Book
Հայտնություն. Գիրք կնքված յոթ կնիքներո՞վ
Ewald Frank
Formats
Font Face
Line Height
Paragraph Gap
Font Size
Navigate
Chapters
expand_more
Navigate
Chapters
Navigate
Chapters
Jump to any chapter without leaving the reader.
Chapter 22
Գլուխ 21
22 / 25
Գլուխ 21
ՆՈՐ ԵՐԿՆՔԻ ԵՎ ՆՈՐ ԵՐԿՐԻ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ Նոր Երուսաղեմի փառքը Կորսվածների սարսափելի ճակատագիրը Հայտնության 21?րդ գլխի առաջին համարը ըստ էության պատկանում է 20?րդ գլխի վերջին: Անմիջապես վերջին դատաստանից հետո ժամանա- կը մտնում է հավիտենություն, և այն ժամանակ կկատարվի այն, ինչ Խոս- քում կանխասվել էր. «Տեսա նոր երկինք և նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրը անցան, և էլ ծով չկա» (Հայտն. 21:1): Տերը Եսայի մարգարեի միջոցով հաղորդել էր նոր երկնքի և նոր երկրի մասին. «Որովհետև ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում, և առա- ջինները պիտի չհիշվեն և միտքը պիտի չգան» (Ես. 65:17): Պետրոս առաքյալը միանում է այդ խոսքին և գրում է. «Բայց նրա խոստ- ման համաձայն՝ նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդա- րություն է բնակվում» (2 Պետր. 3:13): Նախ և առաջ Հովհաննեսը հիշատակում է նոր երկնքի և նոր երկրի խոստման մասին, հետո շարունակում է նկարագրելով նոր Երուսաղեմը, որը հազարամյա թագավորության սկզբում իջնում է երկնքից, ինչպես նաև երկրի վրա թագավորության ժամանակ կյանքի պայմանները: Քիչ առաջ մեջբերած հատվածում Եսայի մարգարեն նույնպես խոսել է նոր երկնքի ու նոր երկրի մասին, բայց դրանից անմիջապես հետո՝ 18?25 համարներում, նկարագրում է հազարամյա թագավորության ժամանակ կյանքի պայման- ները: Ասվում է, որ դեռևս երեխաներ կծնվեն, հարյուր տարեկանում մահա- ցողը շատ երիտասարդ կլինի, տներ կկառուցվեն և այգիներ կտնկվեն: Այս- պես, հազարամյա թագավորության ժամանակ կյանքը շարունակվում է երկրի բնակիչների համար, այն տարբերությամբ, որ սատանան այլևս ազատ չէ: Դրա համար էլ գայլն ու գառը կարող են միասին ապրել (Ես. 11:6, 65:25 և այլ համարներ): Այդ նոր երկրի վրա ուժի մեջ կլինեն Աստծո հավիտենական պատվի- րանները, ոչ թե ժամանակավոր պատվիրանները, ինչպես ցույց է տրված Եսայի մարգարեի գրքում. այսինքն՝ ամեն ամիս, նորալուսնի ժամանակ և
ամեն շաբաթ օրը ամեն մարմին պետք է ներկայանա Տիրոջ առաջ՝ Նրան երկրպագելու համար: Նոր երկրի վրա չի լինի նաև այն, ինչ նկարագրված է Ես. 66:24 համարում. «Եվ նրանք պիտի դուրս գան և տեսնեն ինձ ապս- տամբող մարդկանց դիերը, որովհետև նրանց որդը չի մեռնի, և նրանց կրա- կը չի հանգչի, և նրանք պիտի զզվանք լինեն ամեն մարմնի համար» (Ես. 66:24): Այս հատվածն էր Տերը վկայակոչում Մարկ. 9:48 համարում: Մինչ- դեռ նոր երկրից ոչ մի ծուխ չի բարձրանա դեպի նոր երկինք: Նոր Երուսաղեմը, որը նկարագրվում է հետևյալ հատվածում, պետք է զանազանել նոր երկնքից և նոր երկրից: Հովհաննես տեսանողը շարունա- կում է հետևյալ խոսքերով. «Եվ ես սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը տեսա Աստծուց, երկնքից վայր գալիս, պատրաստված, ինչպես իր ամուսնու հա- մար զարդարված մի հարս: Եվ երկնքից մի մեծ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծո խորանը մարդկանց հետ ու նա կբնակվի նրանց հետ, և նրանք ժողովուրդ կլինեն նրա համար, և ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստվածը: Եվ Աստված նրանց աչքերից ամբողջ արտասուքը կսր- բի. այլևս մահ չի լինի. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չի լինի, որով- հետև առաջիններն անցան» (Հայտն. 21:2?4): Այս հատվածում նախ մեզ ցույց է տրվում Նոր Երուսաղեմը, որը նույ- նացվում է Հարսի հետ: Մենք պետք է ուշադրություն դարձնենք. մի կողմից կա Նոր Երուսաղեմը, որը Հարսի բնակավայրն է, մյուս կողմից՝ երկրային Երուսաղեմը Սիոն լեռան հետ, որը Իսրայելի բնակավայրն է: Ամեն բան ճշգրիտ կերպով է նկարագրված, բայց մենք պետք է զանազանենք և իմա- նանք, թե որ խմբի և ում մասին է խոսքը: Երբ խոսվում է Նոր Երուսաղեմի մասին, Սուրբ Գիրքը նկատի ունի Հարս?Եկեղեցուն, իսկ երբ խոսվում է այս երկրային Երուսաղեմի մասին, նկատի ունի Իսրայելին: «Բայց մոտեցել եք Սիոն սարին և կենդանի Աստծո քաղաքին, երկնային Երուսաղեմին ու բյուրավոր հրեշտակներին, և երկնքում գրված անդրա- նիկների հանդեսին և եկեղեցուն…» (Եբր. 12:22,23): Իսկ երկրային Երուսաղեմին վերաբերում է հետևյալը. «Եվ բնաջինջ է անելու այս սարի վրա երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդնե- րին, և այն վարագույրը, որ վարագուրված է բոլոր ազգերի վրա: Նա պիտի կլանի մահը հավիտյան, և Եհովա Տերը պիտի ջնջի արտասուքը ամեն երե- սից, և իր ազգի ամոթը պիտի հեռացնի բոլոր երկրի վրայից, որովհետև Տերն է ասում» (Ես. 25:7,8): Հարսանյաց ընթրիքից հետո Հարսը կոչվում է «Գառնուկի կինը»: Ամուս- նությունից առաջ նա Հարսն է, իսկ հետո կինը: Լավ հասկանալի խորհրդա- պատկերների միջոցով ճշգրիտ տեղեկություններ ենք ստանում փրկու- թյան պատմության զարգացման վերաբերյալ: Հափշտակության պահին անդրանիկների խումբը բնակվում է Նոր Երուսաղեմում: Այդ պատճառով
Հարսն ու Նոր Երուսաղեմը նույնացվում են, ինչպես Իսրայելը և երկրային Երուսաղեմը: Ինչպես մեզ պատմվեց, Նոր Երուսաղեմը իր մեջ բնակվող Հարսի հետ հազարամյա թագավորության սկզբում կիջնի երկնքից և կսավառնի երկ- րային Երուսաղեմի վերևում: Գրված է թե՛ մեկի, թե՛ մյուսի մասին, որով- հետև Աստված լինելու է երկուսի մեջ էլ: Երբ ասվում է, որ Նա կբնակվի նրանց վերևում, դա նույնքան ճշգրիտ է, որքան այն, որ Նա կբնակվի նրանց մեջ: «Ահա Աստծո խորանը մարդկանց հետ ու նա կբնակվի նրանց հետ…» (Հայտն. 21:3): Հայտն. 7:15 համարում գրված է. «Գահի վրա նստողը պիտի բնակվի նրանց մեջ»: Այդպես տեսավ նաև Եսայի մարգարեն Հոգով. «Եվ Տերը կշի- նի Սիոն սարի ամեն տեղերի վրա և նրա ժողովքների վրա՝ ցերեկով ամպ և մեջ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց, որովհետև ամեն փառքի վրա հո- վանի պիտի լինի» (Ես. 4:5): Կլինի այնպես, ինչպես Աստված կամեցել է սկզբում: Ամեն բան ճիշտ է: Ոմանց համար ճշմարիտ է այս արտահայտությունը՝ «Նա կբնակվի նրանց վերևում»: Մյուսների համար՝ «Նա կլինի նրանց մեջ և նրանց հետ»: Հար- սի վերաբերյալ, որը հաղթողներն են և Նոր Երուսաղեմում են, ճիշտ է «նրանց հետ» արտահայտությունը: Երկրային Երուսաղեմում գտնվողների համար ասվում է՝ «նրանց վերևում»: Ամեն դեպքում ամեն բան համապա- տասխանում է այն համատեքստին, որին պատկանում է: Այժմ Տերը Իրեն պատկանողների հետ է Հոգով՝ նրանց մեջ է և նրանց հետ: Իր Թագավորության իրականացման ժամանակ Նա տեսանելիորեն կբնակվի ոմանց հետ, բայց մյուսների վերևում: Նրա փառքը կլցնի ողջ եր- կիրը: Որպես Թագավոր՝ Նա կթագավորի ողջ աշխարհում, և Իրեններն էլ կթագավորեն Իր հետ: «Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում»: Եվ ինձ ասաց. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են» (Հայտն. 21:5): Աստծո Խոսքի հանդեպ վստահությունը բացարձակ հիմքն է, որը վեր է ամեն կասկածից և միաժամանակ երաշխիքն է այն բանի, որ ամեն բան կա և կլինի այնպես, ինչպես Աստված է ասել: Հավատացողն ինքն էլ բարձրա- նում է ամեն կասկածից վեր և հանգչում է Աստծո մեջ: Ոչ թե մարդը վստա- հություն ունի ինքն իր հանդեպ, այլ վստահությունը գալիս է Աստծուց, Իր Խոսքի միջոցով, և ամեն մարդ, որ հավատում է այդ Խոսքին, ստանում է այդ վստահությունը: Նա, որ խոսում է և գործում, Ամենակարողն է, որ աղաղակում է. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը: Ես ծարավին ջուր կտամ կյան- քի ջրի աղբյուրից» (Հայտն. 21:6): Ամեն բան սկիզբ է առել Նրա մեջ, Նրա մեջ էլ կհասնի ավարտին, որովհետև Նրա մեջ, Նրա համար և Նրա միջոցով
է ամեն բան ստեղծվել Իր փառքի համար: «Ով որ հաղթի, ամբողջը կժա- ռանգի, ու ես նրան Աստված կլինեմ, և նա ինձ համար որդի կլինի» (Հայտն. 21:7): Այս համարներից երևում է, որ խոսքն ուղղված է հաղթողների խմբին, որոնց տրված են եկեղեցու յոթ նամակներում գրված բազմաթիվ խոստում- ները (Հայտն. 2?րդ և 3?րդ գլուխներ): Նրանք կմտնեն իրենց ժառանգու- թյան մեջ որպես Աստծո ժառանգորդներ, որոնք հիշատակված են Նրա Կտակում: Նրանք Քրիստոսի ճշմարիտ ժառանգակիցներն են (Հռոմ. 8:17): Սուրբգրային տարբեր հատվածներում տրվում են ցուցումներ և նշան- ներ, ներկայացվում են Աստծո որդիներ և դուստրեր կոչվելու պայմանները, Աստծո որդիների և դուստրերի հատկությունները, որոնց համար ճշմար- տապես կատարվում են Աստծո խոսքերը. «Եվ ես ձեզ Հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»,?? ասում է Ամենակալ Տերը» (2 Կորնթ. 6:18): «Որովհետև ովքեր Աստծո Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են» (Հռոմ. 8:14): Այս գլխի ութերորդ համարում խոսվում է նրանց մասին, որոնք չեն ու- զում ներգրավվել Աստծո փրկության ծրագրում: Ի տարբերություն փր- կագնվածների, նրանց մասին, որոնք հակառակվել, հակաճառել են Աստ- ծուն, մերժել են փրկությունը և Նրան արհամարհել, ասվում է. «Իսկ վախ- կոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կա- խարդների, կռապաշտների ոը բոլոր ստախոսների բաժինն այս լճում կլի- նի, որ կրակով ու ծծմբով է վառված: Սա է երկրորդ մահը» (Հայտն. 21:8): Այս համարներում չի խոսվում մարդասպանների, կախարդների, կռա- պաշտների և ստախոսների մասին, այլ անհավատների մասին ընդհանրա- պես: Դրանք այն մարդիկ են, որոնք չցանկացան հավատալ, որ Աստված անձամբ հայտնվեց Քրիստոսի մեջ իրենց փրկության համար: Հովհաննես առաքյալը ճշմարտապես նկարագրում է, թե ինչ են Աստծուն արել նրանք, ովքեր չեն հավատում միակ ճշմարիտ Աստծուն. «Ով որ Աստծո Որդուն հա- վատում է, իր անձի մեջ վկայությունն ունի. ով որ Աստծուն չի հավատում, նրան ստախոս արեց, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստ- ված վկայեց իր Որդու մասին» (1 Հովհ. 5:10): Աստված միշտ ճշմարիտ է մնում, իսկ ամեն մարդ՝ սուտ (Հռոմ. 3:4): Երանելի է նա, ով հավատում է Նրան, իսկ նա, ով չի հավատում, Նրան մեղադրում է ստախոսության մեջ: Ճշմարիտ հավատացյալների վերաբերյալ Հովհաննեսը գրում է նույն գլխում. «Եվ գիտենք, որ Աստծո Որդին եկավ ու մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք, և ճշմարիտի մեջ ենք, այսինքն՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը» (1Հովհ. 5:20):
ՆՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ«Եվ այն յոթ հրեշտակներից մեկը, որոնք վերջին յոթ պատուհասներով
լի յոթ գավաթ ունեին, ինձ մոտ եկավ, խոսեց ինձ հետ ու ասաց. «Եկ քեզ ցույց տամ այն հարսին, որ Գառան կինն է»: Եվ ինձ հոգով առավ և տարավ մի մեծ ու բարձր սար, և ցույց տվեց ինձ այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսա- ղեմը, որ Աստծուց, երկնքից վայր էր գալիս. նա Աստծո փառքն ուներ և նրա լուսավորությունը պատվական ակի նման էր, ինչպես բյուրեղացած հաս- պիս: Նա մեծ ու բարձր պարիսպ ուներ, տասներկու դուռ ուներ և դռների վրա՝ տասներկու հրեշտակ: Եվ նրանց վրա անուններ էին գրված, որ Իսրա- յելի որդիների տասներկու ցեղերի անուններն են: Արևելքից՝ երեք դուռ, հյուսիսից՝ երեք դուռ, հարավից՝ երեք դուռ, արևմուտքից՝ երեք դուռ: Եվ քաղաքի պարիսպը տասներկու հիմքեր ուներ, դրանց վրա՝ Գառան տաս- ներկու առաքյալների անունները» (Հայտն. 21:9?14): Այստեղ խոսվում է Նոր Երուսաղեմի մասին, որն իջնում էր և «Աստծո փառքն ուներ և նրա լուսավորությունը պատվական ակի նման էր, ինչպես բյուրեղացած հասպիս»: Նկարագրության մեջ նշվում են տասներկու դռնե- րը և տասներկու հիմքերը: Հիմքերի վրա գրված են տասներկու առաքյալ- ների անունները, իսկ դռների վրա՝ Իսրայելի տասներկու ցեղերի անուննե- րը. նրանք Հին և Նոր Կտակարանների ներկայացուցիչներն են՝ քսանչորս երեցները: Աստված միայն մեկ ընտրյալ Եկեղեցի ունի. այն ընդգրկում է բո- լոր նրանց, ովքեր Իրեն հավատացել են Հին և Նոր Ուխտերի ողջ ժամանա- կաշրջանում: Հին Կտակարանի սրբերը, որոնք հարություն են առել Հիսու- սի հետ (Մատթ. 27?րդ գլուխ), պատկանում են Նրան: Առաջին հարությու- նը գերագույն նպատակն է: Այդ մասին էր մտածում Պողոսը Փիլիպ. 3:10,11 համարներում, երբ հայտնում էր առաջին հարությանը մասնակցելու իր մեծ փափագի մասին: Հին Կտակարանում հավատացյալները հուսացած էին Մեսիայի գալստ- յանը և դրանով սպասում էին իրենց փրկությանը: Նրանք ննջեցին Նրա հանդեպ այդ հավատքով: Նոր Կտակարանի հավատացյալները հավա- տում են Քրիստոսին՝ Փրկչին, որն ամեն բան կատարել է նրանց համար: Սուրբ քաղաքը նկարագրվում է տարբեր տեսանկյուններից. «Եվ ինձ հետ խոսողը մի ոսկի եղեգ ուներ, որպեսզի չափեր քաղաքը, նրա դռներն ու նրա պարիսպները: Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունն այն- քան է, որքան նրա լայնությունը: Եվ քաղաքը եղեգով չափեց: Նրա չափը՝ տասներկու հազար ասպարեզ. նրա երկարությունը, լայնությունը և բարձ- րությունը հավասար են: Եվ նրա պարիսպը չափեց՝ հարյուր քառասունչորս կանգուն, մարդու չափով, որ հրեշտակինն է: Եվ նրա պարսպի շինվածքը հասպիսից էր: Քաղաքը մաքուր ոսկի էր, մաքուր ապակու նման: Եվ քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին ամբողջովին ազնիվ ակներով. առաջին հիմքը՝ հասպիս, երկրորդը՝ շափյուղա, երրորդը՝ քաղկեդոն, չոր- րորդը՝ զմրուխտ, հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, յոթե- րորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բյուրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիսոպրասոս, տասնմեկերորդը՝ հակինթ, տասներկուերորդը՝ ամեթովս: Եվ տասներկու դուռը՝ տասներկու մարգարիտից, ամեն մեկ դուռը՝ մեկ մարգարիտից. քաղաքի հրապարակը՝ մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի» (Հայտն. 21:15?21): Նոր Երուսաղեմը լույսի բուրգի պես բարձրանում է երկնքում, որտեղից նա իջնում է: Մեզ ասվում է, որ նրա երկարությունը, լայնությունը և բարձ- րությունը հավասար են՝ 2200 կմ: Արդեն իսկ Աբրահամը սպասում էր այդ հաստատուն հիմքով քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստ- ված է (Եբր. 11:10): Պողոսը գրում է «վերին Երուսաղեմի» մասին, որը մեր մայրն է (Գաղատ. 4:26): Հայտն. 21:22,23 համարներում Աստծո Գառը նկարագրվում է որպես փրկության ողջ գործի կենտրոն. «Եվ նրա մեջ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված Ամենակալն է նրա տաճարը և Գառը: Եվ քաղաքը, ո՛չ արեգա- կի, ո՛չ էլ լուսնի կարիք չուներ, որ նրա մեջ լույս տային, որովհետև Աստծո փառքը լուսավորում էր նրան, և նրա ճրագը Գառն էր» (Հայտն. 21:22,23): Այս մեծ խորհուրդը մեզ հասկանալի լինի, թե ոչ, համոզիչ թվա, թե ոչ, այդ- պես էլ կմնա. որ Աստված Ինքը բացահայտվեց Քրիստոսի մեջ՝ մարդկու- թյանը փրկություն բերելու համար: Քրիստոսը Տեր Աստծո անձնավորված արտացոլումն է: Լույսն ու Կյանքը միայն Նրա մեջ են, Նրա մեջ է բնակվում աստվածության ողջ լիությունը մարմնապես (Կողոս. 2:9): «Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծա- գեցրեց՝ Աստծո փառքի գիտության լույսը տալու Հիսուս Քրիստոսի դեմ- քով» (2 Կորնթ. 4:6): «Փրկված ազգերը նրա լույսով են գնալու, և երկրի թագավորները իրենց փառքն ու պատիվը նրա մեջ են բերելու: Նրա դռները ցերեկը չեն փակվի, որովհետև այնտեղ գիշեր չի լինի» (Հայտն. 21:24,25): Մի բանաս- տեղծ երգել է իր երգում. «Բնավ գիշեր չի լինի այնտեղ, բնավ չի լինի գիշ- եր, որովհետև Հիսուսն այնտեղ փայլում է իբրև Արև…»: Երկրի վրա հազա- րամյա թագավորության ժամանակ դեռևս գիշեր և ցերեկ կլինի, բայց ոչ երկնային քաղաքում՝ Նոր Երուսաղեմում: Եսայի մարգարեն երկրային Երուսաղեմի վերաբերյալ գրում է. «Եվ քո դռները միշտ բաց լինեն, ցերեկը և գիշերը պիտի չկապվեն, որ ազգերի զո- րությունը քեզ մոտ բերեն, և նրանց թագավորները հանդեսով կգան» (Ես. 60:11): «Եվ ազգերի փառքն ու պատիվը նրա մեջ կբերեն: Եվ ոչ մի անմաքրություն նրա մեջ բնավ չի մտնի, ոչ էլ պղծություն ու ստություն կատարողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կյանքի գրքի մեջ» (Հայտն. 21:26,27): «Այլևս նզովք բնավ չի լինի, և Աստծո ու Գառան աթոռը նրա մեջ կլի- նի…» (Հայտն. 22:3): Անհրաժեշտ է ևս մեկ անգամ հստակորեն շեշտել այն տարբերությունը, որ կա «Կյանքի գրքում» գրանցվածների և «Գառան Կյանքի գրքում» գրանցվածների միջև: Նրանք, ովքեր մասնակցում են առաջին հարությա- նը, լինեն երկնային, թե երկրային Երուսաղեմում, գրված են Գառան Կյան- քի գրքում. այդ անունները չեն կարող ջնջվել: Իր կանխագիտությամբ է Աստված նախասահմանել: Նա ճանաչում էր նրանց, ովքեր լիովին կհավա- տային Իրեն և կհետևեին: Նրանց անունները, որոնք փրկված են և երկրորդ հարության ժամանակ կմտնեն հավիտենական կյանք, գրված են Կյանքի գրքում: Ահա թե ինչու վերջին հարության ժամանակ Գառան Կյանքի գիր- քը բոլորովին չի հիշատակվում: Մնացած ազգերի թագավորները, որոնց վրա Քրիստոսը թագավորելու է որպես Թագավոր, կգտնեն ճանապարհը՝ Նրա մոտ գալու համար: Նրանք, ովքեր անմաքուր են, պղծություն են գործում և ստում են, մնալու են դր- սում: Այն փաստը, որ դեռևս այդպիսի մարդիկ կան, ապացուցում է այն, որ դա կատարվում է վերջին «աէոն»?ում՝ հազարամյա թագավորության ժա- մանակ, ոչ թե հավիտենության մեջ:
Available translations