին լրանա, սատանան իր բանտից կազատվի և դուրս կգնա, որ մոլորեցնի այն ազգերին, որ երկրի չորս անկյուններում են, և Գոգն ու Մա- գոգը, որ նրանց պատերազմի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է: Եվ երկրի լայնության վրա բարձրացան և շրջապատեցին սրբերի բանակն ու սիրելի քաղաքը: Եվ երկնքից կրակ իջավ Աստծուց և լափեց նրանց» (Հայտն. 20:7?9): Հենց որ սատանան դուրս է գալիս անդունդից և ազատ արձակվում, սկ- սում է մոլորեցնել երկրի վրա ապրող ազգերին, որոնք մինչ այդ ապրում էին խաղաղ թագավորության մեջ, և նրանց մղում է վերջին ապստամբու- թյան: Թեև այդ ժողովուրդները հազար տարի ապրել են խաղաղ թագավո- րությունում, Աստծո հետ անձնական հարաբերություն չեն հաստատել, որովհետև երբեք չեն ընդունել Քրիստոսով հաշտեցումը, և դրա համար էլ Աստծուց զատված են մնացել: Մինչդեռ այդ ժամանակ սարսափելի վախ- ճանն է հասնում սատանայի և բոլոր նրանց վրա, ովքեր նրան լսել են և եղել են նրա ազդեցության տակ:

«Եվ երկնքից կրակ իջավ Աստծուց և լափեց նրանց, իսկ Բանսարկուն, որ մոլորեցնում էր նրանց, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, ուր որ էին գազա- նը և սուտ մարգարեն» (Հայտն. 20:9): Ըստ Հայտն. 19:20 համարի գազա- նը և սուտ մարգարեն արդեն գցվել էին կրակի լճի մեջ: Այդ եզակի «եռամիասնությունը»՝ սատանան, գազանը, սուտ մարգա- րեն, ոչնչանալու են կրակի լճի մեջ բոլոր նրանց հետ, ովքեր եղել են նրանց ազդեցության տակ: Հավիտենության ընթացքում նրանց մասին չենք լսի, ոչ էլ կտեսնենք:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԸ Վերջին դատաստանը նկարագրված է Հայտն. 20:11?15 համարներում: Այս հատվածն ինքնին պերճախոս է, և մյուս հատվածների նման բացատ- րության կարիք չունի: «Տեսա մի սպիտակ, մեծ աթոռ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց: Եվ աթոռի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա, և գրքեր բացվե- ցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կյանքի գիրքը: Եվ մեռելները դատվե- ցին այդ գրքում գրվածով՝ իրենց գործերի համեմատ: Եվ ծովն իր միջի մե- ռելներին տվեց, մահն ու դժոխքն իրենց միջի մեռելներին տվեցին, և ամեն մեկն իր գործերի համեմատ դատվեց: Մահն ու դժոխքը կրակի լիճը գցվե- ցին. սա երկրորդ մահն է: Եվ ով որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեց, կրակի լիճը գցվեց» (Հայտն. 20:11?15): Վերջին դատաստանի ժամանակ դեռ կան մարդիկ, որոնց անունները գրված են կյանքի գրքում. նրանք իրենց կենդանության ժամանակ շնորհ- քով հավիտենական կյանք են ստացել Աստծուց, և դրա համար երկրորդ մահը չի կարող նրանց վնասել: Առաջին մահը տեղի է ունենում, երբ շունչը լքում է մարմինը, իսկ երկրորդ մահը տեղի է ունենում, երբ հոգին զատվում է շնչից: Այդպես է կատարվում այս խոսքը. «Մեղանչող անձը ինքը պիտի մեռնի» (Եզեկ. 18:4): Այստեղ մեղքը միայն Աստծո պատվիրանները խախ- տելը, Ամենակարողի դեմ անձամբ մեղավոր լինելը չէ, որովհետև բոլորն էլ մեղք են գործել և Աստծո փառքից ընկել. այստեղ խոսքը անհավատության մեղքի մասին է, որի վերաբերյալ Տերն ասում է. «Արդ, ես ձեզ ասացի. ?Ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքե- րի մեջ կմեռնեք?» (Հովհ. 8:24): Անհավատության մեղքը մահվան պատ- ճառ է մեղքի մեջ ապրող մարդու համար: Լիակատար փրկության հանդեպ հավատքի վարձատրումը կատարյալ ներումն է և հավիտենական կյանքը: Միայն Քրիստոսով Աստված բացահայտվեց մեր փրկության համար, մի- այն Նրանով կարող ենք փրկվել: «Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ

հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է: Ով որ Որդուն ունի, նա կյանք ունի, և ով որ Աստծո Որդուն չունի, կյանք չունի» (1 Հովհ. 5:11,12): Երկրի վրա երբևէ ապրած բոլոր մարդիկ կհայտնվեն վերջին դատաս- տանի ժամանակ: Նրանք կդատվեն ըստ իրենց գործերի, որոնք կատարել են կենդանության ժամանակ: Այնտեղ կան մարդիկ, որոնք հավատացել են Քրիստոսին, նաև նրանք, որոնք չեն հավատացել: Բոլոր նրանք, որոնց անունները գրված չեն կյանքի գրքում, կգցվեն կրակի լճի մեջ. դա երկրորդ մահն է, որի մեջ բնավ կյանք չկա: Դրանից հետո Աստված Իր բոլոր զա- վակների հետ նոր սկիզբ կբերի նոր երկրի վրա:

Available translations