Book

Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ

Ewald Frank

library_books Chapters: 25 calendar_month 12. 11. 2026 headphones Audiobooks
Listen

Navigate

Chapters

expand_more

Navigate

Chapters

Jump to any chapter without leaving the reader.

Գլուխ 22 ԿՅԱՆՔԻ ԳԵՏԸ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԾԱՌԵՐԸ Հազարամյա թագավորության դրախտային վիճակը22?րդ գլխում երկրային Երուսաղեմը ևս մեկ անգամ է ցույց տրվում

տարբեր տեսանկյուններից: Աստծո խորանը, Աստծո տունը տեսանելի կլի- նի մարդկանց մեջ. Նա Իր փառքով կլցնի երկինքն ու երկիրը, Հին և Նոր Երուսաղեմները: «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդա- նը…» (Ես. 66:1, Գործք 7:49): «Ինձ մի մաքուր գետ ցույց տվեց՝ կենդանի ջրի բյուրեղի նման փայլուն, որ Աստծո ու Գառան աթոռից դուրս գալիս: Եվ նրա հրապարակի մեջտե- ղում, գետի այս կողմին ու այն կողմին կյանքի ծառ կար, որ տասներկու տեսակ պտուղ էր բերում. ամեն մեկ ամիս իր պտուղն էր տալիս, և այն ծա- ռի տերևները ազգերին բժշկելու համար էին» (Հայտն. 22:1,2): Եզեկիել մարգարեն դա նկարագրել էր վաղուց և վկայել էր հետևյալը. «Եվ ինձ ետ դարձրեց տան մուտքը, և ահա ջրեր էին դուրս գալիս տան սե- մի տակից արևելյան կողմից, որվհետև տան երեսը դեպի արևելքն էր, և ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի հարավային սեղանի հարավային կողմից»: «Ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից և այն կողմից»: «Եվ գետի վրա, նրա եզերքին պիտի այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն. նրանց տերևը չի թառամի, և նրանց պտուղը չի վերջանա. ամեն ամիս նորից պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են դուրս գալիս. և նրանց պտուղը ուտելու համար է և նրանց տերևները՝ բժշկության համար» (Եզեկ. 47:1,7,12): Այս նկարագրությունը ցույց է տալիս, որ ազգերը դեռևս այնտեղ կլինեն: Այնտեղ երկուսն էլ կլինեն՝ պտուղները կերակուրի համար և տերևները՝ բժշկության: Ամեն բան օրհնյալ կլինի: Սուրբգրային այս հատվածում 12 ամիսների բաժանումը նույնպես ցույց է տալիս, որ խոսքը վերաբերում է հազարամյա թագավորությանը: Այստեղ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք ամեն բառին և այն

դիտենք ճիշտ տեսանկյունից: Երուսաղեմում չի գտնվի անեծքի ենթակա որևէ բան: Այնուհետև Եսայի մարգարեն նկարագրում է երկրի ընդհանուր վիճակը. «Եվ այլևս պիտի չլինի այնտեղից մի քանի օրական մանուկ, և մի ծեր, որ իր օրերը լրացրած չլինի, որովհետև երիտասարդը պիտի հարյուր տարեկան մեռնի, և հարյուր տարվա մեղավորը պիտի անիծվի» (Ես. 65:20): Ժողովուրդները, որոնք մնացած կլինեն, հատկապես Իսրայելից եղող- ները, որոնք չեն մասնակցելու առաջին հարությանը, հազարամյա թագա- վորության ժամանակ կշարունակեն սովորական կյանքով ապրել՝ կկառու- ցեն, կտնկեն, կուտեն և կխմեն, երեխաներ կծնվեն և այլն: «Նրանք պիտի դատարկ տեղը չվաստակեն, և չծնեն թշվառության համար, որովհետև նրանք Տիրոջ օրհնյալների սերունդը կլինեն, և նրանց զավակներն էլ նրանց հետ» (Ես. 65:23): Փրկագնվածների վերաբերյալ ասվում է. «…և նրա ծառաները կպաշ- տեն նրան: Եվ նրա երեսը կտեսնեն, և նրա անունը նրանց ճակատների վրա կլինի: Այնտեղ գիշեր չի լինի. ճրագի և արեգակի լույս պետք չէ նրանց, որովհետև Տեր Աստված լուսավորում է նրանց, և կթագավորեն հավիտյանս հավիտենից» (Հայտն. 22:3?5): Գառը դեռևս ցույց է տրվում և անվանվում Աստծո կողքին, որովհետև միայն այն ժամանակ, երբ ժամանակը կմտնի հավիտենություն, Որդին, որ Աստծո հայտնությունն է, կմիաձուլվի Աստծո հետ, որից դուրս է եկել, և Աստված կլինի ամենը ամեն բանի մեջ (1 Կորնթ. 15:28): «…և հետո վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, պետություն և զորություն» (1 Կորնթ. 15:24): Եթե նույնիսկ նկարագրությունը հոգնակի թվով է, վերջանում է եզակի թվով. «… նրա ծառաները կպաշտեն նրան: Եվ նրա երեսը կտեսնեն, և նրա անունը նրանց ճակատների վրա կլինի»: Նոր Երուսաղեմում Գառը Իր Հարսի ճրագն է. այստեղ մեզ ասվում է, որ Տեր Աստված տարածում է Իր լույսը, և փրկագնվածները իշխելու են Նրա հետ հավիտենության մեջ:

ՎԵՐՋԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄԸ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ

6?րդ համարը մեզ հիշեցնում է առաջին գլխի սկիզբը, որում ներկայա- նում է Նա, ով խոսում է և գործում: «Եվ ինձ ասաց. «Այս խոսքերը հավաս- տի ու ճշմարիտ են»: Ու Տերը՝ սուրբ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտակին, որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պետք է լինի» (Հայտն. 22:6): Այն բանից հետո, երբ նկարագրվել են Տիրոջ տարբեր գալուստները իրենց համապատասխան համատեքստերում, և արդեն խոսվել է հարսանյաց ընթրիքի, հազարամյա թագավորության,

սպիտակ աթոռի առջև վերջին դատաստանի մասին, 7?րդ համարում գր- ված են հորդորանքի խոսքեր. «Ահա շուտով գալիս եմ. երանի նրան, ով այս գրքի մարգարեության խոսքերը պահում է»: Դա ցույց է տալիս, որ հաղորդ- ված և նկարագրված իրադարձությունները չեն իրականանում ըստ գլուխ- ների ժամանակագրական հերթականության: 7?րդ համարը կարելի է համեմատել առաջին գլխի երրորդ համարի հետ: Իսկական երանությունը, որն իր մեջ ներառում է նաև Լեռան քարոզի և այլ տեղերի երանության պատվիրանները, իր լիակատար իրականացու- մը կգտնի Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ, ճշմարիտ հավատաց- յալների համար, որոնք հավատացել են այս գրքի մարգարեության խոսքե- րին և պահել են դրանք: Աստված պահանջում է, որ մենք Իրեն հավատանք Իր Խոսքի համաձայն և սպասենք Իր խոստումներին: Տիրոջ այս խոսքերից հետո խոսում է Հովհաննես տեսանողը որպես ականատես և վկա այն Խոսքի, որը լսել և տեսել է: Նա լսել և տեսել և ամեն ինչ գրել է իրեն ուղղված աստվածային հանձնարարության համաձայն: «Եվ ես՝ Հովհաննեսս, այս բաները լսողն ու տեսնողը, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջ, որ այս բաները ցույց էր տալիս ինձ: Եվ նա ինձ ասաց. «Զգուշացիր, մի արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեու- թյան խոսքերը պահողներին. Աստծուն երկրպագիր» (Հայտն. 22:8,9): Այս խոսքերը ցույց են տալիս, թե ինչքան ցնցված էր Հովհաննեսը: Նա գտնվում էր այդ երկնային պատգամաբերի ներկայության մեջ, որը մի կող- մից, հրեշտակ էր, մյուս կողմից համարվում էր եղբայրների և մարգարենե- րի ծառայակից: Ինչպես բազմիցս արդեն նկատել ենք, «հրեշտակ» և «պատգամաբեր» բառերը բնագրում նույնն են: Այդպես է կոչվում պատգամ բերողը, լինի դա Աստծո երկնային թե երկրային պատգամաբեր: Ամեն դեպ- քում պատիվն ու երկրպագությունը միայն Աստծուն է պատկանում, որով- հետև միայն Նա է արժանի երկրպագության: Հովհաննեսին հորդորելուց հետո հրեշտակը նորից խոսեց՝ ասելով. «Այս գրքի մարգարեության խոսքերը մի՛ կնքիր, որովհետև ժամանակը մոտ է» (Հայտն. 22:10): Շնորհքի ժամանակի վերջում, երբ վերջին կանչը հնչած կլինի, ամեն մարդ կմնա այն վիճակում, որում գտնվում էր. «Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա» (Հայտն. 22:11): Ամեն մարդ, լինի չար թե բարի, փրկված թե կորսված, կմնա այն վիճակում, որն ինքն էր ընտրել: Նրանք, ովքեր արդարացված են, էլ ավելի կգործեն աստվածային ար- դարությունը, նրանք, ովքեր սրբացված են Ճշմարտությամբ, էլ ավելի կսր

բանան, մինչև ամբողջությամբ սուրբ լինեն: Այնժամ Տերը վերջին անգամ է կանչում. «Ահա շուտով գալիս եմ, և իմ վարձը՝ ինձ հետ, որ ամեն մեկին հա- տուցեմ ըստ իր գործերի» (Հայտն. 22:12): Դրանից հետո Նա նորից է ներ- կայանում, ինչպես առաջին, երկրորդ, երրորդ գլուխներում և 21:6 համա- րում. «Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը» (Հայտն. 22:13): Դրանից հետո հնչում է վերջին կանչը և խոստումը. «Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցը կլինի կյանքի ծառի վրա իշխանությունը, և քաղաքի դռնով ներս կմտնեն: Բայց դուրսն են շները, կա- խարդները, պոռնիկները, սպանողները, կռապաշտները և ամեն ստություն սիրողն ու գործողը» (Հայտն. 22:14,15): Այս նկարագրությունից երևում է, որ խոսքը հազարամյա թագավորության մասին է: Նոր երկրում այլևս չկան ստա- խոսներ, մարդասպաններ և նրանց նման մարդիկ՝ «դրսում մնացողները»:

ՀԻՈՒՍԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽՈՍՔԸՎերջում Տերն ու Փրկիչը Իր վրա է վերցնում ողջ Հայտնության գրքի

պատասխանատվությունը. «Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի, որ ձեզ վկայի այս բաները եկեղեցիների մեջ: Ես եմ Դավթի արմատն ու սե- րունդը և առավոտյան պայծառ աստղը»: Եվ Հոգին ու հարսն ասում են. «Ե՛կ»: Եվ լսողն էլ կասի. «Ե՛կ»: Նա, ով ծարավ է, թող գա, և նա, ով կամե- նում է, թող կյանքի ջուրը ձրի առնի»: Որովհետև ես վկայում եմ ամեն մե- կին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը: Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում: Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կյանքի գրքից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից» (Հայտն. 22:16?19): Սա լուրջ նախազգուշացում է նրանց, ովքեր լսել են այս Գրքի մարգա- րեության խոսքերը: Նա, ով գործում է այս Խոսքի համաձայն, վախենալու ոչինչ չունի, ընդհակառակը. ներքին ուրախությամբ է լցվում յուրաքանչ- յուր մարդու սիրտ, որը ոչինչ չի ավելացնում այս Գրքի մարգարեության խոսքերին և ոչինչ չի պակասեցնում: Եվ այդպիսի մարդիկ կան: Նրանք ու- նեն բացահայտված և կենդանի դարձած բնօրինակ Խոսքը և Հիսուսի վկա- յությունը: Շուտով նրանք կլինեն Աստծո բացահայտված որդիները: «Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով գալիս եմ»: Դրան Հովհաննես առաքյալը պատասխանում է. «Ամե՛ն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս»: «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորի հետ լինի: Ամե՛ն» (Հայտն. 22:21):

Available translations